Jump to content

Իվան Տուրգենև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Տուրգենև
ռուս.՝ Иван Тургенев
Ծնվել էհոկտեմբերի 28 (նոյեմբերի 9), 1818[1][2][3][…]
ԾննդավայրՕրյոլ, Ռուսական կայսրություն[2][4]
Վախճանվել էօգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1883[2][5][6][…] (64 տարեկան)
Վախճանի վայրԲուժիվալ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[2][4]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Գրական անուն.....въ, —е—, И.С.Т., И.Т., Л., Недобобов, Иеремия, Т., Т…, Т. Л. և Т……в
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, դրամատուրգ, վիպասան, թարգմանիչ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և վիպասան
Լեզուգերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԲեռլինի համալսարան, Սանկտ Պետերբուրգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, Մոսկվայի կայսերական համալսարան և HU Berlin
Ստեղծագործական շրջան1834-1883
Ժանրերպատմվածք, վիպակ, էլեգիա և դրամա
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներՈրսորդի հիշատակարանը, Հայրեր և որդիներ, Մեկ ամիս գյուղում, Մումու, Ազնվականների բույնը[7] և Poems in Prose?
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Изображение автографа
Իվան Տուրգենև Վիքիքաղվածքում
Իվան Տուրգենև Վիքիդարանում
 Ivan Turgenev Վիքիպահեստում

Իվան Սերգեյի Տուրգենև (ռուս.՝ Иван Сергеевич Тургенев, հոկտեմբերի 28 (նոյեմբերի 9), 1818[1][2][3][…], Օրյոլ, Ռուսական կայսրություն[2][4] - օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1883[2][5][6][…], Բուժիվալ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[2][4]), ռուս ռեալիստ (իրապաշտ) գրող, բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ, թարգմանիչ։ Ռուս գրականության դասականներից է, Պետերբուրգի գիտությունների կայսերական ակադեմիայի ռուսերենի գծով թղթակից անդամ, Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր (1879)։ Հեղինակ է վեպերի, վիպակների և պատմվածքների։

Տուրգենևի ստեղծած գեղարվեստական համակարգը ազդեցություն է թողել 19-րդ դարի երկրորդ կեսի ոչ միայն ռուս, այլև՝ արևմտաեվրոպական վեպի բանաստեղծական արվեստի վրա։ Իվան Տուրգենևն առաջինը ռուս գրականության մեջ սկսեց ուսումնասիրել «նոր մարդու»՝ վաթսունականի անձը, նրա բարոյական հատկանիշները և հոգեբանական առանձնահատկությունները[8]։ Նրա շնորհիվ ռուսաց լեզվում սկսեց լայնորեն կիրառվել «նիհիլիստ» եզրը[9]։ Նա ռուս գրականության և դրամատուրգիայի քարոզիչն էր Արևմուտքում։

Իվան Տուրգենևի ստեղծագործության ուսումնասիրությունը Ռուսաստանի հանրակրթական դպրոցական ծրագրերի պարտադիր մասն է կազմում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում և վաղ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Նիկոլաևիչ Տուրգենևը՝ գրողի հայրը

Իվան Տուրգենևը ծագում էր Տուլայի Տուրգենևների հին ազնվական տոհմից։ Իր հուշագրքում ապագա գրողի մայրը գրանցել է.

1818 թվականի հոկտեմբերի 28-ին՝ երկուշաբթի՝ առավոտյան ժամը 12-ին, Օրյոլում՝ իր տանը, ծնվեց որդիս՝ Իվանը, հասակը՝ 12 վերշոկ։ Կնքեցին նոյեմբերի 4-ին՝ Ֆեոդոր Սեմյոնովիչ Ուվարովը քրոջ՝ Ֆեդոսիա Նիկոլաևնա Տեպլովայի հետ։

Իվանի հայրը՝ Սերգեյ Նիկոլայի Տուրգենևը (1793-1834), այն ժամանակ ծառայում էր գվարդիական հեծելազորային գնդում։ Գվարդիայի գեղեցկադեմ հեծելազորայինի վարած անհոգ կյանքը քայքայեց նրա ֆինանսական վիճակը, որի կարգավորման համար 1816 թվականին նա շահադիտական նպատակներով ամուսնացավ ոչ երիտասարդ և անհրապույր, սակայն բավականաչափ հարուստ Վարվառա Պետրովնա Լուտովինովայի (1787-1850) հետ։ 1821 թվականին, Կիրասիրյան գնդի գնդապետի կոչումով, հայրն անցավ թոշակի։ Իվանն ընտանիքի երկրորդ զավակն էր։

Ապագա գրողի մայրը՝ Վարվառա Պետրովնան, ծագում էր հարուստ ազնվականական ընտանիքից։ Նրա ամուսնությունը Սերգեյի հետ անհաջող էր։ Վերջինս 1834 թվականին մահացավ՝ թողնելով երեք որդիներին՝ Նիկոլային, Իվանին և Սերգեյին։ Սերգեյը վաղաժամ մահացավ էպիլեպսիայից։ Մայրը էությամբ իշխող և բռնակալ կին էր։ Նա ինքը, վաղաժամ զրկվելով հորից, տառապել էր մոր (որին հետագայում թոռը պատկերեց իր «Մահը» ակնարկում՝ պառավի կերպարում) դաժան վերաբերմունքից և վայրագ, հարբեցող հորից, ով հաճախակի ծեծում էր նրան։ Մշտական ծեծի ու նվաստացումների պատճառով նա հետագայում փախել էր իր հորեղբոր մոտ, որի մահից հետո դարձել էր հոյակապ կալվածքի և 500 ճորտերի տիրուհի։

Վարվառա Պետրովնա Լուտովինովան՝ գրողի մայրը

Վարվառա Պետրովնան առանձնահատուկ խառնվածքի տեր կին էր։ Նա օժտված էր ճորտատիրական հակումներով, սակայն միաժամանակ բավականին կիրթ և կարդացած անձնավորություն էր։ Երեխաների դաստիարակությունը նա զուգակցում էր ընտանեկան բռնության հետ։ Մայրական ծեծի էր ենթարկվում նաև Իվանը, չնայած համարվում էր մոր ամենասիրելի որդին։ Տղայի գրագիտությամբ զբաղվել են հաճախակի փոփոխվող ֆրանսիացի և գերմանացի տնային դաստիարակները։ Վարվառա Պետրովնայի ընտանիքում խոսում, նույնիսկ աղոթքներն էին արտասանում ֆրանսերեն։ Վարվառան շատ էր ճանապարհորդում և լուսավորյալ կին էր, շատ էր կարդում, դարձյալ՝ առավելապես ֆրանսերեն։ Սակայն հարազատ լեզուն ու գրականությունը ևս խորթ չէին նրա համար։ Նա ինքը հրաշալի տիրապետում էր պատկերավոր ռուսերեն խոսքին, իսկ Սերգեյ Նիկոլաևիչը պահանջում էր երեխաներից, որպեսզի իր բացակայության ժամանակ նրանք իրեն ռուսերեն նամակներ գրեն։ Տուրգենևների ընտանիքը կապ էր պահպանում Վ. Ժուկովսկու և Մ. Զագոնսկու հետ։ Վարվառա Պետրովնան հետևում էր գրականության նորույթներին, լավ տեղեկացված էր Ն. Կարամզինի, Վ. Ժուկովսկու, Ա. Պուշկինի, Մ. Լերմոնտովի և Ն. Գոգոլի ստեղծագործություններից, որոնցից հաճույքով մեջբերումներ էր անում որդուն գրած նամակներում։

Ռուսական գրականության հանդեպ սերը պատանի Տուրգենևի մեջ սերմանել է նաև ճորտ սպասավորներից մեկը, ով հետագայում դարձավ Պունինի նախատիպը «Պունինը և Բաբուրինը» պատմվածքում։ Մինչև 9 տարեկանը Տուրգենևն ապրել է մայրական ժառանգական կալվածքում՝ Սպասկոյե-Լուտովինովոյում՝ Օրյոլի նահանգում՝ Մցենսկից 10 կմ հեռավորության վրա։ 1827 թվականին Տուրգենևները երեխաներին կրթության տալու նպատակով հաստատվեցին Մոսկվայում՝ Սամոտյոկ թաղամասում։ Ապագա գրողը սկզբում սովորել է Վեյդենհամերի պանսիոնում, այնուհետև դարձել է Լազարյան ճեմարանի տնօրեն Ի. Կրաուզեի սանը։

Կրթություն, գրական գործունեության սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ Իվան Տուրգենևը

1833 թվականին 15 տարեկան հասակում Տուրգենևն ընդունվում է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Այդ նույն ժամանակ այստեղ ուսանում էին Ալեքսանդր Գերցենը և Վիսարիոն Բելինսկին։ Մեկ տարի անց, երբ Իվանի ավագ եղբայրն ընդունվում է գվարդիայի հրետանային գունդ, ընտանիքը տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ Իվան Տուրգենևը փոխադրվում է Պետերբուրգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ։ Նրա համալսարանական ընկերն էր ապագա հայտնի գիտնական-պատմաբան Տիմոֆեյ Գրանովսկին[10]։

Սկզբում Տուրգենևն ուզում էր բանաստեղծ դառնալ։ 1834 թվականին, երբ նա երրորդ կուրսի ուսանող էր, գրեց «Պատը» հնգոտանի յամբով դրամատիկ պոեմը[Ն 1]։ Երիտասարդ հեղինակն իր գրչի փորձը ցույց տվեց իր ուսուցչին՝ ռուս բանասիրության պրոֆեսոր Պյոտր Պլետնյովին։ Դասախոսություններից մեկի ժամանակ Պլետնյովը բավականին խիստ վերլուծեց այդ պոեմը, հեղինակին չբացահայտելով, սակայն միաժամանակ խոստովանեց, որ այդ ստեղծագործողի մեջ «ինչ-որ բան կա»։ Այդ խոսքերից ոգեշնչված՝ երիտասարդ գրողը ստեղծեց ևս մի քանի բանաստեղծություն, որոնցից երկուսը 1838 թվականին «…..въ» ստորագրությամբ Պլետնյովը տպագրեց «Սովրեմեննիկ» ամսագրում, որի խմբագիրը հենց ինքն էր։ Դրանք էին «Երեկո» և «Վեներա Մեդիցեյսկայայի մոտ» բանաստեղծությունները[11][12]։

Տուրգենևի առաջին հրապարակումը լույս է տեսել 1836 թվականին։ «Ժողովրդական կրթության նախարարության ամսագրում» նա հրապարակեց Անդրեյ Մուրավյովի «Ճանապարհորդություն դեպի սուրբ վայրեր» ստեղծագործության հանգամանալից տեսությունը[13]։ Մինչև 1837 թվականը նա գրել էր արդեն մոտ հարյուր փոքր բանաստեղծություն և մի քանի պոեմ (անավարտ «Ծերունու պատմությունը», «Խաղաղություն ծովի վրա», «Լուսնային գիշերվա ցնորքներ», «Երազ»)։

Համալսարանն ավարտելուց հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1836 թվականին Տուրգենևն ավարտեց համալսարանը՝ իսկական ուսանողի աստիճանով։ Երազելով գիտական գործունեության մասին՝ հաջորդ տարի նա հանձնեց ավարտական քննությունը և ստացավ թեկնածուի աստիճան։ 1838 թվականին մեկնեց Գերմանիա և հաստատվելով Բեռլինում՝ սկսեց լրջորեն զբաղվել ուսմամբ։ Բեռլինի համալսարանում մասնակցում էր հռոմեական և հունական գրականության պատմության դասախոսություններին, իսկ տանն զբաղվում էր հին հունարենի և լատիներենի քերականությունների ուսումնասիրությամբ։ Հին լեզուների իմացությունն օգնում էր նրան ազատորեն կարդալ անտիկ դասականների գործերը։ Ուսման տարիներին Տուրգենևն ընկերացավ ռուս գրականագետ և մտածող Նիկոլայ Ստանկևիչի հետ, ով զգալի ազդեցություն ունեցավ գրողի վրա։ Տուրգենևն այցելում էր հեգելականների դասախոսություններին, հետաքրքրվում էր համաշխարհային զարգացման, «բացարձակ հոգու» և փիլիսոփայի ու բանաստեղծի բարձրագույն կոչման մասին գերմանական իդեալիզմի գաղափարներով[11]։ Արևմտաեվրոպական կենսաձևն ընդհանրապես մեծ տպավորություն գործեց Տուրգենևի վրա։ Երիտասարդ ուսանողը եկավ այն եզրակացության, որ միայն համամարդկային մշակույթի հիմքերի յուրացումը կարող է դուրս բերել Ռուսաստանին այն խավարից, որում նա գտնվում է։ Այդ առումով գրողը դարձավ համոզված «արևմտական»[13]։

«Նևա» բանաստեղծությունը «Отечественныя записки» ամսագրում, 1843, № 9

1830-1850-ական թվականներին կազմավորվեց գրողի՝ գրական ծանոթությունների լայն շրջանակը։ Դեռ 1837 թվականին տեղի ունեցան Ալեքսանդր Պուշկինի հետ թռուցիկ հանդիպումները։ Հենց այդ ժամանակ էլ Տուրգենևը ծանոթացավ Վ. Ա. Ժուկովսկու, Ալեքսանդր Նիկիտենկոյի, Ալեքսեյ Կոլցովի, ավելի ուշ՝ Միխայիլ Լերմոնտովի հետ։ Այսպես, «Ծերունի կալվածատերը» բանաստեղծության (1841) կառուցվածքը տեղ-տեղ հիշեցնում է Լերմոնտովի «Կտակը», «Բալլադում» նկատվում է «Երգ վաճառական Կալաշնիկովի մասին» ստեղծագործության ազդեցությունը։ Սակայն Լերմոնտովի ստեղծագործության հետ կապերն առավել զգալի են «Խոստովանություն» բանաստեղծության մեջ (1845), որի մերկացուցիչ պաթոսը մոտեցնում է այն Լերմոնտովի «Խոհ» բանաստեղծությանը։

1839 թվականին Սպասսկոյեի հին տունն այրվեց, և Տուրգենևը վերադարձավ հայրենիք, սակայն արդեն 1840 թվականին կրկին մեկնեց արտասահման՝ այցելելով Գերմանիա, Իտալիա և Ավստրիա։ Ֆրանկֆուրտում մի աղջկա հետ հանդիպման ազդեցությամբ՝ Տուրգենևը հետագայում գրեց «Գարնանային ջրեր» վիպակը։ 1841 թվականին Տուրգենևը վերադառնում է Լուտովինովո[14]։

1842 թվականի սկզբին Տուրգենևը փիլիսոփայության մագիստրոսի աստիճանի քննության թույլտվության հայտ ներկայացրեց Մոսկվայի համալսարան, սակայն այդ ժամանակ համալսարանում չկար փիլիսոփայության հաստիքային պրոֆեսոր, ուստի նրա հայտը մերժվեց։ Տուրգենևը հունական և լատինական բանասիրության մագիստրոսի կոչման համար լատիներեն լեզվով բավարար քննություն հանձնեց Պետերբուրգի համալսարանում և ատենախոսություն գրեց բանասիրական ֆակուլտետի համար։ Բայց այդ ժամանակ արդեն գիտական գործունեությամբ տարվելու մոլուցքն աստիճանաբար նվազում էր՝ տեղի տալով գրական ստեղծագործության հանդեպ ձգտմանը։ Ատենախոսության պաշտպանությունից հրաժարվելով՝ մինչև 1844 թվականը նա ծառայում է Ներքին գործերի նախարարությունում՝ որպես կոլեգիական քարտուղար[15]։

1843 թվականին Տուրգենևը գրում է «Պարաշա» պոեմը։ Հույս չունենալով դրական արձագանք ստանալու՝ նա, այնուամենայնիվ, ցույց է տալիս օրինակը Վիսարիոն Բելինսկուն։ Վերջինս, բարձր գնահատելով ստեղծագործությունը, երկու ամիս անց «Հայրենական գրառումներում» հրապարակում է իր գրախոսությունը։ Այդպես սկսվում է նրանց ծանոթությունը՝ հետագայում վերածվելով ամուր ընկերության. Տուրգենևը նույնիսկ դառնում է Բելինսկու որդու՝ Վլադիմիրի կնքահայրը[16]։ Պոեմն առանձին գրքով, «Տ. Լ.» (Տուրգենև-Լուտովինով) անվանատառերով, լույս տեսավ 1843 թվականին[13]։ 1840-ական թվականներին, Պլետնյովից և Բելինսկուց բացի, Տուրգենևը հանդիպում էր նաև Աֆանասի Ֆետի հետ։

Զինվորական Աֆանասի Ֆետը, 1850

1843 թվականի նոյեմբերին Տուրգենևը գրում է «Մառախլապատ առավոտ» բանաստեղծությունը, որի համար հետագայում երաժշտություն են գրել Ալեքսանդր Գեդիկեն, Գեորգի Կատուարը և այլք։ Սակայն ամենահայտնին ռոմանսային տարբերակն է՝ սկզբնապես հրատարակված «Երաժշտությունը՝ Աբազի» մակագրությամբ. վերջնական պատկանելությունը Վիկտոր Աբազային, Էրաստ Աբազային կամ Յուլիա Աբազային պարզված չէ։ Հրապարակումից հետո բանաստեղծությունն ընկալվեց որպես Տուրգենևի սիրո արտահայտությունը Պոլինա Վիարդոյի հանդեպ[17], ում հենց այդ ժամանակ նա հանդիպել էր։

1844 թվականին գրվեց «Տերտերը» պոեմը, որն ինքը՝ բանաստեղծը, որակել է որպես զվարճություն՝ զուրկ որևէ «խոր և նշանակալից իմաստից»։ Այնուամենայնիվ, պոեմը հասարակական հետաքրքրություն առաջացրեց իր հակահոգևորական ուղղվածությամբ։ Ռուսաստանում այն գրաքննության կողմից ենթարկվեց կրճատումների, սակայն արտասահմանում տպագրվում էր ամբողջությամբ[18]։

1846 թվականին լույս տեսան «Բրետյոր» և «Երեք դիմանկար» վիպակները։ Տուրգենևի երկրորդ վիպակը հանդիսացող «Բրետյորում» գրողը փորձել է պատկերել լերմոնտովյան ազդեցության և ձևամոլության վարկաբեկման միջև պայքարի ձգտումը։ Երրորդ՝ «Երեք դիմանկար» վիպակի սյուժեն վերցվել է Լուտովինովների ընտանեկան ժամանակագրությունից[13]։

Ստեղծագործական ծաղկման շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1847 թվականից Իվան Տուրգենևն սկսեց անդամակցել կերպարանափոխված «Սովրեմեննիկին», որտեղ մտերմացավ Նիկոլայ Նեկրասովի և Պավել Աննենկովի հետ։ Ամսագրում տպագրվեց նրա առաջին ֆելիետոնը՝ «Ժամանակակից հոդվածներ»[Ն 2], սկսեցին տպագրել «Որսորդի հիշատակարանի» առաջին գլուխները[19][Ն 3]։

Սպասկոյե-Լուտովինովո, Տուրգենևների կալվածքը

«Սովրեմեննիկի» առաջին իսկ համարում տպագրվեց «Կզաքիսն ու Կալինիչը» պատմվածքը, որով հանրահայտ գրքի բազմաթիվ հրատարակությունների սկիզբը դրվեց։ «Որսորդի հիշատակարանից» ենթավերնագիրն ավելացրեց Ի. Ի. Պանաևը, որպեսզի գրավի ընթերցողի ուշադրությունը։ Պատմվածքը հսկայական հաջողություն ունեցավ, և պատճառ դարձավ նոր նմանատիպ պատմվածքների ստեղծման։ Տուրգենևի խոսքերով ասած՝ «Որսորդի հիշատակարանը» մինչև վերջ թշնամու հետ պայքարելու նրա հաննիբալյան երդման կատարումն էր[20]. թշնամի, որին նա ատել էր մանկությունից։ «Այդ թշնամին ուներ որոշակի կերպար, հայտնի անուն. ճորտատիրական իրավունքն էր»։ Իր նպատակի իրագործման համար Տուրգենևը որոշեց մեկնել Ռուսաստանից։ «Ես չէի կարող,-գրում է Տուրգենևը,-շնչել նույն օդը, մնալ այն բանի կողքին, ինչն ատում էի։ Ինձ անհրաժեշտ էր հեռանալ իմ թշնամուց, որպեսզի հեռվից ավելի հզոր հարձակում գործեի»[21]։

1847 թվականին Տուրգենևը Բելինսկու հետ մեկնեց արտասահման և 1848 թվականին հաստատվեց Փարիզում, որտեղ հեղափոխական իրադարձությունների ականատեսը դարձավ[22]։ Վկա լինելով պատանդների սպանություններին, գրոհներին, ֆրանսիական փետրվարյան հեղափոխությանը[Ն 4]՝ նա ընդմիշտ նողկանք ապրեց բոլոր տեսակի հեղափոխությունների հանդեպ[23]: Ավելի ուշ նա մտերմացավ Ա. Գերցենի հետ, սիրահարվեց Նիկոլայ Օգարյովի կնոջը՝ Նատալյա Տուչկովային։

Դրամատուրգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Տուրգենև, 1844

1840-ական թվականների վերջը և 1850-ական թվականների սկիզբը Տուրգենևի համար դարձան դրամատուրգիայի ոլորտում առավել ակտիվ գործունեության, պատմության հարցերի և դրամայի թեորիայի շուրջ մտորումների ժամանակաշրջան[24]։

1848 թվականին նա գրեց «Որտեղ բարակ է, այնտեղից էլ կտրվում է» և «Ձրիակերը», 1849 թվականին՝ «Նախաճաշ առաջնորդի մոտ» և «Ամուրին», 1850 թվականին՝ «Մի ամիս գյուղում», 1851 թվականին՝ «Գավառացի կինը» պիեսները։ Դրանցից «Ձրիակերը», «Ամուրին», «Գավառացի կինը» և «Մի ամիս գյուղում»-ը մեծ հաջողություն վայելեցին՝ հրաշալի բեմադրության շնորհիվ։ Նրա համար հատկապես թանկ էր «Ամուրին» պիեսի հաջողությունը, որը հնարավոր դարձավ մեծ մասամբ շնորհիվ Ալեքսանդր Մարտինովի (ով խաղացել է նրա չորս պիեսներում) կատարողական վարպետության[13]։ Ռուսական թատրոնի վիճակի և դրամատուրգիայի խնդիրների մասին իր հայացքները Տուրգենևը սահմանել էր դեռևս 1846 թվականին։ Նա գտնում էր, որ այն ժամանակ դիտվող՝ խաղացանկի հետ կապված ճգնաժամը կարող էր հաղթահարվել գոգոլյան դրամատուրգիայի հետևորդ գրողների ջանքերով, որոնց թվին Տուրգենևը դասում էր նաև ինքն իրեն[25]։

