Քրիստիան Վոլֆ
Քրիստիան Վոլֆ (գերմ.՝ Christian Wolff, 1679-1754 թվականներ), գերմանական ռացիոնալիստ փիլիսոփա։ Հալլեի և Մարբուրգի համալսարանների պրոֆեսոր։
Աշխարհայացքը ձևավորվել է Լայբնիցի ազդեցությամբ, որի գաղափարները համակարգել և հանրամատչելի է դարձրել։ Գոյաբանության մեջ հետևելով Արիստոտելին և Լայբնիցին՝ «ձևը» համարել է գործուն սկզբնապատճառ, իսկ հետևելով Ռենե Դեկարտին՝ «մատերիան» նույնացրել տարածականության հետ։ Մերժել է Լայբնիցի մոնադաբանությունը և էական փոփոխություն մտցրել նախասահմանված ներդաշնակության նրա տեսության մեջ՝ հակվելով հոգեֆիզիկական դուալիզմին և հետևողական մեխանիցիզմին։ Առաջինն է հստակ տարբերակել էմպիրիկական և տեսական գիտելիքը։ Ինքնատիպ է Վոլֆի բարոյագիտությունը․ բնական բարոյականության սկզբունքները համարել է կեցության կառուցվածքից բխող և Աստծո կամքից անկախ օբյեկտիվ նորմաներ։ Վոլֆը պաշտպանել է բնական իրավունքի տեսությունը և լուսավորյալ բացարձակապետության գաղափարը։ Վոլֆի ուսմունքը մինչև Կանտի ասպարեզ գալը տիրապետել է գերմանական համալսարաններում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Christian Wolf — 1834.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118634771 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.) — 2001.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 8,0 8,1 8,2 https://plato.stanford.edu/entries/wolff-christian/
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 493)։ ![]() |
- Փետրվարի 3 ծնունդներ
- 1679 ծնունդներ
- Վրոցլավ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 9 մահեր
- 1754 մահեր
- Հալե քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Գերմանացի փիլիսոփաներ
- 18-րդ դարի փիլիսոփաներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին