Ներակնային ճնշում
Ենթակատեգորիա | Ճնշում | |
---|---|---|
Բժշկական զննություն | ocular tonometry | |
Reference value | reference range as qualifier |
Ներակնային ճնշում, աչքի ներսում հեղուկի ճնշումն է։ Այն չափվում է ակնաբանի կողմից՝ տոնոմետրի միջոցով։ Ներակնային ճնշման չափումը կարևոր քայլ է գլաուկոմայի ռիսկով բուժառուների գնահատման համար[1]։ Տոնոմետրերը հիմնականում կալիբրացված են ճնշումը մմ սնդիկով (մմ սս) չափելու համար։
Ֆիզիալոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներակնային ճնշումը որոշվում է աչքի թարթչային մարմնի կողմից ջրային խոնավության արտադրմամբ և արտահոսքով, և տրաբեկուլյար ցանցով դրա արտահոսքով։ Սրա պատճառն այն է, որ ապակենմնան մարմնի հետին սեգմենտի հեղուկը ունի ֆիքսված ծավալ, և չի ազդում ներակնային ճնշման կարգավորման վրա։
Կարևոր քանակական հարաբերություն է Գոլդմանի հավասարումը[2]․
Որում․
- -ն ներակնային ճնշումն է մմ ս․ ս․-ով (mmHg)
- -ն ջրային խոնավության գոյացումն է րոպեում, արտահայտված միկրոլիտրով (μլ/ր)
- -ն ուվեոսկլերալ ճանապարհով ջրային խոնավության ներծծումն է (μլ/ր)
- -ն րեպեում հողուկի արտահոսքի հնարավորությունն է միկրոլիտրով,1 մմ ս․ ս․-ով (μL/min/mmHg)
- -ն էպիսկլերալ երակային ճնշումն է մմ ս․ ս․-ով (mmHg).
Չափում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոշափումը ներակնային ճնշան մոտավոր չափման ամենահին, ամենապարզ և ամենաէժան եղանակներից է, սակայն այն ճշգրիտ չէ, եթե ճնշումը շատ բարձր չէ[3]։ Ներակնային ճնշումը չափվում է տոնոմետրով, որպես աչքի հետազոտության մի մաս։ Կոնտակտային ոսպնյակների սենսորները նաև օգտագործվում են ներակնային ճնշման շարունակական մոնիթորինգի համար[4]։
Ներակնային ճնշման արժեքի վրա ազդում են եղջերաթաղանթի հաստությունը և կոշտությունը[5][6]։ Արդյունքում, որոշ լազերային վիրահատություններ, օրինակ՝ ֆոտոռեֆրակտիվ կերատոէկտոմիան, կարող են հանգեցնել ներակնային ճնշման չափման նորմալ արդյունքի, երբ իրականում ճնշումը նորմայից բարձր է։ Ավելի նոր, տրանսպալպեբրալ և տրանսսկլերալ տոնոմետրիաների ժամանակ արժեքը չի ազդվում եղջերաթաղանթի կառուցվածքից և չափվում է վերին կոպի և սկլերայի վրա[7]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ակնաբույժների և օպտոմետրիստների միջև առկա ներկայիս համաձայնության, ներակնային ճնշման նորմալ արժեք է համարվում 10-20 մմ սս-ի սահմանը[8][9][10][11]։ Ներակնային ճնշման միջին արժեքն է 15․5 մմ սս, 2․75 մմ սս տատանումով[12]։
Ներակնային հիպերտոնիան աչքի ներսում ճնշման նորմաից բարձր լինելն է, տեսանյարդի վնասման բացակայության դեպքում[13][14]։
Ներակնային հիպոտենզիան, հիպոտոնիան կամ ներակնային հիպոտոնիան ներակնային ճնշման ցածր կամ հավասար լինելն է, քան 5 մմ սս[15][16]։ Ցածր ներակնային ճնշումը կարող է վկայել հեղուկի արտահոսքի և ակնագնդի թուլացման մասին։
Ազդող գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենօրյա տատանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներակնային ճնշումը տատանվում է ցերեկվա և գիշեվա ընթացքում։ Ցերեկը նորմալ տատանումը կազմում է 3-6 մմ սս, և կարող է բարձրանալ գլաուկոմայով աչքում։ Գիշերը ներակնային ճնշումը հնարավոր է չբարձրանա[17], չնայած խոնավոթյանան ավելի դանդաղ արտադրոթյան[18]։ Գլաուկոմայով հիվանդների ներակնային ճնշման 24 ժամյա մոնիթորինգը տարբերվում է առողջ մարդկանցից[19]։