Դրամատուրգիայի գրական հնարքները յուրացնելու նպատակով Տուրգենևն աշխատում էր նաև Ջորջ Բայրոնի և Վիլյամ Շեքսպիրի թարգմանությունների վրա։ Դրանով հանդերձ, նա չէր ձգտում կրկնօրինակել Շեքսպիրի դրամատուրգիական հնարքները, այլ միայն մեկնաբանում էր նրա կերպարները։ Իր ժամանակակից դրամատուրգների՝ Շեքսպիրի ստեղծագործությունը որպես օրինակ կիրառելու, նրա դրամատուրգիական հնարքները փոխառելու փորձերը զայրացնում էին Տուրգենևին։ 1847 թվականին նա գրել է. «Շեքսպիրի ստվերը ծանրացել է բոլոր դրամատիկ գրողների վրա։ Նրանք չեն կարողանում կտրվել հիշողություններից. այդ դժբախտները չափից ավելի են կարդացել և շատ քիչ՝ ապրել»[Ն 5][26]։

1850-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1850 թվականին Տուրգենևը վերադարձավ Ռուսաստան, սակայն մորը, ով մահացել էր նույն թվականին, նրան այդպես էլ տեսնել չհաջողվեց։ Եղբոր՝ Նիկոլայի հետ մոր հսկայական ունեցվածքը բաժանելով՝ նա հնարավորինս թեթևացրեց իրեն բաժին ընկած գյուղացիների հոգսերը[Ն 6][13]։

Լ․ Վաքսելի ծաղրանկարը՝ «Որսորդի հիշատակարանի» այրումը, 1852

1850-1852 թվականներին ապրել է մերթ Ռուսաստանում, մերթ արտասահմանում, հանդիպել է Նիկոլայ Գոգոլի հետ[27]։ Վերջինիս մահից հետո Տուրգենևը գրեց մահախոսականը, որն արգելվեց պետերբուրգյան գրաքննության կողմից։ Դժգոհության պատճառն այն էր, որ, ինչպես նշել էր Պետերբուրգի գրաքննության կոմիտեի նախագահ Միխայիլ Մուսին-Պուշկինը, «այդպիսի գրողի մասին այդպես հիացական արտահայտվելը հանցանք է»։ Այնժամ Իվան Տուրգենևը հոդվածն ուղարկեց Մոսկվա՝ Վասիլի Բոտկինին, որն էլ տպագրեց այն «Մոսկովսկիե վեդոմոստիում»։ Իշխանությունները տեքստում խռովության երանգներ նկատեցին և հեղինակին բանտարկեցին մեկ ամսով։ Մայիսի 18-ին Տուրգենևին ուղարկեցին հայրենի գյուղ, և միայն կոմս Ալեքսեյ Տոլստոյի ջանքերով երկու տարի հետո նրան թույլատրեցին կրկին բնակվել մայրաքաղաքներում[13]։

Ենթադրվում է, որ աքսորի պատճառը ոչ այնքան Գոգոլի մահախոսականն էր, որքան Տուրգենևի հայացքների չափազանց արմատականությունը, որն արտահայտվում էր Բելինսկու հանդեպ համակրանքով, կասկածելի հաճախակի արտասահմանյան ուղևորություններով, ճորտ գյուղացիների մասին կարեկցական պատմվածքներով, գաղթական Գերցենի՝ Տուրգենևի մասին գովեստի խոսքով։ Միաժամանակ չպետք է անտեսել Վ. Պ. Բոտկինի՝ Տուրգենևին ուղղված նախազգուշացումը մարտի 10-ի նամակում, որպեսզի գրողն ավելի զգույշ լինի իր նամակներում, խորհրդի անդամների մասին հղումներում լինի ավելի շրջահայաց (Տուրգենևի տվյալ նամակն ամբողջությամբ հայտնի չէ, բայց դրա քաղվածքը, 3-րդ բաժանմունքի գործի պատճենում, Մ. Ս. Մուսին-Պուշկինի հասցեին կտրուկ արձագանքներ է պարունակում)։ Գոգոլի մասին հոդվածի հիացական տոնը լոկ լցրեց ժանդարմական համբերության բաժակը՝ հանդիսանալով պատժի համար հարմար առիթ, որն իշխանությունների կողմից նախապես էր որոշված[28]։ Տուրգենևը մտավախություն ուներ, որ իր կալանավորումն ու աքսորը արգելք կդառնան «Որսորդի հիշատակարանի» առաջին հրատարակության լույսընծայման համար, սակայն ապարդյուն. 1852 թվականի օգոստոսին գիրքն անցավ գրաքննությունը և լույս տեսավ[29]։

Ռուս գրողներ, 1856 թվական.
վերևում՝ ձախից աջ՝ Լև Տոլստոյ, Դմիտրի Գրիգորովիչ
ներքևում՝ ձախից աջ՝ Իվան Գոնչարով, Իվան Տուրգենև, Ալեքսանդր Դրուժինին, Ալեքսանդր Օստրովսկի

Գրաքննիչ Լվովը, ով թույլատրել էր գրքի տպագրությունը, Նիկոլայ I-ի անձնական կարգադրությամբ ազատվեց աշխատանքից՝ զրկվելով նաև կենսաթոշակի իրավունքից[21]։ Գրաքննությունը նաև արգելք դրեց «Որսորդի հիշատակարանի» կրկնակի հրատարակության վրա՝ պատճառաբանելով, որ Տուրգենևը մի կողմից բանաստեղծականացրել է ճորտ գյուղացիներին, մյուս կողմից ներկայացրել է, որ «այդ գյուղացիները գտնվում են շահագործման մեջ, որ կալվածատերերն իրենց անհարկի և անօրինական են պահում․․․ վերջապես, որ գյուղացին պետք է ապրի ազատ և անկաշկանդ կյանքով»[30]։

Սպասկոյեում աքսորի ժամանակ Տուրգենևն զբաղվում էր որսորդությամբ, գրքեր էր կարդում, պատմվածքներ գրում, շախմատ խաղում, ունկնդրում Բեթհովենի «Կորեոլանը»՝ Ալեքսանդրա Տյուտչևայի և քրոջ կատարմամբ, ովքեր այդ ընթացքում ապրում էին Սպասկոյեում, և ժամանակ առ ժամանակ ենթարկվում էր գավառական պրիստավի այցելություններին[31]։

1852 թվականին՝ դեռևս Սպասկոյե-Լուտովինովոյում աքսորի ընթացքում, գրեց հետագայում քրեստոմատիական դարձած «Մումու» պատմվածքը։ «Որսորդի հիշատակարանի» մեծ մասը հեղինակի կողմից գրվել է Գերմանիայում։ 1854 թվականին «Որսորդի հիշատակարանն» առանձին հրատարակությամբ լույս տեսավ Փարիզում, չնայած Ղրիմի պատերազմի սկզբում այդ հրատարակությունը հակառուսական քարոզչության բնույթ էր կրում, և Տուրգենևն ստիպված եղավ հրապարակայնորեն բողոքել Էռնեստ Շառյերի կողմից ֆրանսերեն անորակ թարգմանության համար[21]։ Նիկոլայ I-ի մահից հետո մեկը մյուսի հետևից լույս տեսան գրողի առավել նշանակալից ստեղծագործություններից չորսը՝ «Ռուդինը» (1856), «Ազնվականների բույնը» (1859), «Նախօրեին» (1860) և «Հայրեր և որդիներ» (1862)[13]։ Առաջին երկուսը լույս տեսան նեկրասովյան «Սովրեմեննիկում», մյուս երկուսը՝ Միխայիլ Կատկովի «Ռուսկի վեստնիկում»։

«Սովրեմեննիկի» աշխատակիցներ Ի. Ս. Տուրգենևը, Նիկոլայ Նեկրասովը, Իվան Պանաևը, Միխայիլ Լոնգինովը, Վիկտոր Գաևսկին, Դմիտրի Գրիգորովիչը երբեմն հավաքվում էին Ա. Վ. Դրուժինինի կազմակերպած, այսպես կոչված, «գրբացների» խմբակում[32]։ «Գրբացների» հումորային իմպրովիզացիաները երբեմն դուրս էին գալիս գրաքննության շրջանակներից, ուստի դրանք հիմնականում տպագրվում էին արտասահմանում։ Ավելի ուշ Տուրգենևը մասնակցեց նույն Ա. Վ. Դրուժինինի նախաձեռնությամբ հիմնված «Կարիքավոր գրողների և գիտնականների օգնության խմբակցության» (Գրական ֆոնդ) գործունեությանը։ 1856 թվականի վերջերից գրողը համագործակցում էր Ա. Վ. Դրուժինինի խմբագրությամբ հրատարակվող «Գրադարան ընթերցանության համար» ամսագրի հետ։ Բայց վերջինիս խմբագրական գործունեությունը հրատարակությանն սպասված հաջողություն չբերեց, և Տուրգենևը, 1856 թվականին արագ ամսագրային հաջողություն ակնկալելով, 1861 թվականին, այդ պահի դրությամբ արդեն Ալեքսեյ Պիսեմսկու կողմից խմբագրվող «Գրադարանն» անվանեց «խուլ գավառական»[32]։

1855 թվականի աշնանը Տուրգենևի ընկերական շրջապատը համալրեց Լև Տոլստոյը[19]։ Նույն թվականի սեպտեմբերին «Սովրեմեննիկում» տպագրվեց Տոլստոյի «Անտառահատում» պատմվածքը՝ Ի. Ս. Տուրգենևին ընծայականով։

1860-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրգենևն ակտիվ մասնակցություն ունեցավ ծրագրվող Գյուղացիական ռեֆորմի քննարկմանը, մասնակցեց նաև Ալեքսանդր II կայսերը հասցեագրված տարաբնույթ կոլեկտիվ նամակների, բողոքների մշակմանը և այլն։ Գերցենյան «Կոլոկոլի» հրատարակման առաջին իսկ ամիսներից Տուրգենևը նրա գործունյա աշխատակիցն էր։ Գրողն ինքը «Կոլոկոլում» չէր գրում, սակայն օգնում էր նյութերի հավաքման և տպագրության նախապատրաստելու գործում։ Ոչ պակաս կարևոր էր նաև Տուրգենևի միջնորդային դերը Գերցենի և Ռուսաստանի այն թղթակիցների միջև, ովքեր այս կամ այն պատճառով չէին ցանկանում անմիջական հարաբերություններ հաստատել շնորհազրկված լոնդոնյան գաղթականի հետ։ Բացի այդ, Տուրգենևը Գերցենին էր ուղարկում մանրակրկիտ ակնարկային նամակներ, որոնցից քաղված տեղեկությունը, առանց հեղինակի ստորագրության, նույնպես տպագրվում էր «Կոլոկոլում»։ Այդ ամենով հանդերձ, Տուրգենևն ամեն անգամ դեմ էր արտահայտվում գերցենյան նյութերի կտրուկ տոնին և կառավարական որոշումների ավելորդ քննադատությանը. «Մի՛ նախատիր, խնդրում եմ, Ալեքսանդր Նիկոլաևիչին։ Նրան առանց այդ էլ անխնա քարկոծում են Պետերբուրգի բոլոր աղմկարարները։ Ինչի՞ համար նրան այդպես երկու կողմից ճնշել։ Այդպես նա, հավանաբար, հոգեկան կորովն էլ կկորցնի»[29]։

Նիկոլայ Դոբրոլյուբով՝ Տուրգենևի գրչակից ընկերը

1860 թվականին «Սովրեմեննիկում» լույս տեսավ Նիկոլայ Դոբրոլյուբովի «Ե՞րբ կգա այսօրը» հոդվածը, որում քննադատը շատ դրական էր արտահայտվել «Նախօրեին» վեպի և Տուրգենևի ողջ ստեղծագործության մասին։ Այդուհանդերձ, Տուրգենևին դուր չեկան Դոբրոլյուբովի՝ վեպն ընթերցելուց հետո արված հեռուն գնացող ենթադրությունները։ Դոբրոլյուբովը տուրգենևյան ստեղծագործության մտահղացումը կապել էր Ռուսաստանում մոտեցող հեղափոխական վերափոխման դեպքերի հետ, ինչի հետ լիբերալ Տուրգենևը ոչ մի կերպ համակերպվել չէր կարող։ Դոբրոլյուբովը գրում էր. «Այնժամ գրականության մեջ էլ կհայտնվի ռուս Ինսարովի ամբողջական, հստակ գծագրված կենդանի կերպարը։ Եվ երկար չենք սպասի նրան. այդ մասին է խոսում այն տենդագին տանջալից անհամբերությունը, որով մենք սպասում ենք նրա հայտնվելուն իրական կյանքում։ Կգա, վերջապես, այդ օրը։ Ամեն դեպքում, նախօրեն հեռու չէ իրեն հաջորդող օրվանից. ընդամենը ինչ-որ գիշեր է բաժանում նրանց»։ Գրողը Նեկրասովին վերջնագիր ներկայացրեց. կամ ինքը՝ Տուրգենևը, կամ Դոբրոլյուբովը։ Նեկրասովը գերադասեց Դոբրոլյուբովին, ինչից հետո Տուրգենևը հեռացավ «Սովրեմեննիկից» և դադարեց շփվել Նեկրասովի հետ, իսկ արդյունքում Դոբրոլյուբովը դարձավ Բազարովի նախատիպերից մեկը «Հայրեր և որդիներ» վեպում[33]։

Տուրգենևը ձգտում էր արևմտյան գրական գործիչների խմբին, ովքեր քարոզում էին «մաքուր արվեստի» սկզբունքները՝ հակադրվելով տարատոհմիկ հեղափոխականների՝ Պ. Վ. Աննենկովի, Վ. Պ. Բոտկինի, Դ. Վ. Գրիգորովիչի, Ալեքսանդր Դրուժինինի գաղափարամետ ստեղծագործությանը։ Կարճ ժամանակ այդ խմբին էր հարում նաև Լև Տոլստոյը։ Որոշ ժամանակ Տոլստոյն ապրում էր Տուրգենևի բնակարանում։ Տոլստոյի՝ Ս. Ա. Բերսի հետ ամուսնանալուց հետո, Տուրգենևը, հանձին Տոլստոյի, մտերիմ ազգական ձեռք բերեց։ Սակայն, դեռևս մինչև հարսանիքը՝ 1861 թվականի մայիսին, երբ երկու արձակագիրները հյուրընկալվել էին Ստեպանովոյում՝ Ա. Ա. Ֆետի կալվածքում, նրանց միջև լուրջ վիճաբանություն տեղի ունեցավ, որը քիչ մնաց ավարտվեր մենամարտով, ինչը փչացրեց երկու գրողների միջև հարաբերությունները հետագա 17 տարիների ընթացքում[34]։ Որոշ ժամանակ Տուրգենևը բարդ հարաբերությունների մեջ էր հենց Ֆետի և որոշ այլ ժամանակակիցների՝ Ֆեոդոր Դոստոևսկու, Իվան Գոնչարովի հետ[35]։

Սանկտ Պետերբուրգ, 1860-ականներ

1862 թվականին սկսեցին բարդանալ Տուրգենևի հարաբերությունները երիտասարդության ընկերների՝ Ա. Ի. Գերցենի և Մ. Ա. Բակունինի հետ։ 1862 թվականի հուլիսի 1-ից 1863 թվականի փետրվարի 15-ը գերցենյան «Կոլոկոլը» հրապարակեց «Վերջ և սկիզբ» հոդվածաշարը՝ բաղկացած ութ նամակից։ Չհիշատակելով հասցեատիրոջ՝ Տուրգենևի անունը, Գերցենը պաշտպանում էր Ռուսաստանի պատմական զարգացման մասին իր պատկերացումը, որը, նրա կարծիքով, պետք է առաջ շարժվի գյուղացիական սոցիալիզմի ճանապարհով։ Գերցենը հակադրում էր գյուղացիական Ռուսաստանը բուրժուական արևմտյան Եվրոպային, որի հեղափոխական պոտենցիալը համարում էր արդեն սպառված։ Տուրգենևը հակաճառում էր Գերցենին անձնական նամակներում՝ պնդելով տարբեր պետությունների և ժողովուրդների համար ընդհանուր պատմական զարգացման մասին իր հայեցակետը[29]։

1862 թվականին Տուրգենևը ներքաշվեց 32-ի գործի գործընթացի մեջ՝ որպես «լոնդոնյան քարոզիչների հետ հարաբերություններում մեղադրվող անձ»։ Իշխանությունների կողմից անհետաձգելի կերպով սենատ ներկայանալու գրավոր հրամանն ստանալով՝ Տուրգենևը որոշեց նամակ գրել թագավորին՝ վերջինիս վստահեցնելով իր համոզմունքների օրինապահության, «անկախ, բայց օրինական» լինելու մեջ։ Նա խնդրեց հարցաքննության կետերն ուղակել իրեն՝ Փարիզ։ Վերջիվերջո, 1864 թվականին նա ստիպված եղավ գալ Ռուսաստան, ներկայանալ սենատի հարցաքննությանը, որտեղ կարողացավ իր վրայից հանել բոլոր կասկածները։ Սենատը նրան անմեղ ճանաչեց։ Տուրգենևի դիմումն անձամբ Ալեքսանդր II-ին արժանացավ Գերցենի թունոտ արձագանքին «Կոլոկոլում»։ Ավելի ուշ Վլադիմիր Լենինն օգտագործեց երկու գրողների միջև հարաբերությունների այդ պահը՝ Տուրգենևի և Գերցենի լիբերալ տատանումների տարբերության լուսաբանման համար։ «Երբ լիբերալ Տուրգենևը անձնական նամակ գրեց Ալեքսանդր II-ին, հավաստիացնելով իր հավատարմության մեջ և երկու ոսկի նվիրաբերելով լեհական ապստամբությունը ճնշելիս վիրավորված զինվորներին, «Կոլոկոլը» գրեց. «Ճերմակահեր Մագդալինայի (արական սեռի) մասին, որը գրել էր թագավորին, թե քուն ու հանգիստ չունի այն պատճառով, որ թագավորը չգիտի, թե որքան խորն է ինքը զղջում», և Տուրգենևն իսկույն ճանաչեց ինքն իրեն»։ Սակայն Տուրգենևի երկընտրանքը ցարիզմի և հեղափոխական դեմոկրատիայի միջև արտահայտվում էր նաև այլ կերպ[29]։

Դասականների ճաշկերույթը
Ալֆոնս Դոդե, Գյուստավ Ֆլոբեր, Էմիլ Զոլա, Իվան Տուրգենև

1863 թվականին Տուրգենևը հաստատվեց Բադեն-Բադենում։ Գրողն ակտիվ մասնակցում էր Արևմտյան Եվրոպայի մշակութային կյանքին, ծանոթություն հաստատում Գերմանիայի, Անգլիայի և Ֆրանսիայի մեծագույն գրողների հետ՝ գովազդելով ռուս գրականությունն արտասահմանում և ռուս ընթերցողին ծանոթացնելով ժամանակակից եվրոպացի հեղինակների լավագույն ստեղծագործություններին[36]։ Նրա ծանոթների կամ թղթակիցների շարքում էին Ֆրիդրիխ Բոդենշտեդտը, Ուիլյամ Թեքերեյը, Չարլզ Դիքենսը, Հենրի Ջեյմսը, Ժորժ Սանդը, Վիկտոր Հյուգոն, Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովը, Հիպոլիտ Տենը, Պրոսպեր Մերիմեն, Էռնեստ Ռենանը, Թեոֆիլ Գոտյեն, Էդմոն Հոնկուրը, Էմիլ Զոլան, Անատոլ Ֆրանսը, Գի դը Մոպասանը, Ալֆոնս Դոդեն, Գյուստավ Ֆլոբերը[37]։ 1874 թվականին փարիզյան Ռիշա կամ Պելլե ռեստորաններում անցնում էին հանրահայտ ամուրիների՝ Ֆլոբերի, Էդմոն Հոնկուրի, Դոդեի, Զոլայի և Տուրգենևի՝ «հինգի ճաշկերույթները»։ Մտահղացումը Ֆլոբերինն էր, սակայն Տուրգենևին հատկացվում էր գլխավոր դերը։ Ճաշկերույթն անցկացվում էր ամիսը մեկ։ Դրա ընթացքում բարձրացվում էին տարբեր թեմաներ՝ գրականության առանձնահատկությունների, ֆրանսերենի լեզվական կառուցվածքի մասին, պատմում էին տարբեր պատմություններ[Ն 7][38] և պարզապես վայելում էին համեղ կերակուրը։ Ճաշկերույթներն անցկացվում էին ոչ միայն փարիզյան ռեստորաններում, այլև հենց գրողների տանը[39]։

Իվան Տուրգենև. ծաղրանկար, 1867

Տուրգենևը հանդես էր գալիս որպես ռուս գրողների ստեղծագործությունների արտասահմանյան թարգմանիչների խորհրդատու և խմբագիր, գրում էր նախաբաններ և ծանոթագրություններ ռուս գրողների՝ եվրոպական լեզուներով թարգմանությունների, ինչպես նաև՝ հայտնի եվրոպական գրողների ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունների համար։ Նա թարգմանում էր եվրոպացի գրողներին ռուսերեն, իսկ ռուս գրողներին ու բանաստեղծներին՝ ֆրանսերեն ու գերմաներեն։ Այդպես հայտնվեցին Ֆլոբերի «Հերովդիադա» և «Պատմություն սուրբ Հուլիոս Ողորմածի մասին» ստեղծագործությունների թարգմանությունները՝ ռուս գրողների (հատկապես՝ Պուշկինի) գործերի թարգմանությունները՝ ֆրանսիացի ընթերցողի համար։ Որոշ ժամանակ Տուրգենևը Եվրոպայում ամենահայտնի և ամենակարդացվող ռուս հեղինակներից էր. այստեղ գրաքննությունը նրան դասել էր դարի լավագույն գրողների շարքում[13]։ 1878 թվականին Փարիզում գրողն ընտրվեց միջազգային գրական կոնգրեսի փոխնախագահ։ 1879 թվականի հունիսի 18-ին նրան շնորհվեց Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[12][36] այն դեպքում, երբ համալսարանը մինչ այդ նման պատվի չէր արժանացրել և ոչ մի վիպասանի[40]։

