Գերմանական փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից
Ֆրիդրիխ Նիցշե
Յոհան Գոտլիբ Ֆիխտե
Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնից
Գոտհոլդ Լեսսինգ

Գերմանական փիլիսոփայությունն անցել է զարգացման մի քանի փուլեր։ Ամենահինը (IX—XV դարերում) միջնադարյան սխոլաստիկայի գերիշխանության շրջանն է։ Այդ շրջանում ուղղափառ կաթոլիկական սխոլաստիկան պայքարում Էր ավեռոիզմի դեմ։ Պաշտոնական կրոնական գաղափարախոսությանը հակադրվում էր միստիկան, որն անտիկ և արաբական փիլիսոփայության ավանդույթների յուրացման յուրահատուկ ձև էր և այս իմաստով Ռեֆորմացիայի շրջանի հումանիստական փիլիսոփայության նախապատրաստողը։ Միջնադարյան փիլիսոփայությունից նոր ժամանակների (հումանիզմի և Ռեֆորմացիայի դարաշրջան, XV—XVI դդ․) փիլիսոփայության անցման շըրջանի նշանավոր մտածող էր Նիկոլաուս Կուզանացին։ Գերմանական Ռեֆորմացիան, ի տարբերություն իտալական Վերածննդի, թշնամաբար վերաբերվեց հեթանոսական-դասական մշակույթին և առաջ քաշեց կրոնական գաղափարներ։ Այդ պատճառով Ռեֆորմացիայում առավել մեծ դեր խաղացին կրոնական գործիչները (Մարտին Լութեր և ուրիշներ), քան հումանիստները (Յո․ Ռոյխլին, Ու․ Ֆոն Տուտտեն և ուրիշներ)։ XVII դարում Գերմանիա են թափանցում Ռենե Դեկարտի, Բենեդիկտ Սպինոզաի, Ջոն Լոկի և բնական իրավունքի ներկայացուցիչների գաղափարները։ Գերմանական լուսավորականության (XVII — XVIII դարերում) աչքի ընկնող ներկայացուցիչներ էին Գ․ Վ․ Լայբնիցը և Գ․ Է․ Լեսսինգը։ Լեզվի, արվեստի և մշակույթի օրգանական կապի գաղափարներ առաջ քաշեց Յո․ Գ․ Տերդերը։ Փիլիսոփայության զարգացման մեջ շրջադարձային կետ եղավ Ի․ Կանտի փիլիսոփայությունը։ Սրանից է սկսվում գերմանական դասական փիլիսոփայությունը (XVIII դարի երկրորդ կես - XIX դարի առաջին կես)։ Ելնելով ժամանակի բնագիտության նվաճումներից, նա հաստատեց լուսավորական ռացիոնալիզմի անբավարարությունը գիտության առջև ծառացած պրոբլեմների լուծման համար։ Կանտը մերժեց գիտական գիտելիքի օնտոլոգիացումը, ընդունելով, որ ճանաչողությանը տեսանելի են լոկ երևույթները և ոչ թե «ինքնին իրը», դրանով իսկ սահմանափակելով ճանաչողության hնարավորությանները և կանգնելով ագնոստիցիզմի դիրքերում։ Կանտի գաղափարները նոր մեկնաբանություն ստացան Ֆիխտե Յոհան Հոտլիբի և Ֆ․ Վ․ Շելլինգի փիլիսոփայության մեջ։

Գերմանական դասական փիլիսոփայության իդեալիստական բնույթն իր կատարյալ արտահայտությունը գտավ Գ․ Հեգելի փիլիսոփայության մեջ։ Ձգտելով վեր կանգնել Կանտի դուալիզմից, նա ստեղծեց բացարձակ իդեալիզմի ուսմունքը՝ նկատելիորեն վերադարձ կատարելով դեպի ռացիոնալիզմ և նրան հաղորդելով դիալեկտիկական բնույթ։ Առավել զարգացած ձևով այև դրսևորվեց Տեգելի «Տրամաբանության գիտություն» աշխատության մեջ, որտեղ, թևև իդեալիզմի դիրքերից, ձևակերպվեցին դիալեկտիկայի կատեգորիաները և հիմնական օրենքները, բացահայտվեցին զարգացման էությունն ու սկզբունքները։ Տեգելի ուսմունքը գերմանական դասական փիլիսոփայության զարգացման գագաթնակետն էր և, առհասարակ, ողջ նախամարքսյան փիլիսոփայության մեծագույն նվաճումը։ Գերմանական դասական փիլիսոփայության վերջին ներկայացուցիչը և մատերիալիզմի սկզբունքների զարգացնողը եղավ Լյուդվիգ Ֆոյերբախը։ Նա անթրոպոլոգիական մատերիալիզմի դիրքերից քննադատել է գերմանական փիլիսոփայության իդեալիստական բնույթը, զգայական փորձը հակադրել մտահայեցողական դիալեկտիկային, բացահայտել իդեալիզմի և կրոնի կապը։ Գերմանական դասական փիլիսոփայության պատմական մեծ նշանակությունն այն է, որ նոր որակ կազմեց փիլիսոփայության պատմության մեջ, առաջ քաշեց նոր պրոբլեմներ և սկզբունքներ՝ դառնալով մարքսիզմի գաղափարական աղբյուրներից մեկը։ XIX դ․ 1940-ական թվականներին Գերմանիայում առաջացավ մարքսիզմը։ 1840-ական թվականներին Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը մշակեցին նոր աշխարհայացքի հիմնարար սկզբունքները, առաջադրեցին գիտական կոմունիզմի տեսության սկզբունքները դասակարգերի և դասակարգային պայքարի, պետության և իրավունքի, սոցիալիստական հեղափոխության մասին։ 1950-1960-ական թվականներին մատերիալիստական դիալեկտիկայի զարգացման համար մեծ նշանակություն ունեցան Մարքսի տնտեսագիտական ուսումնասիրությունները։ 1970-ական թվականներին Մարքսը զարգացրեց պետության, պրոլետարիատի դիկտատուրայի տեսության, կոմունիստական հարաբերությունների զարգացման երկու փուլերի ուսմունքը։ Դիալեկտիկական մատերիալիզմի զարգացման գործում մեծ Էր Էնգելսի 1970—1980-ական թվականներին աշխատությունների նշանակությունը։ XIX դարի կեսերին բուրժուական հասարակության ճգնաժամային վիճակը իր արտահայտությունը գտավ Արթուր Շոպենհաուերի և Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփայության մեջ։