Ֆիտնես և վարժություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան մի շարք ոչ հստակ հետազոտություններ, որոնք վկայում են ներակնային ճնշման վրա վարժությունների ազդեցության մասին։ Որոշները՝ դրական, որոշները՝ բացասական[13][20][21]։
Երաժշտական գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողային գործիքներ նվագելը կապված է ներակնային ճնշման ժամանակավոր կամ մշտական բարձրացման հետ[22]: Հետազոտություններում պարզվել է, որ ճնշման բարձրացման աստիճանը փոխկապակցված է ներբերանային դիմադրության հետ գործիքը նվագելու ժամանակ[23]։ Պարզվել է, որ ներբերանային դիմադրությունը ավելի ցածր է էթնիկ թողային գործիքներ նվագելու, օրինակ բնիկ ամերիկացիների ֆլեյտաները, ոան սովորական գործիքների դեպքում[24]։
Դեղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներակնային ճնշումը նաև տատանվում է սրտի աշխատանքի, շնչառության, հեղուկի և դեղերի ընդունման հետ միասին։ Ալկոհոլի և մարիխուանայի օգտագործումը բերում է ներակնային ճնշման նվազման, իսկ կոֆեինը՝ բարձրացման[25]։
Գլիցերոլի բերանացի ընդունման դեպքում կարող է առաջանալ ներակնային ճնշման արագ, ժամանակավոր անկում։ Սա օգտագտակար է արտակարգ իրավիճակներում խիստ բարձր ճնշման ժամանակ[26]։
Սուկցինիլխոլինը, որը օգտագործվում է անզգայացման ժամանակ, մի քանի րոպեով բարձրացնում է ներակնային ճնշումը 10 մմ սս-ով։ Այն օգտագործվում է, երբ հիվանդը ունի անզգայացման կարիք ակնագնդի վնասմանդեպքում[27][28]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներակնային գերճնշումը գլաուկոմայի առաջացման ամենակարևոր ռիսկի գործոնն է։
Ներակնային ճնշման չափումը օգտագործվում է որպես բացանկյուն գլաումայի վրա նեյրոպրտեկտորների ազդեցության ցուցանիշ[29]։
Երկու աչքերի միջև ճնշման տարբերությունը ունի կլինիկական կարևորություն և կարող է կապված լինել գլաուկոմայի որոշ տեսակների, ծիածանաբորբի և ցանցաթաղանթի շերտազատաման հետ։
Ներակնային ճնշումը կարող է աճել պայմանավորված անատոմիական խնդիրներով, աչքի բորբոքմամբ, գենետիկական գործոններով կամ որպես որոշ դեղերի կողմնակի ազդեցություն։ Ներակնային ճնշման օրենքները բխում են ֆիզիկայից։ Ցանկացած տեսակի ներակնային վիրահատություն կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել ներակնային ճնշման տատանումները։ Հանկարծակի աճը կարող է բերել ներակնային միկրովնասվածքների, իշեմիկ ազդեցությունների և մեխանիկական սթրեսի ցանցաթաղանթի նյարդաթելերի վրա։ Հանկարծակի նվազումը կարող է բերել ներակնային դեկոմպրեսիայի, որը առաջացնում է միկրոպղպջակներ։ Դրանք կարող են բերել միկրոէմբոլիաների, հիպօքսիայի և ցանցաթաղանթի կառուցվածքի վնասման[30]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Farandos, Nicholas M.; Yetisen, Ali K.; Monteiro, Michael J.; Lowe, Christopher R.; Yun, Seok Hyun (April 2015). «Contact lens sensors in ocular diagnostics». Advanced Healthcare Materials. 4 (6): 792–810. doi:10.1002/adhm.201400504. PMID 25400274. S2CID 35508652.