Չնայած արտասահմանյան կյանքին՝ Տուրգենևի բոլոր մտքերն առաջվա պես կապված էին Ռուսաստանի հետ։ Նա գրեց «Ծուխը» վեպը (1867 թվականին), որը ռուս հասարակության մեջ բազմաթիվ վեճերի առիթ դարձավ։ Հեղինակի խոսքով, վեպը քննադատում էին բոլորը՝ «և՛ կարմիրները, և՛ սպիտակները, և՛ ներքևից, և՛ վերևից, և՛ կողքից... հատկապես կողքից»։

1868 թվականին Տուրգենևը դարձավ «Եվրոպայի լրաբեր» լիբերալ ամսագրի մշտական աշխատակից և խզեց հարաբերությունները Մ. Ն. Կատկովի հետ։ Խզումն անհետևանք չմնաց. գրողին սկսեցին հետապնդել «Ռուսկի վեստնիկում» և «Մոսկովսկիե վեդոմոստիում»։ Հարձակումները հատկապես ակտիվացան 1870-ական թվականների վերջերին, երբ Տուրգենևի հասցեին ուղղված գովեստների առիթով կատկովյան լրագիրը հաստատում էր, որ գրողը «գլուխկոնծի է տալիս» առաջադեմ երիտասարդության առաջ[13]։

1870-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողի՝ 1870-ական թվականների մտորումների պտուղը եղավ նրա վեպերից ամենածավալունը՝ «Նորը» (1877)[13], որը նույնպես քննադատության ենթարկվեց։ Այսպես, օրինակ, Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը վեպը դիտարկում էր որպես ծառայություն ցարական ինքնակալությանը[11]։

Ի․ Տուրգենևը Միլյուտին եղբայրների Բադեն-Բադենի ամառանոցում, 1867

Տուրգենևը մտերիմ էր լուսավորության նախարար Ալեքսանդր Գոլովնինի[41], Միլյուտին եղբայրների[42], (ներքին գործերի նախարարի ընկերոջ և զինվորական նախարարի), Նիկոլայ Տուրգենևի հետ, լավ ծանոթ էր ֆինանսների նախարար Միխայիլ Ռեյտերնին[43][44]։ 1870-ական թվականների վերջերին Տուրգենևն ավելի մտերմացավ ռուսաստանցի գաղթական հեղափոխական գործիչների հետ. նրա ծանոթների շարքում էին Պյոտր Լավրովը, Կրոպոտկինը, Գերման Լոպատինը և ուրիշներ։ Բոլոր հեղափոխական գործիչների մեջ Տուրգենևն առավել բարձր էր գնահատում Գերման Լոպատինին՝ խոնարհվելով նրա մտքի, խիզախության և բարոյական ուժի առջև[29]։

1878 թվականի ապրիլին Լև Տոլստոյն առաջարկեց Տուրգենևին մոռանալ նախկին թյուրիմացությունները, ինչին Տուրգենևն ուրախությամբ համաձայնեց։ Ընկերական հարաբերություններն ու նամակագրությունը վերսկսվեցին[45]։ Տուրգենևն արևմտյան ընթերցողին բացատրում էր ժամանակակից ռուս գրականության, այդ թվում և Տոլստոյի ստեղծագործության նշանակությունը։ Ընդհանուր առմամբ, Իվան Տուրգենևը հսկայական դեր խաղաց արտասահմանում ռուս գրականության տարածման հարցում[12]։

Սակայն Ֆեոդոր Դոստոևսկին իր «Չար ոգիներ» վեպում Տուրգենևին մարմնավորել է «մեծագույն գրող Կարմազինովի» կերպարում՝ աղմկարար, չնչին, խզբզող և բացարձակ անտաղանդ մի գրողի, ով, արտասահմանում հաստատված, իրեն հանճար է զգում[46] [47][Ն 8]: Մշտապես կարիքի մեջ գտնվող Դոստոևսկու նման վերաբերմունքը Տուրգենևի հանդեպ պայմանավորված էր նաև Տուրգենևի ազնվականական կենցաղով ու նյութական ապահովվածությամբ և այն ժամանակվա չափանիշներով ամենաբարձր գրական հոնորարներով. «Տուրգենևին իր «Ազնվականների բույնը» (ես վերջապես կարդացի. արտակարգ լավ է) գործի համար ինքը՝ Կատկովը (որից ես մեկ թերթի դիմաց 100 ռուբլի եմ խնդրում) տվել է 4000 ռուբլի, այսինքն՝ 400 ռուբլի մեկ թերթի դիմաց։ Բարեկա՛մս, ես շատ լավ գիտակցում եմ, որ Տուրգենևից վատ եմ գրում, բայց ո՛չ այդքան վատ, և, վերջապես, ես պատրաստվում եմ գրել շատ ավելի լավ։ Եվ ինչու՞ պիտի ես իմ կարիքներով հանդերձ վերցնեմ 100 ռուբլի, իսկ Տուրգենևը, որն ունի 2000 շունչ, 400»[48][49]։

Տուրգենևը, չթաքցնելով իր հակակրանքը Դոստոևսկու հանդեպ, 1882 թվականին (արդեն Դոստոևսկու մահից հետո) Մ․ Սալտիկով-Շչեդրինին ուղղված նամակում ևս չի խնայում իր հակառակորդին՝ նրան անվանելով «ռուս մարկիզ դը Սադ»[50][51]։

1880 թվականին գրողը մասնակցեց Մոսկվայում Ալ. Պուշկինի առաջին հուշարձանի բացմանը նվիրված հանդիսություններին[12], որոնք կազմակերպվել էին Ռուս գրականության սիրահարների միության կողմից։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրգենևն իր կյանքի վերջին տարիներին փառքի գագաթնակետին հասավ ինչպես Ռուսաստանում, որտեղ գրողը համընդհանուր սիրո արժանացավ, այնպես էլ՝ Եվրոպայում, որտեղ ժամանակի լավագույն քննադատները (Իպոլիտ Տեն, Է. Ռենան, Գեորգ Բրանդես և այլք) նրան դասեցին դարի առաջնակարգ գրողների շարքում[12]։ 1882 թվականին ցավալի լուրեր ստացվեցին գրողի մոտ հոդատապի ցավերի սաստկացման մասին։ 1882 թվականի գարնանը ի հայտ եկան մահացու հիվանդության առաջին նշանները։ Ցավերի ժամանակավոր մեղմացման պահերին Տուրգենևը շարունակում էր աշխատել և մահվանից մի քանի ամիս առաջ հրատարակեց «Արձակ բանաստեղծությունների» առաջին մասը, մանրածավալ քնարական երկերի շարք, որը դարձավ նրա յուրօրինակ հրաժեշտը կյանքին, հայրենիքին ու արվեստին։ Գիրքն սկսվում էր «Գյուղը» արձակ բանաստեղծությամբ և ավարտվում «Ռուսաց լեզու» ստեղծագործությամբ. քնարական մի հիմն, որում հեղինակն արտահայտել էր հայրենիքի մեծ ապագայի հանդեպ իր հավատը[52]։

«Вестник Европы», 1882, դեկտեմբեր
Անվստահության, հայրենիքիս ճակատագրի մասին ծանր մտորումների օրերին դու եղար իմ միակ աջակիցն ու հենարանը, օ՜, մեծագույն, հզոր, ազնիվ և ազատ ռուսաց լեզու։ Եթե չլինեիր դու, ես հուսահատության գիրկը կընկնեի՝ տեսնելով այն ամենը, ինչ կատարվում է իմ տանը։ Սակայն չի կարելի չհավատալ, որ այդպիսի լեզուն տրված է մեծ ազգի...

Փարիզում բժիշկներ Ժան Շարկոն և Ժակոն գրողի մոտ ախտորոշեցին կրծքահեղձուկ, որին շուտով գումարվեց նաև միջկողային նևրալգիան[53]։ Տուրգենևը վերջին անգամ Սպասկոյե-Լուտովինովոյում եղավ 1881 թվականի ամռանը։ Ձմեռները գրողն անցկացնում էր Փարիզում, իսկ ամռանը նրան տեղափոխում էին Բուժիվալի Վիարդո կալվածք։

1883 թվականի հունվարին ցավերն այնպես սաստկացան, որ նա չէր կարողանում քնել առանց մորֆինի[54]։ Նրան վիրահատեցին՝ հեռացնելով որովայնի ստորին հատվածի նևրոման, սակայն վիրահատությունը միայն չնչին փոփոխություն տվեց, քանի որ ոչ մի կերպ չէին թեթևանում ողնաշարի կրծքային հատվածի ցավերը[53]։ Հիվանդությունն արագ զարգանում էր. մարտին ու ապրիլին գրողն այնպես էր տանջվում, որ շրջապատողներն սկսեցին նրա մոտ գիտակցության րոպեական մթագնումներ նկատել, որոնք մասնավորապես կապված էին նաև մորֆինի ընդունման հետ։ Գրողը քաջ գիտակցում էր իր մոտալուտ վախճանը և հարմարվեց հիվանդության հետևանքներին՝ չկարողանալով այլևս քայլել կամ ուղղակի կանգնել։

«Աներևակայելի տանջող հիվանդության և աներևակայելի ուժեղ օրգանիզմի» միջև պայքարը (Պ. Աննենկով) ավարտվեց 1883 թվականի օգոստոսի 22-ին (սեպտեմբերի 3-ին) Բուժիվալում (Փարիզի մոտ)։ Իվան Սերգեյի Տուրգենևը մահացավ միքսոսարկոմայից[55] (ողնաշարի չարորակ ուռուցք)[53]։ Բժիշկ Սերգեյ Բոտկինի վկայությամբ՝ մահվան իրական պատճառը պարզվեց միայն դիահերձումից հետո[53], որի ընթացքում գիտնական-ֆիզիոլոգները կշռեցին նաև նրա ուղեղը։ Պարզվեց, որ այն մարդկանցից, ում ուղեղը մինչ այդ կշռել էին, Իվան Սերգեևիչ Տուրգենևի ուղեղն ամենածանրն էր (2012 գրամ, որը մոտ 600 գրամով ավելի է միջին քաշից)[56][57][58]։ Տուրգենևի մահը մեծ հարված էր նրա երկրպագուների համար[Ն 9][59]։ Հուղարկավորությանը նախորդեց Փարիզում կայացած սգո արարողությունը, որին մասնակցեց ավելի քան չորս հարյուր մարդ, որոնցից մոտ հարյուրը ֆրանսիացիներ էին՝ Էդմոն Աբուն, Ժյուլ Սիմոնը, Էմիլ Օժիեն, Էմիլ Զոլան, Ալֆոնս Դոդեն, Ժուլիետ Ադանը, Ալֆրեդ Դիեդոնեն, Ժյուլ Մասնեն և այլք։ Մասնակիցներին խիստ զգացմունքային ճառով դիմեց Էռնեստ Ռենեն։ Հանգուցյալի կամքի համաձայն, սեպտեմբերի 27-ին նրա աճյունը տեղափոխվեց Պետերբուրգ[13]։

Սահմանային Վերժբոլովո կայարանից սկսած՝ բոլոր կանգառներում կատարվում էին հոգեհանգստյան արարողություններ։ Պետերբուրգի Վարշավայի կայարանի կառամատույցում տեղի ունեցավ աճյունի հանդիսավոր ընդունելություն։ Սենատոր Անատոլի Կոնին այսպես էր հիշում հուղարկավորությունը Վոլկովի գերեզմանատանը[59].

Տուրգենևի գերեզմանաքարը Վոլկովսկի գերեզմանատանը
Աճյունի ընդունելությունը Պետերբուրգում և ուղևորությունը դեպի Վոլկովյան գերեզմանատուն իրենց գեղեցկությամբ, վեհ բնույթով և բացարձակ, կամավոր ու միահամուռ կարգապահությամբ մի արտասովոր տեսարան էին ներկայացնում։ Գրական գործիչներից, թերթերի ու ամսագրերի, զեմստվոների ներկայացուցիչներից, կրթության ու լուսավորության աշխատակիցներից, գիտնականներից, սիբիրցիներից, լեհերից ու բուլղարներից բաղկացած 176 պատգամավորությունները, նրբագեղ, շքեղ ծաղկեպսակներով, բազմանշանակ գրություններով պաստառներով, կազմում էին մի անսպառ շղթա, որը զբաղեցնում էր մի քանի մղոն տարածություն՝ գրավելով երթուղու երկու կողմում լճացած, ցավակցող և հաճախ հուզված, հսկայածավալ հասարակության ուշադրությունը։ Այսպես, կար ««Մումուի» հեղինակին» մակագրությամբ ծաղկեպսակ՝ կենդանիների հովանավորների միությունից... «Սերն ուժեղ է մահից» մակագրությամբ ծաղկեպսակ՝ կանանց մանկավարժական կուրսերից...
- Ա. Ֆ. Կոնի, «Տուրգենևի հուղարկավորությունը», Երկերի ժողովածու 8 հատորով, հատոր 6։ Մ., Փաստաբանական գրականություն, 1968, էջ 385-386

Միևնույն ժամանակ Փարիզի Դարյու փողոցի վրա գտնվող Ալեքսանդր Նևսկու մայր տաճարում Տուրգենևի աճյունն ամփոփելու հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, ապագա վարչապետ, սոցիալիստ Ժորժ Կլեմանսոյի կողմից հրատարակվող «Justice» փարիզյան թերթում հայտնի գաղթական-նարոդնիկ Պ. Վ. Լավրովը հրապարակեց մի նամակ, որում ասվում էր, որ Ի. Ս. Տուրգենևն իր իսկ նախաձեռնությամբ երեք տարի շարունակ Լավրովին է փոխանցել տարեկան 500 ֆրանկ՝ «Вперёд» էմիգրանտական հեղափոխական թերթի խմբագրմանն աջակցելու նպատակով։ Սա, անշուշտ, թյուրիմացություն էր։

Ռուս լիբերալները վրդովվեցին այդ նորությունից՝ այն սադրանք համարելով։ Պահպանողական տպագրությունը, հանձին Մ. Ն. Կատկովի, ընդհակառակը, օգտվեց Լավրովի հայտարարությունից՝ «Ռուսկի Վեստնիկում» և «Մոսկովսկիե Վեդոմոստիում» Տուրգենևին անգամ հետմահու քննադատելով, նպատակ ունենալով խոչընդոտել մահացած գրողի մեծարմանը Ռուսաստանում. գրողի աճյունը Փարիզից մայրաքաղաք պետք է բերվեր «առանց որևէ հրապարակայնության, հատուկ զգուշավորությամբ»[53]։ Տուրգենևի աճյունի տեղափոխումն առանձնապես անհանգստացնում էր ներքին գործերի նախարար Դմիտրի Տոլստոյին, որը վախենում էր հնարավոր տարերային ցույցերից։ Տուրգենևի աճյունն ուղեկցող, «Վեստնիկ Եվրոպիի» խմբագիր Միխայիլ Ստասյուլևիչի խոսքերով, չինովնիկների ձեռք առած նախազգուշական միջոցներն այնքան անտեղի էին, ասես ինքն ուղեկցում էր ոչ թե մեծ գրողի աճյունը, այլ Սոլովեյ-ավազակին[59]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի Տուրգենևի առաջին ռոմանտիկ զգացմունքը սիրահարվածությունն էր իշխանուհի Շախովսկայայի դստերը՝ երիտասարդ բանաստեղծուհի Եկատերինային (1815-1836)[60]: Ծնողների մերձմոսկովյան կալվածքները սահմանակից էին, և նրանք հաճախակի փոխայցելություններ էին կատարում։ Տուրգենևը 15 տարեկան էր, Եկատերինան՝ 19: Որդուն ուղղված նամակներում Վարվառա Տուրգենևան Եկատերինային անվանում էր «գրչակ» և «չարագործ», քանի որ երիտասարդ իշխանուհու հմայքին չէր դիմացել նաև ինքը՝ Սերգեյ Նիկոլաևիչը՝ Իվան Տուրգենևի հայրը, որին աղջիկը պատասխանել էր փոխադարձ զգացմունքով, ինչը կոտրեց ապագա գրողի սիրտը։ Այս դրվագն ավելի ուշ՝ 1860 թվականին, արտացոլվել է «Առաջին սեր» վիպակում, որտեղ գրողը Կատյա Շախովսկայայի բնավորության որոշ գծերով օժտել է վիպակի հերոսուհի[61] Զինաիդա Զասեկինային։

Անրի Թրուայա, «Իվան Տուրգենև»
Տուրգենևի պատմությունը Գյ. Ֆլոբերի հետ ընթրիքին(ռուսերեն)

«Вся моя жизнь пронизана женским началом. Ни книга, ни что-либо иное не может заменить мне женщину… Как это объяснить? Я полагаю, что только любовь вызывает такой расцвет всего существа, какого не может дать ничто другое. А вы как думаете? Послушайте-ка, в молодости у меня была любовница - мельничиха из окрестностей Санкт-Петербурга. Я встречался с ней, когда ездил на охоту. Она была прехорошенькая - блондинка с лучистыми глазами, какие встречаются у нас довольно часто. Она ничего не хотела от меня принимать. А однажды сказала: «Вы должны сделать мне подарок!» - «Чего ты хочешь?» - «Принесите мне мыло!» Я принес ей мыло. Она взяла его и исчезла. Вернулась раскрасневшаяся и сказала, протягивая мне свои благоухающие руки: «Поцелуйте мои руки так, как вы целуете их дамам в петербургских гостиных!» Я бросился перед ней на колени… Нет мгновенья в моей жизни, которое могло бы сравниться с этим!»

Էդմոն Գոնկուր «Օրագիր», մարտի 2, 1872 թ
Տատյանա Բակունինա, 19-րդ դարի կես

1841 թվականին, վերադառնալով Լուտովինովո, Իվանը տարվեց դերձակուհի Դունյաշայով (Ավդոտյա Երմոլաևնա Իվանովա)։ Երիտասարդների միջև սիրավեպ ծագեց, որն ավարտվեց աղջկա հղիությամբ։ Ապագա գրողն անմիջապես պատրաստակամություն հայտնեց նրա հետ ամուսնանալու։ Այդ առիթով Իվանի մայրը լուրջ վեճ սարքեց, որից հետո որդին մեկնեց Պետերբուրգ։ Տուրգենևի մայրը, իմանալով Ավդոտյայի հղիության մասին, նրան հապշտապ ուղարկեց Մոսկվա՝ ծնողների մոտ, որտեղ էլ 1842 թվականի ապրիլի 26-ին ծնվեց Պելագեան[62]։ Դունյաշային ամուսնացրին, դուստրը մնաց անորոշ կարգավիճակում։ Միայն 1857 թվականին Տուրգենևը պաշտոնապես ճանաչեց երեխային[60]։

Ավդոտյա Իվանովայի հետ կապված դեպքից շատ չանցած՝ Տուրգենևը ծանոթացավ ապագա գաղթական-հեղափոխական Միխայիլ Բակունինի քրոջ՝ Տատյանա Բակունինայի հետ (1815-1871)։ Սպասկոյեից Մոսկվա վերադառնալիս՝ նա այցելեց Բակունինների կալվածք՝ Պրեմուխինո։ 1841-1842 թվականների ձմեռն անցավ Բակունին քույր-եղբայրների հետ սերտ շփման միջավայրում։ Միխայիլ Բակունինի քույրերին՝ Լյուբովին, Վարվառային և Ալեքսանդրային, սիրահարվել էին Տուրգենևի բոլոր ընկերները՝ համապատասխանաբար Ն. Ստանկևիչը, Վ. Բելինսկին և Վ. Բոտկինը։

Տատյանան Իվանից մեծ էր երեք տարով։ Ինչպես բոլոր երիտասարդ Բակունինները, նա տարված էր գերմանական փիլիսոփայությամբ և շրջապատի հետ իր հարաբերություններն ընկալում էր Ֆիխտեի իդեալիստական հայացքների ազդեցության ներքո։ Նա գերմաներեն նամակներ էր գրում Տուրգենևին՝ լի ընդարձակ դատողություններով ու ինքնավերլուծությամբ, չնայած այն բանին, որ երիտասարդներն ապրում էին նույն տանիքի տակ, և Տուրգենևից էլ ակնկալում էր սեփական արարքների ու պատասխան զգացմունքների հիմնավորում և վերլուծություն։ Գ. Ա. Բյալովի խոսքերով, ««Փիլիսոփայական» սիրավեպը, որի կտրուկ իրադարձություններին ակտիվ մասնակցում էր պրեմուխինյան օջախի ողջ երիտասարդ սերունդը, շարունակվեց մի քանի ամիս»[29]։ Տատյանան իսկապես սիրահարված էր։ Իվան Սերգեևիչն էլ լիովին անտարբեր չմնաց իր հանդեպ ծագած սիրո նկատմամբ։ Նա գրեց մի քանի բանաստեղծություն («Պարաշա» պոեմը նույնպես ոգեշնչված է Բակունինայի հետ շփումից) և պատմվածք՝ նվիրված այդ վեհ, իդեալական, ավելի շատ՝ գրական-նամակագրական հրապուրանքին։ Սակայն լուրջ զգացմունքով պատասխանել նա չէր կարող[63]։

