Բարբիտուրատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարբիտուրատների կազմությունը (փոխարինողների համարակալմամբ)

Բարբիտուրատներ (լատ.՝ barbiturate), դեղամիջոցների խումբ[1], բարբիտուրատային թթուների ածանցյալներ[2], թմրեցնող ազդեցություն ունեն ԿՆՀ-ի վրա: Կախված դեղաչափից՝ նրանց թերապևտիկ ազդեցությունը կարող է թեթև հանգստացնողից հասնել անզգայացնող մակարդակի:

Առաջ բարբիտուրատները լայնորեն օգտագործվում էին, որպես տրանկվիլիզատորներ և քնաբեր միջոցներ: Ներկայումս նրանց օգտագործումը սահմանափակվել է, քանի որ, առաջին հերթին նրանք ունեին նեղ թերապևտիկ լայնական ազդեցություն, որը կարող էր բերել գերդոզավորման և առաջացնել թունավոր էֆեկտներ, իսկ երկրորդ հերթին՝ բարբիտուրատների երկարատև ընդունումից հետո, կարող է առաջանալ կախվածություն:

Բացահայտման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հանգստացող դեղամիջոցներ, ներառյալ քլորոֆորմը, քլորոհիդրատը և պարալդեհիդը՝ շրջանառության մեջ են մտել 19-րդ հարյուրամյակում: Առաջին բարբիտուրատը ստեղծվել է 1864 թվականին, Մյունխենում՝ գերմանացի քիմիկոս Ադոլֆ Բայերի լաբորատորիայում:

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբիտուրատային թթուն, որի ածանցյալը համարվում են բարբիտուրատները, ստեղծվել է գերմանացի քիմիկոս Ադոլֆ Բայերի կողմից՝ 1864 թվականի դեկտեմբերի 4-ին՝ սուրբ Վարվառայի տոնին (Բարբարայի ուրատներ՝ բարբիտուրատներ): Այլ աղբյուրների համաձայն[3], Բայերը տարված էր Բարբառա անունով մի աղջկանով և նոր միացությունը անվանեց նրա պատվին:

Նոմենկլատուրա և սինթեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբիտուրատներ
Տիոբարբիտուրատներ

Ընդհանուր հաշվով սինթեզվել է 2500-ից ավել բարբիտուրատներ: Մոտավորապես 50 դեղամիջոցներ առկա էին շուկայում: Ներկայումս դրանք մոտավորապես 10-ից ավել են:

Համաձայն ԱՀԿ-ի առաջարկությունների՝ միջազգային անվանակարգմամբ բարբիտուրատային դեղամիջոցները անվանելու ժամանակ օգտագործվում է -բարբ- արմատը [4], նաև օգտագործվում է -ալ վերջածանցը:

Որոշ բարբիտուրատներ
Անվանում R1 R2 2
Բարբիտուրաթթու -H -H O
Ալլոբարբիտալ -CH2-CH=CH2 -CH2-CH=CH2 O
Ամոբարբիտալ -C2H5 -(CH2)2-CH(CH3)2 O
Բարբիտալ -C2H5 -C2H5 O
Բուտաբարբիտալ -C2H5 -CH(CH3)-C2H5 O
Բուտալբիտալ -CH2-CH=CH2 -CH2-CH(CH3)2 O
Ցիկլոբարբիտալ -C2H5 -C6H9 (Ցիկլոհեքսինիլ-1) O
Հեպաբարբիտալ -C2H5 -C7H11 (Ցիկլոհեքսինիլ-1) O
Պենտոբարբիտալ -C2H5 -CH(CH3)-C3H7 O
Ֆենոբարբիտալ -C2H5 -C6H5 (Ֆենիլ) O
Սեկոբարբիտալ -CH2-CH=CH2 -CH(CH3)-C3H7 O
Տիալբարբիտալ -CH2-CH=CH2 -C6H9 (Ցիկլոհեքսինիլ-1) S
Տիոբարբիտալ -C2H5 -C2H5 S
Տիոպենտալ -C2H5 -CH(CH3)-C3H7 S
Վինիլբիտալ -CH=CH2 -CH(CH3)-C3H7 O

Բարբիտուրատների սինթեզի ստանդարտ մեթոդը, դա միզանյութի կոնդեսացիայի ռեակցիան է՝ դիալկիլմալոնաթթուների եթերների հետ, որոնք արտադրվում են եռացումով էթանոլի խառնուրդում ռեագենտների հետսառեցման հետ՝ նատրիումի էթիլատի ներկայությամբ: Սրա ժամանակ ստացվածքը կազմում է 85—90%:

Butabarbital synthesis.svg

Դրանից հետո ընթացքում է տիոմիզանյութի հետ դիալկիլմալոնաթթվային եթերների ռեակցիան, սրա ժամանակ առաջանում է տիոբարբիտուրատներ:

