Պղնձի կարբոնատ
| Պղնձի կարբոնատ | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Դասական անվանակարգում | պղնձից կարբոնատ II |
| Քիմիական բանաձև | CuCO₃ |
| Ֆիզիկական հատկություններ | |
| Ագրեգատային վիճակ | պինդ, բյուրեղային |
| Մոլային զանգված | 2,0E−25 կգ[1] գ/մոլ |
| Ջերմային հատկություններ | |
| Տրոհման ջերմաստիճան | 290 °C °C |
| Քիմիական հատկություններ | |
| Դասակարգում | |
| CAS համար | 1184-64-1 |
| PubChem | 14452 |
| EINECS համար | 214-671-4 |
| SMILES | C(=O)([O-])[O-].[Cu+2] |
| ЕС | 214-671-4 |
| ChEBI | 13799 |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Պղնձի կարբոնատ II (CuCO3)։ Ածխաթթվի և պղնձի աղը։ Առաջանում է, երբ լուծույթում փոխազդեցության մեջ են մտնում երկավալենտ պղնձի աղը և ուրիշ մետաղի լուծելի կարբոնատ, առաջանալուց հետո միանգամից ենթարկվում է հիդրոլիզի։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկայուն, տաքացնելիս քայքայվող, սպիտակ բյուրեղային նյութ կանաչավուն երանգով (դա հիդրոլիզի արդյունք է)։ Ջրում անլուծելի է։

Ստացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն անհնար է ստանալ երկվալետն պղնձի աղի և այլ մետաղի կարբոնատի փոխազդեցությունից (տեղի է ունենում հիդրոլիզ, անջատվում է պղնձի հիդրոքսոկարբոնատներ՝ CuCO3·Cu(OH)2 և 2CuCO3·Cu(OH)2)։
Պղնձի կարբոնատ ստանում են հիդրոքսոկարբոնատներին ավելացնելով CO2 4,8 ՄՊա ճնշման տակ և 180 °C ջերմաստիճանում։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պղնձի կարբոնատը խիստ թունավոր և անկայուն է, տաքացնելիս քայքայվում է առաջացնելով պղնձի օքսիդ և ածխաթթու գազ`
Ինչպես բոլոր կարբոնատները այն հեշտությամբ փոխազդում է թթուների հետ առաջացնելով երկվալենտ պղնձի աղ և ածխաթթու գազ`
Ամոնիակի ջրային լուծույթը և մետաղների ցիանիդների լուծույթները իրենց մեջ լուծում է պղնձի կարբոնատը համապատասխանաբար առաջացնելով ամիակատներ և երկվալենտ պղնձի ցիանոկոմպլեկսներ`
Պղինձը և նրա համձուլվածքները (բրոնզ, լատուն, մելխիոր և այլն) խոնավ օդում ջրի և ածխաթթու գազի ազդեցությամբ ծածկվում են պղնձի կարբոնատի շերտով, որը բաղադրությամբ նման է մալաքիտին։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պղնձի կարբոնատը լայն կիրառություն չգտավ, սակայն պղնձի հիդրոքսոկարբոնատները ունեն լայն կիրառությունը`
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Copper carbonate
- ↑ քիմիայի տեղեկագիրք(ռուս.)