Ֆրիդրիխ Շելինգ Friedrich Schelling |
|---|
 |
| Ծնվել է | հունվարի 27, 1775(1775-01-27)[1][2][3][…] Լեոնբերգ, Բյոբլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4] |
|---|
| Մահացել է | օգոստոսի 20, 1854(1854-08-20)[1][2][3][…] (79 տարեկան) Բադ Ռագաց, Sarganserland Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա[4] |
|---|
| Քաղաքացիություն | Վյուրտեմբերգի թագավորություն և Շվեյցարիա |
|---|
| Դավանանք | լյութերականություն |
|---|
| Ուղղություն | գերմանական իդեալիզմ |
|---|
| Մասնագիտություն | փիլիսոփա, համալսարանի դասախոս, գրող և լիբրետիստ |
|---|
| Հաստատություն(ներ) | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, JMU, Ենայի համալսարան, HU Berlin և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան |
|---|
| Գործունեության ոլորտ | Բնափիլիսոփայություն, բնագիտություն, էսթետիկա, մետաֆիզիկա և իմացաբանություն |
|---|
| Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
|---|
| Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
|---|
| Ալմա մատեր | Q131826027?, Թյուբինգենի համալսարան, Լայպցիգի համալսարան, Tübinger Stift? և Q137643128? (1786) |
|---|
| Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][5] |
|---|
| Եղել է գիտական ղեկավար | Ludwig Wihl? և Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել[6] |
|---|
| Ազդվել է | Պլատոն, Ջորդանո Բրունո, Յակոբ Բյոմե, Բենեդիկտ Սպինոզա, Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ, Իմանուիլ Կանտ, Ժան Ռոբինե, Friedrich Heinrich Jacobi?, Յոհան Գոթֆրիդ Հերդեր, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե, Ֆրիդրիխ Հյոլդեռլին և Յոհան Գոտլիբ Ֆիխտե |
|---|
| Պարգևներ |  և  |
|---|
| Ամուսին(ներ) | Պաուլինե Գոտտեր[4] և Կարոլինա Շելինգ[4] |
|---|
| Երեխա(ներ) | Կլարա Վայց, Hermann Schelling?[4], Julie von Eichhorn?, Carl Friedrich August Schelling?[4] և Paul Heinrich Joseph Schelling? |
|---|
| Հայր | Joseph Friedrich Schelling?[4] |
|---|
| Մայր | Gottliebin Maria Schelling?[4] |
|---|
| Ուսուցիչ | Յոհան Գոտլիբ Ֆիխտե, Ludwig Joseph Uhland?, Gottlob Christian Storr?, Johann Friedrich LeBret?, Johann Friedrich Flatt? և Christian Friedrich von Schnurrer? |
|---|
| Աշակերտներ | Ֆելիքս Ռավեսսոն և Johann Erich Berger? |
|---|
Ներշնչվել է
- Պլատոն, Ջորդանո Բրունո, Յակոբ Բյոմե, Բենեդիկտ Սպինոզա, Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ, Իմանուիլ Կանտ, Ժան Ռոբինե, Friedrich Heinrich Jacobi?, Յոհան Գոթֆրիդ Հերդեր, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե, Ֆրիդրիխ Հյոլդեռլին և Յոհան Գոտլիբ Ֆիխտե
|
Ստորագրություն
 |
Friedrich Wilhelm Schelling Վիքիպահեստում |
Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ ֆոն Շելինգ (գերմ.՝ Friedrich Wilhelm Joseph von Schelling, հունվարի 27, 1775(1775-01-27)[1][2][3][…], Լեոնբերգ, Բյոբլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4] - օգոստոսի 20, 1854(1854-08-20)[1][2][3][…], Բադ Ռագաց, Sarganserland Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա[4]), գերմանացի փիլիսոփա, գերմանական իդեալիզմի ներկայացուցիչ։
Ավարտել է Թյուբինգենի աստվածաբանական ինստիտուտը։ Բարեկամական կապեր է պահպանել Յոհան Գյոթեի, Յոհան Ֆիխտեի, Յոհան Շիլլերի, Ֆրիդրիխ Շլեգելի հետ։ Ենայի (1798-1803), Էռլանգենի (1820-1826), Մյունխենի (1827-1841), Բեռլինի (1841 թվականից) համալսարանների պրոֆեսոր, 1806 թվականից՝ Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի գլխավոր քարտուղարը։ Եղել է Բավարիայի Մաքսիմիլիան 2 թագավորի դաստիարակը։
