Տեսողության խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսողության խանգարում
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունակնաբանություն
ՀՄԴ-9369
ՀՄԴ-10H54
Հաճախություն940 միլիոն / 13% (2015)[1]
 Visual impairment Վիքիպահեստում

Տեսողության խանգարում, հայտնի նաև որպես տեսողական խանգարում կամ տեողության կորուստ, տեսողության այն աստիճանի անկում, որը հնարավոր չէ վերացնել սովորական մեթոդներով՝ դեղորայքային կամ ակնոցի կիրառմամբ[2][3], ինչպես նաև այն դեպքերում, երբ տեսողության նվազում է դիտվում կոնտակտային ոսպնյակ կամ ակնոց կիրարելու անհնարության հետևանքով[2]։ Տեսողության խանգարումներ կարող են տեղի ունենալ տարբեր վնասվածքների, ժառանգական կամ դեգեներատիվ հիվանդությունների հետևանքով։ Այն սահմանվում է որպես տեսողության սրության շտկում 20/40 կամ 20/60 աստիճան[4]։ Կուրություն եզրույթը օգտանգործվում է տեսողության մասնակի կամ ամբողջական կորուստի դեպքում[4]։ Տեսողության խանգարումները դժվարացնում են ամենօրյա ակտիվությունը[3]։

Տեսողության խանգարումների հետևանքով կարող են առաջանալ չշտկվող ռեֆրակտիվ սխալներ (43%), կատարակտ (33%) և գլաուկոմա (2%)[5]։ Ռեֆրակտիվ սխալները ընդգրկում են կարճատեսություն, հեռատեսություն, պրեսբիոպիա և աստիգմատիզմ[5]։ Կատարակտը հանդիսանում է կուրության հիմնական պատճառ[5]։ Տեսողական խնդիրներ առաջացնող մնացած հիվանդությունների շարքում են դեղին բծի տարիքային դիստրոֆիան, դիաբետիկ ռետինոպաթիան, եղջերենու պղտորումը, մանկական կուրացումը և մի շարք ինֆեկցիաները[6]։ Տեսողության խանգարումները կարող են առաջանալ ուղեղային որոշ խնդիրների դեպքում՝ կաթվածի, վաղաժամ ծնունդի, վնասվածքների հետևանքով[7]։ Այս դեպքերը հայտնի են որպես կեղևային տեսողության խանգարումներ[7]։ Տեսողության խնդիրների սքրինինգը երեխաների դեպքում կարող է հետագայում բարելավվել տեսողությունը և կրթական նվաճումները[8]։ Մեծահասկների դեպքում ախտանիշների սքրինինգը արդյունաավետ չէ[9]։ Ախտորոշումը կատարվում է աչի զննման արդյունքում[3]։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ տեսողության խանգարումների 80 %֊ը հնարավոր է կանխարգելել կամ բուժել[5]։ Դրանց շարքին են դասվում կատարակտը, օնխոցերկոզը, տրախոման, գլաուկոման, դիաբետիկ ռետինոպաթիան, չշտկվող ռեֆրակտիվ սխալները և մանկական կուրության որոշ ձևերը[10]։ Տեսողական խանգարումներով մեծ թվով հիվանդների դեպքում արդյունավետ են լինում տեսողական վերականգնումն, շրջակա միջավայրի փոփոխությունը և աջակցող սարքերի կիրառումը[3]։

2015 թվականի տվյալների համաձայն 940 միլիոն մարդկանց մոտ գրանցվել է տարբեր աստիճանի տեսողության վատթարացում[1]։ 246 միլիոն մարդ ունի թույլ տեսողություն, իսկ 39 միլիոն մարդ կույր է[5]։ Թույլ տեսողություն ունեցող մարդկանց մեծ մասը բնակվում է զարգացող երկրներում[5]։ 1990 թվականից տեսողական խանգարումների տոկոսը զգալիորեն նվազել է[5]։ Տեսողական խանգարումների զգալի տնտեսական ծախսերը կապված են ուղղակիորեն բուժման ծախսերի և անուղղակիորեն աշխատելու ունակության նվացման հետ[11]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսողության սրության հետազոտության ժամանակ օգտագործվող Սնելենի աղյուսակ

Տեսողության խանգարումը բնութագրվում է տեսողության նվազմամբ, որը հնարավոր չէ շտկել ակնոցի կամ կոնտակտային ոսպնյակների միջոցով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կիրառում է տեսողության խանգարումներրի դասակարգումը՝ ակնոցի միջոցով կատարվող լավագույն աջքի առավելագույն կորեկցիայի հիման վրա․

  • 20/30֊ից մինչև 20/60՝ տեսողության միջին աստիճանի կորուստ կամ համարյա նորմալ տեսողություն
  • 20/70֊ից մինչև 20/160՝ չափավոր տեսողության խանգարում
  • 20/200֊ից մինչև 20/400՝ տեսողության ծանր խանգարում կամ տեսողության ծանր անկում
  • 20/500֊ից մինչև 20/1,000 տեսողության խոր անկում
  • 20/1,000֊ից բարձր՝ բացարձակին մոտ տեսողական խանգարում կամ բացարձակին մոտ կուրություն
  • լուսային ընկալման բացակայություն՝ բացարձակ տեսողական խանգարում կամ բացարձակ կուրություն

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ձևակերպման կուրությունը սահմնավում է վերոհիշյալ մեծությունների 20/500֊ի կամ տեսողության դաշտի 10 աստիճանից ցածր մեծության դեպքում[4]։ Այս սահմանումը տրվել է 1972 թվականին, սակայն մինչև օրս տեղի են ունենում քննարկումներ՝ սահմանման մեջ չշտկվող ռեֆրակտիվ սխալների ընդգրկամ վերաբերյալ[2]։

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափազանց ծանր խանգարումներ

  • Բնութագրվում է որպես 3/60–ից ցածր տեսողության սրության առկայություն
  • Տեսողության բացակայություն 3 մետր հեռավորության վրա․ նորմալ տեսողության դեպքում հնարավոր է ընկալել առարկաները 60 մետր հեռավորության վրա

Ծանր խանգարումներ

  • 3 մ հեռավորության վրա տեսողության առկայություն, 6 մետրի դեպքում՝ բացակայություն․ նորմալ տեսողության դեպքում հնարավոր է ընկալել առարկաները 60 մետր հեռավորության վրա
  • Դյուրին տեսողական խանգարում չի արձանագրվում գրանցման տվյալների հիման վրա, քանի որ տարածվածությունը դժվար է հաշվառկել

Ցածր տեսողություն

  • 6/18–ից ցածր և 3/60–ից բարձր տեսողության սրություն
  • Ավտոմեքենա վարելու, ինրպես նաև փողոցում դեմքերը ճանարելու, հեռուստացույց դիտելու, պարկեշտ հագուստ ընտրելու անհնարություն[12]

Մեծ Բրիտանիայում Տեսողության խանգարման սերտիֆիկատ տրվում չափազանց ծանր կամ ծանր խանգարումների առկայության դեպքում[13] Ձևակերպվում է հետևյալ կերպ՝ «Անձը որակավորվում է որպես չափազանց ծանր տեսողական խանգարումներ ունեցող, եթե նա այն աստիճանի կույր է, որ ի վիճակի չէ կատարելու որևիցե տեսողական գործողություններ պահանջող աշխատանք»։ Այդ դեպքում կատարվում է գնահատում թեստավորման միջոցով, որի ընթացքում որոշվում է տեսողական ֆուկցիայի անհրաժեշտությունը որոշակի աշխատանք կատառելու պարագայում "[14]

Գործնականում, սահմանումը կախված է անձի տեսողության սրությունից և նրա տեսողական դաշտի սահմաններից։ Առողջապահության նախարարությունը չափազանց ծանր խանգարումները բաժանում է երեք խմբի[14]՝

  1. 3/60–ից ցածր (համապատասխանում է ԱՄՆ–ում 20/400–ի) ըստ Սնելենի աղյուսակի
  2. 3/60–ից բարձր, բայց 6/60–ից ցածր ըստ Սնելենի աղյուսակի (խիստ սահմանափակ տեսողական դաշտի դեպքում)
  3. 6/60–ից բարձր ըստ Սնելենի աղյուսակի (խիստ սահմանափակ տեսողական դաշտի դեպքում, հատկապես երբ սահմանափակումը վարաբերվում է տեսողական դաշտի ստորի հատվածին)

Ըստ Առողջապահության նախարարության որակավորման չափազանց ծանր խանգարումներ ունեցողների շարքին դասվում են նաև վերջերս տեսողությունը կորցրած, ինրպես նաև ոչ ծեր տարիքի անձինք, որոնք դժվար են հարմարվում նոր պայմաններին տեսողության բացակայության դեպքում[14]։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում անձը համարվում է օրինականորեն կույր, եթե նրա տեսողությունը հնարավոր չէ շտկել 20/200–ից բարձր, կամ եթե դիտվում է տեսողական դաշտի նվազեցում մինչև 20 աստիճան։ Նման անձինք կարող են ընդգրկվել կառավարության կոմից ֆինանսավորվող որոշակի ծրագրերում։

