Ջոն Լոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
John Locke.jpg

Ջոն Լոկ (անգլերեն՝ John Locke; 1632 թ օգոստոսի 29, Ռինգթոն, Սոմերսեթ, Անգլիա - 1704 թ. հոկտեմբերի 28, Էսեքս, Անգլիա), բրիտանացի մանկավարժ և փիլիսոփա, էմպիրիզմի և ազատականության ներկայացուցիչ, աջակցել է սենսուալիզմի տարածմանը։ Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա։ Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը։ Լոկի նամակները ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա։ Նրա գաղափարների ազդեցությունը զգացվում է նաև ամերիկյան Անկախության հռչակագրում։

Լոկի փիլիսոփայական հայացքները[խմբագրել]

Կարելի է առանձնացնել Լոկի փիլիսոփայական ուսմունքի վեց հիմնական դրությներ.

  1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է, մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են մեր գաղափարները՝ ըստ յուրաքանչյուրի փորձի։
  2. Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից։ Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար։
  3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է։
  4. Գոյություն ունեն իրերի առաջնային (առարկայական) ու երկրորդական (ենթակայական) որակներ։
  5. Վերացական ընդհանուր գաղափարներն իրենց մեջ չեն ներառում եզակի գաղափարների որակները։
  6. Նյութական սուբստանցի գաղափարը վերացական գաղափար է։[1]

Լոկի քաղաքական հայացքները[խմբագրել]

  • Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
  • Բնական իրավունքը մասնավոր ունեցվածքի, իր աշխատանքի և աշխատանքի արդյունքների իրավունքն է։
  • Սահմանադրական միապետության և հասարակական դաշինքի կողմնակից է։
  • Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է (թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից)։
  • Առաջինն առաջարկեց իշխանությունների՝ օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի բաժանման սկզբունքը։
  • Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։
  • Զարգացնում էր ժողովրդավարական հեղափոխության գաղափարները։ Լոկը արդարացի և անհրաժեշտ է համարում մարդու բնական իրավունքների և ազատությունների դեմ ոտնձգություններ կատարող բռնապետական իշխանության դեմ ժողովրդի հեղափոխությունը։

Քաղվածքներ

.Չկա ավելի մեծ կոպտություն, քան ուրիշին ընդհատելը նրա ելույթի ժամանակ։[1]

.Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետևեք, որ դրանք կատարվեն։[2]

.Ոչ ոքի դեռևս չի հաջողվել այնքան խորամանկ լինել, որ թաքցնի իր այդ հատկությունը։[3]

Լոկի հիմնական աշխատությունները[խմբագրել]

  • Նամակ հանդուրժողականության մասին (A Letter Concerning Toleration) (1689).
  • Փորձ մարդկային ըմբռնողության մասին (Essay Concerning Human Understanding) (1690)
  • Քաղաքացիական կառավարման մասին երկրորդ երկը (The Second Treatise of Civil Government) (1690).
  • Որոշ մտքեր դաստիարակության մասին (Some Thoughts Concerning Education) (1693).

Հղումներ[խմբագրել]

  1. Տե'ս` Վարդան Ազատյան «Դեյվիդ Հյում. կասկածի ու համեստության սահմանագծին» առաջաբանը` Դեյվիդ Հյում, Հետազոտություն մարդկային ըմբռնողության վերաբերյալ, Երևան, 2003, էջ XIII-XIV

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են