Գլաուկոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գլաուկոմա
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասակնային հիվանդություն[1][2]
Բուն պատճառC26782[3][2] և C26782[1]
Բժշկական մասնագիտությունակնաբանություն
Հիվանդությունների բազա5226
MedlinePlus001620
eMedicine1207470
MeSHIDD005901 և D005901
Disease OntologyDOID:1686 և DOID:1686
NCI ThesaurusC26782[3][2] և C26782[1]
Glaucoma Վիքիպահեստում

Գլաուկոմա (հին հուն․՝ γλαύκωμα - «աչքի կապույտ խամրում» γλαυκός - «բաց կապույտ, երկնագույն» բառից), աչքի հիվանդություն կամ հիվանդությունների խումբ։ Այս հիվանդությունն ամենահաճախ հանդիպողներից է և հանդիսանում է տեսողության կորստի պատճառներից մեկը։ Աչքի ծիածանաթաղանթի հետևում՝ ոսպնյակի շուրջը, գտնվում է մի փոքր տարածություն, որը կոչվում է աչքի հետին խցիկ։ Այստեղ կուտակվում է ներակնային հեղուկը, որն արտադրում է թարթչավոր մարմինը։ Հեղուկն ապահովում է նրա մեջ գտնվող ոսպնյակը սննդանյութերով և բբի միջոցով անցնում է առաջային խցիկ, որտեղից մտնում է աչքի անոթների մեջ։ Ապակենման մարմինը և ներակնային հեղուկը ներսից ճնշում են աչքի պատերի վրա՝ ստեղծելով ներակնային ճնշում։ Ներակնային ճնշման բարձրացումը հանդիսանում է գլաուկոմայի հիմնական ախտանիշ։ Հիվանդությունը լինում է առաջնային և երկրորդային։ Վերջինս այլ հիվանդությունների և վնասվածքների հետևանք է։ Առաջնային գլաուկոման հանդիպում է հիմնականում միջին և մեծ տարիքի մարդկանց մոտ, ինչին նպաստում է հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը։ Եթե ներակնային ճնշումը երկարատև և շատ է բարձրացած լինում, ապա առաջանում է տեսանյարդի և ցանցաթաղանթի սնուցման խանգարում։ Այդ պատճառով սկզբից սկսվում է տեսադաշտի նեղացում, իսկ կենտրոնական տեսադաշտերը երկար ժամանակ պահպանվում են։ Գլաուկոմայի հետագա առաջխաղացմանը զուգընթաց նեղանում են տեսադաշտերը, և պահպանվում են միայն շատ նեղ խողովականման հատվածներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]