Միացյալ Նահանգներում «մասամբ կույր», «ցածր տեսողություն ունեցող», «օրինականորեն կույր» կամ «ամբողջությամբ կույր» սահմանումները օգտագործվում են դպրոցների, քոլեջների և այլ ուսումնական հաստատությունների կողմից՝ տեսողության խանգարումներ ունեցող ուսանողներին որակավորելու նպատակով[15]։ Որակավորումը կատարվում է հետևյալ կերպ՝

  • Մասամբ կույր – այդ դեպքում կարող է պահանջվել հատուկ կրթություն defect
  • Ցածր տեսողություն – ծանր խանգարումներ, որոնց դեպքում դիտվում է ոչ միայն տարածության վրա առարկաների ընկալման կարողության բացակայություն։ Նման դեպքերում կարող է դիտվել նաև մոտիկ տարածության վրա կարդալու անկարողություն, անգամ ակնոցի կամ կոնտակտային ոսպնյակի կիրառմամբ։ Նման անձինք ուսման նպատակով օգտագործում են այլ զգայարաններ։
    • Կարճատեսություն – հեռվում գտնվող առարկաների ընկալման անկարողություն
    • Հեռատեսություն – մոտիկ գտնվող առարկաների ընկալման անկարողություն
  • Օրինականորեն կույր – տեսողության շտկման արդյունքում (կոնտակտային ոսպնյակներով կամ ակնոցով) 20/200–ից ոչ ավել տեսողությամբ անձինք, ինչպես նաև տեսողության դաշտի նվազում մինչև 20 աստիճան
  • Ամբողջությամբ կույր – ուսուցումն իրականացվում է Բրեյլի գրերի կամ ոչ տեսողական մեդիաների միջոցով

1934 թվականին Ամերիկյան բժշկական ասոցիացիան ընդունել է կուրության հետևյալ սահմանումը՝

Եթե կոնտակտային ոսպնյակների կամ ակնոցի միջոցով տեսողության շտկման արդյունքում 20/200 կամ ցածր տեսողության սրության պայմաններում գոյություն ունի տեսողական դաշտի թերություն, որի դեպքում տեսողական դաշտի առավելագույն տրամագիծը համապատասխանում է 20 աստիճանից որ ավել անկյունային տարածությանը[16]։

1935 թվականին Միացյալ Նահանգների Կոնգրեսը ընդգրկել է կուրության սահմանումը Կույրորի Հանրային անվտանգության օգնության ծրագրում[16][17] 1972 թվականին Կույրերի օգնության ծրագիրը և երկու այլ ծրագրեր միավորվոլ են Հանրային անվտանգության որոշման Վերնագիր XVI խորագրի ներքո[18]։ հետևյալ բովանդակությամբ՝

Անձը համարվում է կույր, եթե նրա կենտրոնական տեսողության սրությունը տեսողության շտկման արդյունքում 20/200 է կամ ցածր։ Հիմնվելով այս սահմանվանը տվյալ անձը կարող է ընդգրկվել համապատասխան ծրագրում՝ օգնություն ստանալու նպատակով[19]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուվեյթը այն բազմաթիվ երկրների ցանկում է, որոնք կիրառում են 6/60 չափանիշները օրինական կուրության սահմանման նպատակով[20]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսողական խանգարումները լինում են տարբեր տեսակների և տարբեր աստիճանների։ Տեսողության սրությունը ոչ միշտ է հանդիսանում հիվանդության բարդության ցուցանիշ։ Որոշ դեպքերում հարաբերական լավ տեսողության պարագայում (20/40) կարող են լինել դժվարություններ ամենօրյա գործունեության ընթացքում։ Մեկ այլ դեպքում վատ տեսողություն ունեցող անձինք (20/200) ի վիձակի են նորմալ գործել այն դեպքում, երբ նրանց գործունեության ընթացքում չեն պահանջվում բարձր տեսողական ունակություններ։

Այս կատեգորիային պատկանող անձինք կարող են օգտագործել իրենց մնացորդային տեսողությունը ամենօրյա գործունեության ընթացքում առանց այլընտրանքային մեթոդների դիմելու։ Մասնագետի (ակնաբույժի) դերը այս դեպքում կայանում է օպտիկական կամ ոչ օպտիկական մեթոդներով պացիենտի տեսողության ֆունկցիոնալ մակարդակի բարելավվումը։ Առաջին հերթին դա հեռավորության վրա գտնվող առարկաների համար պատկերի խոշորացումն է հեռահաղորդակցական համակարգերի միջոցով և օպտիկական կամ էլեկտրոնային խոշորացումն է մոտ տարածության վրա գտնվող օբյեկտների համար։

Զգալիորեն նվազած տեսողությամբ անձանց համար կարող են օգտակար լինել նախապատրաստում անցած տեխնիկական սարքավորումներ սպասարկող մանսագետի կողմից անց կացվող մարզումները։ Թույլ տեսողության վերականգնմամբ զբաղվող մասնագետները, որոնցից ոմանք կարող են կապի մեջ լինել կույրերի համար հաստատությունների հետ, կարող են խորհուրդ տալ պայծառության և հակադրության վերաբերյալ՝ մնացորդային տեսողությունը առավելագույնի հասցնելու նպատակով։

Վերականգնողական գործիքներից օգտվող մաիյնակ անձինք պահպանում են իրենց շարժունությունը և զբաղվածությունը, նվազագույն ընկճված են և դեպռեսիվ, ինքնասպանության ռիսկի ցածր ցուցանիշներով և սոցիալական ինտեգրացման բարձր մակարդակով։

Հնարավոր կուրության կանխատեսմամբ վատթարացող տեսողությամբ օժտված անձինք ցուցաբերում են ինքնասպանության ռիսկի համեմատաբար բարձր մակարդակ և կարիք ունեն աջակցող ծառայությունների։ Կուրություն սպառնացող և տեսողական ծանր խախտումներ ունեցող անձանց համար մշակվում են թերապեվտիկ և կանխարգելիչ ծրագրեր, որոնցում ընդգրկվում են անձինք, որոնք չեն դասվում կույրերի շարքին։ Ակնաբույժները պետք է տեղեկացված լինեն հնարավոր հետևանքների վերաբերյալ և նման պացիենտների բուժման նպատակով միավորվեն հոգեկան առողջությունը ապահովող մասնագետների հետ՝ հնարավոր դեպռեսիվ ախտանիշները կանխարգելու, ինքնասպանությունից խուսափելու, ինչպես նաև կյանքի վորակը բարելավվելու նպատակով։

Նման միջամտումը պետք է ձևավորվի ախտորոշման վաղ փուլում, մասնավորապես՝ ինչպես ցույց են տվել հետազոտությունները, լուրջ տեսողական հաշմանդամության անհապաղ հաստատումը հանգեցնում է ավելի արդյունավետ վերականգնողական ծրագրերի կիրառմանը։

Ավելին, հոգեբանական դիսթրեսը հասել է բարձր աստիճանի տեսողության մասնակի կորստի դեպքում, սակայն կանխատեսումը անբարենպաստ է։ Հետևաբար, վաղ միջամտությունը անհրաժեշտ է հոգեբանական կարգավորում ապահովելու համար[21]։

Համակցված խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրությունը կարող է գոյանալ մի շարք պայմանների առկայության դեպքում՝ մտավոր թերզարգածության, աուտիզմի սպեկտրի հիվանդությունների, մանկական ուղեղային կաթվածի, լսողական խանգարումների և էպիլեպսիայի[22][23]։ Գոյություն ունի նաև լսողական կորստի հետ համակցված կուրություն։

Գնահատված է, որ բացարձակ կույրերի կեսից ավելիի մոտ խախտված է ցիրկադային ռիթմը, որի դեպքում 24֊ժամյա ռիթմը լինում է սովորականից երկար և լույսի և մութի ցիկլը սինխրոնիզացված չէ[24][25]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տվյալների համաձայն տեսողության խանգարումների ցանկ՝

  1. ռեֆրակտիվ սխալ (42%)
  2. կատարակտ (33%)
  3. գլաուկոմա (2%)
  4. corneal opacification (1%)
  5. դեղին բծի տարիքային դեգեներացիա (1%)
  6. դիաբետիկ ռետինոպաթիա (1%)
  7. մանկական կուրություն
  8. տրախոմա (1%)
  9. անորոշ (18%)[6]

2010 թվականի տվյալների համաձայն կուրության ցանկ՝

  1. կատարակտ (51%)
  2. գլաուկոմա (8%)
  3. դեղին բծի տարիքային դեգեներացիա (5%)
  4. corneal opacification (4%)
  5. մանկական կուրություն (4%)
  6. ռեֆրակտիվ սխալ (3%)
  7. տրախոմա (3%)
  8. դիաբետիկ ցանցենախտ (1%)
  9. անորոշ (21%)[6]

Տեսողական խանգարումներով տառապող անձանց 90%-ը բնակվում է զարգացող երկրներում[5]։ Զարգացող երկրներում կուրության հիմնական պատճառ են հանդիսանում դեղին բծի տարիքային դեգեներացիան, գլաուկոման և դիաբեթիկ ռետինոպաթիան[26]։

Անգլիայում և Ուելսում 2010 թվականին աշխատունակ բնակչության կուրության հիմնական պատճառներն են[27]՝

