Տեսողական նյարդ
| Տեսողական նյարդ | |
|---|---|
| Տեսակ | Գլխուղեղային նյարդեր, sensory nerve? և անատոմիական կառուցվածքների դաս |
| Ենթադաս | nerve trunk?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
| Միանում է | աչք և գլխուղեղ |
| MeSH | A08.800.800.120.680 |
| Անատոմիայի հիմնարար մոդել | 50863 |
| Անատոմիական տերմինոլոգիա 98 | A14.2.01.006 և A15.2.04.024 |
| Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 11 և Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան |
Տեսողական նյարդ, գլխուղեղային 2-րդ զույգ նյարդը, որով աչքի ցանցաթաղանթի զգացող բջիջների ընկալած տեսողական գրգիռները հաղորդվում են գլխուղեղ։ Սկսվում է ցանցաթաղանթի հանգուցային (գանգլիոզ) բջիջներից։ Աչքի զարկերակի հետ տեսողական նյարդը մտնում է գանգի խոռոչ, ուղեղի հիմքի մոտ գոյացնում տեսողական խաչվածքը (խիազմա), ընդ որում խաչվում են միայն ցանցաթաղանթի ներսային կեսերից եկող նյարդաթելերը։ Խաչվածքից հետո տեսողական նյարդը անվանվում է տեսողական տրակտ, որը վերջանում է արտաքին ծնկաձև մարմնում։ Վերջինից սկսվում է կենտրոնական տեսողական ուղին, որն ավարտվում է գլխուղեղի ծոծրակային բլթի կեղևային մասում։ Գլխուղեղում ախտաբանական պրոցեսների հետևանքով տեսողական նյարդի խաչվածքի, ուղու վնասումը կարող է հանգեցնել տեսողական դաշտի համապատասխան կեսի անկման(հեմիանոպսիա)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեսողական նյարդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 655)։ |