Յակով Պոլոնսկի
Յակով Պոլոնսկի Яков Полонский | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1819[1][2] կամ դեկտեմբերի 19, 1819 |
Ծննդավայր | Ռյազան, Ռուսական կայսրություն[1][3][4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 30, 1898[1][2][4][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][3] |
Գերեզման | Ryazan kremli[5] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և լիբրետիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Պարգևներ | |
Ամուսին | Josephine Antonovna Rulman?[4] |
Yakov Polonsky Վիքիպահեստում |
Յակով Պետրովիչ Պոլոնսկի (դեկտեմբերի 18, 1819[1][2] կամ դեկտեմբերի 19, 1819, Ռյազան, Ռուսական կայսրություն[1][3][4] - հոկտեմբերի 30, 1898[1][2][4][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][3], թաղված է Ռյազանում), ռուս բանաստեղծ։
Կյանքը և գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1844)։ Մոսկվայում բարեկամացել է Պ․ Չաադաևի, Ա․ Գերցենի, Վ․ Բելինսկու, Ն․ Գոգոլի, Ի․ Տուրգենևի, Ա․ Ֆետի հետ։ 1844 թվականին լույս է տեսել Յակով Պոլոնսկու առաջին ժողովածուն՝ «Գամմաները», այնուհետև՝ «Բանաստեղծություններ 1845»-ը, որը հստակ աշխարհայացքի բացակայության պատճառով քննադատվել է Բելինսկու կողմից։ 1846-1851 թվականներին Յակով Պոլոնսկին ապրել է Թիֆլիսում, որտեղ հրատարակվել են նրա «Մազանդար» (1849) և «Մի քանի բանաստեղծություն» (1851) ժողովածուները, 1851 թվականից ապրել է Պետերբուրգում։ 1859-1860 թվականներին խմբագրել է «Ռուսկոյե սլովո» («Русское слово») ամսագիրը։ Ծառայել է արտասահմանյան գրաքննության կոմիտեում, մամուլի գործերի գլխավոր վարչության խորհրդում (1860-1896)։ 19-րդ դարի 60-ական թվականներին հասարակական ուժերի սահմանազատման շրջանում Յակով Պոլոնսկին եղել է պայքարից հեռու։ Արձագանքելով երկրի հասարակական-քաղաղաքական իրադարձություններին նա մնացել է քնարական բանաստեղծ, որի պոեզիայի կենտրոնում մարդու ներաշխարհն է («Դրոշմվածքներ», 1866, «Խրձեր», 1871, «Աշնանացան արտեր», 1876)։ 1878 թվականին կարեկցալից ոտանավոր է նվիրել Վ․ Զասուլիչին («Կալանավորուհին»)։ 1880-1890-ական թվականներին Յակով Պոլոնսկու ստեղծագործության մեջ հայտնվել են կրոնամիստիկական տրամադրություններ, մահվան մոտիվներ («Երեկոյան ղողանջ», 1890)։ Որպես նուրբ քնարերգու, Յակով Պոլոնսկին նկատելի հետք է թողել ռուսական պոեզիայում։ Նա մշակել է նաև ռոմանսի ժանրը։ Նրա շատ բանաստեղծությունների համար երաժշտություն են գրել Պ․ Չայկովսկին, Ա․ Ռուբինշտեյնը, Ս․ Ռախմանինովը և ուրիշներ։
Կապը հայկական մշակույթի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յակով Պոլոնսկու գործունեությունը 19-րդ դարի կեսերին սերտորեն առնչվել է վրաց և հայ մշակույթների հետ։ Նրա հայրը 1830-ական թվականներին իշխան Բեհբութովի մոտ եղել է հատուկ հանձնարարությունների պետական պաշտոնյա՝ Երևանի մարզում։ Հոր պատմածների տպավորության տակ դեռևս 1841 թվականին գրել է «Արարատ» բանաստեղծությունը։ Եղել է Հայաստանում։ Հայտնի են նրա «Մի սպասիր», «Կովկասից վերադառնալիս» բանաստեղծությունները՝ նվիրված հայ գեղեցկուհի Սոֆյա Գուլգազին, որը նաև «Թիֆլիսյան խրճիթներ» պատմվածքի և «Դարեջան» պատմական դրամայի կերպարների նախատիպն է։ Լինելով լավ նկարիչ, Յակով Պոլոնսկին ստեղծել է Սոֆյայի դիմանկարը։ Թիֆլիսում մտերմացել է Գ․ Ախվերդյանի հետ, նրա օգնությամբ գրել է «Սայաթ-Նովա» («Кавказ», 1851, N 1, 2) պատմագեղարվեստական ակնարկը, որտեղ տվել է Սայաթ-Նովայի երգերի ռուսերեն առաջին թարգմանությունները (արձակ)։ Բանաստեղծություն է նվիրել հայ մեծ երգչին։ Պետերբուրգում ծանոթացել է Ռ․ Պատկանյանի, մտերմական կապերի մեջ եղել Հ․ Այվազովսկու, գրական-դրամատիկական ընկերության նախագահ Պ․ Իսակովի, Ս․ Աբամելիք-Լազարեի հետ։ Յակով Պոլոնսկու «Բեդան՝ քարոզիչ» բանաստեղծության հիման վրա Ա․ Սպենդիարյանը գրել է «Լեգենդ» հայտնի գործը, որն առաջին անգամ կատարվել է Պետերբուրգում, 1909 թվականին՝ բանաստեղծի հիշատակին նվիրված երեկոյին։ «Մշակ» թերթում, «Տարազ», «Հուշարար» և այլ պարբերականներում տպագրվել են Յակով Պոլոնսկու բանաստեղծությունները՝ Ա․ Ծատուրյանի և այլոց թարգմանությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Полоцкая Э. А. Полонский // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 5.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Полонский Яков Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Соловьев В. Полонский, Яков Петрович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1898. — Т. XXIV. — С. 361—363.
- ↑ http://culture62.ru/?object=могила-полонского-якова-петровича-1819-1898
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Полонский Яков Петрович
- Полонский Яков. Стихотворения
- И.Фунт к 195-летию ровесника Золотого века Я.Полонского Արխիվացված 2014-12-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակով Պոլոնսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 365)։ |
- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- 1819 ծնունդներ
- Դեկտեմբերի 19 ծնունդներ
- Ռյազան քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 30 մահեր
- 1898 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս բանաստեղծներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Ռուս գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով