Jump to content

Ալֆրեդ Նոբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Նոբել
շվեդ.՝ Alfred Nobel
Ծնվել էհոկտեմբերի 21, 1833(1833-10-21)[1][2][3][…]
Jakob and Johannes parish, Ստոկհոլմ[2]
Մահացել էդեկտեմբերի 10, 1896(1896-12-10)[4][5][3][…] (63 տարեկան)
Սան Ռեմո, Իտալիա[1][6]
բնական մահով
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[7][8]
Բնակության վայր(եր)Փարիզի 16-րդ շրջան[9]
Քաղաքացիություն Շվեդիա
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունքիմիկոս, գործարանատեր, բարեգործ, լուսանկարիչ, weapons manufacturer, ճարտարագետ և գիտնական
Գործունեության ոլորտքիմիկոս, ճարտարագետ և գյուտարար
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինշվեդերեն[10][11]
Պարգևներ
ՀայրԻմանուել Նոբել[2]
ՄայրԿարոլինա Անդրիետա Ալսել[2]
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Alfred Nobel Վիքիպահեստում

Ալֆրեդ Բերնհարդ Նոբել (Alfred Bernhard Nobel , հոկտեմբերի 21, 1833(1833-10-21)[1][2][3][…], Jakob and Johannes parish, Ստոկհոլմ[2] - դեկտեմբերի 10, 1896(1896-12-10)[4][5][3][…], Սան Ռեմո, Իտալիա[1][6]), շվեդ քիմիկոս, ինժեներ[15][16], գյուտարար, ստեղծել է դինամիտը։ Իր հսկայական կարողությունը կտակել է իր իսկ հիմնադրած Նոբելյան մրցանակի ինստիտուտին։ Նրա անունն են դրել նորաստեղծ նոբելիում քիմիական տարրին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է շատ թուլակազմ և իր ամբողջ մանկությունն անցկացրել է տարբեր հիվանդություններով։ Պատանի տարիքում մտերիմ և ջերմ հարաբերությունների մեջ էր մոր հետ, որոնք հենց այդպիսին էլ մնացին հետագա տարիներին։ Ալֆրեդը շատ հաճախ էր այցելում նրան և աշխույժ նամակագրության մեջ էր նրա հետ։

Նա միջահասակ, բարեկազմ, մուգ մազերով, մուգ կապույտ աչքերով և մորուքով մարդ էր։ Այն ժամանակվա մոդային համաձայն՝ կրում էր սև ժապավենով պենսնե։

Նոբել ազգանունը ժառանգել է Ալֆրեդ անունով վարսավիր պապից, ով 1775 թվականին կրճատեց իր Նոբելիուս ազգանունը։ Նրա ավագ որդի Էմանուելը (1801-1872) դարձավ փոքրիկ Ալֆրեդի հայրը։ Ճարտարապետ-շինարար, գյուտարար Էմանուելը մի քանի տարի շարունակ մի կերպ գոյատևում էր պատահական վաստակած գումարներով, մինչև որ նրա ընտանիքը որոշեց բախտը փորձել Ռուսաստանում, Բաքվի նավթարդյունաբերությունում։ 1827 թվականին վերջինս ամուսնացավ Կարոլին Անդրիետ Ալսելի (1805-1889) հետ, ունեցան ութ երեխա, սակայն նրանցից միայն չորսը՝ Ռոբերտը, Լյուդվիգը, Ալֆրեդը, Էմիլը[17] կենդանի մնացին մինչև պատանեկություն։

Դինամիտի և պայթուցիկ այլ նյութերի գյուտարար Ալֆրեդ Նոբելը տարբերվում էր վարքի անհավատալի հակասականությամբ և տարօրինակությամբ։ Ժամանակակիցները համարում էին, որ նա չի համապատասխանում 19-րդ դարի երկրորդ կեսի բուռն արդյունաբերական զարգացման շրջանի առաջադեմ կապիտալիստի կերպարին։ Նոբելը հակված էր մենության, հանգստին, տանել չէր կարողանում քաղաքի խառնաշփոթը, չնայած կյանքի մեծ մասն անց էր կացրել հենց քաղաքային պայմաններում, բացի դրանից նա նաև բավականին հաճախ էր ճանապարհորդում։ Ի տարբերություն գործարար աշխարհի իր ժամանակակիցներից շատերի, Նոբելին կարելի էր, ավելի շուտ, անվանել «սպարտացի», քանի որ նա երբեք չէր ծխում, չէր օգտագործում ալկոհոլ, խուսափում էր խաղաքարտերից և այլ մոլեխաղերից։