Բարբիտուրատները կարող են նաև սինթեզվել դիալկոլցիանքացախային եթերների և դիցիանդիամիդի (N-ցիանգուանիդին) կոնդենսացիայով, սրա ժամանակ ձևավորվում է 3-ցիանո-5,5-դիալկիլ-2,4-դիիմինոբարբիտուրատներ, որոնք հետո տաքացնում են ծծմբական թվվի ջրային լուծույթի հետ, որի արդյունքում իմինո խմբերը և նիտրիալ ծումբը հիդրոլիզացվում են և առաջացնելով 3-կարբոսքի-5,5-դիալկիլ-2,4-բարբիտուրատ դեկարբոքսիլացվում են՝ համապատասխան բարբիտուրատի ձևավորմամբ: Այդ կոնդեսանցիան ընթանում է մեթանոլում՝ մեղմ պայմաններում (~10 °C), որում դիցիանդիամիդի լուծողականությունը ավելի բարձր է, քան էթանոլում:

Բարբիտուրատների ֆիզիոլոգիական էֆեկտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր բարբիտուրատների օգտագործման էֆեկտները, ընդհանրապես, համապատասխանում են, բայց որոշ դեպքերում տարբերվում են քանակով և ազդեցության տևողությամբ: Բարբիտուրատները դասակարգվում են հետևյալ կերպ՝ ուլտրակարճ, միջին տևողության և երկարատև ազդեցության: Օրինակ, պենտոբարբիտալը և սեկոբարբիտալը ունեն ուժեղ և արագ ազդեցություն (2-4 ժամ), ամոբարբիտալը՝ միջին տևողության է (6-8 ժամ), և ֆենոբարբիտալը՝ երկարատև է (8-10 ժամ):

Բարբիտուրատները ԿՆՀ-ի վրա թողնում են թմրեցնող ազդեցություն՝ թեթև հանգստությունից մինչև կլինիկական մահ: Ներկայումս նրանց օգտագործվումը սահմանափակված է՝ նշանակվում է, որպես հակաջղաձգային միջոցներ և ներարկվում է, որպես թմրանյութ:

Չափավոր դեղաչափով օգտագործելիս, բարբիտուրատները առաջացնում են էյֆորիայի ազդեցություն, որը նման է արբած վիճակին: Համեմատելով ալկոհոլի հետ, բարբիտուրատները կարող են առաջացնել հավասարակշռության կորուստ, քայլելու ձևի խանգարգում և անհասկանալի խոսք: Շարժման հավասարակշռության կորուստը և ատաքսին կապված են ողնուղեղային պոլիսինապտիկ ռեքլեքսների թուլացման և սուպրասպիալ կարգավորումների հետ: Էմոցիաների և վարքագծի կառավարման կորուստը նույպես համարվում են բարբիտուրատների օգտագործման տիպիկ հետևանքներ և կապված են լիմբիական համակարգի վրա գործադրվող ազդեցության հետ: Հակատագնապային էֆեկտը և քունը առաջանում են բարձր դեղաչափերի դեպքում, իսկ ավելի բարձր դեղաչափերը առաջացնում են վիրահատական անզգայացում: Բարբիտուրատները խանգարում են կոնցետրացիոն ուշադրությունը, հիշողությունը և սովորելու ունակությունները: Կարող են առաջացնել նաև ֆիքսացիոն ամնեզիա: Վեգետատիվ նյարդային համակարգը իր մեջ ներառում է թափառող նյարդի տոնուսի բարձրացմանը, որը բերում է բրոնխոսպազմի, որն էլ կարող է բերել մահվան: Դա հաճախ լինում է նատրիում տիոպենտալի ներարկման հետևանքով, որ կատարվել էր թմրեցման նպատակով: Բարբիտուրատների բարձր դեղաչափերի, ինչպես նաև թափառող նյարդի տոնուսի բարձրացման հետևանքով, առաջանում է կարդիոպրեսիվ էֆեկտ՝ դանդաղում է սրտի զարկերը և զարկերակային հաղորդականությունը, նվազեցնում զարկերակային ճնշումը և խանգարում աղեստամոքսային տրակտի աշխատանքը:

Բարբիտուրատները նման են բենզոդիազեպիններին, փոխազդում են բարբիտուրատ-բենզոդիազեպինային և նեկովալենտային ԳԱԿԹ ռեցեպտորների հետ: Արդյունքում մեծանում է գամմա ամինոկարգաթթուների հետ խնամակցությունը, որը բերում է կալիումային ու քլորային ալիքների բացմանը և նվազեցնում նյարդային համակարգի գրգռականությունը: Նյարդային իմպուլսների փոխանցումը ԿՆՀ դանդացում է, որը կլինիկապես արտահայտվում է հետևյալ էֆեկտներով՝

  • Հանգստացնող
  • Քնեցնող
  • Անզգայացնող
  • Հակաջղաձգային
  • Տրանկվիլիզատորային
  • Մկանային հանգստացնող
  • Ամնեզային