  1. Ժառանգական ցանցաթաղանթի հիվանդություններ (20.2%)
  2. Դիաբետիկ ցանցենախտ (14.4%)
  3. Օպտիկական ատրոֆիա (14.1%)
  4. Գլաուկոմա (5.9%)
  5. Բնականոն շեղումներ (5.1%)
  6. Տեսողական կեղևի հիվանդություններ (4.1%)
  7. Գլխուղեղի անոթային հիվանդություններ (3.2%)
  8. Մակուլայի և հետին դաշտի դեգեներացիա (3.0%)
  9. Կարճատեսություն (2.8%)
  10. Եղջերաթաղանթի հիվանդություններ (2.6%)
  11. Ուղեղի և նյարդային համակարգի չարորակ նեոպլազմաներ (1.5%)
  12. Ցանցաթաղանթի շերտազատում (1.4%)

Կատարակտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարակտը >65%, կամ ավելի քան 22 միլիոն դեպքերում հանդիսանում է կուրության պատճառ, իսկ գլաւկոման՝ 6 միլիոնի դեպքում։

Կատարակտը դա բնածին և մանկական պաթոլոգիա է, որը իրենից ներկայացնում է բյուրեղային ոսպնյակի գոռշացում կամ պղտորում և հանդիսանում է ներարգանդային ինֆեկցիաների, մետաբոլիկ հիվանդությունների և գենետիկորեն փոխանցվող համախտանիշների հետևանք[28]։ Կատարակտը հանդիսանում է մանկական և մեծահասակների կուրության հիմնական պատճառ, տարածվածությունը կրկնապատկվում է ամեն 10 տարին՝ 40 տարեկանից հետո[29]։ Այդ պատճառով կատարակտը ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ[28]։ Այսինքն, տարիքի հետ կատարակտի զարգացումը դառնում է ավելի հավանական։ Այնուամենայնիվ, մանկական կատարակտի բուժումը ստեղծում է մեծ ֆինանսական և էմոցիոնալ ծանրաբեռնվածություն, քանզի պահանջում է թանկարժեք ախտորոշում, երկարատև վերականգնում և վիզուալ օգնություն[30]։ Բացի այդ, որոշ դեպքերում պացիենտների մոտ կատարակտի մանկաբուժական վիրահատության հետևանքով առաջանում է անդարձելի ամբլիոպիա[28], քանի որ կատարակտը արգելակում է տեսողության նորմալ զարգացումը վիրահատությունից առաջ[31]։ Չնայած դիտվում է բուժման ընթացքի որոշակի առաջընթաց, կատարակտը այնուամենայնիվ գլոբալ խնդիր է ներկայացնում ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում[32]։ Ներկայումս կատարակտի զարգացման ռիսկի ամենաարդյունավետ նվազեցումը ծխախոտի չօգտագործելն է, ինչպես նաև արևի (ՈՒՄ ճառագայթման) երկարատև ազդեցությունից խուսափելը[29]։

Գլաուկոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլաուկոման աչքի բնածին մանկական պաթոլոգիա է, որը բնութագրվում է ներակնային ճնշման բարձրացմամբ[33]։ Գլաուկոման առաջացնում է տեսադաշտի կորուստ, ինչպես նաև տեսողական նյարդի ատրոֆիա[34]։ Վաղ ախտորոշումը և բուժումը անհրաժեշտ է, քանի որ այն առաջանում է ներակնային ճնշման մակարդակի փոփոխության հետևանքով[34]։ Բացի այդ, գլաուկոմայի հստակ ախտորոշման մեկ այլ խնդիրը կայանում է նրանում, որ այդ հիվանդության առաջացումը պայմանավորված է չորս պատճառներով՝ 1) ներակնային գերճնշման բորբոքային համախտանիշ, 2) առաջային խցիկի անկյան փակում, 3) կորտիկոստերոիդներով առաջացած, 4) կառուցվածքային փոփոխություններով և քրոնիկ բորբոքումով պայմանավորված հետերոգեն մեխանիզմներ[35]։ Ներկայումս, երեխաների մոտ մանկական գլաուկոմայի նշան է հանդիսանում ներակնային աչքի ճնշման 21 մմ֊ից բարճր ցուցանիշը[35]։ Մանկական գլաուկոմայի առաջացմանը նպաստում է նաև կատարակտի վիրահատումը, ինչը տեղի է ունենում նորածին երեխաների մոտ 12.2%-ի և 10 տարեկան երեխաների մոտ 58.7%-ի մոտ[35]։

Ինֆեկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկացի երեխաները առաջնորդում են օնխոցերկոզի հետևանքովկուրացած մեծահասակներին

Մանկական կուրության պատճար կարող են հանդիսանալ հղիության այնպիսի պայմանները, ինչպիսիք են բնածին կարմրախտի համախտանիշը և անհաս երեխայի ռետինոպաթիան։ Բորոտությունը և օնխոցերկոզը զարացող երկրներում առաջացրել են կուրություն մոտ 1 միլիոն անձանց մոտ։ Տրախոմայի հետևանքով կուրացած մարդկանց քանակը նվազել է 6 միլիոնից մինչև 1.3 միլիոն վերջին 10 տարիների ընթացքում։ Եղջերաթաղանթի կենտրոնական խոցը պատճար է հանդիսանում մոնոկուլյար կուրացման տարածմանը աշխարհում, միայն Հնդկաստանում տարեկան գրանցվում է կուրացման 850,000 դեպք։ Արդյունքում եղջերաթաղանթի սպիացումը հանդիսանում է կուրացման չորս պատճառներից մեկը ամբողջ աշխարհում[36]։

Վնասվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույր ֆրանսիացի ռազմագերիները սովորում են զաբյուղ գործել, Առաջին համաշխարհային պատերազմ

Աչքի վնասվածքները հաճախակի պատահում են 30֊ից ցածր տարիքի անձանց մոտ և հանդիսանում են մեկ աչքի կուրության պատճառ։ Վնասվածքները և կատարակտը ախտահարում են աչքը, իր հերթին տեսողական նյարդի հիպոպլազյան ախտահարում են տեսողական նյարդաթելերը որոնք ուղարկում են ազդակներ աչքից դեպի գլխուղեղի հետին գալար, ինչը առաջացնում է տեսողության սրության անկում։

Ծոծրակային բլթի վնասվածքների հետևանքով առաջացած կեղևային կուրությունը աղավաղում է տեսողական նյարդից եկող ազդակների ճիշտ մեկնաբանումը։ Կեղևային կուրության ախտանիշները շատ անհատական են և խորանում են սթրեսի կամ հյուծվածության դեպքում։

Կուրացումը որոշ դեպքերում օգտագործվել է որպես վրեժխնդրության և խոշտանգումների գործիք, նպատակ ունենալով զրկելու անձին աշխարհի հետ փոխկապակցվելու, լիովին անկախ գործելու հնարավորությունից, գիտակցելու շրջապատող իրադարձություննրը։ Օրինակ կարող է ներկայանալ Էդիպի մասին պատմությունը, ով կուրացնում է ինքն իրեն, երբ գիտակցում է, որ կատարվել է իր մասին սարսափելի մարգարեությունը։ Հաղթելով Բուլղարացիներին, բյուզանդական կայսր Բարսեղ II֊ը նախկան ազատ արձակելը կուրացրել է 15000 բուլղար ռազմագերիների[37]։ Ժամանակակից մեթոդներից է այլանդակելու մտադրությամբ թթվով։

Գենետիկական թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբինիզմը հաճախ զուգորդվում է տեսողության կորստով, սակայն իրական կուրություն առաջանում է այդ հիվանդությամբ տառապող ոչ բոլոր անճանց մոտ։ Լեբերի բնածին ամավրոզը առաջացնում է բացարձակ կուրություն կամ տեսողության ծանր անկում վաղ մանկության շրջանում։ Մարդկային գենոմի քարտեզավորման ժամանակակից մեթոդների շնորհիվ հայտնաբերվել են գենետիկական հիվանդությունների հետևանքով առաջացած թույլ տեսողության կամ կուրության այլ արտահայտումներ։ Դրանցից է Բարդե֊Բիդլի համախտանիշը։

Թունավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրությունը երբեմն առաջանում է դեղամիջոցների կիրառման հետևանքով։