Չնայած ծագումով շվեդ լինելուն, Ալֆրեդ Նոբելն ավելի շուտ, եվրոպական մտքի կոսմոպոլիտ էր, հրաշալի խոսում էր ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և անգլերեն, ասես դրանք իր համար մայրենի լինեին։ Առևտրական և արդյունաբերական գործունեությունը Նոբելին չխանգարեց ստեղծել մի հսկայական գրադարան, որտեղ կարելի էր ծանոթանալ Հերբերտ Սփենսերի, Վոլտերի, Շեքսպիրի և այլ նշանավոր հեղինակների աշխատությունների հետ։

19-րդ դարի գրողներից Նոբելն ավելի մեծ ուշադրություն էր դարձնում ֆրանսիական հեղինակներին. Նա հիացմունք էր ապրում ռոմանիստ և բանաստեղծ Վիկտոր Հյուգոյի, կարճ պատմվածքների վարպետ Գի դը Մոպասանի, հայտնի ռոմանիստ Օնորե դը Բալզակի, որի սրատես աչքից չէր կարող վրիպել մարդկային կատակերգությունը, և պոետ Ալֆոնս Լամարտինի նկատմամբ։

Նա նաև սիրում էր ռուս ռոմանիստ Իվան Տուրգենևի և նորվեգացի դրամատուրգ և պոետ Հենրիխ Իբսենի ստեղծագործությունը։ Ֆրանսիացի ռոմանիստ Էմիլ Զոլայի նատուրալիստական մոտիվները, այնուամենայնիվ, չէին խրախուսում նրա պատկերացումներին; Բացի դրանից, նրա վրա ազդեցություն էին գործում Պերս Բիշի Շելլիի պոեզիան, ում ստեղծագործությունները նույնիսկ նրա մեջ ցանկություն առաջացրեցին նվիրվել գրական գործունեությանը։ Այդ ժամանակահատվածում նա գրեց զգալի թվով պիեսներ, վեպեր և բանաստեղծություններ, որոնցից միայն մեկ ստեղծագործություն էր հրատարակվել։ Բայց հետո նա սառեց գրական զբաղմունքի հանդեպ և իր բոլոր մտքերն ուղղեց քիմիկոսի կարիերային։

Նոբելը բացարձակապես պահանջկոտ չէր կյանքում և նույնիսկ ինչ-որ չափով ճգնավոր էր։ Շատ քչերին էր վստահում և երբեք օրագիր չէր պահում։ Նույնիսկ ճաշելիս և ընկերների շրջապատում նա պարզապես ուշադիր ունկնդիր էր, բոլորի հետ նույն կերպ բարեհամբույր էր և նրբավարի։ Փարիզի շքեղ շրջաններից մեկում գտնվող իր տանը կազմակերպվող ճաշկերույթները տոնական էին և միևնույն ժամանակ էլեգանտ։ Նա հյուրընկալ տանտեր և հետաքրքիր զրուցակից էր։ Ընդունակ էր ցանկացած հյուրի հետ գրավիչ զրույց վարել։

1876 թ. սկզբին, ցանկանալով աշխատանքի ընդունել աղախին և համատեղության գծով անձնական քարտուղարուհի, Նոբելը հայտարարություն տվեց ավստրիական թերթերում. «Փարիզում բնակվող կայացած և բարձրագույն կրթություն ունեցող տարեց ջենտլմենը ցանկություն է հայտնում ընդունել լեզվի իմացությամբ հասուն տարիքի մի անձի քարտուղարի և աղախնի աշխատանքի համար»։ Հայտարարությանը արձագանքողներից մեկը երեսուներեք ամյա Բերտա Կինսկին էր, ով այդ պահին Վիեննայում սպասուհի էր աշխատում։ Նա ուղևորվեց Փարիզ և Նոբելին տպավորեց իր արտաքնով ու արագ թարգմանությամբ։ Սակայն ընդամենը մեկ շաբաթից հայրենիքի հանդեպ կարոտը նրան ետ տարավ Վիեննա, որտեղ և նա ամուսնացավ իր նախկին տանտիրուհու որդու, բարոն Ալբերտ ֆոն Զուտների հետ։ Բայց նրան վիճակված էր կրկին հանդիպել Նոբելին, և վերջին տասը տարիների ընթացքում նրանք նամակագրական կապ էին պահում՝ քննարկելով Երկիր մոլորակի խաղաղության ամրապնդման նախագծերը։ Բերտա ֆոն Զուտները դարձավ Եվրոպա մայրցամաքի խաղաղության համար պայքարող առաջատար դեմքը, ինչին ոչ պակաս նպաստեց Նոբելի ֆինանսական աջակցությունը։ 1905 թ. Բերտան արժանացավ նոբելյան խաղաղության մրցանակին։

Կյանքի վերջին հինգ տարիների ընթացքում Նոբելն աշխատում էր անձնական օգնական, երիտասարդ շվեդ քիմիկոս Ռագնար Սոլմանի հետ, ով աչքի էր ընկնում ծայրահեղ տակտիկայով և համբերությամբ։ Վերջինս աշխատում էր որպես քարտուղար և լաբորանտ։ Նրան հաջողվեց նվաճել Նոբելի վստահությունն այն աստիճան, որ նրան կոչում էր «իր ցանկությունների գլխավոր իրականացնողը»։

Սոլմանը հիշում էր.

