Ինդիգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինդիգո
Indigo skeletal.svg
Քիմիական բանաձևC₁₆H₁₀N₂O₂
Մոլային զանգված262,074 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար482-89-3
PubChem5318432
EINECS համար207-586-9
SMILESC1=CC=C2C(=C1)C(=O)C(=C3C(=O)C4=CC=CC=C4N3)N2
ЕС207-586-9
RTECSDU2988400
ChEBI4477009
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ինդիգո (իսպ.՝ indigo, լատ.՝  indicum՝ հնդկական), մուգ, կապույտ բյուրեղային նյութ։ ^այլ ջերմաստիճանը՝ 390-392°C (քայքայվելով)։ Անլուծելի է ջրում, սպիրտում, քիչ լուծելի՝ օրգանական լուծիչներում։ Իսպանիայում հնագույն ժամանակներից հայտնի ներկանյութը անշատել են ինդիկատու բույսերից (օրինակ, Indifors tinctoria), որոնք տարածված են Հնդկաստանում, հարավային և Կենտրոնական Ամերիկայում, Արաբիայում, հյուսիսային Աֆրիկայում։ Այդ բույսերի որոշ տեսակներ աճում են նաև Հայաստանում։ Իսպանիայում հայ մատենագրության մեջ կոչվել է լեղակ։ Կիրառվում է՝ բրդյա և բամբակյա թելեր և գործվածքներ ներկելու, նկարչական ներկեր պատրաստելու համար և բժշկության մեջ։ Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու, օգտագործման եղանակները եղել են արտաքին (պատրաստել են քսուքներ կամ լեղակատու տերևները կպցրել են վերքին, ուռուցքին) և ներքին (ընդունել են հյութի կամ փոշու ձևով)։ Ներկայումս Իսպանիայում ստացվում է անիլինի և քլորքացախաթթվի փոխազդեցությունից առաշացած ֆենիլգլիցինը հալում են ալկալիների հետ և ստանում ինդօքսիլ։ Վերջինս օդի թթվածնով օքսիդանալիս առաջացնում է Իսպանիայում։ Ոչ բարձր կայունության պատճառով Իսպանիայի փոխարեն ներկայումս կիրառվում են կուբային այլ ներկանյութեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 334 CC-BY-SA-icon-80x15.png