Քիմիայի Նոբելյան մրցանակ
Քիմիայի Նոբելյան մրցանակ | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Տեսակ | chemistry award? և գիտական մրցանակ | ||
Պարգևատրող | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա | ||
Կարգավիճակ | Գործող | ||
Վիճակագրություն | |||
Հիմնադրման ամսաթիվ | 1901 | ||
Հերթականություն | |||
Կայք | nobelprize.org | ||
![]() |
Քիմիայի Նոբելյան մրցանակ (շվեդերեն՝ Nobelpriset i kemi), ամենամյա մրցանակ, որը շնորհում է գիտությունների Շվեդական թագավորական ակադեմիան՝ իր ընտրած 5 անդամներից բաղկացած քիմիայի Նոբելյան հանձնաժողովի առաջարկով՝ քիմիայի տարբեր ասպարեզների գիտնականներին։ Այն հինգ Նոբելյան մրցանակներից մեկն է (ֆիզիկայի, խաղաղության, բժշկության կամ ֆիզիոլոգիայի և գրականության մրցանակների հետ միասին), որոնք հիմնել է շվեդ քիմիկոս, ինժեներ, գյուտարար Ալֆրեդ Նոբելը 1895 թվականին։ Մրցանակը կառավարում է Նոբելյան հիմնադրամիը։ Մրցանակը տրվում է Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին Ստոքհոլմում կազմակերպվող ամենամյա արարողության ժամանակ։ Առաջին մրցանակը տրվել է 1901 թվականի նիդեռլանդացի քիմիկոս Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆին «լուծույթներում օսմոսային ճնշման և քիմիական դինամիկայի օրենքների հայտնագործման համար»։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Ալֆրեդ Նոբելի վերջին կտակի՝ իր կարողությունը պետք օգտագործվեր մրցանակների շարք ստեղծելու համար, որոնք պետք է տրվեն ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, ֆիզիոլոգիայի և խաղաղարարության բնագավառներում «մարդկությանը ամենամեծ օգուտ» տվածների[1][2]։ Նոբելը իր կյանքի ընթացքում գրել է մի քանի կտակ, սակայն վերջինը նա գրել է իր մահից գրեթե մեկ տարի առաջ և ստորագրել 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում՝ Շվեդ-նորվեգական ակումբում[3][4]։ Նոբելն իր ակտիվների 94 տոկոսը՝ 31 միլիոն շվեդական կրոնա, հատկացրել է Նոբելյան մրցանակին[5] Կտակի հանդեպ թերհավատության պատճառով, այն հաստատվել է 1897 թվականի ապրիլի 26-ին՝ Ստորտինգի կողմից[6][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «History – Historic Figures: Alfred Nobel (1833–1896)»։ BBC։ Վերցված է 2010-01-15
- ↑ «Guide to Nobel Prize»։ Britannica։ Վերցված է 2013-06-10
- ↑ Ragnar Sohlman: 1983, Page 7
- ↑ von Euler U.S. (հունիսի 6, 1981)։ «The Nobel Foundation and its Role for Modern Day Science» (PDF)։ Die Naturwissenschaften (Springer-Verlag)։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-14-ին։ Վերցված է հունվարի 21, 2010
- ↑ "The Will of Alfred Nobel", nobelprize.org.
- ↑ «The Nobel Foundation – History»։ Nobelprize.org։ Վերցված է 2010-01-15
- ↑ Agneta Wallin Levinovitz: 2001, Page 13