Գրողի կարճատև հրապուրանքների շարքում տեղ գտան ևս երկուսը, որոնք որոշակի դեր խաղացին նրա ստեղծագործական կյանքում։ 1850-ական թվականներին կարճատև սիրավեպ ծագեց հեռավոր զարմուհու՝ տասնութամյա Օլգա Ալեքսանդրովնա Տուրգենևայի հետ։ Սիրահարվածությունը փոխադարձ էր, և 1854 թվականին Տուրգենևը մտածում էր ամուսնության մասին, որի հեռանկարը միաժամանակ վախեցնում էր նրան։ Ավելի ուշ Օլգան որպես նախատիպ ծառայեց «Ծուխը» վեպի հերոսուհի Տատյանայի կերպարի համար[64]։ Տուրգենևը նույնքան անվստահ գտնվեց նաև Մարիա Նիկոլաևնա Տոլստայայի հետ։ Լև Տոլստոյի քրոջ մասին Իվան Սերգեևիչը գրել է Պ. Աննենկովին. «Նրա քույրը մեկն է այն ամենագրավիչ էակներից, որոնց ես երբևէ հանդիպել եմ։ Քնքուշ, խելացի, պարզ, աչքս չէի կտրի... Օր ծերության (ամսի 4-ին լրացավ 36 տարիս) քիչ էր մնում սիրահարվեի»։ Հանուն Տուրգենևի քսանչորսամյա Մ. Տոլստայան հեռացավ ամուսնուց. իր հանդեպ գրողի ուշադրությունը նա ընդունեց որպես իրական սիրո արտահայտություն։ Սակայն Տուրգենևն այս անգամ էլ սահմանափակվեց պլատոնական հրապուրանքով, իսկ Մարիա Նիկոլաևնան ծառայեց որպես «Ֆաուստ» վիպակի հերոսուհի Վերոչկայի նախատիպ[65]։

1843 թվականի աշնանը օպերային թատրոնի բեմում Տուրգենևն առաջին անգամ տեսավ Պոլինա Վիարդոյին, երբ երգչուհին համերգային շրջագայությամբ ժամանել էր Սանկտ Պետերբուրգ։ Տուրգենևը 25 տարեկան էր, Վիարդոն՝ 22: Հետո՝ որսի ժամանակ, նա ծանոթացավ Վիարդոյի ամուսնու՝ Փարիզի Իտալական թատրոնի տնօրեն, հայտնի քննադատ և արվեստաբան Լուի Վիարդոյի հետ, իսկ 1843 թվականի նոյեմբերի 1-ին նա ներկայացվեց անձամբ Պոլինային։ Իր մեծաքանակ երկրպագուների շարքում Պոլինան չէր առանձնացնում Տուրգենևին, որն այն ժամանակ ավելի հայտնի էր որպես հմուտ որսորդ, քան գրական գործիչ։ Իսկ երբ շրջագայությունն ավարտվեց, Տուրգենևը, մոր կամքին հակառակ, Վիարդո ընտանիքի հետ մեկնեց Փարիզ՝ դեռևս Եվրոպայում անհայտ և առանց դրամական միջոցների, չնայած այն բանին, որ բոլորը նրան հարուստ մարդ էին համարում։ Բայց այս անգամ նրա խիստ սուղ նյութական վիճակը հենց պայմանավորված էր մոր՝ Ռուսաստանի ամենահարուստ կանանցից մեկի և գյուղատնտեսական-արդյունաբերական հսկա կայսրության տիրուհու հետ անհամաձայնությամբ[62]։

Մարիա Սավինա

«Անիծված գնչուհու» հետ կապի պատճառով մայրը երեք տարի շարունակ զրկեց որդուն դրամական միջոցներից։ Այդ տարիներին նրա կենսակերպը քիչ էր հիշեցնում իր մասին ձևավորված «հարուստ ռուսի» կարծրատիպը[13]։ 1845 թվականի նոյեմբերին Տուրգենևը վերադառնում է Ռուսաստան, իսկ 1847 թվականի հունվարին, տեղեկանալով Վիարդոյի՝ Գերմանիայում շրջագայության մասին, կրկին հեռանում է հայրենիքից. մեկնում է Բեռլին, այնուհետև՝ Լոնդոն, Փարիզ, շրջագայում է Ֆրանսիայով, հետո նորից գալիս է Սանկտ-Պետերբուրգ։ Պաշտոնապես ամուսնացած չլինելով՝ Տուրգենևն ապրում էր Վիարդոների ընտանիքում, ինչպես ինքն էր ասում՝ «ուրիշի օջախի անկյունում»։ Պոլինա Վիարդոն դաստիարակում էր Տուրգենևի արտամուսնական դստերը։ 1860-ական թվականների սկզբին Վիարդո ընտանիքը հաստատվեց Բադեն-Բադենում, և նրանց հետ նաև Տուրգենևը («Villa Tourgueneff»)։ Վիարդո ընտանիքի և Իվան Տուրգենևի շնորհիվ նրանց վիլլան դարձավ հետաքրքիր երաժշտական-գեղարվեստական կենտրոն։ 1870 թվականի պատերազմը ստիպեց Վիարդոներին լքել Գերմանիան և բնակություն հաստատել Փարիզում, ուր տեղափոխվեց նաև Տուրգենևը[13]։

Պոլինա Վիարդոյի և Տուրգենևի հարաբերությունների իրական բնույթն առ այսօր քննարկումների առարկա է հանդիսանում։ Ենթադրվում է, որ Լուի Վիարդոյի՝ կաթվածի հետևանքով պարալիզացումից հետո Պոլինան և Տուրգենևը փաստացի ամուսնական կապ հաստատեցին։ Լուի Վիարդոն Պոլինայից մեծ էր քսան տարով։ Նա մահացավ Իվան Տուրգենևի հետ նույն տարում[66]։

Գրողի վերջին սերն Ալեքսանդրինսկի թատրոնի դերասանուհի Մարիա Սավինան էր։ Նրանց հանդիպումը տեղի ունեցավ 1879 թվականին, երբ երիտասարդ դերասանուհին 25 տարեկան էր, իսկ Տուրգենևը՝ 61: Այդ ժամանակ Սավինան հանդես էր գալիս Տուրգենևի «Մի ամիս գյուղում» պիեսի հերոսուհի Վերոչկայի դերում։ Դերակատարումն այնքան տպավորիչ էր, որ հեղինակն ինքը պարզապես հիացած էր։ Ելույթից հետո ետնաբեմում նա վարդերի հսկայական փունջը ձեռքին մոտեցավ դերասանուհուն և բացականչեց. «Մի՞թե այս Վերոչկային ես եմ ստեղծել»[60]։ Իվան Տուրգենևը սիրահարվեց Սավինային, ինչի մասին բացեիբաց խոստովանեց։ Նրանց հազվադեպ հանդիպումները լրացվում էին պարբերական նամակագրությամբ, որը շարունակվեց չորս տարի։ Չնայած Տուրգենևի անկեղծ վերաբերմունքին՝ Մարիայի համար նա ավելի շատ լավ ընկեր էր։ Մարիան պատրաստվում էր ամուսնանալ մեկ ուրիշի հետ, սակայն այդ ամուսնությունն այդպես էլ տեղի չունեցավ։ Տուրգենևի հետ Սավինայի ամուսնությանը ևս վիճակված չէր իրականանալ. գրողը մահացավ Վիարդոների ընտանիքում[60]։

«Տուրգենևյան աղջիկներ»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուլիա Վրևսկայա (Իր միջոցներով նա սանիտարական ջոկատ է կազմել Ռուս-թուրքական պատերազմի տարիներին, որտեղ բուժքույր էր և մահացավ բծավոր տիֆից):

Տուրգենևի անձնական կյանքն այնքան էլ հաջող չի դասավորվել։ 38 տարի սերտ շփման մեջ ապրելով Վիարդոների ընտանիքի հետ՝ գրողն իրեն խորապես միայնակ էր զգում։ Այդպիսի պայմաններում կազմավորվել է սիրո տուրգենևյան պատկերը, որը ոչ այնքան համահունչ էր գրողի մելանխոլիկ ստեղծագործական ոճին։ Նրա ստեղծագործություններում գրեթե չկան երջանիկ լուծումներ, իսկ վերջաբանը ավելի հաճախ տխուր է լինում։ Բայցևայնպես, ռուս գրողներից ոչ ոք այդքան ուշադրություն չի դարձրել սիրո պատկերմանը, ոչ ոք այդչափ չի իդեալականացրել կնոջը, որքան Իվան Տուրգենևը[13]։

Գրողի 1850-1880-ական թվականների ստեղծագործությունների կանանց կերպարները նպատակասլաց, մաքուր, անձնազոհ, բարոյապես ուժեղ հերոսուհիներ են, որոնք ամբողջացնում են «տուրգենևյան աղջկա» գրական ֆենոմենը։ Այդպիսին են «Ավելորդ մարդու օրագիրը» վիպակի Լիզան, «Ռուդին» վեպի հերոսուհի Նատալյա Լասունսկայան, Ասյան՝ համանուն վիպակում, «Ֆաուստի» Վերան, «Ազնվականների բույնը» վեպի Ելիզավետա Կալիտինան, «Նախօրեին» վեպի հերոսուհի Ելենա Ստախովան, «Նորը» վեպի հերոսուհի Մարիաննա Սինեցկայան և այլք։

Լև Տոլստոյը, խոսելով գրողի վաստակի մասին, ասել է, որ Տուրգենևը կերտել է կանանց հրաշալի կերպարներ, և որ ինքն անձամբ կյանքում հանդիպել է տուրգենևյան կանանց տեսակին[67]։

Պելագեա Տուրգենևան, լուսանկարը՝ Է․ Կարժի, 1870-ական թվականներ

Սեփական ընտանիք Տուրգենևն այդպես էլ չունեցավ[60]։ Գրողի՝ կարող-բանվորուհի Ավդոտյա Երմոլաևնա Իվանովայից ունեցած աղջիկը՝ Պելագեա Տուրգենևան, ամուսնանալուց հետո՝ Բրյուեր (1842-1919), ութ տարեկանից դաստիարակվել է Պոլինա Վիարդոյի ընտանիքում՝ Ֆրանսիայում, որտեղ Տուրգենևը փոխեց նրա Պելագեա անունը Պոլինետի[62]։ Իվան Տուրգենևը Ֆրանսիա տեղափոխվեց միայն վեց տարի հետո, երբ դուստրն արդեն տասնչորս տարեկան էր։ Պոլինետը գրեթե մոռացել էր ռուսերենը և խոսում էր բացառապես ֆրանսերեն, որը դուր էր գալիս հորը։ Միևնույն ժամանակ նրան վշտացնում էր այն փաստը, որ դստեր և Վիարդոյի միջև հարաբերությունները լարված էին։ Աղջնակը չէր սիրում հոր ընկերուհուն, և շուտով դա հանգեցրեց նրան, որ աղջկան տարան մասնավոր մի բնակատեղի։ Երբ հաջորդ անգամ Տուրգենևը Ֆրանսիա ժամանեց, վերցրեց դստերը այնտեղից, և նրանք սկսեցին միասին ապրել, իսկ Պոլինետի համար Անգլիայից տնային դաստիարակչուհի հրավիրվեց Իննիսը։

Տասնյոթ տարեկան հասակում Պոլինետը ծանոթացավ երիտասարդ գործարար Գաստոն Բրյուերի հետ, որն Իվան Տուրգենևի վրա հաճելի տպավորություն թողեց, և վերջինս դստեր ամուսնության համար տվեց իր համաձայնությունը։ Որպես օժիտ՝ հայրը նվիրեց այն ժամանակների համար բավականին մեծ գումար՝ 150 հազար ֆրանկ[62]։ Օրիորդն ամուսնացավ Բրյուերի հետ, ով շուտով սնանկացավ, որից հետո Պոլինետը հոր աջակցությամբ թաքնվում էր ամուսնուց Շվեյցարիայում։ Քանի որ Տուրգենևի ժառանգորդը համարվում էր Պոլինա Վիարդոն, գրողի մահից հետո դուստրը հայտնվեց նյութական բարդ իրավիճակում։ Նա մահացավ 1919 թվականին՝ 76 տարեկան հասակում, քաղցկեղից։ Պոլինետի երեխաները՝ Ժորժ-Ալբերը և Ժաննան, հետնորդներ չունեին[68]։ Ժորժը մահացավ 1924 թվականին։ Ժաննա Բրյուեր-Տուրգենևան այդպես էլ չամուսնացավ. նա ապրում էր՝ մասնավոր դասեր տալով, քանի որ ազատ տիրապետում էր հինգ լեզուների։ Նա նույնիսկ ուժերը փորձեց պոեզիայում՝ գրելով ֆրանսերեն բանաստեղծություններ։ Մահացավ 1952 թվականին՝ 80 տարեկան հասակում, և նրանով էլ ընդհատվեց Իվան Սերգեևիչի գծով Տուրգենևների տոհմաճյուղը[62]։

Սերը որսորդության հանդեպ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Տուրգենևն իր ժամանակի ամենահայտնի որսորդներից էր ողջ Ռուսաստանում[69]։ Որսորդության հանդեպ սերը գրողի մեջ սերմանել է նրա հորեղբայրը՝ Նիկոլայ Տուրգենևը, ով շրջապատում հայտնի էր որպես ձիերի և որսորդական շների գիտակ և արձակուրդների ընթացքում Սպասկոյեում զբաղվում էր տղայի դաստիարակությամբ։ Որսորդական գործին ապագա գրողին ընտելացնում էր նաև Ալեքսանդր Կուպֆերշմիդտը[Ն 10], ում Տուրգենևը համարում էր իր առաջին ուսուցիչը[69]։ Նրա շնորհիվ Տուրգենևը դեռ պատանեկան տարիներին կարող էր իրեն իսկական որսորդ համարել։ Նույնիսկ Իվանի մայրը, ով սկզբում որսորդներին պորտաբույծներ էր համարում, տարվեց որդու նախասիրությամբ[70]։ Ժամանակի ընթացքում նախասիրությունը վերաճեց կրքի։ Պատահում էր, որ ամբողջ սեզոնի ընթացքում ապագա գրողը զենքը ձեռքից վայր չէր դնում, հազարավոր մղոններ էր անցնում Կենտրոնական Ռուսաստանի բազմաթիվ նահանգներով։ Տուրգենևն ասում էր, որ որսորդությունն ընդհանրապես բնորոշ է ռուս մարդուն, և որ ռուսներն անհիշելի ժամանակներից սիրել են որսորդությունը[71]։

1837 թվականին Տուրգենևը ծանոթացավ գյուղաբնակ որսորդ Աֆանասի Ալիֆանովի հետ, ով հետագայում դարձավ նրա հաճախակի ուղեկիցը որսորդության ժամանակ։ Գրողը «գնեց» նրան 1000 ռուբլով։ Գյուղացին հաստատվեց անտառում՝ Սպասկոյեից 5 մղոն հեռավորության վրա։ Աֆանասին շատ լավ պատմողական խոսք ուներ, և Տուրգենևը հաճախ էր այցելում նրան՝ մի գավաթ թեյ ճաշակելու և որսորդական պատմություններ լսելու։ «Սոխակների մասին» պատմվածքը (1854) գրվել է Ալիֆանովի պատմածի հիման վրա[71]։ Հենց Աֆանասին դարձավ Երմոլայի նախատիպը «Որսորդի հիշատակարանը» ստեղծագործության մեջ։ Նա հայտնի էր իր որսորդական տաղանդով նաև գրողի ընկերների՝ Ա. Ա. Ֆետի և Իվան Բորիսովի շրջանում։ Երբ 1872 թվականին Աֆանասին մահացավ, Տուրգենևը շատ էր ցավում իր հին որսորդ ընկերոջ համար և իր կառավարչին հանձնարարեց ամեն կերպ աջակցել ծերունու դստերը՝ Աննային[69]։

1839 թվականին, նկարագրելով Սպասկոյեում տեղի ունեցած սոսկալի հրդեհը, գրողի մայրը նշել է. «Զենքդ անվնաս է, շունդ խելքը թռցրել է»[69]։ Տեղի ունեցած հրդեհն արագացրեց Տուրգենևի ժամանումը Սպասկոյե։ 1839 թվականին նա առաջին անգամ ուղևորվեց որսորդության՝ Տելեգինյան ճահիճներ (Բոլխովյան և Օրլովյան գավառների սահմանագծին), այցելեց Լեբեդյան տոնավաճառ, որն արտացոլվեց «Լեբեդյան» պատմվածքում (1847)։ Վարվառա Պետրովնան հատուկ նրա համար ձեռք բերեց հինգ շնակապ քերծե, ինը շնակապ բարակ[Ն 11] և ձիեր՝ իրենց թամբերով[69]։

1843 թվականի ամռանն Իվան Սերգեևիչն ապրում էր Պավլովյան ամառանոցում և զբաղվում էր որսորդությամբ։ Հենց այդ տարի նա ծանոթացավ Պոլինա Վիարդոյի հետ։ Գրողին նրան ներկայացրին հետևյալ խոսքերով. «Երիտասարդ ռուս կալվածատեր։ Հրաշալի որսորդ և վատ բանաստեղծ»[69]։ Դերասանուհու ամուսինը՝ Լուին, նույնպես նվիրյալ որսորդ էր։ Իվան Սերգեևիչը բազմիցս հրավիրել է նրան որսորդության՝ Պետերբուրգի մերձակայքում։ Նրանք իրենց ընկերների հետ միասին բազմիցս որսորդության են դուրս եկել Նովգորոդի նահանգում և Ֆինլանդիայում։ Իսկ Պոլինա Վիարդոն Տուրգենևին էր նվիրել թանկարժեք և գեղեցիկ որսապարկ[70]։

«Իվան Տուրգենևը որսորդության ժամանակ», (1879)։ Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկի

1840-ական թվականների վերջերին գրողն ապրում էր արտասահմանում և աշխատում «Որսորդի հիշատակարանի» վրա։ 1852-1853 թվականները նա անցկացրեց Սպասկոյեում՝ ոստիկանության հսկողության տակ։ Սակայն այդ աքսորը չէր ճնշում նրան, քանի որ գյուղում նրան սպասում էր որսորդությունը, այն էլ՝ շատ հաջող։ Իսկ հաջորդ տարի նա ուղևորվեց որսորդական արշավի՝ Սպասկոյեից 150 մղոն հեռավորության վրա, որտեղ Իվան Յուրասովի հետ որսորդությամբ էր զբաղվում Դեսնայի ափերին։ Այդ արշավը հիմք հանդիսացավ Տուրգենևի «Ուղևորություն դեպի Պոլեսյե» (1857) վիպակի համար[69]։

1854 թվականի օգոստոսին Տուրգենևը Նիկոլայ Նեկրասովի հետ որսորդության մեկնեց Օսմինո՝ տիտղոսակիր խորհրդական Իվան Մասլովի կալվածքը, որից հետո երկուսն էլ շարունակեցին որսորդությունը Սպասկոյեում։ 1850-ական թվականների կեսերին Տուրգենևը ծանոթացավ կոմս Տոլստոյների ընտանիքի հետ։ Լև Տոլստոյի ավագ եղբայրը՝ Նիկոլայը, նույնպես մոլի որսորդ էր և Տուրգենևի հետ մի քանի որսորդական արշավ կազմակերպեց Սպասկոյեի և Նիկոլսկի-Վյազեմսկի մերձակայքում։ Երբեմն նրան ուղեկցում էր Մարիա Տոլստոյայի ամուսինը՝ Վալերիան Պետրովիչը, որի բնավորության մի շարք գծեր արտացոլվել են Պրիիմկովի կերպարում՝ «Ֆաուստ» վեպում (1855)։ 1855 թվականի ամռանը Տուրգենևը որսորդությամբ չէր զբաղվում՝ խոլերայի համաճարակի պատճառով, բայց հետագա սեզոնների ընթացքում աշխատում էր լրացնել բաց թողածը։ Ն. Տոլստոյի հետ միասին նա այցելեց Պիրոգովո՝ Ս. Տոլստոյի կալվածք, որը գերադասում էր քերծեներով որսը և ուներ հրաշալի ձիեր ու շներ։ Իսկ Տուրգենևը սիրում էր հիմնականում թռչնի որսը՝ զենքով և որսկան շներով[69]։

Տուրգենևն ուներ մեծ շնանոց՝ յոթանասուն բարակներից և վաթսուն քերծեներից բաղկացած։ Ն. Տոլստոյի, Ա. Ֆետի և Ա. Ալիֆանովի հետ միասին նա մի քանի որսորդական արշավ իրականացրեց Ռուսաստանի կենտրոնական հատվածի նահանգներում։ 1860-1870-ական թվականներին Տուրգենևը հիմնականում ապրում էր արտերկրում, որտեղ նույնպես փորձում էր վերստեղծել ռուսական որսորդության մթնոլորտն ու ծեսերը, սակայն այդ ամենից միայն հեռավոր նմանություն ստեղծվեց նույնիսկ այն ժամանակ, երբ նրան, Լուի Վիարդոյի հետ համատեղ, հաջողվեց որսորդության համար բավականին հարմար տարածքներ վարձակալել[70]։ 1880 թվականի գարնանը, այցելելով Սպասկոյե, Տուրգենևը դիտավորյալ մեկնեց Յասնոյե Պոլյանա, որպեսզի Լև Տոլստոյին համոզի մասնակցել պուշկինյան հանդիսություններին։ Տոլստոյը հրաժարվեց հրավերից, քանի որ կարծում էր, որ հանդիսավոր ճաշկերույթներն ու լիբերալ բաժակաճառերը սովահար ռուս գյուղացիների առջև ուղղակի անպատեհ են[72]։ Այնուամենայնիվ, Տուրգենևն իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ որսորդության գնաց Լև Նիկոլաևիչի հետ[69]։ Տուրգենևի շուրջը նույնիսկ մի ողջ որսորդական խմբակ էր ձևավորվել՝ Նիկոլայ Նեկրասով, Ա. Ֆետ, Ալեքսանդր Օստրովսկի, Նիկոլայ և Լև Տոլստոյներ, գեղանկարիչ Պյոտր Սոկոլով. վերջինս նկարազարդել էր «Որսորդի հիշատակարանը»[70]։ Բացի այդ, նրան վիճակվեց որսորդությամբ զբաղվել գերմանացի գրական գործիչ Կարլ Մյուլլերի, ինչպես նաև՝ Ռուսաստանի և Գերմանիայի թագավորական տների ներկայացուցիչների՝ մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչի և արքայազն Լյուդվիգ IV-ի հետ[71]։

Իվան Տուրգենևը, զենքն ուսին, կտրել-անցել էր Օրլովի, Տուլայի, Տամբովի, Կուրսկի, Կալուգայի նահանգները։ Նա լավ ծանոթ էր Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի որսորդական տարածքներին[69]։ Նա գրել է որսորդության վերաբերյալ երեք մասնագիտական ստեղծագործություն՝ «Օրենբուրգի նահանգի հրացանավոր որսորդ Սերգեյ Ակսակովի նոթերից», «Օրենբուրգցի որսորդի նոթերը» և «Հրացանավոր որսորդի կամ որսաշան հիսուն թերությունները»[71]։

Բնավորություն և ստեղծագործական առօրյա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրգենևի կենսագիրները նշում են նրա՝ արվեստագետի կենցաղի անկրկնելի յուրահատկությունները։ Դեռ երիտասարդ տարիքից նրա մեջ խելքը, կրթվածությունը, գեղարվեստական օժտվածությունը միահյուսվել են պասիվության, ինքնավերլուծության հակվածության, անվստահության հետ։ Այդ բոլորը հրաշալի կերպով զուգակցվել է երկար ժամանակ իշխող, բռնակալ մորից կախվածության մեջ գտնվող պարոնորդու սովորությունների հետ[73]։ Տուրգենևը հիշում էր, որ Բեռլինի համալսարանում Հեգելի ուսումնասիրության ժամանակ կարող էր թողնել ուսումը, երբ անհրաժեշտ էր վարժեցնել շանը կամ սովորեցնել նրան՝ առնետ որսալ։ Տ. Գրանովսկին, նրա բնակարան այցելելով, փիլիսոփա-ուսանողին գտել է ճորտ ծառայի՝ Պորֆիրի Կուդրյաշովի հետ թղթախաղ խաղալիս։ Մանկամտությունը ժամանակի հետ անցել է, սակայն ներքին երկվությունն ու ոչ հասուն հայացքները դեռ երկար ժամանակ իրենց զգացնել են տվել[73]։ Ա. Պանաևայի խոսքերով, պատանի Իվանը ցանկանում էր ընդունված լինեն թե՛ գրական, թե՛ աշխարհիկ հասարակության կողմից, սակայն միևնույն ժամանակ խուսափում էր խոստովանել, որ գրական գործունեությամբ գումար է վաստակում, ինչն այն ժամանակվա չափանիշներով խոսում էր նրա՝ գրականության հանդեպ կեղծ և թեթևամիտ վերաբերմունքի մասին[73]։

Տուրգենևին «Սովրեմեննիկ» հրատարակչությունից, ջրաներկը՝ Դ․ Գրիգորովիչի, 1857

Երիտասարդության շրջանում գրողի փոքրոգության մասին է վկայում 1838 թվականին Գերմանիայում տեղի ունեցած մի միջադեպ, երբ ուղևորության ժամանակ նավի վրա հրդեհ է բռնկվել, և ուղևորները հրաշքով փրկվել են։ Սեփական կյանքի համար մտահոգված Տուրգենևը նավաստիներից մեկին խնդրել է փրկել իրեն՝ հարուստ մոր կողմից մեծ պարգևատրում խոստանալով։ Մյուս ուղևորները վկայել են, որ երիտասարդը, փրկարար նավակների մոտ կանանց և երեխաներին հրելով, սրտաճմլիկ բացականչել է. «Մեռնել այդքան երիտասա՞րդ»։ Բարեբախտաբար, ափը մոտ է եղել։ Հասնելով ափին՝ երիտասարդն ամաչել է իր փոքրոգության համար։ Նրա անհամարձակության մասին լուրերը տարածվել են հասարակության մեջ և ծաղրանքի առիթ տվել։ Այդ իրադարձությունը որոշակի դեր է խաղացել գրողի հետագա կյանքում և նկարագրվել է իր իսկ՝ Տուրգենևի կողմից՝ «Հրդեհը ծովում» նովելում[74]։

Հետազոտողները նշում են Տուրգենևի բնավորության ևս մեկ գիծ, որը և՛ իր, և՛ շրջապատի համար մեծ հոգսեր է ստեղծել. նրա անպարտաճանաչությունը, «համառուսաստանյան անբարեխղճությունը» կամ «օբլոմովշչինան», ինչպես գրել է Ե. Սոլովյովը։ Իվան Սերգեևիչը կարող էր հյուրեր կանչել և մոռանալ այդ մասին՝ մեկնելով իր գործերով։ Նա կարող էր Նիկոլայ Նեկրասովին «Սովրեմեննիկի» հերթական համարի համար պատմվածք խոստանալ և նույնիսկ կանխավճար վերցնել Անդրեյ Կրաևսկուց և ժամանակին չհանձնել ձեռագրերը։ Նման տհաճ մանրուքների մասին Իվան Սերգեևիչն ինքն էր հետագայում նախազգուշացնում երիտասարդ սերնդին[28]։ Մի անգամ նրա անպարտաճանաչության զոհը դարձավ լեհ հեղափոխական Արթուր Բենին, ում Ռուսաստանում անհիմն մեղադրեցին 3-րդ ստորաբաժանման լրտես լինելու մեջ։ Այդ մեղադրանքը կարող էր ցրել միայն Ա. Գերցենը, ում Բենին նամակ գրեց՝ Տուրգենևին խնդրելով հարմար առիթի դեպքում նամակը հասցնել Լոնդոն։ Տուրգենևը մոռացավ նամակի մասին՝ ուշացնելով այն մոտ երկու ամիս։ Այդ ընթացքում Բենիի դավաճանության մասին լուրերը աղետալի չափերի հասան։ Նամակը, որ Գերցենին հասավ մեծ ուշացումով, արդեն չէր կարող փրկել Բենիի հեղինակությունը[75]։

Այդ թերություններին հակադրվում էին հոգու փափկությունը, բարությունը, հայտնի առատաձեռնությունը, անհիշաչարությունը, բայց նրա բարեսրտությունն ուներ իր սահմանները։ Երբ Սպասկոյե իր վերջին այցելության ժամանակ նա տեսավ, որ մայրը, չիմանալով ինչպես գոհացնել սիրելի որդուն, ծառուղու ամբողջ երկայնքով կանգնեցրել էր բոլոր ճորտերին, որպեսզի «բարձրաձայն և ուրախ» ողջունեին պարոնին, Իվանը բարկացավ մոր վրա, անմիջապես շրջվեց և վերադարձավ Պետերբուրգ։ Դրանից հետո նրանք այլևս չտեսնվեցին՝ ընդհուպ մինչև մոր մահը, և նրա որոշումը չէր կարող փոխել անգամ ֆինանսական ծանր վիճակը[28]։ Լյուդվիգ Պիչը Տուրգենևի բնավորության մյուս գծերի կողքին առանձնացնում էր նրա համեստությունը։ Արտասահմանում, որտեղ դեռ ծանոթ չէին նրա ստեղծագործությանը, Տուրգենևը երբեք շրջապատում չէր պարծենում նրանով, որ Ռուսաստանում արդեն հայտնի գրող է։ Մոր ժառանգության լիիրավ տերը դառնալով՝ Տուրգենևը բացարձակապես չէր մտահոգվում իր կարողության մասին։ Ի տարբերություն Լև Տոլստոյի՝ նա օժտված չէր սեփականատիրոջ ջիղով[28]։

Տուրգենևն ինքնիրեն անվանում էր «ռուս կալվածատերերից ամենաանփույթը»։ Իր կալվածքի կառավարման գործով նա ընդհանրապես չէր զբաղվում՝ այդ գործը հանձնարարելով կամ քեռուն, կամ բանաստեղծ Նիկոլայ Տյուտչևին, իսկ երբեմն նույնիսկ լրիվ պատահական մարդկանց։ Տուրգենևը բավականին ապահովված էր, ուներ տարեկան մոտ 20 հզ ռուբլու եկամուտ, սակայն դրանով հանդերձ մշտապես կարիքի մեջ էր, քանի որ ծախսում էր անհաշվենկատորեն։ Զգացնել էին տալիս շռայլ ռուս բարոնի սովորությունները։ Տուրգենևի գրական հոնորարները նույնպես բավականին նշանակալից էին։ Նա Ռուսաստանի ամենաշատ վարձատրվող գրողներից մեկն էր։ «Որսորդի հիշատակարանի» յուրաքանչյուր հրատարակությունը նրան 2500 ռուբլու մաքուր եկամուտ էր բերում։ Նրա ստեղծագործությունների հրատարակման իրավունքն արժեր 20-25 հզ ռուբլի[28]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրգենևի ստեղծագործություններից առավել հայտնի են և բազմաթիվ լեզուներով (այդ թվում նաև հայերեն) թարգմանվել են հետևյալները.

Գործունեության նշանակությունը և գնահատումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելորդ մարդկանց կերպարը Տուրգենևի ստեղծագործություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն բանին, որ «ավելորդ մարդկանց» պատկերելու ավանդույթը սկիզբ էր առել Տուրգենևից առաջ (Ալեքսանդր Գրիբոյեդովի Չացկին, Ալեքսանդր Պուշկինի Եվգենի Օնեգինը, Միխայիլ Լերմոնտովի Պեչորինը, Ա. Գերցենի Բելտովը, Ի. Գոնչարովի Ադուև-կրտսերը «Սովորական պատմությունից»), այնուամենայնիվ, գրական հերոսների տվյալ տեսակի սահմանման առաջնությունը պատկանում է Տուրգենևին։ «Ավելորդ մարդ» անվանումն ամրապնդվեց 1850 թվականին՝ տուրգենևյան «Ավելորդ մարդու օրագիրը» վիպակի լույսընծայմամբ։ «Ավելորդ մարդիկ», որպես կանոն, առանձնանում էին շրջապատի նկատմամբ մտավոր գերազանցությամբ և միաժամանակ պասիվությամբ, հոգեկան աններդաշնակությամբ, արտաքին իրական աշխարհի հանդեպ թերահավատությամբ, խոսքի և գործի հակասությամբ։ Տուրգենևը ստեղծել է նման կերպարների մի ամբողջ պատկերասրահ. Չուլկատուրին («Ավելորդ մարդու օրագիրը», 1850), Ռուդին («Ռուդին», 1856), Լավրեցկի («Ազնվականների բույնը», 1859), Նեժդանով («Նորը», 1877)[80]։ «Ավելորդ մարդու» խնդրին են նվիրված նաև Տուրգենևի «Ասյա», «Յակով Պասինկով», «Նամակագրություն» և այլ վիպակներ ու պատմվածքներ։

«Ազնվականների բույնը» ներկայացումը Փոքր թատրոնի բեմում, դերերում՝ Լավրեցկի՝ Ալեքսանդր Յուժին, Լիզա՝ Ելենա Լեշկովսկայա (1895)

«Ավելորդ մարդու օրագիրը» ստեղծագործության գլխավոր հերոսն առանձնանում է սեփական զգացմունքները վերլուծելու, սեփական հոգու նվազագույն տատանումները ամրագրելու ձգտումով։ Շեքսպիրյան Համլետի նմանությամբ, հերոսը նկատում է իր մտքերի անբնականությունն ու լարվածությունը, կամքի բացակայությունը. «Ես մանրակրկիտ վերլուծում էի ինքս ինձ, համեմատում ուրիշների հետ, մտաբերում էի ամենաաննկատ հայացքներն ու ժպիտները, մարդկանց բառերը․․․ Օրերն անցնում էին այդ տանջալից, անպտուղ աշխատանքով»։ Հոգին բզկտող ինքնավերլուծությունը հերոսին անբնական հաճույք է պատճառում. «Միայն Օժոգինների տնից արտաքսվելուց հետո ես հասկացա, թե որքան մեծ բավականություն կարող է ստանալ մարդը սեփական դժբախտության գիտակցումից»։ Անտարբեր և մեքենայական հերոսների անկարողությունն ավելի էր ընդգծվում տուրգենևյան ուժեղ և նպատակասլաց հերոսուհիների առկայությամբ։

Ռուդինյան և չուլկատուրինյան տեսակի հերոսների մասին Տուրգենևի մտորումների արդյունքը եղավ «Համլետը և Դոն Քիշոտը» հոդվածը (1859)։ Տուրգենևյան բոլոր «ավելորդ մարդկանցից» ամենաքիչ «համլետանմանն» էր «Ազնվականների բույնը» վեպի հերոս Լավրեցկին[81]։ «Ռուսական Համլետ» անվանվեց «Նորը» վեպի գլխավոր հերոսներից մեկը՝ Ալեքսեյ Դմիտրիևիչ Նեժդանովը[82]։

Տուրգենևի հետ միաժամանակ «ավելորդ մարդու» ֆենոմենը շարունակեցին արծարծել Ի. Գոնչարովը «Օբլոմով» վեպում (1859), Նիկոլայ Նեկրասովը «Սաշա» վեպում (Ագարին, 1856), Ա. Պիսեմսկին և այլք։ Բայց ի տարբերություն Գոնչարովի հերոսի՝ Տուրգենևի կերպարներն ավելի էին տիպականացվում։ Խորհրդային գրականագետ Ա. Լավրեցկու (Ի. Ֆրենկելի) կարծիքով, «եթե 40-ական թվականների ուսումնասիրության բոլոր աղբյուրներից մնար միայն «Ռուդինը» կամ միայն «Ազնվականների բույնը», ապա, միևնույն է, հնարավոր կլիներ վերականգնել դարաշրջանի բնույթն իր բոլոր յուրահատկություններով։ «Օբլոմով»-ով մենք դա անել չենք կարող»[81]։

Ավելի ուշ տուրգենևյան «ավելորդ մարդկանց» պատկերման ավանդույթը հեգնորեն օգտագործեց Անտոն Չեխովը։ Նրա «Մենամարտ» վիպակի հերոս Լաևսկին իրենից ներկայացնում է տուրգենևյան «ավելորդ մարդու» ցածրացված և ծաղրական տեսակը։ Նա իր ծանոթին՝ ֆոն Կորենին ասում է. «Ես անհաջողակ եմ, ավելորդ մարդ»։ Ֆոն Կորենը համաձայնում է, որ Լաևսկին «Ռուդինի նմանակն է»։ Միևնույն ժամանակ, նա Լաևսկու՝ «ավելորդ մարդ» լինելու հավակնությանն արձագանքում է ծաղրական տոնով. «Հասկացեք՝ նա մեղավոր չէ այն բանում, որ պետական փաթեթները շաբաթներով մնում են չբացված, և որ ինքը խմում է և ուրիշներին էլ խմեցնում, դրանում մեղավոր են Օնեգինը, Պեչորինը և Տուրգենևը, որոնք հորինել են անհաջողակ ու ավելորդ մարդուն»[82]։ Ավելի ուշ քննադատները Ռուդինի կերպարը նմանեցնում էին հենց իրեն՝ Տուրգենևին[28]։

Տուրգենևի բեմադրությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականների կեսերին Տուրգենևը հիասթափվեց դրամատուրգի իր կոչումից։ Քննադատությունը նրա պիեսները հայտարարեց ոչ բեմական։ Հեղինակն ասես համաձայնեց քննադատությանը և դադարեց գրել ռուսական բեմի համար, սակայն 1868-1869 թվականներին նա Պոլինա Վիարդոյի համար գրեց ֆրանսիական չորս օպերետային լիբրետո, որոնք նախատեսված էին բադեն-բադենյան թատրոնում բեմադրելու համար։ Լենոիդ Գրոսմանը նշել է շատ մեղադրանքների իրավացիությունն այն առումով, որ Տուրգենևի պիեսներում պակասում է շարժումը և գերակշռում է խոսքը։ Այդուհանդերձ, նա նաև հաստատել է տուրգենևյան բեմադրությունների պարադոքսալ կենսունակությունը։ Իվան Տուրգենևի պիեսներն ավելի քան վաթսուն տարի չեն իջնում եվրոպական և ռուսական բեմերից։ Դրանցում խաղացել են հայտնի ռուս դերասաններ Պյոտր Կարատիգինը, Վասիլի Սամոյլովը, Վերա Սամոյլովան (Սամոյլովա 2-րդը), Ա. Յա. Մարտինովը, Վասիլի Ժիվոկինին, Միխայիլ Սադովսկին, Սերգեյ Շումսկին, Նիկոլայ Դավիդովը, Կոնստանտին Վարլամովը, Գլիկերիա Ֆեդոտովը, Վերա Կոմիսարժևսկայան, Կոնստանտին Ստանիսլավսկին, Վասիլի Կաչալովը, Մարիա Երմոլովը և ուրիշներ[83]։

Մի ամիս գյուղում բեմադրության էսքիզը, Մ. Վ. Դոբուժինսկի, 1909

Որպես դրամատուրգ՝ Տուրգենևը լայն ճանաչում ստացավ Եվրոպայում։ Նրա պիեսները հաջողությամբ ցուցադրվեցին փարիզյան Անտուանի թատրոնում, Վիեննայի Բուրգթատրոնում, մյունխենյան կամերային թատրոնում, բեռլինյան, քյոնիքսբերգյան և այլ գերմանական թատրոններում։ Տուրգենևյան դրամատուրգիան իտալացի հանրահայտ ողբերգակների ընտրյալ խաղացանկում էր. Էրմետե Նովելլիի, Տոմազո Սալվինիի, Էռնեստո Ռոսիի, Էրմետե Ցակոնիի, ավստրիացի, գերմանացի և ֆրանսիացի դերասաններ Ադոլֆ ֆոն Զոնենտալի, Անդրե Անտուանի, Շարլոտա Վոլտերի և Ֆրանցիսկա Էլմենրեյխի[83]։

Նրա պիեսներից առավել մեծ հաջողություն էր վայելում «Մի ամիս գյուղում» ստեղծագործությունը։ Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ 1872 թվականին։ 20-րդ դարի սկզբում Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում պիեսը բեմադրել են Ս. Ստանիսլավսկին և Ի. Մ. Մոսկվինը։ Ներկայացման բեմանկարիչը և գործող անձանց հագուստների էսքիզների հեղինակը Մ. Վ. Դոբուժինսկին էր[83]։ Այդ պիեսն առայսօր չի իջնում ռուսական թատրոնների բեմերից[84][85]։ Դեռ հեղինակի կենդանության օրոք թատրոններն սկսեցին հաջողությամբ բեմադրել նրա վեպերն ու վիպակները. «Ազնվականների բույնը», «Տափաստանային Լիր արքան», «Գարնանային ջրեր» և այլն։ Այդ ավանդույթը շարունակում են նաև ժամանակակից թատրոնները[86]։

Տուրգենևը ժամանակակիցների գնահատմամբ (19-րդ դար)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակիցները Տուրգենևի արվեստը բավականին բարձր էին գնահատում։ Նրա ստեղծագործությունների քննադատությամբ հանդես են եկել գրաքննադատներ Վ. Բելինսկին, Ն․ Դոբրոլյուբովը, Դ․ Պիսարևը, Ա․ Դրուժինինը, Պ․ Աննենկովը, Ապոլոն Գրիգորևը, Վ․ Բոտկինը, Նիկոլայ Ստրախովը, Վիկտոր Բուրենինը, Կ. Ակսակովը, Ի. Ակսակովը, Ն. Միխայլովսկին, Կ. Լեոնտևը, Ա. Սուվորինը, Պ. Լավրովը, Ս. Դուդիշկինը, Պ. Տկաչովը, Ն. Սոլովյովը, Մ. Անտոնովիչը, Մ. Լոնգինովը, Մ. Դե-Պուլեն, Ն. Շելգունովը, Ն. Չերնիշևսկին և շատ ուրիշներ։

Նիկոլայ Գոգոլը բարձր է գնահատել Տուրգենևի արվեստը

Այսպես, Վ. Բելինսկին նշել է ռուսական բնությունը նկարագրելու՝ գրողի արտակարգ վարպետությունը։ Ն․ Գոգոլի կարծիքով, այն ժամանակների ռուս գրականության ամենատաղանդավոր դեմքը Տուրգենևն էր։ Ն. Դոբրոլյուբովը գրել է, որ, բավական է Տուրգենևն իր վիպակում շոշափեր որևէ հարց կամ հասարակական հարաբերությունների մի նոր կողմ, և այդ խնդիրները գլուխ էին բարձրացնում կրթված հասարակության գիտակցության մեջ՝ ակնհայտ դառնալով բոլորի համար։ Մ. Սալտիկով-Շչեդրինը հայտարարում էր, որ Տուրգենևի գրական գործունեությունը հասարակության համար նույն նշանակությունն ուներ, ինչ Նեկրասովի, Բելինսկու և Դոբրոլյուբովի գործունեությունը։ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուս գրաքննադատ Սեմյոն Վենգերովի կարծիքով, գրողն այնքան ռեալիստորեն է գրում, որ դժվար է գրական հորինվածքը տարանջատել իրական կյանքից։ Նրա վեպերը ոչ միայն ընթերցվում ու վերընթերցվում էին. նրա հերոսներին ընդօրինակում էին իրական կյանքում։ Նրա յուրաքանչյուր խոշոր ստեղծագործության մեջ կա մի գործող անձ, որի շուրթերով, նուրբ և դիպուկ սրամտությամբ խոսում է ինքը՝ հեղինակը։

Տուրգենևը լավ հայտնի էր իր ժամանակի Արևմտյան Եվրոպայում։ Դեռ 1850-ական թվականներին նրա ստեղծագործությունները թարգմանվել են գերմաներեն, իսկ 1870-1880-ականներին նա դարձավ ամենասիրված և ամենաընթերցվող ռուս գրողը Գերմանիայում։ Գերմանացի քննադատները նրան համարում էին ժամանակի ամենանշանակալից նովելիստներից մեկը[87]։ Տուրգենևի առաջին թարգմանիչներն էին Ավգուստ Վիդերտը, Ավգուստ Բոլցը և Պուլս Ֆուկսը։ Տուրգենևի շատ ստեղծագործություններ գերմաներեն թարգմանած գերմանացի գրող Ֆ. Բոդենշտեդտը «Ռուսական պատառիկների» (1861) ներածականում պնդել է, որ Տուրգենևի ստեղծագործությունները նույն հարթակի վրա են Անգլիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի լավագույն նովելիստների ստեղծագործությունների հետ։ Գերմանական կայսրության վարչապետ Հլոդվիգ Հոգենլոեն (1894-1900), ով Տուրգենևին համարում էր Ռուսաստանի վարչապետի պաշտոնի լավագույն թեկնածու, այսպես է արտահայտվել գրողի մասին. «Այսօր ես խոսել եմ Ռուսաստանի ամենախելացի մարդու հետ»[88]։