Շելինգի փիլիսոփայական զարգացման առաջին շրջանում նկատելի է Ֆիխտեի ազդեցությունը, որը հատկապես զգացվում է նրա «Ես-ի մասին որպես փիլիսոփայության սկզբունքի կամ անպայմանականի մասին մարդկային գիտելիքում» (1795) երկում, որում զարգացնում է Ֆիխտեի ուսմունքը աշխարհը կառուցող գործուն սուբյեկտի մասին։ Ֆիխտեի հաղթահարումը սկսվում է Շելինգի բնափիլիսոփայական աշխատություններով («Բնության փիլիսոփայության գաղափարները», 1797, «Համաշխարհային հոգու մասին», 1798 ևս), որոնցում նա անցնում է օբյեկտիվ տեսակետին և բնությունը դիտում է որպես իրերի անգիտակից բանականությունից գիտակցության ի հայտ գալու պրոցես։ Երկրորդ շըրջանում, ի տարբերություն նախորդի, Շելինգը ջանում է բացատրել անցումը սուբյեկտիվից օբյեկտիվին («Տրանսցենդենտալ իդեալիզմի համակարգ», 1800)։ Այդ անցումը, որն անհնար է բանախոհության համար՝ նրան հատուկ տրամաբանական ձևերով, իրականանում է «ինտելեկտուալ ինտուիցիայի» միջոցով, որի բարձրագույն արտահայտությունը Շելինգը ռոմանտիկների նման տեսնում է արվեստի մեջ։ Այդ պատճառով գեղագիտությունը Շելինգի համար ոչ թե մասնավոր գիտակարգ է, այլ ընդհանրապես ճանաչողության բարձրագույն օրգանոնը, որը պսակում է տրանսցենդենտալ իդեալիզմի համակարգը (տես նաև «Արվեստի Փիլիսոփայությունը» դասընթացը՝ կարդացված 1802-03 թթ., հրատարակվել է 1907)։
Բնափիլիսոփայությունն ու տրանսցենդենտալ իդեալիզմը կապակցվում են նույնության Փիլիսոփայության մեջ («Փիլիսոփայության իմ համակարգի շարադրանքը», 1801)։ Համաշխարհային երևույթների հիմքում, ըստ Շելինգի, ընկած է բացարձակ բանականությունը կամ ոգու և բնության միասնությունը, որը ինքնաճանաչման պրոցեսում երկատվում է սուբյեկտիվ և օբյեկտիվ նախասկիզբների բևեռայնության, որոնք նոր միացում են որոնում։ Այսպիսով, Շելինգի հիմնավորում է «երկմիասնական իդեալ-ռեալիզմ», որը հանգեցնում է նրան սկզբում ազատության պրոբլեմին («Փիլիսոփայական հետազոտություններ մարդկային ազատության էության մասին», 1809), ապա՝ «հայտնության Փիլիսոփայությանը»։ Այստեղ Շելինգը, հեռանալով իմաստասիրման ավանդական եղանակից, մշակում է թեոսոֆիայի համակարգ, որը կազմված է «առասպելաբանության փիլիսոփայությունից և «հայտնության փիլիսոփայությունից»։ Առասպելաբանությունը, ըստ Շելինգի, ունի օբյեկտիվ նշանակություն համընկնում է աստվածարարման պրոցեսի հեա․ այդ պատճառով առասպելի այլաբանական և վերլուծական մեկնաբանությունը պետք է փոխարինվի դրանց ներքին վերապրումով ու համադրական ըմբռնումով։ Այս կերպ հասկացված առասպելաբանությունը դառնում է հայտնություն կամ աշխարհի սրբագործված պատմություն՝ որպես Աստվածության լքում և վերադարձ դեպի Աստվածությունը քրիստոնեության մեջ։ Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը բարձր են գնահատել Շելինգի բնափիլիսոփայության դիալեկտիկան և զարգացման ուսմունքը, միաժամանակ քննադատել «պոզիտիվ փիլիսոփայությունը»՝ դրա մեջ տեսնելով Շելինգի դավաճանությունը իր փիլիսոփայական անցյալին։ Վաղ շրջանի Շելինգի ազդեցությունը նկատելի է Գ․ Հեգելի ուսմունքում։ Նրա բնափիլիսոփայությունը նպաստել է Լ․ Օկենի, Հ․ Ստեֆենսի, Հ․ Էրստեդի հայացքների ձևավորմանը, արժանացել Գյոթեի բարձր գնահատականին։ Առասպելաբանության տեսությունը, որի սկզբնավորողը, ըստ էության, Շելինգն է, հզոր խթան է եղել է․ Կասիրերի առասպելաբանական ըմբռնման ստեղծման համար։ Նրա ազդեցությունն ակնհայտ է Կ․ Յունգի «խորքային հոգեբանության» մեջ և Ա․ Ֆ․ Լոսևի 1820-ական թվականների աշխատություններում։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
| |
|---|
| | Թեմատիկ կայքեր | |
|---|
| | Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 476)։
|