Հայտնի լավագույն օրինակներից է մեթանոլը, որը այնքան էլ տոքսիկ չէ և առաջացնում է թույլ թունավորում։ Սակայն մեթանոլը տրոհվում է միջնալդեհիդի և մրջնաթթվի, որոնք կարող են առաջացնել ինչպես կուրություն, այնպես էլ այլ առողջական խնդիրներ՝ ընդհուպ մինչև մահ[38]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամբլիոպիա. տեսողական խախտումերի կամ տեսողության կորստի կատեգորիա՝ պայմանավորված գործոններով, որոնք անկախ են զուգահեռ ընթացող աչքի հիվանդություններից կամ ռեֆրակիվ սխալներից[39]։ Ամբլիոպիան դա մի վիճակ է, որի ժամանակ երեխայի տեսողական համակարգի զարգացումը չի ընթանում սովորական հունով՝ վաղաժամ ծնունդի, կարմրուկի, վիտամին A-ի պակասի կամ մենինգիտի հետևանքով[40]։ Եթե վաղ հասակում երեխան չի ստանում համապատասխան բուժում, ամբլիոպիայի բուժումը հասուն տարիքում դառնում է անհնար, քանի որ վիրաբուժական միջամտության արդյունավետությունը նվազում է տարիքին զուգընթաց[40]։ Ամբլիոպիան աշխարհում մեկ աչքի մանկական կուրության առաջատար պատճառներից է[39]։ Լավագույն դեպքում (ինչը շատ հազվադեպ է տեղի ունենում) պատշաճ բուժում ստացած պացիենտի տեսողության սրությունը կարող է վերականգնվել մինչև 20/40[39]:
  • Դիաբետիկ ցանցենախտ. դիաբետիկ ցանցենախտը շաքարախտի միկրոանոթային բարդություն է, որը կարող է առաջացնել տեսողության սրության անկման կամ կուրության։ Դիաբետիկ ցանցենախտը բնութագրվում է ապակենման մարմնի արյունահոսությամբ կամ ցանցաթաղանթի նուրբ անոթների այտուցովէ՝ պայմանավորված A1C-ի աճով[41], որը հանդիսանում է արյան գլյուկոզի մակարդակի չափանիշ[42]։ Իրականում, A1C-ի աճի պարագայում, դիաբետիկ ցանցենախտի զարգացման ռիսկը շատ ավելի մեծ է, քան շաքարախտի հետ կապված նուրբ անոթների այլ բարդություններինը (օրինակ՝ քրոնիկ հիպերգլիկեմիա, դիաբետիկ նեյրոպատիա, դիաբետիկ նեֆրոպատիա)[41]։ Չնայած այն փաստին, որ տեսողական խանգարումներ ունեցող 40 տարեկանից բարձր անձանց միայն 8%-ի մոտ է զարգանում դիաբետիկ ցանցենախտ, տվյալ աչքի հիվանդությունը 2002 թվականին կազմել է կուրության դեպքերի 17%-ը[41]։
  • Դեգեներատիկ միոպիա
  • Retinitis pigmentosa
  • Անհասության ցանցենախտ. աշխարհում կուրության հիմնական պատճառներից է։ Հիվանդության ծանր ընթացքի հետևանքով կարող է տեղի ունենալ ցանցաթաղանթի շերտազատում, որը ուղեկցվում է տեսողության կորստով։ Բուժումը ուղղված է հիմնականում կանխարգելմանը՝ լազերայի եղանակով կամ Ավաստին (Bevacizumab) դեղամիջոցով։
  • Ուվեիտներ. 30 տարատեսակ ներակնային հիվանդություններից բաղկացած խումբ[43]։ Գոյանում են վարակների, համակարգային հիվանդությունների, օրգան-սպեցիֆիկ աուտոիմուն հիվանդությունների, ուռուցքների կամ վնասվացքների հետևանքով[44]։ Ուվեիտի սխալ ախտորոշումը և բուժոման բացակայությունը կարող են հանգեցնել տեսողության կորստի[44]։ Հստակ ախտորոշման պատճառ է հանդիսանում այն, որ հաճախ աչքի բորբոքման պատճառները անհայտ են կամ բազմաշերտ[43]։ Որպես հետևանք զարգացած երկրներում ուվեիտից տառապող մոտ 3–10%-ի, իսկ զարգացող երկրներում՝ 25%-ի մոտ սխալ ախտորոշման կամ դեղորայքի (հակաբիոտիկների կամ ստերոիդների) սխալ կիրառման հետևանքով դիտվում է տեսողության կորուստ[44]։ Ուվեիտները բաժանվում են տեսակների. գրանուլոմատոզային կամ ոչ գրանուլոմատոզային առաջնակողային, միջային և հետմիջային կամ պանուվեիտ[44]։ Այլ կերպ ասած՝ ուվեիտները դասակարգվում են համաձայն աչքում անատոմիական տեղադրության (օրինակ՝ ուվեալ ուղի, ցանցենի կամ ակնաբյուրեղ), ինչպես նաև ըստ ստեղծվող բարդությունների, որոնց հետևանքով գոյանում է կատարակտ, գլաուկոմա, ցանցենու վնասվածքներ, դեղին բծի տարիքային դեգեներացիա, դիաբետիկ ցանցենախտ[44]։
  • Քսերոֆտալմիա. գոյանում է Վիտամին A-ի պակասի հետևանքով։ Աշխարհում այս հիվանդությամբ տառապող երեխաների քանակը հասնում է տարեկան 5 միլիոնի, 500,000-ի մոտ զարգանում են նաև եղջերենու վնասվածքներ, որոնք հիվանդների 50%-ի մոտ առաջացնում են կուրություն։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենա վարելու ընթացքում գլաուկոմայով հիվանդի ակնագնդի շարժման գիտական հետազոտություն

Կարևոր է, որ պացիենտները հետազոտվեն թույլ տեսողությամբ զբաղվող մասնագետների կողմից՝ խնդիրը վիրաբուժորեն լուծման մոտեցումից խուսափելու և ճիշտ ակնոցի և օպտիկական միջոցների ընտրման համար ռեֆրակցիան որոշելու նպատակով։ Միայն մասնագետը կարող է գնահատել տեսողական համակարգին սպառնացող վտանգները[45]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ տեսողության կորստի դեպքերի 80%-ը հնարավոր է կանխարգելել կամ բուժել դեղորայքի միջոցով[5]։ Սրանց են վերաբերվում կատարակտը, տրախոման, օնխոցերկոզը, գլաուկոման, դիաբետիկ ցանցենախտը, ոչ ճշտված ռեֆրակտիվ սխալները և մանկական կուրության որոշ դեպքերը[10]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույր կինոքննադատ Թոմի Էդիսոնը ցուցադրում է, թէ ինչպես կույր մարդը կարող է ինքնուրույն պատրաստել

Բացի բժշկական օգնության գոյություն ունեն նաև տարբեր այլ միջոցներ, որոնցից են տեղեկությունների տրամադրումը, վերականգնողական բուժումը, ուսուցումը, ինչպես նաև աշխատանք տրամադրումը և սոցիալական ինտեգրումը։

Շարժունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույրերի համար նախատեսված ծալովի ձեռնափայտ
Բրազիլացի կույր մարդը իր ուղեկից շան հետ
Կույր աղջիկը փորձում է շոշափելով պարզել մեքենայի ձևը
Կույր աղջիկը մագլցում է ժայռը

Լուրջ տեսողական խանգարումներ ունեցող անձանցից շատերը ի վիճակի են ինքնուրույն ճանապարհորդել՝ օգտվելով մի շարք սարքավորումներից և գործոքներից։ Շարժունակության և կողմնորոշման մասնագետները սովորեցնում են տեսողական խանգարումներով անձանց անվտանգ, վստահ և անկախ տեղաշարժվել։ Կույր անձինք սովորում են նաև հարմարավետ տեղափոխվել անհրաժեշտ ուղղություններով։ Շրջապատին կամ ուղղությանը ծանոթ լինելը թույլ է տալիս կույր անձանց հաջողությամբ կողմնորոշվել տարածության մեջ։

Նման գործիքներից է կարմիր ծայրով սպիտակ ձեռնափայտը, որը հանդիսանում է կուրության միջազգային խորհրդանիշ և կիրառվում է շարժունակությունը բարելավելու նպատակով։ Երկար ձեռնափայտը օգտագործվում է հպման զգացողության շրջանակը ընդլայնելու նպատակով։ Ջեռնափայտի տեսակի ընտրությունը կախված է անձի պահանջներից կամ վիճակից։ Որոշ դեպքերում օգտագործվում է կարճ, թեթև ձեռնափայտ կամ այլ տեսակի օժանդակ ձեռնափայտեր։ Ընդհանուր առմամբ ձեռնափայտի ընտրությունը կախված է անհատի տեսողությունից, մոտիվացիաներից և այլ գործոններից։

Որոշ անհատներ տեղաշարժվելը հեշտացնելու նպատակով օգտագործում են ուղեցույց շներ։ Դրանք տարբեր խոչընդոտներ շրջանցելու համար վարժեցված շներ են։ Սակայն ուղեցույց շները ունակ չեն հաղթահարելու բարդ ուղղությունները։

Գլոբալ Տեղորոշման Համակարգերը (ԳՏՀ, անգլ.՝ GPS) նույնպես կարող են օգտագործվել որպես շարժունակության օժանդակ միջոց։ Տվյալ ծրագրային ապահովումը օգնում է կույրերին կողմնորոշվել, սակայն չի փոխարինում ավանդական գործիքներին, ինչպիսիք են ձեռնափայտը և ուղեցույց շները։

Որոշ կույր անձինք օժտված են էխոլոկացիոն հմտությամբ՝ ստեղծված հնչյուններից առարկայից արտացոլվող արձագանքի լսելու ունակություն։ Այսպիսով, էխոլոկացիոն հատկությունները օգտագործող հմտացած կույր անձը ուղեղի «տեսողական» հատվածը օգտագործում է արձագանք մշակելու նպատակով[46][47]։

Մի շարք երկրների կառավարությունները գործողություններ են իրականացնում հանրային տարածքները կույրերի համար մատչելի դարձնելու ուղղությամբ։ Բազմաթիվ քաղաքներում հանրային փոխադրամիջոցները հասանելի են կույրերի համար։ Շոշափման մակերևույթի ցուցիչները կամ երթևեկության լսելի ձայնային ազդակները ապահովում են տեսողական խախտումներ ունեցող անձանց փողոցը անվտանգ հատելու հնարավորությունը։

Ընթերցանություն և խոշորացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեյլի ժամացույց