Ֆրանսիայում մեծ ժողովրդականություն էր վայելում տուրգենևյան «Որսորդի հիշատակարանը»։ Գի դը Մոպասանը գրողին անվանում էր «մեծագույն մարդ» և «հանճարեղ վիպագիր», իսկ Ժորժ Սանդը Տուրգենևին գրել է. «Ուսուցի՛չ, մենք բոլորս պետք է անցնենք Ձեր դպրոցը»։ Նրա ստեղծագործությանը քաջածանոթ էին նաև անգլիական գրական միջավայրում. Անգլիայում թարգմանվեցին «Որսորդի հիշատակարանը», «Ազնվականների բույնը», «Նախօրեինը» և «Նորը»[89]։ Արևմտյան ընթերցողին գրավում էր սիրո պատկերման բարոյական մաքրությունը, ռուս կնոջ կերպարը (Ելենա Ստախովայի), զարմացնում էր մարտնչող դեմոկրատ Բազարովի կերպարը։ Գրողը կարողացավ եվրոպական հասարակությանը ներկայացնել իրական Ռուսաստանը. նա արտերկրյա ընթերցողին ծանոթացրեց ռուս գյուղացու, պաշտոնյայի և հեղափոխականի, ռուս մտավորականության հետ և բացահայտեց ռուս կնոջ կերպարը։ Արտասահմանցի ընթերցողները Տուրգենևի ստեղծագործության շնորհիվ յուրացնում էին ռուսական ռեալիստական դպրոցի ավանդույթները[29]։

Լև Տոլստոյը Ալեքսանդր Պիպինին ուղղված նամակում (հունվար, 1884 թվական) այսպես է բնութագրել գրողին. «Տուրգենևը հրաշալի մարդ է (նա շատ խորը, շատ թույլ, բայց բարի և լավ անձնավորություն է), որը միշտ ասում է այն, ինչ մտածում և զգում է»[63]։

Տուրգենևը Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարանի՝ «Որսորդի հիշատակարանը» ընթերցողի կողմից բարձր գնահատականի արժանանալուց բացի, պատմական որոշակի դեր խաղաց։ Գիրքը մեծ ազդեցություն գործեց նաև գահաժառանգ Ալեքսանդր II-ի վրա[13], ով մի քանի տարի անց Ռուսաստանում ճորտատիրությունն արգելող մի քանի բարենորոգում իրականացրեց։ «Հիշատակարանի» ազդեցության տակ էին գտնվում նաև իշխող դասակարգի շատ ներկայացուցիչներ։ «Որսորդի հիշատակարանը» ինքնին ճորտատիրությունը մերկացնող սոցիալական բողոք էր, սակայն գրքում ճորտատիրության խնդիրն անմիջականորեն շոշափվում էր զուսպ և զգուշորեն։ Գրքի բովանդակությունը մտացածին չէր և համոզում էր ընթերցողին, որ չի կարելի մարդկանց զրկել մարդկային ամենատարրական իրավունքներից։ Սակայն, բացի բողոքի արտահայտությունից, պատմվածքներն ունեին նաև գեղարվեստական արժեք՝ իրենց մեջ կրելով մեղմ և բանաստեղծական կոլորիտ։ Գրաքննադատ Սեմյոն Վենգերովի խոսքերով, «Որսորդի հիշատակարանի» բնապատկերի «գեղանկարչությունը» լավագույններից է այն ժամանակվա ռուս գրականության մեջ։ Տուրգենևի տաղանդի բոլոր լավագույն հատկանիշներն իրենց վառ արտահայտությունն են գտել ակնարկներում։ «Մեծ, հզոր, ճշմարիտ և ազատ ռուսաց լեզուն», որին նվիրված էր նրա «Արձակ բանաստեղծություններից» (1878-1882) վերջինը, «Հիշատակարանում» գտել է իր ազնվազարմ և նրբագեղ արտահայտությունը[13]։

«Ռուդին» վեպում հեղինակը կարողացել է հաջողությամբ պատկերել 1840-ական թվականների սերունդը։ Որոշ առումով ինքը՝ Ռուդինը, հայտնի ագիտատոր հեգելիստ Մ. Բակունինի կերպարն է, որի մասին Բելինսկին այսպես է արտահայտվել՝ «կարմիր այտերով և անարյուն սրտով» մարդը[13]։ Ռուդինը հայտնվեց մի դարաշրջանում, երբ հասարակությունը երազում էր «գործի» մասին։ Վեպի հեղինակային տարբերակը գրաքննության կողմից արգելվեց՝ Ռուդինի՝ հունիսյան բարիկադների վրա մահվան դրվագի պատճառով, ուստի քննադատությունն էլ միանշանակ էր։ Ըստ հեղինակի մտահղացման՝ Ռուդինը մեծապես օժտված անձնավորություն էր՝ ազնիվ մտադրություններով, բայց, միևնույն ժամանակ, նա մոլորվում էր իրականության առաջ. նա կարողանում էր խանդավառել և ներգրավել ուրիշներին, մինչդեռ ինքը բացարձակ անկիրք ու անկրակ խառնվածքի տեր էր։ Վեպի գլխավոր հերոսն ընդհանրական անուն դարձավ այն մարդկանց համար, ում խոսքն ու գործը չեն համապատասխանում իրար։ Գրողն առանձնապես չէր խնայում իր սիրելի հերոսներին, անգամ 19-րդ դարի կեսերի ռուս ազնվականության լավագույն ներկայացուցիչներին։ Նա հաճախ էր ընդգծում նրանց բնավորության պասիվությունն ու ալարկոտությունը, ինչպես նաև բարոյական անօգնականության գծերը։ Դրանում ի հայտ էր գալիս գրողի ռեալիստական մոտեցումը՝ կյանքի պատկերումն այնպես, ինչպես որ կա իրականում։

Բայց եթե «Ռուդին» վեպում Տուրգենևը հանդես էր գալիս 40-ականների աննպատակ թափառող մարդկանց սերնդի դեմ, ապա «Ազնվականների բույնը» վեպում նրա քննադատությանն արժանացավ իր ժամանակակից ողջ սերունդը. նա, առանց նույնիսկ չնչին ափսոսանքի, առավելությունը տալիս էր երիտասարդ ուժերին։ Վեպի գլխավոր հերոսի՝ հասարակ ռուս աղջկա՝ Լիզայի կերպարով ներկայացված է այն ժամանակվա շատ կանանց ընդհանրական կերպարը, երբ կնոջ կյանքի ողջ իմաստն ամփոփված էր սիրո մեջ, որում անհաջողություն կրելով, կինը զրկվում էր կյանքի նպատակից։ Տուրգենևը կանխազգում էր ռուս կնոջ նոր տեսակի ծնունդը, որն էլ հենց տեղ է գտել նրա հաջորդ վեպում։ Այն ժամանակվա ռուս հասարակությունն ապրում էր պետական-սոցիալական արմատական փոփոխությունների նախօրեին՝ առանց այդ նորի ու լավի հստակ պատկերացման։ Վեպը «Նախօրեին» վերնագրվեց ոչ պատահական. նրանում Շուբինն իր էլեգիան ավարտում է հետևյալ հարցով. «Իսկ ե՞րբ կգա մեր ժամանակը։ Ե՞րբ մեզ մոտ կհասունանան մարդիկ», ինչին ի պատասխան նրա խոսակիցը՝ Ուվար Իվանովիչը, հույս է հայտնում՝ ասելով. «Ժամանակ տուր. կլինի»[13]։ «Սովրեմեննիկի» էջերում վեպը հիացական գնահատականի արժանացավ Դոբրոլյուբովի «Երբ կգա իրական օրը» հոդվածում։

«Հայրեր և որդիներ» վեպը: Լայպցիգ, Գերմանիա, 1880

Հաջորդ՝ «Հայրեր և որդիներ» վեպում առավելագույն արտահայտության է հասել այդ շրջանի ռուս գրականության բնորոշ առանձնահատկություններից մեկը՝ գրականության սերտ կապը հասարակական տրամադրությունների իրական հոսանքների հետ։ Տուրգենևին հաջողվեց մյուս գրողներից ավելի լավ որսալ 1850-ական թվականների երկրորդ կեսին հին նիկոլաևյան դարաշրջանի անկյանք հետադիմական սահմանափակվածության կապանքներից ազատագրված հասարակական գիտակցության միասնականության և դարաշրջանի շրջադարձային պահը՝ նորարարների տարաձայնությունը, որոնց միջավայրից առանձնանում էին ավագ սերնդի ոչ ծայրահեղական ներկայացուցիչները՝ լավագույն ապագայի իրենց անորոշ հորդորներով՝ «հայրերը», և հասարակական կառուցվածքում արմատական փոփոխությունների ծարավ երիտասարդ սերունդը՝ «որդիները»։ «Ռուսկոյե սլովո» ամսագիրն, ի դեմս Դմիտրի Պիսարևի, վեպի հերոս՝ վճռականորեն տրամադրված Բազարովին իր իդեալը ճանաչեց։

Միևնույն ժամանակ, եթե Բազարովի կերպարը վերլուծենք պատմական տեսանկյունից, որպես 19-րդ դարի 60-ական թվականների տրամադրություններն արտացոլող տիպար, ապա կարելի է պնդել, որ այն լիովին բացահայտված չէ, քանի որ հասարակական-քաղաքական արմատականությունը, որն այն ժամանակ բավականին հզոր էր, վեպում գրեթե չի շոշափվել[13]։

Արտասահմանում՝ Փարիզում բնակվելու տարիներին, գրողը մտերմացավ շատ էմիգրանտների և արտասահմանցի երիտասարդների հետ։ Նրա մեջ կրկին ցանկություն առաջացավ գրել օրախնդրի մասին՝ հեղափոխականության «մուտքը ժողովրդի մեջ». արդյունքում հայտնվեց նրա ամենածավալուն վեպը՝ «Նորը»։ Սակայն, չնայած ջանքերին, Տուրգենևին չհաջողվեց ըմբռնել ռուսական հեղափոխական շարժման բնորոշ գծերը։ Նրա սխալն այն էր, որ որպես վեպի կենտրոնական դեմք էր ընտրել իր ստեղծագործությունների համար բնորոշ մի անկամք հերոսի, ով կարող էր հատկանշական լինել 1840-ականների սերնդի համար, բայց ոչ՝ 1870-ականների։ Վեպը քննադատների կողմից բարձր գնահատականի չարժանացավ։ Գրողի ավելի ուշ ստեղծագործություններից առավել ուշադրության արժանացան «Հաղթական սիրո երգը» և «Արձակ բանաստեղծությունները»[13]։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Ի. Տուրգենևի ստեղծագործությանն են անդրադարձել գրաքննադատներ և գրականագետներ Ս. Վենգերովը, Յու. Այխենվալդը, Դմիտրի Մերեժկովսկին, Դմիտրի Օվսյանիկո-Կուլիկովսկին, Ալեքսանդր Նեզելենովը, Յուրի Գովորուխա-Օտրոկը, Վասիլի Ռոզանովը, Ալեքսանդր Գրուզինսկին, Եվգենի Սոլովյով-Անդրեևիչը, Լև Տիխոմիրովը, Վասիլի Չեշիխին-Վետրինսկին, Ա․ Կոնին, Արկադի Գորնֆելդը, Ֆեոդոր Բատյուշկովը, Վլադիմիր Ստասովը, Գեորգի Պլեխանովը, Կոնստանտին Բալմոնտը, Պյոտր Պերցովը, Միխայիլ Գերշենզոնը, Պյոտր Կրոպոտկինը, Ռազումնիկ Իվանով-Ռազումնիկը և ուրիշներ։

20-րդ դարի սկզբին գրողին իր գնահատականը տված, գրականագետ և թատերական քննադատ Յուրի Այխենվալդի կարծիքով, Տուրգենևը խորքային գրող չէր, գրում էր մակերեսորեն և թեթև երանգներով։ Քննադատների կարծիքով՝ գրողը թեթև էր վերաբերվում կյանքին։ Լավատեղյակ լինելով մարդկային գիտակցության խորությանը՝ կրքերին ու հնարավորություններին, գրողը, այնուամենայնիվ, չուներ իրական լրջություն. «Կյանքի զբոսաշրջիկ. նա այցելում է ամենուր, լինում ամեն տեղ, ոչ մի տեղ երկար կանգ չի առնում և իր ճանապարհի վերջում գանգատվում է, որ ուղին ավարտված է, որ էլ տեղ չկա գնալու։ Նա հարուստ է, բովանդակալից, բազմազան, սակայն չունի խանդավառություն և իրական լրջություն։ Մեղմությունը նրա թուլությունն է։ Նա ցույց տվեց իրականությունը՝ նախապես նրանից հեռացնելով ողբերգական միջուկը»։ Այխենվալդի կարծիքով՝ Տուրգենևին հեշտ է կարդալը, նրա հետ հեշտ է ապրելը, սակայն նա ինքը չի ցանկանում հուզվել և չի ուզում, որպեսզի իր ընթերցողներն անհանգստանան։ Միաժամանակ քննադատը մեղադրում էր գրողին գեղարվեստական միջոցների օգտագործման միօրինակության մեջ։ Բայցևայնպես, նա Տուրգենևին անվանում էր «ռուսական բնության պատրիոտ»՝ հայրենի երկրի՝ նրա հանրահայտ բնապատկերների համար[90]։

1911 թվականին պրոֆեսոր Դմիտրի Օվսյանիկո-Կուլիկովսկու խմբագրմամբ հրատարակված «19-րդ դարի ռուս գրականության պատմության» վեցհատորյակում Տուրգենևի մասին հոդվածի հեղինակ Ա․ Գրուզինսկին այդպես էր մեկնաբանում Տուրգենևի նկատմամբ քննադատների դժգոհությունը. նրա կարծիքով, Տուրգենևի ստեղծագործության մեջ ավելի շատ փնտրում էին ժամանակի կենսական հարցերի պատասխաններ, նոր հասարակական հարցադրումներ. «Նրա վեպերի և վիպակների հենց այս տարրն էր, որ լրջորեն և ուշադրությամբ հաշվի էր առնվում 50-60-ական թվականների իշխող գրական քննադատության կողմից. դա, կարելի է ասել, պարտադիր էր տուրգենևյան ստեղծագործության համար»։ Նոր ստեղծագործություններում իր հարցերի պատասխանները չստանալով՝ քննադատությունն իր դժգոհությունն է հայտնում և նկատողություն անում գրողին՝ «հասարակական պարտավորությունները չկատարելու համար»։ Արդյունքում գրողը հայտարարվում է սպառված և իր տաղանդը կորցրած։ Տուրգենևի՝ ստեղծագործության հանդեպ նման վերաբերմունքը Գրուզինսկին համարում էր միակողմանի և սխալ։ Տուրգենևը գրող-մարգարե, գրող-քաղաքացի չէր, չնայած նա իր բոլոր խոշոր ստեղծագործությունները կապում էր իր փոթորկալից դարաշրջանի կարևոր և հրատապ թեմաների հետ։ Նա, թերևս, նկարիչ-բանաստեղծ էր, իսկ հասարակական կյանքի հանդեպ նրա հետաքրքրությունն ավելի շատ վերլուծական բնույթ էր կրում[73]։

Այս կարծիքին էր նաև գրաքննադատ Եվգենի Սոլովյովը։ Նա ուշադրություն է դարձնում նաև Տուրգենև-թարգմանչի՝ ռուս գրականությունը եվրոպական ընթերցողին հասանելի դարձնելու առաքելությանը։ Տուրգենևի շնորհիվ կարճ ժամանակում օտար լեզուներով թարգմանվեցին Պուշկինի, Գոգոլի, Լերմոնտովի, Դոստոևսկու, Տոլստոյի լավագույն ստեղծագործությունները. «Նկատենք, որ ոչ ոք Տուրգենևից լավ չէր իրագործել այդ բարդ և բարձրագույն խնդիրը։ Նա իր ողջ տաղանդով և էությամբ ոչ միայն ռուս գրող էր, այլև՝ եվրոպացի գրող, համաշխարհային գրող», - գրում է Ե. Սոլովյովը։ Կանգ առնելով տուրգենևյան աղջիկների սիրո արտահայտման ձևի վրա՝ նա հետևյալ դիտարկումն է անում. «Տուրգենևյան հերոսուհիները սիրահարվում են միանգամից և սիրում են միայն մեկ անգամ, և դա արդեն ամբողջ կյանքի համար։ Նրանք, ակնհայտորեն, աղքատ ազդրերի ցեղից են, որոնց համար սերը և մահը հավասարազոր են․․․ Սերը և զոհաբերությունը, սերը և մահը Տուրգենևին բնորոշ անքակտելի գեղարվեստական զուգակցություն են»։ Տուրգենևի բնավորության մեջ ևս քննադատը նկատում է շատ գծեր, որոնցով գրողն օժտել է իր հերոսներից մեկին՝ Ռուդինին. «Անվիճելի ասպետականություն և ոչ մեծ փառասիրություն, իդեալիզմ և մելամաղձության հակվածություն, անսահման խելք և կոտրված կամք»[28]։

Ռուսաստանում դեկադենտյան քննադատության ներկայացուցիչ Դմիտրի Մերեժկովսկին Տուրգենևի ստեղծագործությանը վերաբերվում էր ոչ միանշանակ։ Նա չէր գնահատում Տուրգենևի վեպերը՝ գերադասելով նրա «փոքր արձակը», հատկապես, այսպես կոչված, «խորհրդավոր պատմվածքներն ու վիպակները»։ Մերեժկովսկու կարծիքով, Իվան Տուրգենևն առաջին իմպրեսիոնիստ-արվեստագետն է, ապագա սիմվոլիստների նախակարապետը. «Տուրգենև-արվեստագետի՝ ապագայի գրականության մեջ մեծ ներդրումը իմպրեսիոնիստական ոճի ստեղծումն է, որն իրենից ներկայացնում է, ըստ էության, այդ գրողի ստեղծագործության հետ կապ չունեցող գեղարվեստական կրթություն»[91]։

Տուրգենևի նկատմամբ հակասական վերաբերմունք է դրսևորում նաև Անտոն Չեխովը։ 1902 թվականին Օլգա Կնիպեր-Չեխովային ուղղված նամակում նա գրել է. «Տուրգենև եմ կարդում։ Այս գրողից հետո կմնա նրա գրածի մեկ ութերորդ կամ մեկ տասներորդ մասը։ Մնացածը 25-30 տարի անց կմոռացվի»։ Սակայն արդեն հաջորդ տարի նա նույն Կնեպեր-Չեխովային գրել է. «Նախկինում երբեք Տուրգենևն այսպես չի ձգել, ինչպես այժմ»[82]։

Սիմվոլիստ բանաստեղծ և քննադատ Մաքսիմիլիան Վոլոշինը գրել է, որ Տուրգենևը, ֆրանսիացի գրողներից ընդօրինակած բարձրարվեստ նրբաճաշակության շնորհիվ ուրույն տեղ է զբաղեցնում ռուս գրականության մեջ։ Սակայն, ի տարբերություն ֆրանսիական գրականության անուշաբույր և թարմ զգայականության, կենդանի մարմնական սիրո, Տուրգենևն ամոթխածորեն և երազկոտությամբ իդեալականացնում էր կնոջը[92]։ Վոլոշինն իր ժամանակի գրականության մեջ կապ էր տեսնում Իվան Բունինի արձակի և Տուրգենևի բնանկարային ուրվագծերի միջև[92]։

Հետագայում բնանկարային արձակում Տուրգենևի հանդեպ Բունինի գերազանցության թեման բազմիցս կշոշափվի գրաքննադատների կողմից։ Դեռ Լև Տոլստոյը, ըստ դաշնակահար Ալեքսանդր Գոլդենվայզերի հուշերի, այսպես է արտահայտվել Բունինի պատմվածքում բնության նկարագրության մասին. «անձրև է գալիս. և այնպես է գրված, որ նույնիսկ Տուրգենևն այդպես չէր գրի, ուր մնաց թե ես գրեի»[93]։ Ե՛վ Տուրգենևին, և՛ Բունինին միավորում էր այն, որ երկուսն էլ բանաստեղծ-գրող էին, որսորդ-գրող, ազնվական-գրող և «ազնվականական» վիպակների հեղինակ[94]։ Այնուամենայնիվ, «սնանկացող ազնվականության տխուր պոեզիան» երգող Բունինը, գրաքննադատ Ֆեոդոր Ստեպունի կարծիքով, «որպես արվեստագետ առավել զգայական է Տուրգենևից»։ «Բունինի բնությունը, չնայած նրա գրելաոճի ռեալիստական հստակությանը, բոլորովին այլ է, քան մեր մեծ ռեալիստների՝ Տոլստոյի և Տուրգենևի մոտ։ Բունինի բնությունն առավել շարժուն է, երաժշտական, հոգեբանական, գուցեև առավել առեղծվածային»։ Տուրգենևի պատկերած բնությունն ավելի անշարժ է, քան Բունինի մոտ, կարծում է Ստեպունը, չնայած Տուրգենևի մոտ ավելի շատ է արտաքին գեղեցկությունն ու պատկերավորությունը[95]։

Խորհրդային Միությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաց լեզու
«Արձակ բանաստեղծություններից»

Տարակուսանքի և վարանման ծանր պահերին, հայրենիքիս ճակատագրի մասին դժվարին մտորումներում դու ես իմ միակ նեցուկն ու հենարանը՝ օ՜, մե՛ծ, հզո՛ր, ճշմարի՛տ և ազա՛տ ռուսաց լեզու։ Եթե դու չլինեիր, հուսահատության գիրկը կընկնեի՝ տեսնելով այն ամենը, ինչ կատարվում է իմ հայրենիքում։ Սակայն հավատում եմ, որ այսպիսի լեզուն պետք է որ տրված լինի հզոր մի ազգի։