Ուլտրակարճ ժամանակային ազդեցությամբ բարբիտուրատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլտրակարճ ժամանակային ազդեցությամբ բարբիտուրատները առաջացնում են դեղային քուն՝ ներերակային ներարկումից հետո մեկ րոպեյի ընթացքում, ինչպես նաև օգտագործվում է անզգայացման համար:

  • մետոհեքսիտալ (բրիեթալ),
  • թիամիլալ (սուրիտալ),
  • Նատրիումի տրիոպենտալ:

Կարճ և միջին ժամանակային ազդեցությամբ բարբիտուրատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանք են՝

  • պենտոբարբիտալ
  • սեկոբարբիտալ (ամիտալ),
  • բուտալբիթալ (ֆիորինալ, ֆիորիցետ),
  • բուտաբարբիտալ (բուտիզալ),
  • տալբուտալ (լոտուզատ)
  • ապրոբարբիտալ (ալյուրատ).:

Ազդում է ներարկումից 15-40ր հետո, իսկ էֆեկտը տևում է մինչև 6 ժամ:

Երկարատև ժամանակային ազդեցությամբ բարբիտուրատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանդաղ և երկարատև ազեցությամբ բարբիտուրատները հիմնականում օգտագործվում են էպիլեպսիայի բուժման համար (օրինակ՝ ֆենոբարբիտալ):

Բարբիտուրատների օգտագործման բժշկական պրակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբիտուրատները առաջին անգամ սկսվել են օգտագործվել 1903 թվականին, երբ բարբիտալը ստացավ «վերոնալ» շուկայական անվանումը: Շուտով դեղամիջոցը սկսեցին ավելի լայնորեն օգտագործել, որպես հանգստացնող և քնաբեր: Սրանց օգտագործումը աճեց 1960-ականներին, բայց հետագա տարիներին զգալի նվազեց: Բարբիտուրատների օգտագործման թռիչքն ու կտրուկ վայրէջքը ունեին մի քանի պատճառներ: 19-րդ դարում մարդկանց հայտնի շատ հիվանդությունների ավելի հաճախ հանդիպող ախտանիշներն էին անքնությունը և տագնապային վիճակը: Այդպիսով, անքնության և տանգապային վիճակների դեմ ցանկացած դեղամիջոց ուներ մեծ տարածվածություն և կոմերցիոն հաջողություն: Բարբիտուրատները իսկապես ունեին քնաբեր ազդեցություն և կարող էին պայքարել տագնապային վիճակի հետ, այդպիսով դրանք շուայում մեծ հայտնիություն ձեռք բերեցին: Սակայն երկաարատև օգտագործման ժամանակ, դրանք կարող էին առաջացնել դեղային կախվածություն, որը բերում էր ավելի անվտանգ դեղամիջոցների՝ բենզոդիազեպինների օգտագործումից հրաժարվելուց:

Երկար ժամանակ բարբիտուրատային կախվածության խնդիրը չէր բացահայտվում, իսկ բժիշկների հայտարարությունները դրա մասին՝ մերժվում էր: Այդպիսով, 1930-ականներին բացահայտ կերպով հայտարարվեց բրոմիդային դեղամիջոցներ քրոնիկ ինտոքսիկացիոն ազդեցությունները, սակայն բարբիտուրատների չէր խոսվում: Միայն ասում էին, որ մարդիկ չեն կարողանում հրաժարվել բարբիտուրատներից ոչ թե նրա համար, որ հոգեպես հիվանդ են, այլ որ առանց տանջանքների չեն կարող դրանից հրաժարվել[5].:

Անասնաբույժները պենտոբարբիտալը օգտագործում են որպես ցավազրկող և էֆտանազիայի միջոց:

Բարբիտուրոմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված բարբիտուրատների օգտագործման հետ՝ առաջին հերթին դա թմրանյութային կախվածությունն է[6]: Թմրամոլները, ովքեր ընդունում են բարբիտուրատներ, նախընտրում են կարճատև կամ միջին ժամանակային ազդեցությամբ միջոցներ, իսկ ավելի կոնկրետ՝ պենտոբարբիտալ և սեկոբարբիտալ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բարբիտուրատներ
  2. barbiturates // IUPAC Gold Book
  3. Բարբիտուրատային թթուներ
  4. The use of stems in the selection of International Nonproprietary Names (INN) for pharmaceutical substances 2011. World Health Organization 2011
  5. Гётше П. Смертельно опасные лекарства и организованная преступность: Как большая фарма коррумпировала здравоохранение / [Пер. с англ. Л. Е. Зиганшиной]. — Москва: Издательство «Э», 2016. — 464 с. — (Доказательная медицина). — 3000 экз. — ISBN 978-5-699-83580-5
  6. Токсикомании (наркомании), возникающие при злоупотреблении снотворными