Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը կամ ուշադրության դեֆիցիտ և հիպերակտիվության խանգարումը (DSM-5՝ 314[1]) կամ հիպերկինետիկ խանգարումը (ICD-10՝ F90)[2] զարգացման նյարդաբանական-վարքային խանգարում է, որը հաճախ սկսվում է մանկական տարիքում և դրսևորվում է այնպիսի ախտանշաններով ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման խնդիրները, գերակտիվությունը և իմպուլսի վերահսկման դժվարությունները[1][2]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի բուժման, կամ ավելի ճիշտ է ասել վերահսկման, կառավարման նպատակով կիրառվում է և դեղորայքային թերապիա, և հոգեթերապիա, հաճախ նույնիսկ զուգահեռաբար։

Հոգեթերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի վերահսկման գործում իրենց արդյունավետությունն ապացուցել են կոգնիտիվ-վարքային մոտեցման ուղղությունները (օրինակ՝ Ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիա, Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա)[3][4]։

Դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի վերահսկման համար հաճախ կիրառվում են Գրավչանյութերը[5][6]։ Սակայն, գոյություն ունեն նաև մի շարք այլ դասի պրեպարատներ, որոնք ընդունված է կիրառել ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի դեպքում. դրանք են՝ ատոմքսետինը, բուպրոպիոնը, գուանֆացինը և կլոնիինը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 American Psychiatric Association. (2013). Diagnostic and statistical manual of mental disorders (5th ed.). Arlington, VA: American Psychiatric Publishing.
  2. 2,0 2,1 World Health Organization. The ICD-10 classification of mental and behavioural disorders: Clinical descriptions and diagnostic guidelines. Geneva: World Health Organization, 1992.
  3. Fabiano GA, Pelham WE, Coles EK, Gnagy EM, Chronis-Tuscano A, O'Connor BC (March 2009). "A meta-analysis of behavioral treatments for attention-deficit/hyperactivity disorder". Clin Psychol Rev 29 (2): 129–140.
  4. Begoyan A., Sargsyan T., Harutyunyan N. Treating ADHD: Strategies to improve memory // Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումար «Միասին հանուն ազգի առողջության» (Երևան, հուլիսի 2-4-ը, 2015): Նյութերի ժողովածու. - Եր.: Տիգրան Մեծ, 2015. - 436 էջ; էջ 165:
  5. 5,0 5,1 Wigal SB (2009). Efficacy and safety limitations of attention-deficit hyperactivity disorder pharmacotherapy in children and adults. CNS Drugs. 23 Suppl 1: 21–31.
  6. Castells X, Ramos-Quiroga JA, Bosch R, Nogueira M, Casas M (2011). Castells X, ed. "Amphetamines for Attention Deficit Hyperactivity Disorder (ADHD) in adults". Cochrane Database Syst. Rev. (6): CD007813.