Ադոլֆ Բայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադոլֆ Բայեր
գերմ.՝ Johann Friedrich Wilhelm Adolf von Baeyer
Adolf von Baeyer (1905).jpg
Ծնվել էհոկտեմբերի 31, 1835(1835-10-31)[1][2][3][4][5][6][7][8][9]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական միություն
Մահացել էօգոստոսի 20, 1917(1917-08-20)[1][2][3][4][5][6][7][8][9] (81 տարեկանում)
Մահվան վայրՇտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[2]
ՔաղաքացիությունFlag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
Կրոնլյութերականություն
ԿրթությունՀումբոլդտի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Հայդելբերգի համալսարան և Գենտի համալսարան
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Հումբոլդտի համալսարան և Ստրասբուրգի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Քիմիայի Նոբելյան մրցանակ[10][11] Էլիոտ Կրեսոնի մեդալ Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան Լիբիխի մեդալ Դևիի շքանշան[12] Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ և Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լինչեի ազգային ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Թուրինի Գիտությունների Ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Adolf von Baeyer Վիքիպահեստում

Յոհան Ֆրիդիրխ Վիլհելմ Ադոլֆ ֆոն Բայեր (գերմ.՝ Johann Friedrich Wilhelm Adolf von Baeyer; հոկտեմբերի 31, 1835(1835-10-31)[1][2][3][4][5][6][7][8][9], Բեռլին, Գերմանական միություն - օգոստոսի 20, 1917(1917-08-20)[1][2][3][4][5][6][7][8][9], Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[2]), գերմանացի քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ 1905 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆ Բայերն եղել է Յոհան Հակոբ Բեյերի հինգ երեխաներից ամենակրտսերը, պրուսական բանակի սպա, գիտական աշխատանքների հեղինակ՝ աշխարհագրությունից և մթնոլորտում լույսի ռեֆրակցիայի երևույթից։ Ավարտելով գիմնազիան Բայերը 1853 թվականին ընդունվում է Բեռլինի համալսարան, որտեղ երկու հաջորդական տարի նա սովորում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Հաջորդ տարի զինվորական ծառայությունից հետո նա դառնում է Գեյդելբերգի համալսարանի ուսանող և մեծ հետաքրքրությամբ սկսում է ուսումնասիրել քիմիա՝ Ռոբերտ Բունզենի ղեկավարությամբ։ Գեյդելբերգում Բայերը սկսում է զբաղվել ֆիզիկական քիմիայով, բայց հետո ուսումնասիրում է օրգանական քիմիա և սկսում է աշխատել Ֆրիդիրխ Ավգուստ Կեկուլեի լաբորատորիայում։ Այստեղ Բայերը ծախսում է իր ժամանակը աստատ տարրի հետազոտությունների վրա, որի համար նրան տրվում է դոկտորական աստիճան։

1858 թվականից սկսած նա երկու տարի աշխատում է Կելկուլեի հետ Բելգիայի Գենտի համալսարանում, իսկ հետո վերադառնում է Բեռլին, որտեղ սկսում է քիմիայից լեկցիա կարդալ Բեռլինի տեխնիկական համալսարանում։ 1872 թվականին Բայերը մեկնում է Ստրասբուրգ և զբաղեցնում է Ստրասբուրգի համալսարանի քիմիայի պրոֆեսորի պաշտոնը։ 1875 թվականին Բայերը դառնում է Մյունխենի համալսարանի քիմիկի պաշտոնի իրավահաջորդը։

Մրցանակներ և հիշողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1885 թվականին, 50-ամյա Բայերին, որպես գերմանացի գիտնական շնորհվում է կոչում, որը նրան իրավունք է տալիս ազգանվան առաջ օգտագործել «ֆոն» մասնիկը։

1881 թվականին Միացյալ Թագավորությունում Բայերը ստանում է Դեվի շքանշան։

1903 թվականին Բայերը դառնում է Լիբիխի շքանշանի առաջին դափնեկիրը։

1905 թվականին Բայերը պարգևատրվում է Նոբելյան մրցանակով՝ «օրգանական քիմիայի զարգացման, օրգանական բյուրեղների միջոցով արդյունաբերական ներկերի զարգացման և հիդրոարոմատիկ նյութերի բացահայտման համար»։

1912 թվականին պարգևատրվում է Էլիոտտա Կրեսսոնայի շքանշանով։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին քիմիական բացահայտումը նա կատարել է տասներկու տարեկան հասակում՝ ստացել է նոր կրկնակի աղ՝ նատրիումի և պղնձի կարբոնատները։

Բայերի գիտական աշխատանքները համարվում են սինթետիկ օրգանական քիմիայի և ստերոքիմիայի գլխավոր հիմքը։ Առաջին կարևոր գիտական աշխատանքը եղավ ամենապարզ աստատօրգանական միացության ուսումնասիրությունը, որը ստեղծել է 50-ական թվականներին Բունզենի լաբորատորիայում։ 1866 թվականին ստացել է ինդիգոյի իզատինը (առաջին դիտարկումը կատարել է Օգյուստ Լորանը՝ 1841 թվականին) և առաջարկել է մեթոդ վերականգնելու օրգանական միացությունները ցինկի փոշու միջոցով՝ օրգանական սինթեզի պրակտիկայում։ 1869 թվականին բացահայտել է ինդոնը։ Ամոնիակի կոնդեսացումով՝ ացետալդեհիդի առկայությամբ, ստացել է պիկոլիններ կոլլիդիններ (1870)։ Վերականգնել է նաֆթալինը՝ տետրահիդրոնաֆթալինից և մեզիթիլենը՝ տետրահիդրոմեզիթիլենից (18701879 թվականին բացահայտել է ինդոֆենիլային ռեակցիան, որը հայտնվում է երբ խառնում են բենզոլը և ծծմբական թթուն։ Կատարել է ինդիգոյի սինթեզը՝ դինիտրոֆենիլդիացետիլենից (1883) և առաջարկել է դրա կառուցվածքային բանաձևը. Բեյերի այս աշխատանքները դարձան ինդիգոյի արդյունաբերական սինթեզի հիմքը։

1885 թվականին Բեյերը առաջ քաշեց լարման թեորեմը, որը սահմանում է կախվածությունը ածխաջրածնային ցիկլերի միջև անկյան արժեքը։

Ադոլֆ ֆոն Բայերը ստեղծել է մեծ դպրոց գերմանացի քիմիկների համար, որտեղ աշկերտել են օրինակ՝ Հենրիխ Օտտո Վիլանդը, Կարլ Գրեբեն, Վիկտոր Մայերը, Էմիլ Ֆիշերը, Էդուարդ Բուխները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лауреаты Нобелевской премии։ Энциклопедия. Пер. с англ. — М.։ Прогресс, 1992.
  • Волков В. А., Вонский Е. В., Кузнецова Г. И. Выдающиеся химики мира. — М.։ ВШ, 1991.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118646346 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Nouveau dictionnaire de biographie alsacienne / Fédération des sociétés d'histoire et d'archéologie d'Alsace
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Brockhaus Enzyklopädie
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Czech National Authority Database
  10. http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1905/
  11. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  12. Award winners : Davy Medal