Հունիս, 1882

Խորհրդային Միությունում Տուրգենևի արվեստին մեծ ուշադրություն էին դարձնում ոչ միայն քննադատներն ու գրականագետները, այլ նաև խորհրդային պետության առաջնորդներն ու ղեկավարները՝ Վլադիմիր Լենինը, Մ. Կալինինը, Ա. Լունաչարսկին։ Գիտական գրականագիտությունը մեծ մասամբ կախված էր «կուսակցական» գրականագիտության գաղափարական դրույթներից։ Տուրգենևագիտության մեջ իրենց լուման են ներդրել Գ. Պոսպելովը, Նիկոլայ Բրոդսկին, Բորիս Մոձալևսկին, Վլադիսլավ Եվգենև-Մաքսիմովը, Միխայիլ Խրապչենկոն, Գրիգորի Բյալին, Սերգեյ Պետրովը, Անատոլի Բատյուտոն, Գալինա Կուրլյանդսկայան, Ն. Պրուցկովը, Յուրի Մանը, Ֆեոդոր Պրայման, Ասկոլդ Մուրատովը, Վասիլի Կուլեշովը, Վլադիմիր Մարկովիչը, Վ․ Ֆրիդլյանդը, Կորնեյ Չուկովսկին, Բորիս Տոմաշևսկին, Բորիս Էյհենբաումը, Վիկտոր Շկլովսկին, Յուլիան Օքսմանը, Ալեքսեյ Բուշմանը, Միխայիլ Ալեքսեևը և այլք։

Տուրգենևից բազմիցս մեջբերումներ է արել Լենինը, ով հատկապես բարձր էր գնահատում գրողի «հզոր և վեհասքանչ» լեզուն։ Մ. Կալինինն ասում էր, որ Տուրգենևի ստեղծագործությունն ունի ոչ միայն գեղարվեստական, այլև հասարակական-քաղաքական նշանակություն, որն էլ հենց նրա ստեղծագործություններին գեղարվեստական փայլ է հաղորդում, և որ գրողը ճորտ գյուղացու կերպարում ցույց է տվել մի մարդու, ով, ինչպես և բոլոր մարդիկ, արժանի է մարդկային իրավունքներ ունենալու[96]։ Անատոլի Լունաչարսկին Իվան Տուրգենևին նվիրված իր դասախոսության մեջ նրան անվանել է ռուս գրականության հիմնադիրներից մեկը[97]։ Մաքսիմ Գորկու կարծիքով, Տուրգենևը «հիանալի ժառանգություն» է թողել ռուս գրականությանը[29]։

Ըստ «Սովետական մեծ հանրագիտարանի»՝ գրողի ստեղծած գեղարվեստական համակարգը մեծ ազդեցություն է ունեցել 19-րդ դարի երկրորդ կեսի ոչ միայն ռուսական, այլև՝ արևմտաեվրոպական վեպի վրա։ Այն նաև հիմք է հանդիսացել Լև Տոլստոյի և Ֆեոդոր Դոստոևսկու «ինտելեկտուալ» վեպի համար, որում կենտրոնական հերոսների ճակատագրերը կախված են իրենց կողմից համամարդկային բարդ փիլիսոփայական հարցի լուծումից։ Գրողի սկիզբ դրած գրական սկզբունքները հետագա զարգացում ապրեցին խորհրդային շատ գրողների՝ Ալեքսեյ Տոլստոյի, Կոնստանտին Պաուստովսկու և այլոց ստեղծագործության մեջ։ Նրա պիեսները խորհրդային թատրոնների խաղացանկի անբաժան մասը դարձան։ Տուրգենևյան շատ ստեղծագործություններ էկրանավորվեցին։ Խորհրդային գրականագետները մեծ ուշադրության էին արժանացնում Տուրգենևի ստեղծագործական ժառանգությունը. հրատարակվեցին գրողի կյանքին ու ստեղծագործությանը, ռուս և համաշխարհային գրականության մեջ նրա դերին նվիրված բազմաթիվ աշխատություններ։ Իրականացվեցին նրա տեքստերի գիտական հետազոտություններ, հրատարակվեցին ստեղծագործությունների ժողովածուներ՝ մեկնաբանություններով։ Տուրգենևի թանգարաններ բացվեցին Օրյոլ քաղաքում և գրողի մոր նախկին կալվածքում՝ Սպասկոյե-Լուտովինովում[12]։

Ըստ «Ռուս գրականության պատմության» ակադեմիական հրատարակության՝ Տուրգենևն առաջինն էր ռուս գրականության մեջ, ով կարողացավ իր ստեղծագործություններում, գյուղական կենցաղի առօրյա պատկերներով և հասարակ գյուղացիների բազմաթիվ կերպարներով, արտահայտել այն միտքը, որ ճորտացված ժողովուրդը ազգի արմատն է, կենդանի ոգին[98]։ Իսկ գրականագետ, պրոֆեսոր Վ. Մարկովիչն ասում էր, որ Տուրգենևն առաջիններից մեկը փորձեց պատկերել ժողովրդի հակասական բնավորությունը՝ առանց գույների, և հենց ինքն էլ ցույց տվեց այդ իսկ՝ հիացմունքի, խոնարհման և սիրո արժանի ժողովրդի բուն էությունը[99]։

Խորհրդային գրականագետ Գենադի Պոսպելովը գրել է, որ Տուրգենևի գրական ոճը, չնայած նրա զգացմունքային-ռոմանտիկ բնույթին, կարելի է անվանել ռեալիստական։ Տուրգենևը տեսնում էր ազնվականության առաջադեմ խավի սոցիալական թուլությունը և փնտրում էր ռուսական ազատագրական շարժումը գլխավորելու ունակ այլ ուժ, որպիսին նա ավելի ուշ տեսավ 1860-1870-ական թվականների ռուս դեմոկրատների մեջ[100]։

Արտասահմանյան գրողների քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի. Ս. Տուրգենևը՝ Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր: Լուսանկարը՝ Ա. Լիբերի, 1879 թվական

Էմիգրանտ գրողներից ու գրականագետներից Տուրգենևի ստեղծագործությանն են անդրադարձել Վ. Նաբոկովը, Բորիս Զայցևը, Դմիտրի Սվյատոպոլկ-Միրսկին։ Տուրգենևի ստեղծագործության մասին իրենց արձագանքներն են թողել նաև շատ արտասահմանյան գրողներ և քննադատներ՝ Ֆրիդրիխ Բոդենշտեդտը, Էռնեստ Ռանենը, Մելխիոր Վոգյուեն, Սեն Բյովը, Գյուստավ Ֆլոբերը, Գի դը Մոպասանը, Էդմոն Հոնկուրը, Էմիլ Զոլան, Հենրի Ջեյմսը, Ջոն Գոլսուորսին, Ժորժ Սանդը, Վիրջինիա Վուլֆը, Անատոլ Ֆրանսը, Ջեյմս Ջոյսը, Ուիլյամ Ռոլսթոնը, Ալֆոնս Դոդեն, Թեոդոր Շտորմը, Իպոլիտ Տենը, Գեորգ Բրանդեսը, Թոմաս Կարլեյլը և այլք։

Անգլիացի արձակագիր և գրականության Նոբելյան մրցանակակիր Ջոն Գոլսուորսին Տուրգենևի վեպերը համարում էր արձակ արվեստի բարձրագույն նմուշներ և նշում, որ Տուրգենևը կարողացել է «վեպի համամասնությունը հասցնել կատարելության»։ Նրա համար Տուրգենևն «ամենանրբաճաշակ բանաստեղծն է, ով երբևէ վեպեր է գրել», իսկ տուրգենևյան ավանդույթները Գոլսուորսիի համար մեծ նշանակություն ունեին[101]։

Մեկ այլ բրիտանացի գրող, գրականագետ և 20-րդ դարի առաջին կեսի մոդեռն գրականության ներկայացուցիչ Վիրջինիա Վուլֆը նշել է, որ Տուրգենևի գրքերը ոչ միայն հուզում են իրենց բանաստեղծականությամբ, այլև ասես վերաբերում են հենց ներկային, քանի որ չեն կորցրել ձևի կատարելությունը։ Նա գրել է, որ Իվան Տուրգենևին բնորոշ է հազվագյուտ հատկանիշ՝ համաչափության, հավասարակշռության զգացումը, որոնք էլ ապահովում են աշխարհի ներդաշնակ և ընդհանրական պատկերի առկայությունը նրա ստեղծագործություններում։ Միևնույն ժամանակ նա վերապահություն է անում՝ ասելով, որ այդ համաչափությունը գերիշխում է ոչ այն պատճառով, որ Տուրգենևն այդչափ հրաշալի պատմող է։ Ընդհակառակը, Վուլֆը ենթադրում է, որ նրա որոշ գործեր ավելի շուտ վատ են պատմված, քանի որ դրանցում առկա են բացթողումներ և նահանջներ, անորոշ և անհեթեթ տեղեկություններ նախապապերի և նախատատերի մասին (ինչպես «Ազնվականների բույնը» վեպում)։ Սակայն նա նաև նշում է, որ Տուրգենևի գործերը ոչ թե դրվագների, այլ զգացմունքների հաջորդականություն են, որոնք բխում են կենտրոնական կերպարից, և դրանցում կապակցված են ոչ թե առարկաները, այլ զգացմունքները, և երբ ավարտում ես գրքի ընթերցանությունը, գեղագիտական բավարարվածություն ես զգում[102]։ Մոդեռնիզմի մեկ այլ հայտնի ներկայացուցիչ՝ ռուս-ամերիկյան գրող և գրականագետ Վլադիմիր Նաբոկովն իր «Ռուս գրականության մասին դասախոսություններում»[Ն 12] Տուրգենևի մասին արտահայտվել է՝ ոչ որպես մեծագույն գրողի, այլ անվանել է նրան «հաճելի» գրող։ Նաբոկովը նշում էր, որ Տուրգենևն ունի լավ բնապատկերներ, «տուրգենևյան աղջիկները» հմայիչ են, նա դրական էր արտահայտվում նաև տուրգենևյան արձակի երաժշտականության մասին։ Իսկ «Հայրեր և որդիներ» վեպը նա համարում էր 19-րդ դարի մեծագույն ստեղծագործություններից մեկը։ Սակայն նա նշել է նաև գրողի թերությունները՝ ասելով, որ վերջինս «խճճվել է զզվելի քաղցր-մեղցրության մեջ»։ Նաբոկովի կարծիքով, Տուրգենևը երբեմն չափազանց շիտակ է և չի վստահում ընթերցողի ինտուիցիային՝ ձգտելով անձամբ տալ բոլոր հարցերի պատասխանները[103]։ Եվս մեկ մոդեռնիստ՝ իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը, ռուս գրողի ստեղծագործությունից հատկապես առանձնացնում է «Որսորդի հիշատակարանը», որը, նրա կարծիքով, «ավելի խորն է ներթափանցում կյանք, քան նրա վեպերը»։ Ջոյսը կարծում էր, որ հենց այս ստեղծագործությամբ է Տուրգենևը դարձել միջազգային մեծ գրող[104]։

Ըստ Դ. Պետերսոնի ուսումնասիրությունների՝ ամերիկացի ընթերցողին Տուրգենևի ստեղծագործության մեջ հիացրել է «պատմելու յուրահատուկ ոճը՝ հեռու ինչպես անգլոսաքսոնական բարոյաքարոզչությունից, այնպես էլ՝ ֆրանսիական անպարկեշտությունից»։ Քննադատի կարծիքով, Տուրգենևի ստեղծած ռեալիզմի մոդելը մեծ ազդեցություն է թողել 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի ամերիկացի գրական գործիչների ստեղծագործության ռեալիստական սկզբունքների ձևավորման վրա[105]։

Ռուսաստանում 21-րդ դարում էլ մեծ ուշադրություն է դարձվում Տուրգենևի ստեղծագործության ուսումնասիրությանն ու հիշատակին։ Հինգ տարին մեկ Իվան Տուրգենևի Գրականության պետական թանգարանը, Օրյոլի պետական համալսարանի և ՌԳԱ ռուս գրականության ինստիտուտի (Պուշկինի տուն) հետ համատեղ Օրյոլում անցկացնում է գիտական կոնֆերանսներ, որոնք միջազգային կարգավիճակ ունեն։ «Տուրգենևյան աշուն» նախագծի շրջանակներում թանգարանում ամեն տարի անցկացվում են տուրգենևյան ընթերցումներ, որոնց մասնակցում են գրողի ստեղծագործության ուսումնասիրությամբ զբաղվող ռուսաստանյան և արտասահմանյան գրական գործիչներ[106]։ Տուրգենևյան հոբելյաններ նշվում են նաև Ռուսաստանի այլ քաղաքներում։ Բացի այդ, նրան մեծարում են նաև արտասահմանում։ Այսպես, Իվան Տուրգենևի՝ Բուժիվալի թանգարանում, որը բացվել է գրողի մահվան 100-ամյակի կապակցությամբ՝ 1983 թվականի սեպտեմբերի 3-ին, ամեն տարի անցկացվում են, այսպես կոչված, երաժշտական ցուցահանդեսներ, որոնց ժամանակ հնչում է Իվան Տուրգենևի և Պոլինա Վիարդոյի ժամանակաշրջանի երգահանների երաժշտություն[107]։

Տուրգենևը գրքերի պատկերազարդման մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրք Յակովը երգում է («Երգիչները»): «Որսորդի հիշատակարանի» համար Բ. Կուստոդիևի պատկերազարդումներից, 1908

Տարբեր տարիների Իվան Տուրգենևի ստեղծագործությունները պատկերազարդել են նկարիչ-պատկերազարդողներ և գծանկարիչներ Պյոտր Բոկլևսկին, Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկին, Ալեքսեյ Խարլամովը, Վասիլի Պուկիրևը, Պ. Սոկոլովը, Վիկտոր Վասնեցովը, Դմիտրի Կարդովսկին, Կոնստանտին Ռուդակովը, Վլադիմիր Տաբուրինը, Վ․ Սվեշնիկովը, Պ. Ստրոևը, Նիկոլայ Բենուան, Բորիս Կուստոդիևը, Կլավդի Լեբեդևը և ուրիշներ։ Տուրգենևի պատկառազդու կերպարը դրոշմվել է Ալեքսանդր Բելյաևի, Մարկ Անտոկոլսկու, Ժոզեֆինա Պոլոնսկայայի, Ս. Լավրենտևայի քանդակներում, Դ. Գրիգորովիչի, Ա․ Բակունինի, Կ. Գորբունովի, Իվան Կրամսկոյի, Ադոլֆ Մենցելի, Պոլինա Վիարդոյի, Լյուդվիգ Պիչի, Մ. Անտոկոլսկու, Կ. Շամրոյի նկարներում, Նիկոլայ Ստեպանովի, Ալեքսանդր Լեբեդևի, Վ. Պորֆիրևի, Ա. Վոլկովայի ծաղրանկարներում, Յու. Բարանովսկու փորագրություններում, Է. Լամիի, Ա. Նիկիտինայի, Վասիլի Պերովի, Իլյա Ռեպինի, Յակով Պոլոնսկու, Վասիլի Վերեշչագինի, Վասիլի Մատեի, Էռնստ Լիպգարտի, Ա. Խարլամովի, Վիկտոր Բոբրովի դիմանկարներում։ Հայտնի են շատ գեղանկարիչների՝ «Տուրգենևի թեմաներով» աշխատանքներ. Յա. Պոլոնսկի (Սպասկոյե-Լուտովինովի սյուժեներ), Ստանիսլավ Ժուկովսկի («Հին ազնվականական ապաստանի պոեզիան», «Գիշերային»), Վ. Պերով («Ծերունի ծնողներն իրենց որդու գերեզմանի վրա»)։ Իվան Սերգեևիչն ինքը վատ չէր նկարում և պատկերազարդում էր իր իսկ ստեղծագործությունները[108]։

Էկրանավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Տուրգենևի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Նրա ստեղծագործությունները հիմք են հանդիսացել ոչ միայն ռուսական և խորհրդային, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում ստեղծված ֆիլմերի համար։ Առաջին էկրանավորումները հայտնվել են դեռևս 20-րդ դարի սկզբին (համր կինոյի դարաշրջան)։ Իտալիայում երկու անգամ նկարահանվել է «Ձրիակերը» ֆիլմը (1913 և 1924 թվականներ)։ 1915 թվականին Ռուսական կայսրությունում նկարահանվել են «Ազնվականների բույնը», «Մահից հետո» («Կլարա Միլիչ» պատմվածքի հիման վրա) և «Հաղթական սիրո երգը» (Վիտոր Խոլոդնայայի և Վիտոլդ Պոլոնսկու մասնակցությամբ) ֆիլմերը։ «Գարնանային ջրեր» վիպակն էկրանավորվել է 8 անգամ, տարբեր երկրներում[Ն 13]։ «Ազնվականների բույնը» վեպի հիման վրա նկարահանվել է 4 կինոնկար, «Որսորդի հիշատակարանի» պատմվածքների հիման վրա՝ 4 կինոնկար, «Լուսինն ու ազնվականները» կոմեդիայի հիման վրա՝ 10 հեռուստաֆիլմ, «Մումու» պատմվածքի հիման վրա՝ 2 գեղարվեստական կինոնկար և մուլտֆիլմ, «Ձրիակերը» պիեսի հիման վրա՝ 5 կինոնկար։ «Հայրեր և որդիներ» վեպը հիմք է հանդիսացել 4 կինոնկարի և հեռուստասերիալի, «Առաջին սեր» վիպակը՝ 9 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերի համար։

Տուրգենևի կերպարը կինոարվեստում ներկայացրել է ռեժիսոր Վլադիմիր Խոտինենկոն։ 2011 թվականին «Դոստոևսկի» հեռուստասերիալում գրողի դերը խաղացել է դերասան Վլադիմիր Սիմոնովը[109]։ Գրիգորի Կուզնեցովի «Բելինսկի» ֆիլմում (1951) Տուրգենևի դերը խաղացել է դերասան Իգոր Լիտովնիկը, իսկ ռեժիսոր Իգոր Տալանկինի «Չայկովսկի» ֆիլմում (1969)՝ դերասան Բրունո Ֆրեյնդլիխը։

Տուրգենևի անունով են կոչել.

Տեղանվանագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական հաստատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օրլովի պետական ակադեմիական թատրոնը։
  • Իվան Տուրգենևի անվան գրադարան-ընթերցասրահը Մոսկվայում։
  • Տուրգենևի անվան ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի դպրոցը (Թուրին, Իտալիա
  • Իվան Տուրգենևի անվան հասարակական գրադարանը (Փարիզ, Ֆրանսիա
  • Տուրգենևի թանգարանը («Մումուի տուն»), Մոսկվա, Օստոժենկա փողոց, 37։
  • Տուրգենևի անվան գրականության պետական թանգարանը (ք. Օրյոլ)։
  • Տուրգենևի անվան «Սպասկոյե-Լուտովինովո» թանգարան-արգելոցը (Օրլովի մարզ)։
  • Փողոց և թանգարան՝ «Տուրգենևի ամառանոցը» Բուժիվալում, Ֆրանսիա[114]։

Հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Տուրգենևի պատվին հուշարձաններ են կանգնեցվել.

  • Մոսկվայում (Բոբրովյան նրբանցքում),
  • Սանկտ Պետերբուրգում (Իտալական փողոցում),
  • Օրյոլում.
    • Հուշարձանը Օրյոլում[115],
    • Տուրգենևի կիսանդրին «Ազնվականների բնում»[116]։

Այլ կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տուրգենևի անունն է կրում ՌԵՃ ԲԲԸ Մոսկվա-Սիմֆերոպոլ-Մոսկվա (№ 029/030) ֆիրմային գնացքը,
  • Մոսկվա-Օրյոլ-Մոսկվա (№ 33/34) գնացքը։

