Ռափայել Պատկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռաֆայել Պատկանյանից)
Jump to navigation Jump to search
Ռափայել Պատկանյան
Kamarkatiba.jpg
Ծնվել է նոյեմբերի 8 (20), 1830
Ծննդավայր Նոր Նախիջևան
Վախճանվել է օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1892 (61 տարեկանում)
Վախճանի վայր Նոր Նախիջևան
Գրական անուն Kamar Katiba
Մասնագիտություն գրող
Լեզու հայերեն[1]
Ազգություն Հայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրթություն Սանկտ Պետերբուրգի համալսարան
Ժանրեր բանաստեղծություն
պատմվածք, վիպակ
Գրական շարժումներ Ռեալիզմ
Ռափայել Պատկանյան Վիքիքաղվածքում
Ռափայել Պատկանյան Վիքիդարանում
Raphael Patkanian Վիքիպահեստում

Ռափայել Գաբրիելի Պատկանյան (նոյեմբերի 8 (20), 1830, Նոր Նախիջևան, Ռուսաստան[2] - օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1892, Նոր Նախիջևան, Ռուսաստան[2]), հայ գրող և մտավորական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռափայել Պատկանյանը ծնվել է 1830 թվականի նոյեմբերի 8-ին, Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստովի շրջան), գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հոր դպրոցում։ 1843-1849 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում։ 1851 թվականին Պատկանյանը սովորել է Դորպատի համալսարանում։ Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1866 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Վախճանվել է օգոստոսի 8, 1892 թվականին Նոր Նախիջևանում։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ստեղծագործությունները՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Առավոտյան երգ շինակաց», «Երեկոյան երգ շինակաց», «Հայոց գինի», «Թիֆլիսի քեֆ» և այլն լույս են տեսել 1850-1851 թվականներին «Արարատ» շաբաթաթերթում։

1852 թվականին իր ուսանող ընկերների հետ հիմնում է Գամառ-Քաթիպա ընկերությունը։ 1855 թվականին լույս է տեսնում Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես ինչպես որ խոսում են, խոսե այնպես ինչպես որ գրում են» բնաբանով։ Ռափայել Պատկանյանը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի կենսուրախ արտահայտություն։ Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» ստեղծագործություններում։ Մեծ է եղել Պատկանյանի հայրենասիրական ստեղծագործությունների ազդեցությունը իր ժամանակի երիտասարդության վրա։ Բացի բազմաթիվ պոեմներից, բանաստեղծություններից, պատմվածքներից, ունի նաև երգիծական պատմվածքներ, գրված Նոր Նախիջևանի բարբառով։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանաստեղծութիւնք, Մոսկուա, 1864, 128 էջ:
  • Մանկական երգեր, Թիֆլիս, 1880, 109 էջ:
  • Բանաստեղծութիւնք, Մոսկուա, 1881, 180 էջ:
  • Մանկական ոտանաւորներ եւ երգեր, Տփղիս, 1881, 32 էջ:
  • Բանաստեղծութիւններ, Սանկտ Պետերբուրգ, 1893, 264 էջ:
  • Բանաստեղծութիւններ, Սանկտ Պետերբուրգ, 1895, 264 էջ:
  • Ընտիր երկասիրութիւններ, հատ. 1. Ոտանաւորներ, Սանկտ Պետերբուրգ, 1893, 360 էջ:
  • Ընտիր երկասիրութիւններ, հատ. 2. Արձակ գրուածներ, Սանկտ Պետերբուրգ, 1893, 480 էջ:
  • Ընտիր երկասիրութիւններ, հատ. 3, Սանկտ Պետերբուրգ, 1904:
  • Ազատութեան երգեր, Պէյրութ, 1933, 60 էջ:
  • Երկերի ժողովածու (Արձակ), Երևան, 1946, 284 էջ:
  • Ընտիր երկեր, Երևան, 1950, 748 էջ:
  • Երկեր (չափածո և արձակ), Երևան, 1955, 780 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 1, Երևան, 1963, 344 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 2, Երևան, 1964, 384 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 3, Երևան, 1966, 664 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 4, Երևան, 1966, 620 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 5, Երևան, 1968, 612 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 6, Երևան, 1970, 656 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 7, Երևան, 1973, 384 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 8, Երևան, 1974, 484 էջ:
  • Նոր-Նախիջևանյան պատմվածքներ, Երևան, 1973, 352 էջ:
  • Երկեր. Բանաստեղծություններ, Պոեմներ, Ես նշանած էի, Փառասեր, Տիկին և Նաժիշտ, Մոնթեն մինչև վեր, Թոմաս Բոցարիս, Նոր Նախիջևանի պատմվածքներ, Հոդվածներ, Հուշեր, Ճառեր, Նամակներ, Երևան, 1980, 664 էջ:
  • Երկեր, Երևան, 1984, 336 էջ:
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 332 էջ:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազգասիրական հանդեսք: «Արարատ» (Թիֆլիս), 1851, № 18։
  • Առավոտյան երգ շինականաց: «Արարատ» (Թիֆլիս), 1851, № 23։
  • Երեկոյան երգ շինականաց: «Արարատ» (Թիֆլիս), 1851, № 24։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Патканян Рафаэл Габриэлович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