- ↑ Aptel F, Weinreb RN, Chiquet C, Mansouri K (November 2016). «24-h monitoring devices and nyctohemeral rhythms of intraocular pressure». Prog Retin Eye Res. 55: 108–148. doi:10.1016/j.preteyeres.2016.07.002. PMID 27477112. S2CID 24677841.
- ↑ Heidary, Fatemeh; Gharebaghi, Reza; Heidary, Roghayeh (2010-07-30). «Palpation by blind examiners: A novel approach for glaucoma screening». Clinical Ophthalmology. 4: 671–672. doi:10.2147/opth.s11167. ISSN 1177-5483. PMC 2915851. PMID 20689781.
- ↑ Baghban, R; Talebnejad, MR; Meshksar, A; Heydari, M; Khalili, MR (2 November 2023). «Recent advancements in nanomaterial-laden contact lenses for diagnosis and treatment of glaucoma, review and update». Journal of Nanobiotechnology. 21 (1): 402. doi:10.1186/s12951-023-02166-w. PMC 10621182. PMID 37919748.
- ↑ Grieshaber MC, Schoetzau A, Zawinka C, Flammer J, Orgul S (June 2007). «Effect of central corneal thickness on dynamic contour tonometry and Goldmann applanation tonometry in primary open-angle glaucoma». Arch. Ophthalmol. 125 (6): 740–4. doi:10.1001/archopht.125.6.740. PMID 17562982.
- ↑ Tanaka GH (April 1998). «Corneal pachymetry: a prerequisite for applanation tonometry?». Arch. Ophthalmol. 116 (4): 544–5. PMID 9565063.
- ↑ Cacho I, Sanchez-Naves J, Batres L, Pintor J, Carracedo G (2015). «Comparison of Intraocular Pressure before and after Laser In Situ Keratomileusis Refractive Surgery Measured with Perkins Tonometry, Noncontact Tonometry, and Transpalpebral Tonometry». J Ophthalmol. 2015: 683895. doi:10.1155/2015/683895. PMC 4475733. PMID 26167293.
- ↑ webMD - Tonometry
- ↑ Glaucoma Overview Արխիվացված 4 Հուլիս 2008 Wayback Machine from eMedicine
- ↑ Hashemi H, Kashi AH, Fotouhi A, Mohammad K (June 2005). «Distribution of intraocular pressure in healthy Iranian individuals: the Tehran Eye Study». Br J Ophthalmol. 89 (6): 652–7. doi:10.1136/bjo.2004.058057. PMC 1772663. PMID 15923494.
- ↑ Pooranee (2015-10-09). «Do you know about Intra Ocular Pressure?». Health Education Bureau, Information and Communication Technology Agency, Sri Lanka. Արխիվացված է օրիգինալից 22 March 2017-ին. Վերցված է 2015-11-04-ին.
- ↑ Janunts E. «Optical remote sensing of intraocular pressure by an implantable nanostructured array». Medizinische Fakultät der Universität des Saarlandes. Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին.
- ↑ 13,0 13,1 Vieira GM, Oliveira HB, de Andrade DT, Bottaro M, Ritch R (September 2006). «Intraocular pressure variation during weight lifting». Arch. Ophthalmol. 124 (9): 1251–4. doi:10.1001/archopht.124.9.1251. PMID 16966619. S2CID 32361659.
- ↑ Ocular Hypertension, American Optometric Association. Accessed 2015-11-3.
- ↑ «Ocular Hypotony: Background, Pathophysiology, Epidemiology». Medscape Reference. 2014-02-05. Վերցված է 2015-11-04-ին.
- ↑ Henderer JD, Budenz DL, Flynn HW, Schiffman JC, Feuer WJ, Murray TG (February 1999). «Elevated intraocular pressure and hypotony following silicone oil retinal tamponade for complex retinal detachment: incidence and risk factors». Arch. Ophthalmol. 117 (2): 189–95. doi:10.1001/archopht.117.2.189. PMID 10037563.
