Ժան-Ժակ Ռուսսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժան Ժակ Ռուսոից)
Picto infobox auteur.png
Ժան-Ժակ Ռուսսո
Jean-Jacques Rousseau
Jean-Jacques Rousseau (painted portrait).jpg
Ծնվել է հունիսի 28, 1712({{padleft:1712|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2] Ժնև[3]
Մահացել է հուլիսի 2, 1778({{padleft:1778|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2] (66 տարեկանում) Էրմենոնվիլ
Գերեզման cenotaph of Jean-Jacques Rousseau և Պանթեոն (Փարիզ)
Քաղաքացիություն Ժնևի հանրապետություն
Ֆրանսիա[4]
Ուղղություն բարոկկո դարաշրջանի երաժշտություն
Մասնագիտություն փիլիսոփա, բուսաբան, կոմպոզիտոր, պարուսույց, գրող, երաժշտագետ, գրականագետ, երաժիշտ, վիպագիր, ինքնակենսագիր, երաժշտություն տեսաբան, մանկավարժ, բնագետ և դրամատուրգ
Տիրապետում է լեզուներին ֆրանսերեն[5]
Հայր Իսաակ Ռուսո
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) Rousseau[6]
Ստորագրություն
Jean-Jacques Rousseau Signature.svg
Jean-Jacques Rousseau Վիքիպահեստում

Ռուսո Ժան Ժակ (ֆր.՝ Jean-Jacques Rousseau, հունիսի 28, 1712[1][2], Ժնև[3] - հուլիսի 2, 1778[1][2], Էրմենոնվիլ), Լուսավորության դարաշրջանի նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա և գրող։ Նրա հասարակական և քաղաքա-իրավական հայացքները շարադրված են «Դատողություններ. նպաստել է արդյո՞ք գիտությունների և արվեստների վերածնունդը բարքերը մաքրելու վրա» (1750), «Դատողություններ մարդկանց միջև անհավասարության ծագման և հիմքերի մասին» (1754), «Քաղաքական տնտեսման մասին» (1755), «Դատողություններ հավերժական աշխարհի մասին» (առաջին անգամ հրատարակվել է մահվանից հետո, 1782 թվականին), «Հասարակական պայմանագրի մասին, կամ քաղաքական իրավունքի սկզբունքները» (1762) և այլ երկերում։

Ռուսոն նաև երաժշտագետ, կոմպոզիտոր և բուսաբան էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսոն հայկական զգեստով (հեղ․ Ալան Ռեմզի)

Պետության առաջացման պատճառների և դրան նպաստող կառուցակարգերի հիմնախնդիրը միշտ ակտուալ է եղել համաշխարհային պատմության ընթացքում։ Թե’ քաղաքական, թե’ տնտեսական ճգնաժամերի օրոք խոսակցությունները երբեմն վերջանում են այն ենթադրությամբ, որ “նախկինում ավելի լավ էր”։ Այս հարցերի պատասխանը դեռևս 18-րդ դարում տվել է ֆրանսիացի մտածող Ժան-Ժակ Ռուսսոն, որին կարելի է համարել իրավունքի փիլիսոփայության նախահայրերից մեկը։

Ռուսսոն ծագում էր հասարակ, սակայն բավական կրթված ընտանիքից։ Մանկությունից պարուսույց և ժամագործ Իսահակ Ռուսսոյի որդին տարված էր անտիկ միֆերի և լեգենդների ընթերցանությամբ։ Պատանեկան տարիներին նա սկսեց աշխատել որպես նոտարի, այնուհետև' փորագրող վարպետի օգնական։ Սակայն նրան շատ խիստ էին վերաբերվում, և այդպիսի կյանքը դուր չէր գալիս երիտասարդին, ով 16 տարեկան հասակում որոշեց թողնել հայրական տունը։