Տեսողական խախտումներ ունեցող անձինք, որոնք բացարձակ կույր չեն ունակ են կարդալ ինչպես սովորական չափի տառաշարով տպագիր նյութեր, այնպես էլ հատուկ սարքերի միջոցով խոշորացված տեքստեր։ Տարբեր տեսակի ձեռքի կամ սեղանի խոշորացնող ակնոցը հեշտացնում է ընթերցման գործընթացը։

Կույրերը ընթերցում են նաև Բրեյլի գրերի միջոցով, մյուսները օգտվում են աուդիոգրքերից կամ ընթերցանության մեքենաներից, որոնք փոխարկում են տեքստը խոսքի կամ Բրեյլի գրի։ Օգտագործվում են նաև համակարգիչներ հատուկ տեխնիկայի հետ համատեղ՝ ծրիչներ և թարմացվող Բրեյլի ցուցասարքեր, ինչպես նաև կույրերի համար գրված հատուկ ծրագրային ապահովում (Գրանշանների օպտիկական ճանաչում և էկրանի ընթերցիչ)։

Ավանդական սարքերի այլընտրանքային խոշարացման սարք է հանդիսանում բարձր տեխնոլոգիական խոշորացման և տառերի երանգը հստակեցման վիդեո հսկողության սարքը։

Նաև, աշխարհում գոյություն ունեն 100 ռադիո կայաններ կույրերի համար, որոնք ապահովում են պարբերականների ընթերցումը ռադիոի միջոցով։

Համակարգիչներ և շարժական տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից տեխնոլոգիաները՝ էկրանի ընթերցիչները, էկրանի խոշորացուցիչները և թարմացվող Բրեյլի ցուցասարքերը, հնարավորություն են տալիս կույրերին օգտագործել համակարգչային ծրագրեր և բջջային հեռախոսներ։ Նորագույն տեխնոլոգիաները վեբ հասանելիության գործիքների զարգացման շնորհիվ վեբ կայքերը դարձնում են ավելի հասանելի տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար։

Փորձարարական մոտեցումները տեսախցիկի շնորհիվ դարձնում են հասանելի տեղի ունեցող ամենօրյա իրադարձությունները[48]։

Օգնության և տեխնիկական միջոցների այլ մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույր մարդկանց համար գոյություն ունեն խոսացող տարբերակի սարքեր՝ ջերմաչափեր, ժամացույցներ, կշերքներ, հաշվիչներ և կողմնացույցեր։ Հնարավոր է նաև հասանելի դարձնել ավելի բարդ սարքեր՝ ջեռոցներ և թերմոստատներ։

Ամենօրյա գործողությունները հեշտացնելու նպատակով օգտագործվում են նաև հետևյալ մեթոդները.

  • Մետաղադրամի և թղթադրամի որոշման հարմարեցումը շփման միջոցով
  • Հագուստի և այլ անձնական պարագաների պիտակավորումը
  • Տարբերակման նպատակով ապսեի վրա դրանց սննդի տարբեր դիրքերով տեղադրումը
  • Կենցաղային տեխնիկայի համապատասխան վերահսկումը

Հիմնվելով սեփական փորձի վրա կույրերը ժամանակի ընթացքում անձնական և մասնագիտական ասպարեզներում մշակում են սեփական հարմարվողական ռազմավարություն։ Կույրերի համար գոյություն ունեն աուդիո գրքեր, տեքստը խոսք դարձնող համակարգչային ծրագրեր, էլեկտրոնային գրքեր կարդալու հարմարանքներ և Բրեյլի գրեր։

Տեսողական խախտումներ ունեցող անձանց ինտեգրման հարցում կարևորագույն գործիքներից են հանիսանումհամակարգիչները։ Օգտագործելով համապատասխան ծրագրեր համակարգիչները հնարավորություն են տալիս փոխարկել գրված տեքստը կույրերին հասանելի ձևերի։ Այդ տիպի սարքերից են Գրանշանների օպտիկական ճանաչման սարքերը (OCR) և հեռուստացույցները, որոնք կատարում են թղթի էլէկտրոնային խոշորացում և անգամ փոխում են տառերի գույնը և երանգը։

Թույլ տեսողություն ունեցող երեխաները ընթերցանության ընթացքում հաճախակի ունենում են դադարներ, սակայն կարող են օգուտ քաղել ուսուցման ֆոնետիկ մետոդներից։ Ուսուցման նման գործիքները բազմազգայական են և մոտիվացնող։ Երեխաները սկզբում սովորում են այբուբենի ամենահաճախ օգտագործվող տառերը, որից հետո դրանք մատուցվում են կարճ վանկ ունեցող բառերի տեսքով։ Ֆոնետիկ ընթերցման սկզբնական փուլը լրացվում է իրազեկման բարձրացման դասընթացներով, գրագիտության հնարավորություններին ծանոթանալով և բարձրաձայն ընթերցելով։ Այդ ամենը խթանում է մոտիվացիան, բառապաշարի և ընկալման հնարավորությունների զարգացումը։ Թույլ տեսողություն ունեցող երեխաներից շատերը կարող են հաճախել սովորական կրթական մակարդակ ունեցող հաստատություններ։ Ծնողներից այդ դեպքում պահանջվում է լինել ավելի զգոն և հետեևել, որպեսզի դպրոցը թույլ տեսնող երեխաներին ապահովի անհրաժեշտ ռեսուրսներով՝ դասարանում գոյություն ունեցող տեխնոլոգիաներով, ուսուցման ընթացքում օգնությամբ, համապատասխան ուսուցողական նյութերով և մասնագետի աջակցությամբ։

Հաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց հետ հաճախ դժվար է լինում հաղորդակցվել։ Որոշ դեպքերում ստեղծվում է անհարմար վիճակ կույր մարդկանց հետ հաղորդակցվելու ընթացքում, ինչը և ստեղծում է հաղորդակցման խոչընդոտներ։ Դժվարությունները հիմնականում առաջանում են անմիջական շփման ընթացքում[49]։ Այդ դեպքում ի հայտ եկող գործոնները թվարկված են Rivka Bialistock-ի հոդվածում[49]։ Դրանք են՝

  • Դեմքի արտահայտությանը, միմիկային և ժեստերին արձագանքելու բացակայությունը
  • Հետաքրքրություն չառաջացնող ոչ վերբալ հաղորդակցությունը
  • Չակնկալվող խոսակցությունը կամ հակառակ պատկերը
  • Տեսողական խհդիր ունեցող մարդուն վիրավորելու վախը
  • Չափից ավել մոտիկ գտնվելու հետևանքով անձնական հարմարավետությունը ապահովող դաշտ ներխուժումը
  • Օբյեկտներին կամ մարդկանց դիպչելու հետևանքով տհաճության առաջացումը
  • Կախյալ դրությունը
  • Կույր լինելու վախի վերապրումը

Կույր անձը նման որակի ազդանիշներ ուղարկում է առանց գիտակցելու այն։ Տվյալ գործոնների ազդեցության հետևանքով փոխվում է տեսողության խնթիրներ ունեցող մարդկանց հետ շփման մակարդակը։

Հարաբերությունների կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Towards better communication, from the interest point of view. Or—skills of sight-glish for the blind and visually impaired» հոդվածում հեղինակ Rivka Bialistock-ը[49] առաջարկում է մեթոդներ, որոնք կարող են թեթևացնել կույր մարդու հետ շփման անհարմարությունները։ Ասյ մեթոդը կոչվում է blind-glish կամ sight-glish, որը անգլերենին նման լեզու է կույրերի համար։ Օրինակ, այն երեխաները, որոնք ի վիճակի չեն միանգամից խոսելու կարող են շփվել sight-glish մեթոդի օգնությամբ՝ տեսնելով ամեն ինչ շփվել առանց խոսքի։ Դա բնական է նորմալ տեսողություն ունեցող երեխաների համար, իսկ տեսողության խանգարումներ ունեցող երեխային այդ մեթոդը թույլ կտա բարելավել շփումը։ Տեսողական խնդիրներ ունեցող անձանց մերժված լինելու զգացողությունը ճնշելու նպատակով անհրաժեշտ է կույրերին վերաբերվել առանձնահատուկ ուշադրությամբ։

Շրջապատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ պետք է գտնեն ինչպես այլ մարդկանց, այնպես էլ միջավայրի հետ հարաբերակցվելու արդյունավետ մեթոդներ[50]։ Կույրերը և թույլ տեսողություն ունեցողները շրջապատը ճիշտ ընկալման նպատակով հիմնականում հենվում են այլ զգայարանների վրա ՝ լսողության, շոշափելիքի, համի, հոտառության։

Ձայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնը կարևորագույն ազդանշաններից է, որը օգնում է տեսողության խանգարումներ ունեցող անձանց որոշել շրջակա միջավայրում այս կամ այն առարկայի գտնվելու վայրը։ Էխոլոկացիայի մեթոդի կիրառումը հիմնված է խոսքի կամ այլ աղմկի միջոցով ձայնային ալիքների առաջացման վրա, որոնք անդրադառնում են առարկաներից և վերադառնում են հետ՝ ստեղծելով պատկերացում տվյալ առարկայի վերաբերյալ։ Նման էխոլոկացիան օգտագործվում է չղչիկների մոտ[51]։ Մեթոդը թույլ է տալիս որոշել առարկաների գտնվելու վայրը վտանգի դեպքում՝ նրանցից խուսափելու նպատակով, սակայն թույլ չի տալիս նկարագրել նրանց հատկությունները։ Մթնոլորտային ճնշման և խոնավության ավելացումը ուժեղացնում են ձայնային ազդակների օգտագործման հնարավորությունը, իսկ քամին կամ աղմուկը առաջացնում են հակառակ էֆեկտ[50]։

Հպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հպումը նույպես կարևոր դեր է կատարում կույր մարդկանց կողմից աշխարհը ընկալելու համար։ Այն հաղորդում է մանրամասն ինֆորմացիա չափի, ձևի, ջերմաստիճանի և այլ հատկությունների վերաբերյալ։ Բրեյլի հաղորդակցման մեթոդը թույլ է տալիս մատների միջոցով հայտնաբերել մակերեսի անհարթությունները և պատկերացում կազմել առարկայի վերաբերյալ[52]։ Սակայն ոչ բոլոր առարկաները հնարավոր է շոշափել։ Առարկայի ուսումնասիրությունը հպման միջոցով որոշ ժամանակ է պահանջում, քանի որ առարկայի մասին գլխուղեղում պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է նրա մանրամասն հետազոտումը[50]։

Հոտառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հոտերի ասոցացվումը կոնկրետ տարածքների հետ թույլ է տալիս տեսողական խանգարումներով մարդկանց վերականգնել հիշողության մեջ ծանոթ վայրերը։ Նույնը վերաբերվում է ծանոթ մարդկանց ճանաչելուն։ Լավ հոտառության շնորհիվ կարելի է տարբերակել նաև մարդկանց, որոնք օժտված են միայն իրենց բնորոշ հոտով։ Այդ մոտեցումը նույնպես օգտագործվում է կույրերի կողմից մարդկանց ճանարելու նպատակով[50]։

Հաղորդակցման զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսողության խանգարումները կարող են ունենալ մեծ ազգեցություն երեխայի զարգացման, ինչպես նաև երեխաների միջև հարաբերությունների վրա։ Շրջապատող աշխարհի ընկալման խախտման հետևանքով նման երեխայի կամ նորածնի լեզուն և սոցիալական զարգացումը կարող է խանգարվել։

Սոցիալական զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական զարգացումը մանուկների համար ընդգրկում է կյանքի սկզբնական փուլում իրենց շրջապատող մարդկանց հետ հարաբերվելու հնարավորությունը։ Երեխայի համար ծնողների ժպիտը հանդիսանում է ճանաչման խորհրդանիշ և հաղորդակցության ակնթարթային գործոն։ Թույլ տեսողություն ունեցող երեխայի դեպքում ծնողների ձայնի տարբերակումը կատարվում է երկու ամսականում, սակայն ժպիտը կարող է առաջանալ միայն երեխայի և ծնողների միջև հպման հետևանքով։ Հաղորդակցության այդ առաջնային տեսակի զարգացումը կատարվում է դանդաղ, ինչը խանգարում է հաղորդակցության այլ տեսակների զարգացմանը։ Սոցիալական փոխհարաբերությունները բարդանում են՝ տեսողական հուշումների և դիմախաղի բացակայության հետևանքով։ Մանկական հաղորդակցության զարգացման ուշացման հետևանքով երեխայի մոտ կարող է դիտվել հասակակիցների հետ շփվելու հետաքրքրվածության բացակայություն, ինչը կարող է հանդիսանալ հասակակիցներից խուսափելու պատճառ, հետևաբար ավելի բարձր ուշադրության պահանջ առաջացնել ընտանիքի անդամների կողմից։

Լեզվի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար երեխան սովորում է նմանակելով ուրիշներին, մինչդեռ տեսողական խանգարումներ ունեցող երեխան պետք է անցնի պլանային ուսուցում՝ ուղղված իմիտացիոն հատկությունների զարգացմանը։ Թույլ տեսնող երեխան համեմատ նորմալ տեսողություն ունեցող երեխայի հետ, կարող է ավելի շատ խոսել և նմանակել բառերը, սակայն կարող է դժվարություններ ունենալ բառերը միավորելու և միտքը ստույգ արտահայտելու հետ։ Որպես կանոն, երեխայի զգայական փորձը ոչ միշտ է կոդավորվում լեզվի միջոցով, իսկ դա կարող է հանգեցնել բառակապակցությունների և նախադասությունների պահպանումը մտքի մեջ և վերառտադրումը համատեքստից դուրս։ Կույր երեխայի անորոշության հանդեպ վախը կարող է առաջացնել աշխարհը հետազոտելու անվճռականություն, ինչպես նաև երեխան կարող է վհատվել ընտանիքի անդամների կողմից չափից դուրս հոգատարության դրսևորումից[53]։

Առողջապահության մատչելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսողության խախտումները կարող են առաջացնել առողջական և բարեկեցության խնդիրներ։ Տեսողական խախտումների քանակը աճում է տարիքի հետ։ Դա նշանակում է, որ հիվանդները սովորաբար ունենում են տեղեկատվության և բժշկական հիմնարկների սահմանափակ հասանելիություն, և չեն ստանում պատշաճ խնամք, քանի որ, հավանաբար առողջապահության ոլորտի ոչ բոլոր մասնագետները ծանոթ են տեսողության հետ կապված պահանջներին։

  • Արդյունավետ բժշկական խնամքի նախադրյալ կարող է հանդիսանալ տեսողական խդնիրներին ծանոթ անճնակազմի առկայությունը։
  • Թույլ տեսողություն ունեցող անձանց հետ կապը պետք է հասանելի լինի ցանկացած պահին և բավարարի հիվանդի անհատական կարիքները[54]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ 2012 թվականին աշխարհում գոյություն ուներ տեսողության խախտումներ ունեցող 285 միլիոն մարդ, որոնցից 246 միլիոնը՝ թույլ տեսողությամբ և 39 միլիոնը՝ կույր[5]։

Կույրերի 90%-ը բնակվում է զարգացող երկրներում[54]։ Ամեն կույր մարդուն աշխարհում հասնում է միջինում 3.4 թույլ տեսողությամբ մարդ, տատանումները կախված երկրից կազմում են 2.4-ից 5.5-ը[55]։

Ըստ տարիքի. Տեսողական խանգարումները բաշանված են տարիքային խմբերի։ Կույր մարդկանց ավելի քան 82%-ը 50 տարեկան է կամ բարձր, դրանք կազմում են աշխարհի բնակչության 19%-ը։ Մանկական կուրությունը ներկայացնում է լուրջ խնդիր և մինչև 15 տարեկան հիվանդ երեխաների քանակը հասնում է 1.4 միլիոն։

Ըստ սեռի. Հետազոտություննները ցույց են տվել, որ կանայք ավելի են հակված տեսողական խախտումներ ձեռք բերման։

Ըստ աշխարհագրության. Տեսողական խնդիրները չեն բաշխվում հավասարապես ամբողջ աշխարհով։ Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց ավելի քան 90%-ը ապրում է զարգացող երկրներում[55]։

2002 թվականի տվյալներով գրանցվել է կույր կամ թույլ տեսողությամբ, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հետևանքով կուրացած մարդկանց քանակի նվազում։ Սակայն դիտվել է կյանքի տևողության երկարացմամբ պայմանավորված կուրացած մարդկանց քանակի աճ[55]։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավական սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսողական խանգարումներով տառապող անձանց հատուկ օգնություն ապահովելու նպատակով տարբեր երկրներում կիրառվում է համապատասխան որակավորում[56]։ Հյուսիսային Ամերիկայում, ինրպես նաև որոշ Եվրոպական երկրներում օրինական կուրությունը սահմանվում է որպես տեսողության շտկման արդյունքում (կոնտակտային ոսպնյակներով կամ ակնոցով) 20/200 (6/60)–ից ոչ ավել տեսողության սրության առկայություն։ Սա նշանակում է, որ կույր անձը՝ կրելով կոնտակտային ոսպնյակներ, առարկան տեսնելու համար պետք է գտնվի առարկայից 6.1 մ հեռավորության վրա, մինչդեռ նորմալ տեսողության դեպքում անհրաժեշտ է գնտնվել առարկայից 61 մ հեռավորության վրա։ Ցածր տեսողությունը բնութագրվում է 20/70–ից 20/200–ը տեսողության սրությամբ[57]։

Գրականության մեջ և արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոչե քաղաքակրթության ժամանակաշրջանում հնադարյան Պերույում խեցեգործական իրերի վրա պատկերել են կույր մարդկանց[58]։

Հունական առասպելներում Թիրեսիասը կանխագուշակելունակությամբ օժտված հայտնի մարգարե էր։ Առասպելներից մեկի համաձայն աստվածները նրան կուրացրել էին որպես պատիժ՝ իրենց գաղտնիքները բացահայտելու պատճառով։ Մեկ այլ առասպել պատմում է, որ նրան կուրացրել էին Աթենասին լողարանում մերկ տեսնելու համար։ Ոդիսական պոեմում մեկ աչքանի Ցիկլոպը գերի է վերցնում Ոդիսևսին, ով փախուստի կազմակերպման նպատակով կուրացնում է Պոլիֆեմուսին։ Նորվեգական դիցաբանություն մեջ Լոկին հնարքների միջոցով ստիպում է կույր Հոդռին սպանելո իր եղբորը՝ Բալդրին, երջանկության աստծուն։ Նոր Կտակարանում նկարագրված են Հիսուսի կողմից կատարված հրաշքների արդյունքում կուրության բուժման բազմաթիվ օրինակներ։

