Բադ Ռագաց[2] (գերմ.՝ Bad Ragaz), առողջարանային քաղաք Շվեյցարիայի Սեն Գալեն կանտոնում, Ցյուրիխից գնացքով մեկ ժամ հեռավորության վրա։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես իր բնական հանքային ջրերի, հարմարավետ ու գեղեցիկ առողջարանների շնորհիվ։ Մինչև 1937 թվականը անվանվել է Ռագաց[3]։ Ծովի մակերևույթից բարձրությունը՝ շուրջ 1000 մետր։ Զբաղեցնում է 25,4 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2017 թվականիդեկտեմբերի տվյալներով եղել է մոտավորապես վեց հազար։
Պատմական փաստաթղթերում այս բնակավայրը առաջին անգամ հիշատակվել է 843 թվականին՝ որպես Ragaces:
Ջրաբուժական սենյակներով ու սրահներով գյուղական բաղնիքները (գերմ.՝ Dorfbad), սբ. Լեոնարդի մատուռն ու Ֆրոյդենբերգի միջնադարյան ամրոցի ավերակներն ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմաճարտարապետական ժառանգության ցանկում[4]։