Միգրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միգրեն
Migraine.jpg
Միգրեն ունեցող հիվանդ
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս ուղեղախտություն[1]
Բուն պատճառ C89715[1]
Հիվանդության ախտանիշ արտխառնոց, լուսավախություն և փսխում
Բժշկական մասնագիտություն նյարդաբանություն
ՀՄԴ-9 346[1] և 346.9[1]
ՀՄԴ-10 G43[1], G43.9[1] և G43.909[1]
OMIM 157300[1] և 613656[1]
Հիվանդությունների բազա 31876 և 4693
MedlinePlus 000709
eMedicine 1142556 և 1179268
MeSHID D008881[2]
Disease Ontology DOID:6364[1]
NCI Thesaurus C89715[1]
Migraine Վիքիպահեստում

Միգրեն, անգար, հիվանդություն, արտահայտվում է գլխի աջ կամ ձախ կեսի նոպայաձև ցավով։ Հայտնի է մարդկությանը ավելի քան 3000 տարի։ Հին եգիպտացիների պապիրուսներում հայտնաբերվել են միգրենոզ նոպաների, ինչպես նաև այդ հիվանդության համար օգտագործվող դեղամիջոցների նմուշների նկարագրություն։ Ավելի բնորոշ է կանանց։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն՝ միգրենի հիմքում ընկած է գլխուղեղի թաղանթների անոթների լարվածության նյարդային կարգավորման խանգարումը, որը հաճախ զուգակցվում է անոթային հիվանդությունների հանդեպ ընտանեկան և ժառանգական նախատրամադրվածությամբ, գերհոգնածությունը, սեռական կյանքի չարաշահումը, ալկոհոլամոլությունը, անկայուն վեգետատիվ համակարգը, երբեմն՝ լյարդի, ներզատիչ գեղձերի հիվանդությունները։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը հիմնականում սկսվում է սեռական հասունացման շրջանում։ Նոպաները սովորաբար լինում են հուզումներից և գերհոգնածությունից հետո։ Դրանց հաճախությունը և ուժգնությունը փոխվում են՝ կախված տարիքից և կենսակերպից, աշխատանքի, հանգստի և սննդի ռեժիմից։ Նոպան երբեմն առաջանում է որոշ սննդամթերքներ (պանիր, ապուխտներ, շոկոլադ) օգտագործելուց, ծխելուց, ուժեղ աղմուկից, լույսից, կանանցը՝ դաշտանային ցիկլի որոշակի փուլում։

Նոպայից առաջ հիվանդներն ունենում են ծարավի, քաղցի զգացում, դառնում են քնկոտ, անտրամադիր։ Նոպային կարող են նախորդել որոշ յուրօրինակ տեսողական զգացողություններ (կետերի, զիգզագների առկայծումներ)։ Անգարի դեպքում ցավը տեղակայվում է գլխի 1 կեսում (հաճախ քունքի շրջանում) և ունի բաբախող բնույթ, հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, որից հետո ցավը մասամբ մեղմանում է։ Նոպայի տևողությունը տատանվում է 2-3 ժ-ից մինչև մի քանի օր։ Հիվանդության նոպաների միջև ընկած ժամանակահատվածում հիվանդն իրեն կատարյալ առողջ է զգում։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը նշանակում է բժիշկը։ Նոպաները թուլացնելու կամ կանխելու համար նախանշանների դեպքում պետք է ընդունել ացետիլսալիցիլաթթու (ասպիրին), ցավամոքիչ դեղանյութեր։ Պետք է խուսափել ուժեղ գրգռիչներից (ուժեղ ձայներ, պայծառ լույս)։ Նոպաների կանխմանը նպաստում են օրվա ճիշտ ռեժիմը և կանոնավոր սնվելը։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միգրենով տառապող հայտնի մարդկանցից են Կեսարը, Կանտը, Ֆրեյդը։ Միգրենը ըստ հաճախականության լարվածության գլխացավերից հետո երկրորդ տեղն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Disease Ontology release 2017-04-13 Ստուգված է ապրիլի 17-ին 2017:
  2. Disease Ontology release 2017-01-27 Ստուգված է հունվարի 31-ին 2017: