Ժոզեֆ դը Մեսթր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ժոզեֆ դը Մեսթր
Jmaistre.jpg
Ծնվել է ապրիլի 1, 1753({{padleft:1753|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:1|2|0}})[1]
Շամբերի
Մահացել է փետրվարի 26, 1821({{padleft:1821|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:26|2|0}})[1] (67 տարեկանում)
Թուրին
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություն փիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող, պատմաբան և դիվանագետ
Անդամակցություն Թուրինի Գիտությունների Ակադեմիա
Տիրապետում է լեզուներին ֆրանսերեն[2]
Երեխա(ներ) Ռուդոլֆ դը Մեսթր
Եղբայր(ներ) Քսավիե դը Մեստր
Հայր Ֆրանսուա Քսավիե Մեստր
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Joseph de Maistre Վիքիպահեստում

Ժոզեֆ դը Մեսթր (ֆր.՝ Joseph de Maistre, ապրիլի 1, 1753[1], Շամբերի - փետրվարի 26, 1821[1], Թուրին), ֆրանսիացի (ծննդավայրը՝ Սարդինիա կղզին), կաթոլիկ փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ և դիվանագետ, քաղաքական պահպանողականության ֆրանսիական ուղղության հիմնադիր։ Հայտնի է որպես 18-րդ դարի վերջի-19-րդ դարի սկզբի պահպանողականության ամենաազդեցիկ գաղափարախոսներից մեկը[3]։ Քսավիե դը Մեսթրայի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզեֆ դը Մեսթրը ծնվել է 1753 թվականի ապրիլի 1-ին Սավոյայում, որն այդ ժամանակ Սարդինիայի թագավորության մի մասն էր՝ ֆրանսիացի արիստոկրատների ընտանիքում։ Հայրը Սավոյայի սենատի նախագահն էր[4]։ Սովորում էր ճիզվիտական քոլեջում[5]։ 1774 թվականին ավարտեց Թուրինի համալսարանը, որտեղ ուսումնասիրում էր իրավունք[6]։ Նույն թվականին դարձավ հայրենի Շամբերի քաղաքի արևելքում գտնվող Սուրբ Հովհաննեսի «Trois Mortiers» («Երեք հրասանդներ») շոտլանդական կանոնակարգի մասսոնական ժողովարանի անդամ։ Այս ժողովարանը ստեղծվել էր 1749 թվականի Անգլիայի Մեծն ժողովարանի հովանու ներքո։ Այն ամենաառաջին մասսոնական ժողովարաններից մեկն էր, որը ստեղծվել էր մայրցամաքային Եվրոպայում (Փարիզից դուրս)․ ժողովարանի եղբայրներն իրենց նպատակներն էին համարում մասսոնականությանը իրենց մասնակցության համատեղումը խիստ կաթոլիկական հավատքի հետ, որը հանգեցրեց Հեղաշրջման։ Ժոզեֆ դը Մեսթրը մնաց այս ժողովարանի անդամ մինչև 1790 թվականը՝ հասնելով մեծն հռետորի պաշտոնի[6]։ 1774 թվականին Շամբերիից մի քանի այլ եղբայրների հետ, ում հետ 4 տարի անց հիմնադրեց նոր՝ «Անկեղծություն» ժողովարանը, դիմեց Ժան Բատիստ Վիլերմոզին (1730-1824) Լիոն՝ մարտենական մկրտվելու համար (Սուրբ Գրադի բարերար ասպետի կոչում ստացավ՝ «Josephus a Floribus» անվամբ), որտեղից վերցնում էր այն բազմաթիվ տարրերը, որոնք այնուհետև գտնում ենք նրա աշխատություններում, հատկապես՝ նախախնամականություն, մարգարեություն, պատիժների հակադարձելիություն և այլն[7]։

Խորը ներգրավված լինելով «Սուրբ Գրադի բարերար ասպետների» միաբանության մեջ՝ Վիլհելմբադի կոնվենտի (1782) նախօրյակին Ժոզեֆ դը Մեսթրը բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող Ժան Բատիստ Վիլերմոզին է ուղարկում իր հայտնի «դուքս Բրաունշվեյկի հուշագրությունները»։ Բացի այդ Ժոզեֆ դը Մեսթր կոմսն ընկերական հարաբերություններ ուներ Լուի Կլոդ դը Սեն Մարտենի հետ, որով մեծապես հիանում էր, և այդ հիացմունքն այնքան ուժեղ էր, որ, ինչպես գրում էր քրոջը, «բոլոր առումներով պնդում էր ուղղափառությունը», որտեղից էլ առաջացավ նրա տարվածությունը մարտինիզմով։ Եղբայրը՝ Քսավիեր դը Մեսթրը, նույնպես գրող էր։