Կույր մարդու և փիղի մասին առակը ներկա է շատ կրոնական ավանդույթներում, որոնցից են Ջայնիզմիը, Բուդդայականությունը, Սուֆիզմը, Հինդուիզմը: Այս պատմության բազմաթիվ տարբերակներում կույր մարդկանց մի խումբ շոշափում են փղին՝ հասկանալու, թէ ինչ է այն իրենից ներկայացնում։ Նրանցից յուրաքանչյուրը ուսումնասիրում է փղի միայն մեկ մասը։ Այնուհետև նրանք համեմատում են ստացած տպավորությունները և չեն գալիս ընդհանուր համաձայնությամբ փղի իրական տեսքի վերաբերյալ։

«Երեք Կույր Մկները» անգլյական ֆոլկլորային ժանրի ստեղծագործությունը երեք կույր մկների մասին է, որոնց պոչիկները կտրել էին ֆերմերի կնոջը հետապնդելու պատճառով։ Ստեղծագործությունը ավարտվում է մեկնաբանությամբ՝ «Արդյոք երբևէ տեսել եք նման երեք կույր մկնիկներ»։

Ժամանակակից շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեգո Վելասկեսի Կույր կինը
Խոսե դե Ռիբերան պատկերել է մարմարե գլուխը ձեռքին կույր մարդու

Անգլիացի բանաստեղծ Ջոն Միլթոնը, որը կուրացել էր միջին տարիքում, գրել է սոնետ իր կուրության և դրա հետ կապված դժվարությունների մասին։

Դանիացի հայտնի նկարիչ Ռեմբրանդը հաճախ պատկերում էր տեսարաններ Տոբիթի Գրքից, որը պատմում է կույր պատրիարքի պատմությունը, որին բուժում է իր որդին՝ Տոբիթը, հրեշտակապետ Ռաֆայելի օգնությամբ[59]։

Հերբերտ Ուելսի «Կույրերի երկիրը» պատմությունը նկարագրում է, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե լավ տեսողությամբ մարդը հայտնվի կույրերի երկրում։ Պատմվածքում շեշտը դրվում է կույր մարդկանց հանդեպ հասարակության վերաբերմունքը փոխելու վրա։

Ժամանակակից գեղարվեստական գրականության մեջ գոյություն ունեն բազմաթիվ հայտնի կույր կերպարներ։ Նրանցից ոմանք «տեսնում են» շնորհիվ երևակայական սարքերի (Marvel Comics-ի գերհերոս Daredevil-ը կամ Star Trek-ի Geordi La Forge կերպարը)։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույր և թույլ տեսողություն ունեցող մարդիկ կարող են զբաղվել հետևյալ սպորտաձևերով՝ լող, թեթև աթլետիկա և դահուկային սպորտո։ Որոշ սպորտաձևեր՝ օրինակ գոլբոլը, պարալիմպիկ ֆուտբոլը, կրիկեթը, գոլֆը և թենիսը կարող են հարմարեցվել կույրերի պահանջներին[60]։ Գոյություն ունի Կույրերի Սպորտի Միջազգային Ֆեդերացիա[61][62]։ Սկսած 1976 թվականի Տորոնտոի ամառային պարալիմպիկ խաղերից տեսողության խնդիրներ ունեցող սպորտսմենները մասնակցում են Պարալիմպիկ խաղերին[63]։

Փոխաբերական իմաստով օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կույր» բառը օգտագործվում է նաև փոխաբերական իմաստով՝ գիտելիքի պակասը ընդգծելու նպատակով։ Օրինակ, կույր գիտափորձի ընթացքում թեստի վերաբերյալ տեղեկությունները չեն հաղորդվում ո՛չ հետազոտողին, ո՛չ էլ հետազոտվողին՝ պլացեբոյի էֆեկտը և հետազոտողի կողմնակալ մոտեցումը բացառելու նպատակով։ Կույր լինելը ուրիշի նկատմամբ նշանակում է դիմացինին չհասկանալը։ «Կույր բիծ» նշանակում է չընկալվող տարածք։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Լեբերի ամավրոզ կոչվող հազվադեպ ժառանգական կուրության հետազոտությունների ընթացքում փորձարկվել է գենային թերապիայի կիրառումը[64]։ Այդ հիվանդության արդյունքում վնասվում են ցանցենիում գտնվող լուսային ընկալիչները, ընդ որում հիվանդությունը ծագում է փոքր տարիքում և հանգեցնում է տեսողության ամբողջական կորստի մոտ 30 տարեկանում։

Հետազոտության ընթացքում կիրառվել է սովորական ռետրովիրուսը՝ RPE65 գենը անմիջապես դեպի աչք տեղափոխելու նպատակով։ Հետազոտությանը մասնակցող 19, 22 և 25 տարեկան երեք պացիենտների մոտ արձանագրվել է տեսողության բարելավվում։ Հույս է հայտնվում, որ գենային թերապիան կարող է արդյունավետ լինել մասնակի կույր պացիենտների դեպքում։

Ցանցաթաղանթի խնդիրների դեպքում փորձարկվել է պտղի ցանցաթաղանթի բջիջների կիբեռնետիկ փոխարինումը և փոխպատվաստումը[65]։

Այլ կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կաթնասուն կենդանիներ ծնվում են կույր, այսնինքն փակ աչքերով, կոպերը իրար կպած։ Նրանց աչքերը հետագա զարգացման ընթացքում բացվում են։ Այդպիսի օրնակ են ճագարները։ Մարդկանց մոտ պտուղի կոպերը ծնվելուց որոշ ժամանակ առաջ լինում են փակ, սակայն բացվում են ծնվելու պահին։ Կան դեպքեր, երբ երեխան ծնվում է փակ աչքերով,որոնք հետագայում բացվում են։ Կան կենդանիներ՝ օրինակ գորեղամկներիը, որոնք իրականում կույր են և տեսողության փոխարեն օգտագործում են այլ զգայարաներ։‌

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 2,2 «Change the Definition of Blindness» (PDF). World Health Organization. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Blindness and Vision Impairment». 2011 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 Maberley, DA; Hollands, H; Chuo, J; Tam, G; Konkal, J; Roesch, M; Veselinovic, A; Witzigmann, M; Bassett, K (2006 թ․ մարտ). «The prevalence of low vision and blindness in Canada». Eye (London, England). 20 (3): 341–6. doi:10.1038/sj.eye.6701879. PMID 15905873.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 «Visual impairment and blindness Fact Sheet N°282». 2014 թ․ օգոստոս. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  6. 6,0 6,1 6,2 GLOBAL DATA ON VISUAL IMPAIRMENTS 2010 (PDF). WHO. 2012. էջ 6. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ մարտի 31-ին.
  7. 7,0 7,1 Lehman, SS (2012 թ․ սեպտեմբեր). «Cortical visual impairment in children: identification, evaluation and diagnosis». Current Opinion in Ophthalmology. 23 (5): 384–7. doi:10.1097/ICU.0b013e3283566b4b. PMID 22805225.
  8. Mathers, M; Keyes, M; Wright, M (2010 թ․ նոյեմբեր). «A review of the evidence on the effectiveness of children's vision screening». Child: Care, Health and Development. 36 (6): 756–80. doi:10.1111/j.1365-2214.2010.01109.x. PMID 20645997.
  9. US Preventive Services Task Force (USPSTF); Siu, Albert L.; Bibbins-Domingo, Kirsten; Grossman, David C.; Baumann, Linda Ciofu; Davidson, Karina W.; Ebell, Mark; García, Francisco A. R.; Gillman, Matthew; Herzstein, Jessica; Kemper, Alex R.; Krist, Alex H.; Kurth, Ann E.; Owens, Douglas K.; Phillips, William R.; Phipps, Maureen G.; Pignone, Michael P. (2016 թ․ մարտի 1). «Screening for Impaired Visual Acuity in Older Adults: US Preventive Services Task Force Recommendation Statement». JAMA. 315 (9): 908–914. doi:10.1001/jama.2016.0763. ISSN 1538-3598. PMID 26934260.
  10. 10,0 10,1 «Causes of blindness and visual impairment». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  11. Rein, DB (2013 թ․ դեկտեմբերի 13). «Vision problems are a leading source of modifiable health expenditures». Investigative Ophthalmology & Visual Science. 54 (14): ORSF18-22. doi:10.1167/iovs.13-12818. PMID 24335062.
  12. Cupples, M., Hart, P., Johnston, A., & Jackson, A. (2011) Improving healthcare access for people with visual impairment and blindness BMJ (Clinical Research Ed.)
  13. "Identification and notification of sight loss" Արխիվացված 2011-05-03 Wayback Machine
  14. 14,0 14,1 14,2 "Certificate of Vision Impairment: Explanatory Notes for Consultant Ophthalmologists and Hospital Eye Clinic Staff" Արխիվացված 2012-09-16 Wayback Machine
  15. National Dissemination Center for Children with Disabilities Արխիվացված 2007-09-11 Wayback Machine
  16. 16,0 16,1 Koestler, F. A., (1976). The unseen minority: a social history of blindness in the United States. New York: David McKay.
  17. Corn, AL; Spungin, SJ. "Free and Appropriate Public Education and the Personnel Crisis for Students with Visual Impairments and Blindness." Արխիվացված 2011-01-04 Wayback Machine Center on Personnel Studies in Special Education. April 2003.
  18. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  19. Social Security Act. "Sec. 1614. Meaning of terms." Արխիվացված 2015-05-23 Wayback Machine Retrieved 17 February 2006.
  20. Al-Merjan, JI; Pandova, MG; Al-Ghanim, M; Al-Wayel, A; Al-Mutairi, S (2005). «Registered blindness and low vision in Kuwait». Ophthalmic epidemiology. 12 (4): 251–7. doi:10.1080/09286580591005813. PMID 16033746.
  21. De Leo, D; Hickey, PA; Meneghel, G; Cantor, CH (1999). «Blindness, fear of sight loss, and suicide». Psychosomatics. 40 (4): 339–44. doi:10.1016/S0033-3182(99)71229-6. PMID 10402881.
  22. «Causes of Blindness». Lighthouse International. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 27-ին.
  23. «Autism and Blindness». Nerbraska Center for the Education of Children who are Blind or Visually Impaired. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 27-ին.
  24. «Circadian Rhythm Sleep Disorder» (PDF). American Academy of Sleep Medicine. 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 8-ին.
  25. Sack RL, Lewy AJ, Blood ML, Keith LD, Nakagawa H (1992 թ․ հուլիս). «Circadian rhythm abnormalities in totally blind people: incidence and clinical significance». J. Clin. Endocrinol. Metab. 75 (1): 127–34. doi:10.1210/jc.75.1.127. PMID 1619000. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  26. Bunce, C; Wormald, R (2006). «Leading causes of certification for blindness and partial sight in England & Wales». BMC Public Health. 6: 58. doi:10.1186/1471-2458-6-58. PMC 1420283. PMID 16524463.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  27. Liew, Gerald; Michaelides, Michel; Bunce, Catey (2014 թ․ փետրվար). «A comparison of the causes of blindness certifications in England and Wales in working age adults (16–64 years), 1999–2000 with 2009–2010». BMJ Open. 4 (2): e004015. doi:10.1136/bmjopen-2013-004015. ISSN 2044-6055. PMC 3927710. PMID 24525390.
  28. 28,0 28,1 28,2 Althomali T (2012). «Management of congenital cataract». Saudi Journal for Health Sciences. 1 (3): 115. doi:10.4103/2278-0521.106079.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  29. 29,0 29,1 Brian G.; Taylor H. (2001). «Cataract Blindness – Challenges for the 21st Century». Bulletin of the World Health Organization. 79 (3): 249–56.
  30. Craig J.E.; Elder J.E.; Mackey D.A.; Russell-Eggitt I.M.; Wirth M.G. (2002). «Aetiology of Congenital and Paediatric Cataract in an Australian Population. (Clinical Science)». British Journal of Ophthalmology. 86 (7): 782–786. doi:10.1136/bjo.86.7.782. PMC 1771196.
  31. Rashad Mohammad A (2012). «Pharmacological Enhancement of Treatment for Amblyopia». Clinical Ophthalmology. 6: 409. doi:10.2147/opth.s29941.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  32. Althomali Talal (2012). «Management of Congenital Cataract». Saudi Journal for Health Sciences. 1 (3): 115. doi:10.4103/2278-0521.106079.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  33. Krader, Cheryl Guttman. "Etiology Determines IOP Treatment: Customized Approach Needed for Managing Elevated Pressure in Patients with Uveitis." Ophthalmology Times 15 May 2012: 24. Academic OneFile. Web. 5 Dec. 2013.<«Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)>.
  34. 34,0 34,1 Glaucoma Research Foundation. "High Eye Pressure and Glaucoma." Glaucoma Research Foundation. N.p., 5 Sept. 2013. Web.<«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)>.
  35. 35,0 35,1 35,2 Meszaros, Liz. "Pediatric, Adult Glaucoma Differ in Management: Patient Populations Not Same, so Diagnosis/clinical Approach Should Reflect Their Uniqueness." Ophthalmology Times 15 Sept. 2013: 11. Academic OneFile. Web. 5 Dec. 2013. <«Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)>.
  36. (Vaughan & Asbury's General Ophthalmology, 17e)
  37. Finlay, George (1856). History of the Byzantine Empire from DCCXVI to MLVII, 2nd Edition, Published by W. Blackwood, pp. 444–445.
  38. «Methanol». Symptoms of Methanol Poisoning. Canada Safety Council. 2005. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 27-ին.
  39. 39,0 39,1 39,2 Rashad M. A. (2012). «Annual). Pharmacological enhancement of treatment for amblyopia». Clinical Ophthalmology. 6: 409. doi:10.2147/opth.s29941.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  40. 40,0 40,1 Gilbert C.; Foster A. (2001). «Childhood blindness in the context of vision 2020—the right to sight». Bulletin of the World Health Organization. 79 (3): 227–232.
  41. 41,0 41,1 41,2 Morello, C. M. "Etiology and Natural History of Diabetic Retinopathy: An Overview." American Journal of Health-System Pharmacy 64S3-S7 (2007): n. pag.
  42. American Diabetes Association. "A1c and Eag." Diabetes.org. N.p., 30 July 2013. Web. <«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)>.
  43. 43,0 43,1 Jabs D. A.; Busingye J. (2013). «Approach to the diagnosis of the uveitides». OBESCO. 156 (2): 228–236. doi:10.1016/j.ajo.2013.03.027. PMC 3720682.
  44. 44,0 44,1 44,2 44,3 44,4 Rao Narsing (2013). «Uveitis in Developing Countries». Indian Journal of Ophthalmology. 2013: 253. doi:10.4103/0301-4738.114090.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  45. American Optometric Association web site Արխիվացված 2013-06-05 Wayback Machine
  46. Thaler L, Arnott SR, Goodale MA (2011). «Neural correlates of natural human echolocation in early and late blind echolocation experts». PLoS ONE. 6 (5): e20162. Bibcode:2011PLoSO...6E0162T. doi:10.1371/journal.pone.0020162. PMC 3102086. PMID 21633496.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  47. Bat Man, Reader's Digest, 2012 թ․ հունիս, Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 15-ին, Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին
  48. Gregor, P., Newell, A.F., Zajicek, M. (2002). Designing for Dynamic Diversity – interfaces for older people. Proceedings of the fifth international ACM conference on Assistive technologies. Edinburgh, Scotland. Session: Solutions for aging. Pages 151–156.
  49. 49,0 49,1 49,2 Bialistock, R. (2005). Towards better communication, from the interest point of view. or-skills of sight-glish for the blind and visually impaired. International Congress Series, 1282, 793–795.
  50. 50,0 50,1 50,2 50,3 Jan, James; Freeman, Roger; Scott, Eileen (1977). Visual Impairment in Children and Adolescents. 111 Fifth Avenue New York, NY 10003: Grune and Stratton. էջ 17-27 113–121 187-2270. ISBN 0-8089-1010-8.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  51. Arnott, S., Thaler, L., Milne, J., Kish, D., & Goodale, M. (n.d). Shape-specific activation of occipital cortex in an early blind echolocation expert" Neuropsychologia 51(5), 938–949.
  52. Sadato, N. (2005). How the blind "see" Braille: lessons from functional magnetic resonance imaging. The Neuroscientist: A Review Journal Bringing Neurobiology, Neurology And Psychiatry, 11(6), 577–582.
  53. Strickling, C., (2010, October 6). Impact Of Visual Impairment On Development. Texas, USA Texas School for the Blind and Visually Impaired
  54. 54,0 54,1 Bosanquet N, Mehta P., P. Evidence base to support the UK Vision Strategy. RNIB and The Guide Dogs for the Blind Association
  55. 55,0 55,1 55,2 World Health Organization
  56. «Defining the Boundaries of Low Vision Patients». SSDI Qualify. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  57. «Low Vision and Legal Blindness Terms and Descriptions». American Foundation for the Blind. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  58. Berrin, Katherine & Larco Museum. The Spirit of Ancient Peru:Treasures from the Museo Arqueológico Rafael Larco Herrera. New York: Thames and Hudson, 1997.
  59. Julius Held, Rembrandt and the Book of Tobit, Gehenna Press, Northampton MA, 1964.
  60. «Blind Sports Victoria». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 4-ին.
  61. «IBSA General Assembly Elects New Leadership». The Paralympian. International Paralympic Committee. 2001 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 4-ին.
  62. Lin, Thomas (2012 թ․ հունիսի 4). «Hitting the Court, With an Ear on the Ball». Science. The New York Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  63. «The history of people with disabilities in Australia – 100 years». Disability Services Australia. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 4-ին.
  64. Bainbridge JW, Smith AJ, Barker SS, և այլք: (2008 թ․ մայիս). «Effect of gene therapy on visual function in Leber's congenital amaurosis». N. Engl. J. Med. 358 (21): 2231–9. doi:10.1056/NEJMoa0802268. PMID 18441371. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 16-ին.
  65. Bionic Eye Opens New World Of Sight For Blind Արխիվացված 2015-04-12 Wayback Machine by Jon Hamilton. All Things Considered, National Public Radio. 20 October 2009.