«Ոչ միշտ էր հեշտ լինել նրա օգնականը։ Նա պահանջկոտ էր, անկեղծ և միշտ անհամբեր էր թվում։ Նրա հետ գործ ունեցողը պետք էր ինչպես հարկն է թափ տար իրեն, որպեսզի հասներ նրա մտքի թռիչքների հետևից և պատրաստ լիներ ամենազարմանալի քմահաճույքներին, երբ նա հանկարծակիորեն հայտնվում էր և նույն արագությամբ անհետանում»։

Կյանքի ընթացքում Նոբելը հաճախ էր արտասովոր շռայլություն ցուցաբերում Սոլմանի և իր մյուս ծառաների նկատմամբ։ Երբ իր օգնականը պատրաստվում էր ամուսնանալ, Նոբելն անմիջապես կրկնապատկեց նրա աշխատավարձը, իսկ դրանից առաջ, երբ իր ֆրանսուհի խոհարարուհին էր ամուսնանում, նրան նվիրեց այն ժամանակներին հսկայական գումար համարվող քառասուն հազար ֆրանկ։

Չնայած Ալֆրեդին հաճախակի ասում էին դինամիտի թագավոր, նա խիստ դեմ էր իր հայտնագործությունները ռազմական նպատակներով կիրառելուն։ Կյանքին հրաժեշտ տալուց երեք տարի առաջ նա նշեց.

«Իմ կողմից ես ցանկանում եմ, որպեսզի կարելի լիներ բոլոր թնդանոթներն իրենց պիտույքներով և ծառաներով ուղարկել գրողի ծոցը, այսինքն նրանց համար ամենահամապատասխան տեղը, որպեսզի հնարավոր լիներ դրանք ցուցադրել և օգտագործել»։ Մեկ այլ առիթով նա ընդգծեց, որ պատերազմը հանդիսանում է սարսափների սարսափը և ամենաահեղ հանցանքը, հետագայում ավելացնելով՝ «Ես կցանկանայի հայտնագործել այնպիսի ավերիչ հզորությամբ նյութ կամ մեքենա, որ յուրաքանչյուր պատերազմ ընդհանրապես անհնարին դառնար»։

Որպես վառ երևակայություն ունեցուղ գյուտարար և բիզնեսմեն, իր գաղափարները արդյունաբերական և առևտրական նպատակներով շահագործող՝ Ալֆրեդ Նոբելն իր ժամանակին բնորոշ ներկայացուցիչ էր։ Զարմանալին այն է, որ նա ճգնավոր էր, ձգտում էր մենակությանը, և նրա համաշխարհային փառքը խոչընդոտ էր հանդիսանում կյանքում հասնել այն խաղաղությանը, որին նա այդքան բուռն կերպով նկրտում էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Россия и мировой бизнес: дела и судьбы. Ալֆրեդ Նոբել, Адольф Ротштейн, Герман Спитцер, Рудольф Дизель / Ред. и предисл. В. И. Бовыкина. — М.: РОССПЭН, 1996. — 312 с. — ISBN 5-86004-058-Х
  • В.Ю. Чумакрв. Нобели. Становление нефтяной промышленности в России. Серия "". — М.։ Бизнеском, 2011. — 256 стр., ил., 1000 экз. — (Библиотека Генерального директора, Великие российские предприниматели; том 1). — ISBN 978-91663-084-8
  • Нобель, Альфред // Новый энциклопедический словарь։ В 48 томах (вышло 29 томов). — СПб., Пг.։ 1911—1916.
  • Schück, H, and Sohlman, R., (1929). The Life of Alfred Nobel. London։ William Heineman Ltd.
  • Alfred Nobel US Patent No 78,317, dated 26 May 1868
  • Evlanoff, M. and Fluor, M. Alfred Nobel – The Loneliest Millionaire. Los Angeles, Ward Ritchie Press, 1969.
  • Sohlman, R. The Legacy of Alfred Nobel, transl. Schubert E. London։ The Bodley Head, 1983 (Swedish original, Ett Testamente, published in 1950).
  • Jorpes, J.E. Alfred Nobel. British Medical Journal, Jan.3, 1959, 1(5113)։ 1–6.
  • Sri Kantha, S. Alfred Nobel's unusual creativity; an analysis. Medical Hypotheses, April 1999; 53(4)։ 338–344.
  • Sri Kantha, S. Could nitroglycerine poisoning be the cause of Alfred Nobel's anginal pains and premature death? Medical Hypotheses, 1997; 49։ 303–306.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Նոբել» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Նոբել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 333