Ակնադիտում
Ակնադիտում, օֆթալմոսկոպիա (հունարեն՝ όφθαλμός - աչք + σχοπεω - դիտում եմ), ակնահատակի ստուգման մեթոդ։ Կատարվում է ակնադիտակի (օֆթալմոսկոպ) օգնությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակնադիտում վարկածը առաջարկել է Հերման Հելմհոլցը 1851 թվականին։ Ակնադիտակը հարթ կամ գոգավոր հայելի է, կենտրոնում՝ անցք։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակնադիտումը լինում է.
- հետադարձ
- ուղիդ։
Հետադարձ ակնադիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետադարձ ակնադիտման ժամանակ հետազոտվողի կողքին տեղավորվում է լույսի աղբյուր։ 40-45 սմ հեռավորությունից բժշկի աչքի առջև դրված ակնադիտակից անդրադարձող ճառագայթները, ընկնելով հիվանդի բբի վրա, լուսավորում են ակնահատակը, որը տեսնելու համար քննվողի աչքի առջև պետք է պահել խոշորացույց (13,0-20,0 դ հավաքող ապակի)։ Աչքի խոռոչից անդրադարձած ճառագայթները խոշորացույցով անցնելիս բեկվում են և հավաքվում ֆոկուսային կետում, որտեղ ստացվում է ակնահատակի իսկական, խոշորացած և շրջված պատկերը։
Ուղիղ ակնադիտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղիղ ակնադիտումը կատարվում է 3—5 սմ հեռավորությունից, առանց խոշորացույցի։ Ակնահատակի պատկերը երևում է խոշորացած (15-16 անգամ), ուղիղ դիրքով։
Ակնադիտումը կատարվում է նաև ավելի բարդ սարքերով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնադիտում» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 227)։ ![]() |