Ապերցեպցիա
Ապերցեպցիա, ընկալման գործընթացի և արդյունքի կախվածությունը մարդու անցյալի փորձից, գիտելիքներից, դիրքորոշումներից, էտալոնային պատկերացումներից և հոգեվիճակից։
Ընկալման յուրաքանչյուր առանձին գործընթացների լրացնող գիտելիքների, կենսափորձի ամբողջությունն անվանում են «ապերցեպցիոն զանգված»։
Ապերցեպցիա առաջ բերող գործոն է նաև դիրքորոշումը։
«Ապերցեպցիա» տերմինը գիտության մեջ մտցրել է գերմանացի փիլիսոփա և մաթեմատիկոս Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը (1646-1716 թթ.)։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.)։ Հոգեբանական բառարան (Լույս ed.)։ Երևան։ էջ 240
|