Ճակատագրի կամոք նա ստացավ սպասավորի աշխատանք մի ազնվական ընտանիքում, որտեղ նրան վերաբերվում էին որպես ընտանիքի զավակի։ Տանտերերը նրա համար վարձեցին ուսուցիչների, որոնք Ռուսսոյին սովորեցրեցին օտար լեզուներ, քերականություն, գրականություն և այլ առարկաներ։ Դա երիտասարդին թույլ տվեց ընդլայնել իր աշխարհայացքը և շարունակել կրթվել արդեն ինքնուրույն։ Ավելի ուշ նա սկսում է աշխատել որպես դաստիարակ և ուսուցիչ մեկ այլ ազնվական ընտանիքում, իսկ այնուհետև աշխատանքի է ընդունվում որպես Վենետիկում ֆրանսիական պատվիրակ կոմս Մոնտեգյուի անձնական քարտուղար։ Ճիշտ է շուտով Ռուսսոն վիճաբանեց կոմսի հետ և անգամ բողոք գրեց նրա դեմ։ Այն բանից հետո, երբ նրա միջնորդությունը բավարարվեց, նա ախատանքի անցավ որպես հարկահավաք Ֆրանկելի քարտուղար, որը ծանոթ էր փարիզյան հասարակության սերուցքի հետ։ Նրա միջոցով էլ Ռուսսոն ծանոթացավ հայտնի փիլիսոփա Դիդրոյի և նրա ղեկավարած “էնցիկլոպեդիստների” հետ, ովքեր Դիդրոյի մտահղացած “Հանրագիտարանի կամ Գիտության, արվեստի և արհեստի բացատրական բառարանի” հեղինակներն էին։ Նրանց գաղափարների ազդեցության տակ Ռուսսոն որոշեց թողնել Ֆրանկելի մոտ աշխատանքը և սկսեց զբաղվել աշխատություններ գրելով։

Դիդրոյի և նրա համախոհների հետ ծանոթությունը, ինչպես նաև օրիգինալ միտքն անմիջապես Ռուսսոյին հայտնի դարձրին։ Ազնվականները մեծապես շահագրգռված էին ծանոթանալ նրա հետ։ Բնականաբար, Ռուսսոն այլևս չուներ հացի խնդիր և հիանալի հնարավորություն ստացավ զբաղվելու իր անմիջական գործով' փիլիսոփայությամբ։ Եվ նրա աշխատանքի գլխավոր արդյունքը եղավ “Հասարակական դաշինքի մասին” աշխատությունը։

Ռուսսոն առաջին մտածողը չէր, ով առաջարկեց “Հասարակական դաշինքի” գաղափարը. մինչ այդ այդպիսի մտքեր էին արտահայտել Թոմաս Հոբսը և Ջոն Լոկը։ Սակայն հենց Ռուսսոն ստեղծեց հստակ փիլիսոփայական-իրավական համակարգ, որը հետագայում օրինակ հանդիսացավ ժամանակակից աշխարհի սահմանադրական պետությունների համար։ Բավական է ասել, որ Ռուսսոյի “Հասարակական դաշինքի” վերաբերյալ գաղափարներն իրենց արտացոլումը գտան ԱՄՆ Անկախության հռչակագրում։

Ռուսսոյի կարծիքով բարձրագույն իշխանության կրողը ժողովուրդն է, որը կառավարության հետ կնքում է հասարակական դաշինք, ինչի հետևանքով էլ իր հերթին ստեղծվում է պետությունը։ Ռուսսոն նաև կարծում էր, որ մինչպետական ժամանակաշրջանում մարդը ձգտում էր հասնել մաքսիմալ բարեկեցության' հաճախ նաև ի հաշիվ այլ մարդկանց։ Սակայն գալիս է մի պահ, երբ հողերի և հարստությունների սահմանափակվածությունը կարող է սպառնալ հասարակական անդորրին։ Այդ դեպքում ժողովուրդը կառավարման իրավունքը վերապահում է կառավարությանը' անվտանգության, անդորրի և քաղաքացիների շահերի պաշտպանության համար։ Ընդ որում, ժողովրդի ինքնիշխանությունն անօտարելի է, անբաժանելի և բացարձակ. երբ կառավարության քաղաքականությունը չի համապատասխանում քաղաքացիների շահերին, ժողովուրդը կարող է փոխել պետության ղեկավարությանն իր կամքով։ Այս դրույթները մեծապես համապատասխանում են ժամանակակից “ժողովրդավարություն” հասկացության հատկանիշներին։

Ժան-Ժակ Ռուսսոն կանգնած է այնպիսի ինստիտուտների ակունքներում, ինչպիսիք են հանրաքվեն, ժողովրդաիշխանությունը և ժամանակակից հասարակության համար այնքան բնական երևույթ, ինչպիսիք են ժողովրդավարական ընտրությունները։ Եվ գլխավորը' նրա փիլիսոփայությունը հռչակեց արևմտյան աշխարհի սահմանադրությունների կենտրոնական իրավադրույթը' բարձրագույն ժողովրդաիշխանությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118603426 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Record #118603426 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — -12T.
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb119228797 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  6. International Plant Names Index

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են