Կլոդ Դեբյուսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դեբյուսի (այլ կիրառումներ)
Կլոդ Դեբյուսի
Claude Debussy ca 1908, foto av Félix Nadar.jpg
Բնօրինակ անունֆր.՝ Claude Debussy
Ի ծնե անունֆր.՝ Claude Achille Debussy
Ծնվել էօգոստոսի 22, 1862(1862-08-22)[1][2][3][4][5][6][7][8]
Սեն-Ժերմեն-ան-Լե[9]
ԵրկիրSecond French Empire
Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
Մահացել էմարտի 25, 1918(1918-03-25)[1][3][4] (55 տարեկանում) կամ մարտի 26, 1918(1918-03-26)[9] (55 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսիա[9]
Ժանրերօպերա և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, երաժիշտ և երաժշտական քննադատ
Գործիքներդաշնամուր
ՇրջանավարտՓարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա
ԱմուսինԷմմա Բարդակ և Q64734036?

Կլոդ Արշիլ Դեբյուսի (ֆրանսերեն՝ Achille-Claude Debussy, օգոստոսի 22, 1862(1862-08-22)[1][2][3][4][5][6][7][8], Սեն-Ժերմեն-ան-Լե[9] - մարտի 25, 1918(1918-03-25)[1][3][4] կամ մարտի 26, 1918(1918-03-26)[9], Փարիզ, Ֆրանսիա[9]), ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ։ Նրա երաժշտական ոճը հաճախ անվանվում է իմպրեսիոնիզմ՝ եզրույթ, որը նա երբեք չի ընդունել։ Նրա երաժշտությունը միջանկյալ դիրք է զբաղեցնում ուշ ռոմանտիկ երաժշտության և 20-րդ դարի մոդեռնիզմի միջև։ Առավել հայտնի ստեղծագործություններն են «Պելեաս և Մելիսանդա» օպերան (բեմադրվել է 1902 թ, Փարիզ), «Բաքոսի հետկեսօրյա հանգիստ» սիմֆոնիկ պրելյուդը (1894), «Ծովը» 3 սիմֆոնիկ էսքիզները (1905), պրելյուդներ դաշնամուրի համար և այլն։

1872-1884 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։ Դեբյուսին գնում է մինչ այդ երբևէ չեղած փոփոխությունների. Բացում է նոր ճանապարհ՝ դեպի մաքուր հնչյունի անկակախությունը, տոնայնական հարմոնիայից փոփոխումը դեպի կոլորիստիկ հարմոնիայի, որտեղ կարևորը ոչ թե մի ֆունկցիայից մեկ այլ ֆունկցիայի անցումը, ֆունկցիոնալ հաջորդականությունն է, այլ ակորդի առանձին հնչողությունն է, նրա առանձին գույնը։ Բնականաբար, փոփոխման է ենթարկվում նաև նվագախումբը. Այն դառնում է նույնքան գունային, որքան և նրա հարմոնիան։ Դեբյուսին բերում է անհատական գործիքի տեմբր, գույն հասկացությունը, բերում է յուրաքանչյուր գործիքի ինքնուրույնությունը նվագախմբի մեջ, ինչպես նաև՝ մինչդ այդ եղած գործիքների ֆունկցիոնալ պատկանելությունն է փոխում։ Դեբյուսիի երաժշտությունը արտահայտում է իրավիճակ, ոչ թե ընթացք, նրա մոտ տեսնում ենք պատկեր, ակնթարթ, ասինքն տիպիկ իմպրեսիոնիստական մոտեցում։

1884 թվականին «Անառակ որդին» կանտատի համար արժանացել է Հռոմեական մրցանակի և մինչև 1886 թվականը ապրել Հռոմում։ Վերադառևալով Փարիզ՝ մերձեցել է սիմվոլիստ բանաստեղծների ն իմպրեսիոնիստ նկարիչների խմբակին։ Հանդես է եկել որպևս դաշնակահար ն դիրիժոր իր ստեղծագործությունների կատարումով (1913 թվականին՝ Պետերբուրգում և Մոսկվայում), զբաղվել երաժշտական քննադատությամբ։ Դեբյուսին երաժշտական իմպրեսիոնիզմի հիմնադիրը և խոշորագույն ներկայացուցիչն է Դեբյուսին նորոգել և թարմացրել է երաժշտության (հատկապես նվագախմբային) երանգապնակը, հնչեղության գունեղության նպատակով օգտագործել բնական լադեր, պենտատոնիկա, բազմատոնայնական և ատոնալ տարրեր։ Նրա վրա զգալի ազդեցություն է գործել ֆրանսիական և Արևելքի ժողովրդական արվեստը, Մ․ Պ․ Մուսորգսկու, Ն․ Ա․ Ռիմսկի-Կորսակովի երաժշտությունը։ Դեբյուսին բարձր է գնահատել Կոմիտասի ստեղծագործությունները։ Մեծ տեղ է հատկացրել գործիքային ծրագրային երաժշտությանը։ Երկերից են՝ «Պելհաս և Մելիզանդա» օպերան (իմպրեսիոնիստական օպերային արվեստի առաջին և չգերազանցված նմուշը, ըստ Մ․ Մետերլինկի, բեմադրվել է 1902), «Խաղեր» (1912), «Կամմա» (1912), «Խաղալիքներով արկղը» (1913) բալետները, «Սուրբ Սեբաստիանի մարտիրոսությունը» միստերիան (ըստ Անունցիոյի, 1911), «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պրելյուդը (ըստ Ս․ Մալարմեի, 1892-1894), «Նոկտյուրններ» եռապատկերը («Ամպեր», «Տոնախմբություններ», «Սիրեններ», 1897-1899), «Ծովը» 3 սիմֆոնիկ էսքիզը (1903-1905), «Ի բեր իա» սիմֆոնիկ սյուիտը (1908), դաշնամուրային բազմաթիվ ստեղծագործություններ («Էստամպներ», 1903, «Ուրախության կղզին», 1904,1924 պրելյուդ, 1910-1913), գործիքային անսամբլներ, 50-ից ավելի երգեր և ռոմանսներ (մի մասը՝ սիմվոլիստների տեքստերով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Achille Claude Debussyministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  7. 7,0 7,1 Discogs — 2000.
  8. 8,0 8,1 filmportal.de — 2005.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118524186 // Gemeinsame Normdatei — 2012—2016.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Monsieur Croche․, Antidi–lettante, 8 ed․, P․, 1926; Статьи, рецензии, беседы, М․—Л․, 1964
  • Альшванг А․, Клод Дебюсси, М․—Л․, 1935;
  • Кремлев Ю․, Клод Дебюсси, М․, 1965;
  • Valias L․‘, Claude Debussy et son temps, P․, [1958]․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 323 CC-BY-SA-icon-80x15.png