- ↑ Liu JH, Weinreb RN (May 2011). «Monitoring intraocular pressure for 24 h». Br J Ophthalmol. 95 (5): 599–600. doi:10.1136/bjo.2010.199737. PMID 21330554. S2CID 42736853.
- ↑ Brubaker RF (1991). «Flow of aqueous humor in humans». Invest Ophthalmol Vis Sci. 32 (13): 3145–3166. PMID 1748546.
- ↑ Liu JH, Zhang X, Kripke DF, Weinreb RN (April 2003). «Twenty-four-hour intraocular pressure pattern associated with early glaucomatous changes». Invest. Ophthalmol. Vis. Sci. 44 (4): 1586–90. doi:10.1167/iovs.02-0666. ISSN 1552-5783. PMID 12657596.
- ↑ Studies have also been conducted on both healthy and sedentary individuals to determine if intraocular pressure could be reduced with other types of exercise. Some forms of exertion have been found to result in a decrease in intraocular pressure. Exercises studied included; walking, jogging, and running. Acute Dynamic Exercise Reduces Intraocular Pressure Արխիվացված 28 Սեպտեմբեր 2011 Wayback Machine, Departments of Ophthalmology, Physiology, Faculty of Medicine, Atatürk University, Erzurum- Turkey. July 1999.
- ↑ Qureshi IA. Effects of mild, moderate and severe exercise on intraocular pressure of sedentary subjects. Rawalpindi Medical College, Rawalpindi, Pakistan
- ↑ Schmidtmann G, Jahnke S, Seidel EJ, Sickenberger W, Grein HJ (June 2011). «Intraocular pressure fluctuations in professional brass and woodwind musicians during common playing conditions». Graefes Arch. Clin. Exp. Ophthalmol. 249 (6): 895–901. doi:10.1007/s00417-010-1600-x. hdl:10026.1/10195. PMID 21234587. S2CID 21452109. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-01-11-ին. Վերցված է 2024-08-25-ին.
- ↑ Schuman JS, Massicotte EC, Connolly S, Hertzmark E, Mukherji B, Kunen MZ (January 2000). «Increased intraocular pressure and visual field defects in high resistance wind instrument players». Ophthalmology. 107 (1): 127–33. doi:10.1016/s0161-6420(99)00015-9. PMID 10647731.
- ↑ Clinton F. Goss (August 2013). «Intraoral Pressure in Ethnic Wind Instruments» (PDF). Flutopedia. arXiv:1308.5214. Bibcode:2013arXiv1308.5214G. Վերցված է 22 August 2013-ին.
- ↑ Intraocular pressure measure on normal eyes by Pardianto G et al., in Mimbar Ilmiah Oftalmologi Indonesia.2005;2:78-9.
- ↑ Drance SM (October 1964). «Effect of Oral Glycerol on Intraocular Pressure in Normal and Glaucomatous Eyes». Arch. Ophthalmol. 72 (4): 491–3. doi:10.1001/archopht.1964.00970020491009. PMID 14184494.
- ↑ Brunton L, Chabner BA, Knollman B (2011). «19. General Anesthetics and Therapeutic Gases». Goodman & Gilman's: The Pharmacological Basis of Therapeutics (12th ed.). New York, USA: The McGraw-Hill Companies, Inc. էջ 539. ISBN 978-0-07-162442-8.
- ↑ «Ocular Therapeutix Inc (OCUL)». biotickr (անգլերեն). Վերցված է 2022-09-13-ին.
- ↑ Sena DF, Lindsley K (January 2017). «Neuroprotection for treatment of glaucoma in adults». Cochrane Database Syst Rev. 1 (1): CD006539. doi:10.1002/14651858.CD006539.pub4. PMC 5370094. PMID 28122126.
- ↑ Pardianto G (March 2015). «Recent awareness and consideration of intraocular pressure fluctuation during eye surgery». J Cataract Refract Surg. 41 (3): 695. doi:10.1016/j.jcrs.2015.01.009. PMID 25804599.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.allaboutvision.com Ինչ սպասել աչքի հետազոտության ժամանակ
- www.emedicinehealth.com Ներակնային գերճնշում
- www.tonometerdiaton.com Տրանսպալպեբրալ և տրանսսկլերալ տոնոմետրիա
|