Պյոտր Չաադաև
![]() | |
Ծնվել է | մայիսի 27 (հունիսի 7), 1794 Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 14 (26), 1856 (61 տարեկան) Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | փիլիսոփա և քաղաքական գործիչ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Մոսկվայի կայսերական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Ազդվել է | Ֆրիդրիխ Շելինգ |
Պարգևներ | Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան, Արժանիքների շքանշան և Kulm Cross? |
Հայր | Yakov Petrovich Chaadayev? |
Մայր | Nataliya Mikhailovna Shcherbatova? |
Ներշնչվել է
| |
Pyotr Chaadayev Վիքիպահեստում |
Պյոտր Յակովլևիչ Չաադաև (մայիսի 27 (հունիսի 7), 1794, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 14 (26), 1856, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս մտածող, հրապարակախոս։
Ծնվել է ազնվական ընտանիքում։ 1808-1811 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանում։ Մասնակցել է 1812 թվականի Հայրենական պատերազմին և ռուսական բանակի 1813-1814 թվականների արտասահմանյան արշավանքներին։ 1816 թվականից Ալեքսանդր Պուշկինի մտերիմ բարեկամն էր 1819 թվականից դեկաբրիստների գաղտնի ընկերությունների անդամ էր։ 1823 թվականին մեկնել է արտասահման (եղել է Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում), ծանոթացել է Ֆ․ Շևինգի, Ֆ․ Լամեննեի հետ, որոնց կրոնափիլիսոփայական հայացքները խորապես ազդել են Չադաևի վրա։ 1882 թվականին վերադարձել է Ռուսաստան։ 1829-1831 թվականներին գրել է «Նամակներ պատմության փիլիսոփայության մասին» (ֆրանս․, հայտնի է «Փիլիսոփայական նամակներ» անվամբ) երկը, որտեղ քննադատել է ռուսական ինքնակալությունը, ճորտատիրությունը։ Նամակներից առաջինի հրապարակման (1836 թվականի) համար (որն առաջացրել է իշխանությունների դժգոհությունը) «Տելեսկոպ» ամսագիրը փակվել է, իսկ Չաադաևը հայտարարվել խելագար և ընդմիշտ զրկվել հրատարակվելու իրավունքից։ «Խելագարի ջատագովություն» (1837 թվականի) երկում Չ․ հույս է հայտնել Ռուսաստանի պատմական ապագայի նկատմամբ։ Չադարին մեծապես ազդել է արևմտականների և սլավոնաֆիլների վրա, նպաստել Ա․ Գերցենի, Վ․ Բելինսկու, Մ․ Բակունինի, Յու․ Աամարինի, Կ․ Կավելինի և ուրիշների հոգևոր ձևավորմանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118624261 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Соч․ и письма, под ред․ М․ Гершензона, т․ 1—2, М․, 1913—1914․ Лебедев А․ А․, Чаадаев, М․, 1965․
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 656)։ ![]() |