Տուրգենևը պատկերված է Բուլղարիայի 1978 թվականի նամականիշի վրա։

  1. Իր իսկ՝ Տուրգենևի խոսքերով, դա «բացարձակ անհեթեթ ստեղծագործություն է, կատաղի անփորձությամբ արտացոլված բայրոնյան Մանֆրեդի ստրկամիտ նմանակումը»
  2. 1847 թվական, № 1, IV բաժին, էջ 71-79
  3. Տպագրվել են 1847-1851 թվականներին. 1847-1851 թվականներին «Սովրեմեննիկում» ընդհանուր առմամբ տպագրվել է այդ շարքի 21 պատմվածք
  4. Ավելի ուշ այդ իրադարձությունները կընկնեն նրա «Մերոնք ուղարկեցին» (1874) պատմվածքի հիմքում։
  5. Պ. Վիարդոյի՝ 1847 թվականի նոյեմբերի 26-ի (դեկտեմբերի 8-ի) նամակից
  6. Կոլեգիական քարտուղար Իվան Տուրգենևը ժառանգություն ստացավ 1925 շունչ ճորտ գյուղացի
  7. Տուրգենևին որսի ժամանակ հետապնդող, խելագար կնոջ կերպարանքով սարսափելի էակի մասին մի այդպիսի պատմություն ընկել է Գի դը Մոպասանի «Սարսափ» պատմվածքի հիմքում։
  8. «Ձեր Կարմազինովը ծեր, իրեն սպառած, չարացած կնամարդ է»։
  9. Բայց ոչ այնքան ազդեցիկ, որքան Ֆեոդոր Դոստոևսկու թաղումը, որը, Ա. Կոնիի կարծիքով, Նիկոլայ Նեկրասովի և Իվան Տուրգենևի թաղման արարողություններից շատ ավելի տպավորիչ էր։
  10. Ավելի ուշ, 1864 թվականից, Մոսկվայի որսորդների միության հիմնադրման պահից, նա զբաղեցնում էր ձմեռային և ամառային որսի կարգադրողի պաշտոնը։
  11. Շներին վզակապերից կարճ շղթայով զույգերով իրար կցելը։
  12. 1981 թվականին առաջին անգամ հրապարակված «Եվրոպական արձակի վարպետները» և «Ռուս գրականությունը թարգմանություններում» դասախոսական կուրսերը, պատրաստված Ուեսլիի քոլեջի և Կորնելյան համալսարանի (որտեղ գրողը դասավանդել է 1940-1950-ական թվականներին) ուսանողների համար։
  13. Գերմանիա (1924), Հոնկոնգ (1957), Մեծ Բրիտանիա (1959), Չեխոսլովակիա (1968), Գերմանիա (ԳՖՀ) (1974), ԽՍՀՄ (1976), Իտալիա-Ֆրանսիա-Մեծ Բրիտանիա (1989), ԽՍՀՄ-Ավստրիա-Չեխոսլովակիա (1989)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Gatto E. L. Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1937.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Freeborn R. H. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Румянцева Э. М. Тургенев Иван Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1977. — Т. 26 : Тихоходки — Ульяново. — С. 327—330.
  5. 5,0 5,1 5,2 Тургенев Иван Сергеевич (ռուս.) // Большая российская энциклопедияМ.: Большая российская энциклопедия, 2004.
  6. 6,0 6,1 6,2 Gatto E. L. TURGENEV, Ivan Sergeevič (իտալ.) // Enciclopedia TreccaniIstituto dell'Enciclopedia Italiana, 1937.
  7. https://polka.academy/articles/545
  8. Лотман Л. М., 1982, էջ 120
  9. , НигилизмФилософия: Энциклопедический словарь, М., «Гардарики», 2004, էջ 1072։
  10. Лебедев Ю. В. «Тургенев». Поэты и поэзия. Библиотека русской поэзии. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11–ին-ին.
  11. 11,0 11,1 11,2 , ТургеневЛитературная энциклопедия, հ. 11, М., 1939։
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 , Тургенев Иван СергеевичБольшая советская энциклопедия, հ. 26 (3-е изд), М., 1977։
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 13,17 13,18 13,19 13,20 Тургенев, Иван Сергеевич в ЭСБЕ
  14. Назарова Л. Н. Тургенев И. С. // Лермонтовская энциклопедия / АН СССР. Ин-т рус. лит. (Пушкинский Дом); Науч.-ред. совет изд-ва «Сов. энциклопедия». - М.: Сов. энциклопедия, 1981. - С. 583-584.
  15. , Иван Сергеевич ТургеневДеятели отечественной истории. Биографический справочник, М., 1997, էջ 448։
  16. , И. С. ТургеневуПолное собрание сочинений, հ. XII. Письма (1841-1848), М., 1956, էջ 309 — 288 էջ։
  17. , Музы русских романсовСеренада на все времена: книга о русском романсе и лирической песне: Рассказы. Заметки. Впечатления, Л., 1988 — 77 էջ։
  18. , ПопИ. С. Тургенев. Полное собрание сочинений и писем в 30 т, հ. 1. Стихотворения, поэмы, статьи и рецензии, прозаические наброски 1834-1849 (2-е изд), М., 1978 — 551 էջ։
  19. 19,0 19,1 , КомментарииИ. С. Тургенев в воспоминаниях современников. В 2 т, հ. 1, М., 1983 — 425 էջ։
  20. Зайцев, 1949, էջ 80
  21. 21,0 21,1 21,2 , Комментарии: «Записки охотника»И. С. Тургенев. Полное собрание сочинений и писем в 30 т, հ. 3 (2-е изд., испр. и доп), М., 1979։
  22. , Тургенев о революционном Париже 1848 г.Литературное наследство, հ. 76. И. С. Тургенев: Новые материалы и исследования, М., 1967 — 344-345 էջ։
  23. Зайцев, 1949, էջ 92
  24. Лотман, 1979, էջ 529
  25. Лотман, 1979, էջ 530
  26. Лотман, 1979, էջ 532-533
  27. Богословский, 1961, էջ 180-181
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 28,6 И. С. Тургенев. Его жизнь и литературная деятельность.
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 29,6 29,7 Бялый Г. А., Клеман М. К., Тургенев, История русской литературы, հ. VIII. Литература шестидесятых годов. Ч. 1., 1956, էջ 398-399։
  30. , Крепостные крестьяне в русской беллетристикеВеликая реформа. Русское общество и крестьянский вопрос в прошлом и настоящем, հ. III, М., 1911, էջ 266 — 263 էջ։
  31. Зайцев, 1949, էջ 113
  32. 32,0 32,1 ЭСБЕ, Дружинин, Александр Васильевич
  33. , Н. А. Добролюбов и разрыв И. С. Тургенева с журналом «Современник»В мире Добролюбова. Сборник статей, М., 1989, էջ 575։
  34. , Гл. XII. Тургенев и Л. Толстой в Степановке. Ссора между нимиМои воспоминания, М., 1983։
  35. Недзвецкий В. А. Конфликт И. А. Гончарова и И. С. Тургенева как историко-литературная проблема // Гончаров И. А.: Материалы юбилейной гончаровской конференции 1987 года / Ред. Н. Б. Шарыгина. - Ульяновск: Симбирская книга, 1992. - С. 72.
  36. 36,0 36,1 Ерофеева-Литвинская Е. (2013 թ․ նոյեմբերի 9). «Откровение о России». Министерство культуры РФ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18–ին-ին.
  37. , И. С. Тургенев и Жюль Верн, Тургеневские чтения (4), М., 2009, էջ 414 — 242 էջ։
  38. Борьба за троглодитов // Простор.
  39. ««Закуски охотника», Тургенев знал в еде толк». Коллекция: русская и зарубежная литература для школы. Министерство образования и науки РФ. 2004 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18–ին-ին.
  40. , Полине ВиардоИ. С. Тургенев. Письма в 18 т. Письма (1866 - июнь 1867), հ. 7 (2-е изд), М., 1990, էջ 237 — 176-177 էջ։
  41. , Переписка с А. В. Головниным (1877-1881)Литературное наследство, հ. 73/2. Из парижского архива И. С. Тургенева, М., 1964, էջ 508 — 5 էջ։
  42. , Смена поколенийТургенев, М., 1990, էջ 608։
  43. Тургенев, ПССиП в 28 т., 1960-1968, Письма. Т. XI, էջ 144
  44. Кононов Н. К. Имение И. С. Тургенева в Топках в пореформенные годы (1861-1880) // Образование и общество : журнал. — Орёл Արխիվացված է 2013 թ․ նոյեմբերի 22 սկզբնաղբյուրից:
  45. Толстой и Тургенев // Смена. Արխիվացված է 2013 թ․ նոյեմբերի 20 սկզբնաղբյուրից:
  46. Несчастливец Тургенев // Независимая газета.
  47. Достоевский, Собр. соч., 30 т., 1972-1990, Т. XII. «Бесы», էջ 226.
  48. Прозаические отношения писателей // Экспресс-газета.
  49. Достоевский, Собр. соч., 30 т., 1972-1990, Т. XXVIII. Кн. I. Письмо к М. М. Достоевскому от 9 мая 1859 г., էջ 325
  50. Буданова Н. Ф. и др. (13 дек. 2007). «Русская виртуальная библиотека». Комментарий к роману Ф. М. Достоевского «Бесы». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
  51. Тургенев, ПССиП в 28 т., 1960-1968, Письма. Т. XIII. Кн. вторая, էջ 49
  52. Маркович, 1990, էջ 326
  53. 53,0 53,1 53,2 53,3 53,4 Смерть Тургенева. 1883-1923, Пг., 1923, էջ 88։
  54. Зайцев, 1949, էջ 257
  55. «Из медицинского заключения». День памяти И.С. Тургенева. Проект Turgenev.org.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27–ին-ին.
  56. Загадка мозга Тургенева // Наука и жизнь. — М.
  57. Кузина С. (2010 թ․ հուլիսի 22). «От веса мозга зависит вес в обществе». Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30–ին-ին.
  58. Записки революционера, Л., 1933, էջ 368. — 10300 հատ։
  59. 59,0 59,1 59,2 , Похороны ТургеневаСобрание сочинений в восьми томах., հ. 8, М., 1968, էջ 696 — 385-386 էջ. — 70000 հատ։
  60. 60,0 60,1 60,2 60,3 60,4 Казарина К. (2013 թ․ նոյեմբերի 8). «Четыре возлюбленные писателя Ивана Тургенева». Культура. Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29–ին-ին.
  61. Бондарева Ю. (2013 թ․ սեպտեմբերի 3). «7 интересных фактов о жизни писателя Ивана Тургенева». Культура. Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4–ին-ին.
  62. 62,0 62,1 62,2 62,3 62,4 Тургенев с нами. Отец и дочь // Орловский вестник. Արխիվացված է 2013 թ․ նոյեմբերի 30 սկզբնաղբյուրից:
  63. 63,0 63,1 Премухино Бакуниных. Отцы и дети // Наше наследие. — М. — Էջ  149-156. — ISSN 0234-1395.
  64. Кийко Е. И. (2010-2014 г.). «Российская виртуальная библиотека». Комментарии к роману «Дым». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  65. Подсвирова Л.Ф. (2013-2014). «Лев Толстой». Мария Николаевна Толстая. Государственный музей Л. Н. Толстого. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  66. Яруцкий Л. Д. (2011). «Старый Мариуполь. История Мариуполя». Вдова Бориса Савинкова жила и умерла в Мариуполе. Игуан Медиа. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
  67. Дунаев М. И., Глава VIII. Иван Сергеевич Тургенев, Вера в горниле Сомнений, М., 2002, էջ 539 — 69 էջ։
  68. «Орловская правда: И.С. Тургенев и его дочь Полина». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  69. 69,00 69,01 69,02 69,03 69,04 69,05 69,06 69,07 69,08 69,09 Филюшкина О. В. (2005). «В отъезжих полях». Государственный мемориальный и природный музей-заповедник «Спасское-Лутовиново». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7–ին-ին.
  70. 70,0 70,1 70,2 70,3 Русские писатели-охотники. И. С. Тургенев // Охота и охотничье хозяйство. — М. Արխիվացված է 2013 թ․ դեկտեմբերի 7 սկզբնաղբյուրից:
  71. 71,0 71,1 71,2 71,3 Был он страстным охотником // Охота. — М. Արխիվացված է 2013 թ․ դեկտեմբերի 7 սկզբնաղբյուրից:
  72. Достоевский, Собр. соч., 30 т., 1972-1990, Том XXVI, էջ 442
  73. 73,0 73,1 73,2 73,3 , Глава седьмая. Иван Сергеевич Тургенев. (1818-1883 г.)История русской литературы XIX века, հ. III, М., 1911, էջ 504 — 278-279 էջ։
  74. Иван Тургенев. — М. — ISBN {{{isbn}}}.
  75. «Лесков, Артур Бенни и подпольное движение начала 1860-х годов». О реальной основе «Некуда» и «Загадочного человека». // Литературное наследство. — М. — Т. 101. — Էջ  615-637. — ISBN {{{isbn}}}.
  76. Ընտիր երկեր։ [Վեպեր։ Պատմվածքներ։ Արձակ բանաստեղծություններ] / Ի.Ս. Տուրգենև; Կազմ. և խմբ.՝ Հ. Ֆելեքյան; Թարգմ.՝ Եր. Ղազարյան և ուրիշ. - Երևան։ Սովետական գրող, 1985. - 735 էջ։
  77. Ընտիր երկեր / Ի. Ս. Տուրգենև. - Երևան։ Հայպետհրատ, 1951. - 416 էջ. ; 20 սմ. - (Ռուս դասականների գրադարան), Երեք պատկեր - Երեք հանդիպում - Իջևան - Անդորր - Յակով Պասինկով - Ուղևորություն դեպի Պոլեսյե - Բրիգադիր - Տափաստանային Լիր արքա - Պունին և Բաբուրին - Հաղթանակող սիրո երգը
  78. Ծուխ։ Վեպ / Ի.Ս. Տուրգենև; Թարգմ.՝ Հ. Հարությունյան; Խմբ.՝ Գ. Վիրապյան. - Երևան։ Հայպետհրատ, 1963. - 231 էջ։
  79. Գարնանային ջրեր։ [Վիպակ] / Ի.Ս. Տուրգենև; Թարգմ.՝ Լ. Դանիելյան; Խմբ.՝ Գ.Վ. Վիրապյան. - Երևան։ Հայաստան, 1972. - 230 էջ ; 17 սմ. Տողատ. ծանոթագր. Դանիելյան, Լ. թարգմ. Վիրապյան, Գևորգ Վահանի, 1917-1977 խմբ.
  80. Манн Ю. В. (1967). «Фундаментальная электронная библиотека». «Лишний человек» // Краткая литературная энциклопедия. Сов. энцикл., 1962-1978. էջեր Стр. 400-402. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  81. 81,0 81,1 Лаврецкий И. М. Френкель (1931). «Электронная библиотека научно-образовательной, финансовой и художественной литературы». Литературная энциклопедия: «Лишние люди». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  82. 82,0 82,1 82,2 Тихомиров В. Н. «Электронная библиотека научно-образовательной, финансовой и художественной литературы». «Лишние люди» в произведениях И. С. Тургенева и А. П. Чехова. Запорожский национальный университет. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  83. 83,0 83,1 83,2 Гроссман Л. П. (1928). «Библиотека Максима Мошкова». Театр Тургенева. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  84. «Старый Дом». Иван Тургенев «Вешние воды» 1992 г. Народный студенческий театр «Старый Дом». 2013. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  85. «Городской драматический театр». Иван Сергеевич Тургенев: «Месяц в деревне». МАУ «Городской драматический театр», г. Нижневартовск. 2011-2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  86. «bileter.ru». Театр им. Ленсовета. Спектакль «Все мы прекрасные люди». Информационный портал «Дирекции театрально-зрелищных касс». 1913. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  87. Раппих Х., Тургенев и Боденштедт, Литературное наследство, հ. 73: Из парижского архива И. С. Тургенева. Книга вторая: Из неизданной переписки, М., 1964, էջ 342, 344 — 505 էջ։
  88. Кара-Мурза А. А. (2011 թ․ հունիսի 23). «Либералы России. Почему забыты их имена?». ООО «Большое Радио», Москва. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8–ին-ին.
  89. Чуковский, 1968
  90. Айхенвальд Ю. И. (1906). «Тургенев». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  91. Мостовская Н. Н. (12.2005). «Русский писатель И. С. Тургенев». Тургенев в восприятии Д.С. Мережковского. «Спасский вестник». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  92. 92,0 92,1 Лики творчества (2-е издание), Л., 1989, էջ 848 — 67, 493, 576 էջ. — 50000 հատ։
  93. Михайлов О. «ПОСЛЕДНИЙ... Борис Константинович Зайцев». «Литературная Россия». № 15. 12.04.2002. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  94. , Повести и рассказы 1907–1914. Комментарии А. БаборекоСобрание сочинений в шести томах., հ. III, М., 1987. — 400 000 հատ։
  95. Степун Ф. А. (1934). «Издательский дом «Первое сентября»». Литературные заметки: И. А. Бунин (По поводу «Митиной любви»). «Современные записки». № 54. С. 197–211. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  96. М. И. Калинин о литературе, Л., 1949 — 78 էջ։
  97. Лекция А. В. Луначарского о Тургеневе // Русская литература. — М. Արխիվացված է 2014 թ․ հունվարի 1 սկզբնաղբյուրից:
  98. , Глава третья. И. С. ТургеневИстория русской литературы. В 4-х томах, հ. 3. Расцвет реализма, Л., «Наука», 1982, էջ 877։
  99. Маркович, 1990, էջ 316
  100. Поспелов Г. Н., Значение творчества Тургенева, История русской литературы ХIХ века, М., 1972։
  101. Аникин Г. В., Михальская Н. П., Джон Голсуорси, 1985, էջ 339-351։
  102. Вулф В., Романы Тургенева, Избранное, М., 1989, էջ 560։
  103. В. Набоков, Лекции по русской литературе: Чехов, Достоевский, Гоголь, Горький, Толстой, Тургенев // Philologica. — Т. 3. — Էջ  385-386. — ISSN 0201-968X. Արխիվացված է 2014 թ․ հունվարի 18 սկզբնաղբյուրից:
  104. Гильдина А. М. «Уроки Тургенева. Идея "локальности" и "национального ядра" в выборе материала». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  105. Сохряков Ю. И., О мировом значении русской классической литературы XIX века, Художественные открытия русских писателей, М., 1990, էջ 208. — 100000 հատ։
  106. «Музей Тургенева». Орловский Государственный литературный музей И.С. Тургенева. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  107. Буживаль, Ивану Тургеневу... // Литературная газета. Արխիվացված է 2014 թ․ հունվարի 8 սկզբնաղբյուրից:
  108. «Русский писатель И. С. Тургенев». Иван Сергеевич Тургенев. Жизнь. Искусство. Время. 2002-2011. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  109. «Вокруг ТВ. Энциклопедия ТВ». Владимир Симонов. ООО "Вокруг ТВ". 2009-2013 г. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  110. 110,0 110,1 110,2 110,3 110,4 110,5 Чернов Н. М. «Тургенев в Москве». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27–ին-ին.
  111. 111,0 111,1 111,2 111,3 , Тургенев Иван СергеевичМосква. Энциклопедический справочник, М., 1992։
  112. Басманов А. Е.։
  113. Чернов Н. М. «"Муму" - групповой портрет с барыней». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29–ին-ին.
  114. «Музеи И.С.Тургенева». Проект «Русский писатель И.С. Тургенев». 2013 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26–ին-ին.
  115. «Памятник в Орле». Turgenev.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30–ին-ին.
  116. «Бюст Тургенева на «Дворянском гнезде», Орёл». Turgenev.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30–ին-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Белоголовый Н. А., Кое-что о болезни И. С. Тургенева, Воспоминания и другие статьи, М., 1897, էջ 725։
  • Генералова Н. П., И. С. Тургенев: Россия и Европа. Из истории русско-европейских литературных и общественных отношений, СПб., 2003, էջ 584։
  • Гершензон М. О. Мечта и мысль И. С. Тургенева. - М.: Товарищество «Книгоиздательство писателей в Москве», 1919. - 170 с.
  • Дессе Р., Сумерки любви. Путешествия с Тургеневым, М., «Текст», 2009, էջ 317։
  • Достоевский Ф. М. Полное собрание сочинений в 30 т. (33 кн.) / В. Г. Базанов, Ф. Я. Прийма, Г. М. Фридлендер и др. — «Наука», Ленинградское отделение.
  • Житова В. Н. Воспоминания о семье И.С. Тургенева / Редакция текста, вступительная статья и комментарии Т. Н. Волковой.. — Тула: Тульское книжное издательство, 1961. — 175 с. — 60 000 экз.
  • Зайцев Б. К., Жизнь Тургенева, Париж, 1949, էջ 262։
  • Клеман М. К. Летопись жизни и творчества И. С. Тургенева. М.; Л., 1934
  • Коровин В. Л. Тургенев, Иван Сергеевич // Энциклопедия Кругосвет
  • Летопись жизни и творчества И. С. Тургенева (1818-1858) / Сост. Никитина Н. С, СПб., 1995.
  • Лотман Л. М., Драматургия И. С. Тургенева, И. С. Тургенев. Полное собрание сочинений и писем в 30 т., հ. 2 (2-е издание), М., 1979 — 529-560 էջ։
  • Лотман Л. М., И. С. Тургенев, Расцвет реализма, հ. 3, Л., 1982 — 120-159 էջ։
  • Маркович В. М., Ч. 2 : М-Я / Тургенев, Иван Сергеевич, Русские писатели : Библиографический словарь. В 2 ч., М., «Просвещение», 1990, էջ 448 — 314-326 էջ։
  • Недзвецкий В. А., Пустовойт П. Г., Полтавец Е. Ю., И. С. Тургенев. В помощь преподавателям, старшеклассникам и абитуриентам, М., 2000, էջ 109։
  • Полякова Л. И. Повести И. С. Тургенева 70-х годов. — К.: Наукова думка, 1983. — 189 с.
  • Румянцева Э. М., Тургенев Иван Сергеевич, Большая советская энциклопедия, հ. 26 (3-е), М., 1977։
  • Тургенев и его время: Сборник / Под ред. Н. Л. Бродского. — М.: Госиздат, 1923. — 324 с. — 5000 экз.
  • И. С. Тургенев: Материалы и исследования: Сборник / Под ред. Н. Л. Бродского. — Орёл, 1940.
  • , И. С. Тургенев: Новые материалы и исследования, հ. 76, М., 1967, էջ 791։
  • Чернов Н. М., Провинциальный Тургенев, М., 2003, էջ 425։
  • Шаталов С. Е. Художественный мир И. С. Тургенева / Отв. ред. У. А. Гуральник. Институт мировой литературы им. А. М. Горького АН СССР. — М.: Наука, 1979. — 312 с. — 17 000 экз.

«Հրաշալի մարդկանց կյանքը» շարք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Богословский Н. В. Тургенев / Н. Богословский. — 1-е издание. — М.: Молодая гвардия, 1959. — 416 с. — (Жизнь замечательных людей). — 90 000 экз.
  • Богословский Н. В. Тургенев / Под ред. Г. Е. Померанцевой. — 2-е издание. — М., 1961. — 416 с. — (Жизнь замечательных людей). — 80 000 экз.
  • Богословский Н. В. Тургенев / Н. Богословский. — 3-е издание. — М., 1964. — 416 с. — (Жизнь замечательных людей). — 100 000 экз.
  • Лебедев Ю. В. Тургенев / Юрий Лебедев. — М., 1990. — 608, с. — (Жизнь замечательных людей. Вып. 706). — 200 000 экз. — ISBN 5-235-00789-1

Երկերի ժողովածու

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Тургенев И. С., Собрание сочинений в 11 томах, М., 1949։
  • Тургенев И. С., Собрание сочинений в 12 томах, М., 1953-1958։
  • Тургенев И. С., Собрание сочинений в 15 томах, Л., 1960-1965։
  • Полное собрание сочинений и писем в двадцати восьми томах, М. - Л., 1960-1968։
    • Сочинения в пятнадцати томах, М. - Л., 1960-1968։
    • Письма в тринадцати томах, М. - Л., 1960-1968։
  • Тургенев И. С., Собрание сочинений в 10 томах, М., 1961-1962։
  • Тургенев И. С., Сочинения в 12 томах, М., 1978-1986։
  • Тургенев И. С., Собрание сочинений в 12 томах, М., «Художественная литература», 1975-1979։
  • Полное собрание сочинений и писем в тридцати томах, М., 1978-наст время։
    • Художественные произведения в двенадцати томах, М., 1978-1986։
    • Письма в восемнадцати томах, М., 1982-наст. время։
  • Тургенев И. С., Собрание сочинений в 5 томах, М., 1994։
  • Тургенев И. С., Собрание сочинений в 15 томах, М., «Терра», 1998։
  • Тургенев И. С., Собрание сочинений в 6 томах, М., 2011։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Իվան Տուրգենև հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Տուրգենև» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Տուրգենև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Տուրգենև» հոդվածին։