1787 թվականին հոր պես դարձավ սենատոր։ Սկզբնական շրջանում համակրում էր ֆրանսիական հեղափոխությանը, սակայն արագ հիասթափվեց[6]։ 1792 թվականին ֆրանսիական բանակի կողմից Սավոյայի գրավումից հետո դը Մեսթրը տարհանվեց Շվեյցարիա, որտեղ սկսեց հանդես գալ որպես հրապարակախոս՝ հրատարակելով «Սավոյական միապետականի նամակները» (1793), որտեղ քննադատում էր Ֆրանսիայում ստեղծված վարչակարգը։ 1796 թվականին Լոզանում հրատարակեց պատմաքաղաքական «Դատողություններ Ֆրանսիայի մասին» աշխատությունը («Considérations sur la France»), որտեղ արտահայտում էր սեփական հասկացողությունը ֆրանսիական հեղափոխության առաջացման և զարգացման շուրջ[6]։

1803-1817 թվականներին սարդինյան պատվիրակն էր Ռուսաստանում, որտեղ էլ հրատարակեց իր մի քանի հիմնական աշխատությունները՝ «Essai sur le principe générateur des constitutions politiques et des autres institutions humaines» («Քաղաքական կարգերի և մարդկային այլ սահմանումների առաջացման սկզբունքի փորձեր») (Սանկտ Պետերբուրգ, 1810) և «Des délais de la justice divine» («Աստվածային արդարության ժամկետների մասին») (Սանկտ Պետերբուրգ, 1815)[4]։ Պատվիրակի պաշտոնից հետ կանչելուց հետո հաստատվեց Թուրինում, որտեղ զբաղեցնում էր Թուրինի մագիստատի, ինչպես նաև Սարդինիայի թագավորության կառավարությունում նախարարի պաշտոնը։ Շարունակում էր ակտիվ տպագրվել՝ 1819-1821 թվականներին լույս տեսան նրա «Du Раре» («Հոր մասին») (Լիոն, 1819), «De l'Église Gallicane» (Փարիզ, 1821); «Les soirées de St.-Pétersbourg» («Սանկտպետերբուրգյան երեկոներ») (Փարիզ, 1821), իսկ մահից հետո՝ 1835 թվականին Փարիզում լույս տեսավ նրա «Examen de la philosophie de Bacon» («Բեկոնի փիլիսոփայության քննումը»)[4]։

Մահացել է 1821 թվականի փետրվարի 26-ին Թուրինում։ Ուներ որդի՝ Ռուդոլֆ դը Մեսթրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. http://data.bnf.fr/ark:/12148/cb11914022b Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Кареев Н. И. "Историки Французской революции", Л.: Колос, 1924, стр. 30.
  4. 4,0 4,1 4,2 Соловьёв В. С. Жозеф де Мэстр. // ЭСБЕ, Т. XX, СПб., 1897.
  5. http://en.wikisource.org/wiki/Catholic_Encyclopedia_(1913)/Joseph-Marie,_Comte_de_Maistre. Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company, 1913.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Гениффе, П. «Рассуждения о Франции» Ж. де Местра и Французская революция. // Французский ежегодник 2003. М., 2003. http://annuaire-fr.narod.ru/statji/Genife-fe2003.html#_ftn63
  7. J.-M. Vivenza, (Jean-Marc Vivenza "Joseph de Maistre et le Rite Ecossais Rectifié" Rite Ecossais Rectifié, Dossier H, l'Âge d’Homme, 2005.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Paulhan F., Joseph de Maistre et sa philosophie, P., 1893.
  • Rohden P.R., J. de Maistre als politisher Theoretiker, Munch., 1929;
  • Bayle F., Les idées politiques de J. Maistre, P., 1945.
  • Dermenghem E., J. de Maistre mystique, P., 1946;
  • Brunello B., J. de Maistre politico e filosofo, Bologna, 1967.
  • Lombard, Charles (1976). Joseph de Maistre. Boston: Twayne. ISBN 0805762477.
  • Lebrun, Richard A. (1988). Joseph de Maistre: An Intellectual Militant. Montreal: McGill-Queen’s University Press. ISBN 0773506454.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]