Սեն Ժերմեն ան Լե
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սեն Ժերմեն ան Լե | |||
ֆր.՝ Saint-Germain-en-Laye[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Սեն-Ժերմեն-ան-Լայի թաղամաս և Իվելին | ||
Հիմնադրված է | հունվարի 1, 2019 թ. | ||
Մակերես | 51,94 կմ² | ||
Բնակչություն | ▲45 286 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||
Փոստային դասիչ | 78100 | ||
Պաշտոնական կայք | saintgermainenlaye.fr | ||
| |||
Սեն Ժերմեն ան Լե (ֆրանսերեն՝ Saint-Germain-en-Laye. ֆրանսերեն: ( ). sɛ̃ ʒɛʁmɛ̃ ɑ̃ lɛ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Իվելին դեպարտամենտում։ Փարիզի արևմտյան արվարձանն է[3], ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից՝ զրոյական կետից մոտավորապես 19 կիլոմետր հեռավորության վրա Զբաղեցնում է շուրջ 52 քառակուսի կիլոմետր տարածք։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 41 749[4]։ Քաղաքը դարեր շարունակ եղել է ֆրանսիական թագավորների արտափարիզյան նստավայր. պահպանվել է նրանց սենժերմենյան դղյակը։ Ներկայումս Սեն Ժերմեն ան Լեում en գտնվում Նավիգացիոն գծանշման ծառայությունների միջազգային ասոցիացիայի (IALA) կենտրոնակայանը[5], Ֆրանսիայի նախնադարյան պատմության թանգարանը։
Սեն Ժերմեն ան Լեն ունի ենթապրեֆեկտուրայի կարգավիճակ։ Իվելին դեպարտամենտի համայնքների շարքում ամենամեծն է իր զբաղեցրած տարածքով. բանն այն է որ ամբողջությամբ նրա սահմաններում է ընդգրկված Սենժերմենյան ազգային անտառը, որն ինքնին գրավում է շուրջ 35 քառակուսի կիլոմետր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]996-ից 1031 թվականներին Ռոբերտ II Բարեպաշտն այս վայրում վանք է հիմնել[6]։
1679 թվականի հունիսին Սեն Ժերմեն ան Լեում կնքվել է հաշտության պայմանագիր, որի համաձայն Շվեդիան Բրանդենբուրգին է վերադարձրել Շչեցինը[7]։ 1919 թվականի սեպտեմբերին Սեն Ժերմենում խաղաղության պայմանագիր կնքվեց Ավստրիայի հետ։ Չեխոսլովակիային տրվեցին Մորավիան, բուն Բոհեմիան և Սիլեզիայի մի մասը, իսկ Լեհաստանին՝ Գալիցիան և Սիլեզիայի մի մասը[8]։
2019 թվականի հունվարի 1-ին Ֆուրկեն և Սեն Ժերմեն ան Լեն միավորվեցին։ Նորակազմ համայնքն ստացավ Սեն Ժերմեն ան Լե անունը, վերջինս դարձավ վարչակազմի նստավայրը[9]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքոնշյալ տվյալները վերաբերում են միայն բուն Սեն Ժերմեն ան Լեին, 2019 թվականին նրան միացած Ֆուրկեի տվյալները չեն ներառում։
Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".
Ծնվել են Սեն Ժերմեն ան Լեում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուի XIV - Ֆրանսիայի թագավոր, ծնվել է 1638 թվականի սեպտեմբերի 5-ին[10]
- Ֆիլիպ I Օռլեանցի - Օռլեանի դուքս, ծնվել է 1640 թվականի սեպտեմբերի 21-ին
- Կլոդ Դեբյուսի - ֆրանսիացի կոմպոզիտոր, ծնվել է 1862 թվականին[11]
- Ամելի Մորեսմո - ֆրանսիացի թենիսիստուհի, ծնվել է 1979 թվականի հուլիսի 5-ին[12]
- Կարոլին Գարսիա - ֆրանսիացի թենիսիստուհի, ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 16-ին[13]
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեն Ժերմեն ան Լեի քույր քաղաքներն են<ref>«Les villes jumelles». saintgermainenlaye.fr (ֆրանսերեն). Saint-Germain-en-Laye. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.</ref՝
Աշաֆենբուրգ, Գերմանիա, 1975 թվականից
Շվելմ, Գերմանիա
Էյր, Հարավային Էյրշիր, Շոտլանդիա, 1984 թվականից
Վինչեսթեր, Մասաչուսեթս, 1990 թվականից
Կոնստանցին Եզյոռնա, Լեհաստան, 1992 թվականից
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երկաթուղային կայարանը
-
Սեն Շապել մատուռը
-
Հին ամրոցը. մոտ. 1682 թ.
-
Զոհվածներիհուշարձանը
-
Երկրորդ աշխարհամարտից պահպանված գերմանական դօտը
-
Պատկերասրահի շրջական
-
Մարշե Նյոֆ հրապարակը
-
Պալատը
-
Եկեղեցին
-
Պատկերասրահը
-
Միջազգային լիցեյը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Atlas Routier France 2014 (ֆրանսերեն). Michelin. 2014. էջ 58. ISBN 978-2-06-719261-4.
- ↑ «Populations légales 2016». INSEE (ֆրանսերեն).
- ↑ «IALA-AISM Headquarters». IALA AISM 2020 (անգլերեն).
- ↑ de Gournay, Frédéric (2009). «Bulletin des Amis du Vieux Saint-Germain». Saint-Germain-en-Laye, de Robert le Pieux à Louis VI le Gros (ֆրանսերեն): 49.
- ↑ W. Buchholz, Pod władzą Brandenburgii/Prus i Szwecji. Pomorze Szwedzkie. (w:) Cz. Piskorski (red.) Pomorze Zachodnie poprzez wieki, Zamek Książąt Pomorskich, Szczecin 1999
- ↑ Convention of Saint-Germain-En-Laye Revising the General Act of Berlin, February 26, 1885, and the General Act and Declaration of Brussels, July 2, 1890
- ↑ «Recueil des actes administratifs des Yvelines» (PDF). yvelines.gouv.fr (ֆրանսերեն).
- ↑ «La chapelle royale Saint-Louis du château de Saint-Germain-en-Laye». Association Frontenac-Amériques (ֆրանսերեն).
- ↑ «Claude Debussy». France Musique (ֆրանսերեն).
- ↑ «Amélie Mauresmo». WTA TOUR (անգլերեն).
- ↑ «Caroline Garcia : „Les gens ne se rendent pas compte mais 4è mondiale ou Top 10 au tennis, c'est ceux qui se battent pour le Ballon d'Or en foot"». gqmagazine.fr (ֆրանսերեն). 2021 թ․ հունիսի 25.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Ժերմեն ան Լե» հոդվածին։ |
|