Սլավոնա-հունա-լատինական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սլավոնա-հունա-լատինական ակադեմիա (ռուս.՝ Славяно-греко-латинская академия), առաջին բարձրագույն հանրակրթական ուսումնական հաստատությունը Մոսկվայում։

Հիմնադրվել է 1687 թվականին։ Մինչև 1701 թվականը կոչվել է Հելենահունական, 1701 թվականից՝ Սլավոնա-լատինական, 1775 թվականից՝ Սլավոնա-հունա- լատինական ակադեմիա, 1814 թվականից՝ Մոսկվայի հոգևոր ակադեմիա և փոխադրվել Տրոիցե-Սերգիևյան վանք (Զագորսկ)։

17-րդ դարում դասավանդել են հունարեն, լատիներեն, սլավոնական լեզուներ, «յոթ ազատ արվեստներ», աստվածաբանություն։ 18-րդ դարի սկզբից ավելացել են գերմաներեն, ֆրանսերեն, բժշկություն, ֆիզիկա, փիլիսոփայություն և այլն։ Ակադեմիական համալսարանի (1725 թվական, Պետերբուրգ) և Մոսկվայի համալսարանի (1755 թվական) հիմնադրումից հետո կորցրել է իր նշանակությունը և դարձել բարձրագույն աստվածաբանական դպրոց։

Սլավոնա-հունա-լատինական ակադեմիայում կրթություն են ստացել ռուսագիտության ու մշակույթի նշանավոր գործիչներ, այդ թվում՝ Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովը (1731-1735 թվականներ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 423