Վավերագրագիտություն
Վավերագրագիտություն, վավերագրաբանություն, դիվանաբանություն, վավերագրերի ձևը և բովանդակությունն ուսումնասիրող պատմություն օժանդակ գիտաճյուղ (դիսցիպլին)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնապես վավերագրագիտություն հասկացվել է՝ որպես փաստաթղթերի վավերականության մասին գիտություն (այդ առումով մասամբ տարրալուծվում է հնագրության, ժամանակագրության, ծագումնաբանության և պատմություն այլ հատուկ գիտաճյուղերի մեջ)։ Վավերագրերի իսկության որոշ ստուգում (գործնական Վավերագրագիտություն) կիրառվել է դեռևս միջին դարերում։ 14-15-րդ դարերում սկզբնավորված գիտություն վավերագրագիտությունը մինչև 19-րդ դարը զուգակցվել է գործնականին։ Վավերագրագիտության՝ որպես պատմություն օժանդակ գիտաճյուղի, հիմնադիր Ժ․ Մաբիլյոնը 17-րդ դար մշակել է վավերագրերի իսկության գնահատման գիտության չափանիշներ։ 19-20-րդ դարերում վավերագրագիտությունների մեջ առանձնացել են հատուկ ենթաճյուղեր՝ կայսերական և թագավորական հրովարտակների վավերագրագիտություն, պապական հրովարտակների վավերագրագիտություն, մասնավոր վավերագրերի վավերագրագիտություն։ Իուրժ․ վավերագրագիտությամբ զբաղվում է հիմնականում վավերագրերի միայն արտաքին առանձնահատկությունների նկարագրությամբ (դրանց բովանդակության ուսումնասիրությունը պաշտոնապես չի մտնում նրա խնդիրների մեջ)։ Մարքսիստ վավերագրագիտությունը անհրաժեշտ է համարում վավերագրերի ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության ուսումնասիրությունը, ընդ որում, վավերագրերը համարելով սոցիալ-տնտեսական հարաբերությունների, ներքին և արտաքին քաղաքականության պատմության կարևորագույն աղբյուրներ, դրանց ձևի ուսումնասիրությունը ստորադասում է բովանդակության ուսումնասիրությանը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cesare Paoli։ Diplomatica, a cura di G.C Bascapè, Firenze 1942.
- Alessandro Pratesi, Genesi e forme del documento medievale, Roma, Jouvence 1979 (Guide 3).
- Harry Breslau, Manuale di diplomatica per la Germania e per l’Italia, trad. it. a cura di Annamaria Voci-Roth, Ministero per i Beni Culturali e Ambientali-Ufficio Centrale per i Beni Archivistici, Roma 1998 (Pubblicazioni degli Archivi di Stato, Sussidi 10).
- Arthur Giry, Manuel de Diplomatique. Diplomes et chartes, chronologie technique, éléments critiques et parties constitutives de la teneur des chartes, les chancelleries, les actes privés, Paris 1894 (rist. Paris 1925).
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 298)։ |