Յոհան Գոթլիբ Ֆիխտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Յոհան Գոթլիբ Ֆիխտե
Johann Gottlieb Fichte
Johann Gottlieb Fichte.jpg
Ծնվել էմայիսի 19, 1762(1762-05-19)[1][2][3][…] Ռամենաու, Bautzen District, Սաքսոնիա[4]
Մահացել էհունվարի 27, 1814(1814-01-27)[1][3][5][…] (51 տարեկան), հունվարի 29, 1814(1814-01-29)[6] (51 տարեկան) կամ 1814[7] Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]
բնական մահով
ԳերեզմանԴորթեենշտադտի գերեզմանատուն
ՔաղաքացիությունԳերմանիա
Ուղղությունգերմանական իդեալիզմ և Գերմանական ռոմանտիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի դասախոս և գրող
Հաստատություն(ներ)Ենայի համալսարան, Բեռլինի համալսարան, HU Berlin և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԵնայի համալսարան, Լայպցիգի համալսարան, Քյոնիգսբերգի համալսարան[8] և Պֆորտայի ցամաքային դպրոց
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Գիտական ղեկավարԻմանուիլ Կանտ
Ազդվել էԿառլ Ռեյնգոլդ, Salomon Maimon?, Ժան Ժակ Ռուսո, Իմանուիլ Կանտ, Բենեդիկտ Սպինոզա և Ռոզո
Ամուսին(ներ)Johanna Rahn?[9][10]
ՈւսուցիչChristian Friedrich Petzold?, Friedrich August Wilhelm Wenck?, Franz Volkmar Reinhard?, Ernst Platner?, Johann August Heinrich Ulrich? և Իմանուիլ Կանտ
ԱշակերտներՖրիդրիխ Շելինգ և Johann Erich Berger?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Johann Gottlieb Fichte Վիքիպահեստում

Յոհան Գոթլիբ Ֆիխտե (գերմ.՝ Johann Gottlieb Fichte, մայիսի 19, 1762(1762-05-19)[1][2][3][…], Ռամենաու, Bautzen District, Սաքսոնիա[4] - հունվարի 27, 1814(1814-01-27)[1][3][5][…], հունվարի 29, 1814(1814-01-29)[6] կամ 1814[7], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]), գերմանացի փիլիսոփա և հասարակական գործիչ, գերմանական դասական իդեալիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Սովորել է Ենայի և Լայպցիգի համալսարաններում։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ազդեցությամբ աշխատություն է գրել ի պաշտպանություն մտքի ազատության։ 1794-1799 թվականներին եղել է Ենայի համալսարանի պրոֆեսոր, սակայն աթեիզմ քարոզելու մեղադրանքի պատճառով, ստիպված հեռացել է Ենայից, տեղափոխվել Բեռլին, 1810 թվականից՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, 1810-1812 թվականներին՝ առաջին ընտրովի ռեկտորը։ Ֆիխտեի դասախոսական գործունեության գագաթնակետը եղավ հռչակավոր «Խոսք ուղղված գերմանական ազգին» ճառը (1808)։

Ֆիխտեի փիլիսոփայական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիխտեի հիմնական գաղափարները արտահայտված են մի շարք աշխատություններում՝ «Գիտաուսմունք» ընդհանուր վերնագրով (1794)։ Ֆիխտեն ելնում է «տեսական բանականության» (գիտության) նկատմամբ «գործնական բանականության» (բարոյականության) առաջնայնության կանտյան դրույթից։ Սակայն, որպեսզի բարոյականությունը մարդկային կյանքի իրական հիմքը հանդիսանա, այն պետք է կանխադրվի տեսականորեն՝ գիտակցության ակտիվության պայմանների համակարգային բացահայտման մեջ։ Այս խնդիրը դրված է փիլիսոփայության առջև։

Փիլիսոփայության սկիզբը Ֆիխտեն տեսնում է «Ես»-ի անմիջականորեն տրված փաստի մեջ, որը «արգասաբեր երևակայության» (սուբյեկտի անգիտակցական գործունեության) միջոցով ենթադրում է «ոչ-Ես»-ը՝ ճանաչողության օբյեկտը։ Այդպիսով հաստատվում են «գիտաուսմունքի» առաջին երկու հիմնադրույթները՝ ինքն իրեն որպես թեզիս ենթադրող «Ես»-ը և որպես հակաթեզիս նրան հակադրված «ոչ-Ես»-ը։ Այս հակաթեզիսը Ֆիխտեն հաղթահարում է երրորդ հիմնադրույթում, որը հաստատում է «Ես»-ի և «ոչ-Ես»-ի համադրությանը, որովհետև սուբյեկտի և օբյեկտի հակադրումը նա հասկանում է էմպիրիկորեն, այնինչ այս հակադրման բուն պայմանը թաքնված է բացարձակ «Ես»-ի մեջ։

«Գիտաուսմունքի» հետագա վերամշակումներում Ֆիխտեն հատկապես պնդում է այս դրույթը՝ խուսափելու համար այն կարծիքից, թե իբր մարդկային «Ես»-ն է ստեղծում իրեն շրջապատող էմպիրիկական աշխարհը։ Տեսական փիլիսոփայության իմաստն այն է, որ մարդկային «Ես»-ը, ինչպես և նրան շրջապատող աշխարհը, բացարձակ (աստվածային) «Ես»-ի արդյունքներն են։

Ֆիխտեի գործնական փիլիսոփայության (ընդգրկում է բարոյագիտությունը, իրավունքի ու պետության մասին ուսմունքը և մանկավարժությունը) կենտրոնում ստոիցիզմի ոգով ըմբոնված ազատության գաղափարն է։ Քանի որ աշխարհը ենթարկվում է անհրաժեշտության սկզբունքին, ազատությունը ոչ թե անհրաժեշտ օրենքների շրջանակից դուրս գալու անիմաստ փորձն է, այլ բարոյական նորմաներին ինքնակամ նվիրվածությունը։

Ֆիխտեի փիլիսոփայությունը մեծապես ազդել է գերմանական դասական իդեալիզմի (Շելինգ և մասամբ Հեգել) և ռոմանտիզմի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png