Գոթֆրիդ Լայբնից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Գոթֆրիդ Լայբնից
GottfriedLeibniz
Gottfried Wilhelm von Leibniz.jpg
Ծնվել է հունիսի 21 (հուլիսի 1), 1646[1][2]
Լայպցիգ[3]
Մահացել է նոյեմբերի 14, 1716({{padleft:1716|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2] (70 տարեկանում)
Հաննովեր, Բրաունշվայգ-Լյունենբուրգ, Գերմանիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4][5][6]
Ազգություն գերմանացի և Սորբեր
Դավանանք քրիստոնեություն և լյութերականություն
Ուղղություն ռացիոնալիզմ
Մասնագիտություն մաթեմատիկոս[7][8][9], իրավաբան, ֆիզիկոս[10][11][12], փիլիսոփա[8], դիվանագետ, պատմաբան, գրադարանավար[13][14][15], երաժշտագետ, գիտնական[16], գրող, երաժշտություն տեսաբան, համակարգչային գիտնական, դերասան, Christian apologetics և փաստաբան
Գործունեության ոլորտ մաթեմատիկական անալիզ
Անդամակցություն Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Լոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատեր Ալտդորֆի համալսարան, Լայպցիգի համալսարան և Ենայի համալսարան
Տիրապետում է լեզուներին լատիներեն[2], գերմաներեն[2] և ֆրանսերեն[2]
Գիտական ղեկավար Յակոբ Թոմասիուս[17], Քրիստիան Հյույգենս և Erhard Weigel[17]
Ազդվել է Պլատոն, Բլեզ Պասկալ, Ջորդանո Բրունո, Թովմա Աքվինացի, Թոմաս Հոբս, Արիստոտել, Քրիստիան Հյույգենս, Մայմոնիդ, Կոնֆուցիոս, Francisco Suárez, Nicholas of Cusa, Նիկոլյա Մալբրանշ, Jacob Bernoulli, Բենեդիկտ Սպինոզա, Ռենե Դեկարտ, Օգոստինոս Երանելի, Յակոբ Թոմասիուս, Անսելմ Քենթրբերցի, Նիլս Ստենսեն, Erhard Weigel, Յան Ամոս Կոմենսկի, Պլոտինոս, Ռայմունդ Լուլի, Հիպատիա, Պիեռ Գասենդի, Ջովաննի Պիկո Դելլա Միրանդոլա, Իոհան Դունս Սկոտ, Jacques-Bénigne Bossuet և Իբն Տուֆեյլ
Պարգևներ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ և Լայբնիցի տաճար
Ամուսին(ներ) չկա
Հայր Ֆրիդրիխ Լայբնից[18]
Մայր Catharina Schmuck[19]
Ստորագրություն
Leibnitz signature.svg
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Gottfried Wilhelm Leibniz Վիքիպահեստում

Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնից (գերմ.՝ Gottfried Wilhelm von Leibniz, հունիսի 21 (հուլիսի 1), 1646[1][2], Լայպցիգ[3] - նոյեմբերի 14, 1716[1][2], Հաննովեր[3][4][5][6]), գերմանացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս։

Զարգացրել է հարաբերականության մասին ուսմունքը, և առաջինն է ձևակերպել էներգիայի պահպանման օրենքը, մաթեմատիկայում ստեղծել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը։[20] Լայբնիցը սովորել է Լայպցիգի և Ենայի համալսարաններում, այնուհետև կատարելագործվել Փարիզում ու Լոնդոնում։ 1676 թվականից սովորել է Հաննովերի հերցոգի մոտ։ Լայբնիցը ձևակերպել է ֆիզիկայի կարևորագույն օրենքներից մեկը, որը կոչվում է «փոքրագույն գործողության սկզբունք»։[21] Առաջարկել է գլանի և մխոցի գաղափարը, կատարելագործել Պասկալի հաշվիչ մեքենան, նախագծել օպտիկական և հիդրավլիկ սարքեր։ Մաթեմատիկայում Լայբնիցը ներմուծել է մաթեմատիկական նշանների համակարգ, բազմաթիվ հասկացություններ և տերմիններ, որոնք օգտագործվում են մինչև այսօր։[22]

Լայբնիցը ստեղծել է լեզուների պատմական առաջացման տեսությունը, տվել դրանց ծագումնաբանական դասակարգումը։ Նա հետաքրքրվել է նաև հայոց լեզվի հետ այլ լեզուների ունեցած փոխհարաբերության հարցով, խրախուսել ֆրանսիացի արևելագետ-հայագետ Մ. լա Կրոզի հայագիտական աշխատանքները։ Լայբնիցը կապեր է ունեցել Ամստերդամում գործող հայ տպագրիչների՝ Ղուկաս Վանանդեցու և ուրիշների հետ։

Լայբնիցը եղել է Լոնդոնի թագավորական ընկերության, Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ[20], Բեռլինի գիտությունների ակադեմիայի հիմնադիր-նախագահ։[23][24][25]

Լայբնիցը մոտ 1700 թ. հետազոտելով հայերենի, հիմա՝ գրաբարի բառապաշարը, այն դասել է իրանական լեզվաճյուղին և այնքան հիմնավոր, որ միայն 1875 թ. Հայնրիխ Հյուբշմանը, որոշեց հայերենի տեղը հնդեվրոպական լեզվաընտանիքում որպես առանձին ճյուղ[26]։

Լեյբնիցը նաև համարվում է 17-րդ դարի փիլիսոփայության ավարտողը և գերմանական դասական փիլիսոփայության նախակարապետը, փիլիսոփայական համակարգի ստեղծողը, որը ստացել է մոնադոլոգիա անվանումը[27]: Նա զարգացրել է վերլուծության և սինթեզի մասին գիտություն[28], առաջին անգամ ձևակերպել է բավարար հիմունքի օրենքը (որին, սակայն, ոչ միայն տրամաբանական իմաստ էր տալիս) (մտածողությանը վերաբերվող), այլ նաև օնտոլոգիական (կեցությանը վերաբերվող) իմաստ. «... ոչ մի երևույթ չի կարող լինել ճիշտ կամ իրական, ոչ մի պնդում՝ արդար, առանց որևէ հիմքի, թե ինչու է գործն ընթանում այս կամ այն ձևով…»)[27][29]։ Լեյբնիցը համարվում է նաև ինքնության օրենքի ժամանակակից ձևակերպման հեղինակ[22][28], նա կիրառության մեջ է դրել «մոդել» բառը, գրել է մարդկային ուղեղի մեքենայացված մոդելավորման գործողությունների մասին[30]: Լեյբնիցը գաղափար է հայտնել էներգիայի մեկ տիպը այլի փոխակերպելու մասին, ձևակերպել է ֆիզիկայի վարիացիոն կարևորագույն սկզբունքներից մեկը՝ «նվազագույն գործողության սկզբունքը», և արել է մի շարք բացահայտումներ ֆիզիկայի հատուկ բաժիններում[22]:

Լեյբնիցը նաև կիրառության մեջ է դրել օրգանական համակարգերի ամբողջականության սկզբունքը, օրգանականի մեխանիկականին չնվազեցվող սկզբունքը և արտահայտվել է Երկրի էվոլյուցիայի մասին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավարար հիմունքի օրենք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118571249 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Лейбниц Готфрид Вильгельм // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) — Т. 14 : Куна — Ломами. Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. 4,0 4,1 4,2 http://www.gutenberg.org/files/40957/40957-h/40957-h.htm
  5. 5,0 5,1 5,2 http://onlinelibrary.wiley.com/doi/10.1002/anie.201410838/abstract
  6. 6,0 6,1 6,2 http://onlinelibrary.wiley.com/doi/10.1002/ange.201410838/abstract
  7. http://www.independent.co.uk/arts-entertainment/books/reviews/book-of-a-lifetime-cyclopaedia-by-ephraim-chambers-8827912.html
  8. 8,0 8,1 http://www.worldatlas.com/webimage/countrys/europe/germany/defamous.htm
  9. http://www.nndb.com/edu/632/000071419/
  10. http://link.springer.com/content/pdf/10.1007/978-94-010-0155-7_22.pdf
  11. http://www.thehindu.com/arts/music/article3682189.ece
  12. http://link.springer.com/content/pdf/10.1007%2F978-1-4614-1168-0_2.pdf
  13. http://www.jstor.org/stable/286114
  14. http://www.tandfonline.com/doi/full/10.1081/E-ELIS3-120043254
  15. http://www.tandfonline.com/doi/pdf/10.1081/E-ELIS3-120043254
  16. http://muse.jhu.edu/journals/american_imago/v061/61.3rand.pdf
  17. 17,0 17,1 Mathematics Genealogy Project Ստուգված է օգոստոսի 10-ին 2016:
  18. https://www.deutsche-biographie.de/gnd118571249.html#ndbcontent
  19. http://www.gwleibniz.com/friedrich_leibniz/friedrich_leibniz.html
  20. 20,0 20,1 Математический энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия, 1988.
  21. Белл Э. Т. Творцы математики, 1979, էջ 102.
  22. 22,0 22,1 22,2 В. Лейбниц // Большая энциклопедия Кирилла и Мефодия, 2004
  23. Большой Энциклопедический словарь, 2000
  24. И. М. Кондаков. Психологический словарь. — 2000.
  25. Новая философская энциклопедия: В 4 тт. Под ред. В. С. Стёпина, 2001
  26. http://culture.azg.am/?lang=AR&num=2010112006
  27. 27,0 27,1 Философский энциклопедический словарь. Гл. редакция: Л. Ф. Ильичёв, П. Н. Федосеев, С. М. Ковалёв, В. Г. Панов, 1983
  28. 28,0 28,1 Блинников Л. В. Великие философы: учебный словарь-справочник, изд. 2. — М., 1997. — 432 с.
  29. Избранные философские сочинения. — М., 1908. — С. 347.
  30. Энциклопедический словарь. — 2009.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2008, էջ 378

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են