XIX դ․ կեսերից Գերմանիայում տիրապետող դարձան նատուրալիստական մտածողության սկզբունքները։ "Հանդես եկան առանձին դպրոցներ և ուղղություններ, որոնք, հենվելով ֆիզիկայի, կենսաբանության, հոգեբանության և այլ տվյալների վրա, մերժում էին դասական մտահայեցողական փիլիսոփայությունը։ Այսպես, բնագետներ Լ․ Բյուխները, Կ․ Ֆոխտը, Յա․ Մոլեշոտը մետաֆիզիկական մատերիալիզմի հետևորդներ էին և քարոզում էին գռեհիկ մատերիալիզմ։ Պոզիտիվիստական մոտեցում էին դրսևորում է Տեկկելը և Ֆ․ Ցոդլը։ 1970—1980-ական թվականներին, որպես շեղում նատուրալիստական մտածողության սկզբունքներից, ձևավորվեց նեոկանտականությունը, իսկ 1980—1990-ական թվականներին՝ նրա երկու դպրոցները՝ մարբուրգյանը և բադենյանը։ XIX դ․ վերջին պոզիտիվիզմը փորձեց էմպիրիզմի ավանդույթները վերանայել բնագիտության նորագույն նվաճումների լույսի տակ, որը դրսևորվեց Էմպիրիոկրիտիցիզմի (Ռ․ Ավենարիուս), մախիզմի և իմանենտ փիլիսոփայության սուբյեկտիվ իդեալիստական ուսմունքների մեջ։ Իդեալիստական փիլիսոփայության վրա մեծ ազդեցություն է գործել ֆենոմենոլոգիան, որի հիմնադիրն էր Է․ Տուսեռլը։

Այս ուղղությունները, որոնք կողմնորոշված էին դեպի գիտության իմացաբանական, մեթոդաբանական և տրամաբանական հետազոտությունը, նպաստեցին XX դ․ 1920-ական թթ․ նեոպոզիտիվիզմի, (վիեննական խմբակի և բեռլինյան դպրոցի) հանդես, գալուն, որը փիլիսոփայությունը գլխավորապես ըմբռնում էր որպես գիտության լեզվի տրամաբանական վերլուծություն։ Կապիտալիզմի համընդհանուր ճգնաժամի պայմաններում բնորոշ դարձան իռացիոնալիզմը և վոլյունտարիզմը։ Տարածվեց «կյանքի փիլիսոփայությունը», որի առաջին ներկայացուցիչն էր Ֆրիդրիխ Նիցշեն։ XX դ․ սկզբներին ուժեղացավ կաթոլիկական փիլիսոփայության ազդեցությունը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո առաջ եկավ էկզիստենցիաչիզմը (Մ․ Տայդեգեր, Կ․ Յասպերս)։ XIX դարի վերջին և XX դարի սկզբներին մարքսիստական գաղափարների տարածման գործում մեծ դեր կատարեցին Վ․ Լիբկնեխտը, Ա․ Բեբելը, Ֆ․ Մերինգը, որոնք իրենց աշխատություններում զարգացնում էին պատմության մատերիալիստական ըմբըռնման գաղափարները։ Մարքսիստական աեսութւան զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ Է․ Բեռնշտայնի և մարքսիզմի ռևիզիայով հանդես եկող այլ փիլիսոփաների դեմ մղած պայքարը։ Է․ Թելմանի ելույթներում և աշխատություններում մերկացվում էին գերմանական օպորտունիստների ռևիզիոնիստական ձգտումները։ 1920-ական թվականներին ձևավորվում է նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությունը՝ ֆաշիզմը՝ հիտլերյան Գերմանիայի հակասեմական գործողությունների տեսական հիմքը։ 1933—194 թվականներին շովինիստական, ռասիստական գաղափարների դեմ մղվող պայքարում և Գերմանիաի հակաֆաշիստական ճակատի կազմակերպման գործում կարևոր նշանակություն ուներ գերմանական մարքսիստների գործունեությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 47 CC-BY-SA-icon-80x15.png