Միխայիլ Լոմոնոսով
Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսով (ռուս.՝ Михаил Васильевич Ломоносов, նոյեմբերի 8 (19), 1711[1][2][3], Mishaninskaya, Archangelgorod Governorate, Ռուսական թագավորություն - ապրիլի 4 (15), 1765[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][4][5]), ռուս գիտնական, բնախույզ Միխայիլ Լոմոնոսովը ձևակերպել է բնության մեջ մատերիայի (նյութի) և շարժման (էներգիայի) պահպանման սկզբունքը։ 1755 թվականին հիմնել է Մոսկվայի պետական համալսարանը, որը հետագայում կոչվել է նրա անունով։
1731 թվականին ընդունվել է Մոսկվայի Սլավոնա-հունա-լատինական ակադեմիան, ապա սովորել Կիևի Հոգևոր ակադեմիայում և Սանկտ Պետերբուրգի ակադեմիական համալսարանում։ 1736 - 1741 թվականներին Գերմանիայում ուսանել է քիմիա և մետաղաձուլական գործը։
1748 թվականին Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիային կից հիմնադրել է քիմիական լաբորատորիա, մշակել նյութի կառույցի ատոմամոլեկուլային ուսմունքը և հաստատել, որ ջերմությունը պայմանավորված է մասնիկների (կորպուսկուլներ) շարժումով։ Բացատրել է 2 շարք օգտակար հանածոների, այդ թվում նաև նավթի, գազի, քարածխի առաջացումը։
Նա զբաղվել է նաև աստղագիտությամբ (հայտնաբերել է Վեներայի մթնոլորտը), ֆիզիկայի (բացատրել է կայծակի ու հյուսիսափայլի երևույթները) զանազան հարցերով նախագծել և պատրաստել մի շարք օպտիկական սարքեր։
Նա նպաստել է նաև ռուս գրական լեզվի զարգացման, նրա գիտական ուսումնասիրության հիմքի ստեղծմանը, զբաղվել ռուս ժողովրդի պատմության հարցերով, նկարչությամբ և մասնավորապես խճանկարչությամբ։ Նրա խճանկարներից հայտնի են «Պետրոս Առաջինի դիմանկարը» և «Պոլտավայի ճակատամարտը» մոնումենտալ աշխատանքները։
Եղել է Սանկտ Պետերբուրգի, Շվեդիայի և Բոլոնիայի ակադեմիաների ակադեմիկոս, երկրում լուսավորության և գիտության զարգացման ջատագով։
Լոմոնոսովի անունով են կոչվել Ատլանտյան օվկիանոսում ջրի ենթամակերևութային հակահոսանքները և ստորջրյա լեռնաշղթան Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում[10]։
Լոմոնոսովը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համակերպություն Հոբա (պոեմ)։ «Արարատ», 1851, № 21, փետրվարի 3։ Ռուսերենից աշխարհաբար թարգմ.՝ Ռափայել Պատկանյան։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Usitalo, Steven (2017). The Invention of Mikhail Lomonosov: A Russian National Myth. Academic Studies Press. ISBN 9781618116727.
- Радовский М. И., М. В. Ломоносов и Петербургская Академия наук, М. — Л., 1961;
- М. В. Ломоносов в воспоминаниях и характеристиках современников, М. — Л., 1962;
- Западов А. В., Отец русской поэзии. О творчестве Ломоносова, М., 1961;
- Макеева В. Н., М. В. Ломоносов — составитель, редактор и рецензент лексикографических работ, "Вопросы языкознания", 1961, № 5;
- Langevin L., Lomonossov, 1711—1765, sa vie, son oeuvre, P., 1967;
- Shütz W., Michail W. Lomonossow, Lpz., 1970;
- Mikhail Vasil’evich Lomonosov on the corpuscular theory, ed. by Н. Leicester, Camb., 1970.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 Ломоносов, Михаил Васильевич (ռուս.) // Русский биографический словарь / под ред. Н. Д. Чечулин, М. Г. Курдюмов — СПб.: 1914. — Т. 10. — С. 593—628.
- 1 2 3 4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- 1 2 http://www.st-petersburg-essentialguide.com/bridges-in-saint-petersburg.html
- 1 2 Notable Names Database — 2002.
- ↑ Fast 500 Jahre international – Ausländische Studierende und Professoren an der Marburger Universität (գերմ.)
- ↑ Mathematics Genealogy Project ID
- 1 2 3 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 713. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 406։
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Լոմոնոսով» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Լոմոնոսով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 656)։ |
- Նոյեմբերի 19 ծնունդներ
- 1711 ծնունդներ
- Ապրիլի 15 մահեր
- 1765 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Մարբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Անձինք նամականիշերի վրա
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Թոքաբորբից մահացածներ
- Հռետորներ
- Պոլիգլոտներ
- Ռուս աշխարհագրագետներ
- Ռուս աստղագետներ
- Ռուս արվեստագետներ
- Ռուս բանասերներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս բնախույզներ
- Ռուս գիտնականներ
- Ռուս գյուտարարներ
- Ռուս գրողներ
- Ռուս երկրաբաններ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուս լեզվաբաններ
- Ռուս մաթեմատիկոսներ
- Ռուս նկարիչներ
- Ռուս պատմաբաններ
- Ռուս փիլիսոփաներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Ռուս քիմիկոսներ
- Ռուս ֆիզիկոսներ
- Ռուսագետներ
- Ռուսական կայսրության անձինք
- Ռուսական կայսրության բանասերներ
- Ռուսական կայսրության բանաստեղծներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով