Ամելի Մորեսմո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամելի Մորեսմո
ֆր.՝ Amélie Mauresmo
Սեռիգական
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Բնակվելու վայրԺնև
Ծննդյան ամսաթիվհուլիսի 5, 1979(1979-07-05)[1][2][3][…] (44 տարեկան)
ԾննդավայրՍեն-Ժերմեն-ան-Լե[1]
Հասակ175 սմ
Քաշ69 կգ
Կարիերայի սկիզբ1993 թվական
Կարիերայի ավարտ2009 թվական դեկտեմբերի 3
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցմեկձեռքանի
ՄարզիչԼոիկ Կուրտուա (2002-2008)
Ուգո Լեկոկ (2008-2009)
Պարգևավճար, USD15 022 476
Մենախաղ
Խաղեր Հ/Պ545–227[4]
Ամենաբարձր վարկանիշ1 (2004 թվականի սեպտեմբերի 13)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաՀաղթանակ (2006)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (2003, 2004)
ՈւիմբլդոնՀաղթանակ (2006)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (2002, 2006)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ92–62[4]
Ամենաբարձր վարկանիշ29 (2006 թվականի հունիսի 26)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (1999)
Ֆրանսիա2-րդ շրջան (1997, 1998)
ՈւիմբլդոնԵզրափակիչ (2005)
ԱՄՆ3-րդ շրջան (1999)
Ավարտել է կարիերան

Ամելի Սիմոն Մորեսմո (ֆր.՝ Amélie Simone Mauresmo, [ameli simɔn moʁɛsmo], հուլիսի 5, 1979(1979-07-05)[1][2][3][…], Սեն-Ժերմեն-ան-Լե[1]), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիտուհի և աշխարհի թիվ մեկ ռակետ։ Մորեսմոն հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի մենախաղի երկու մրցաշարերում՝ Ավստրալիայի բաց առաջնություն և Ուիմբլդոն, ինչպես նաև արծաթե մեդալ է նվաճել 2004 թվականի Օլիմպիական խաղերում։

Մորեսմոն վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականին հասել է 2004 թվականի սեպտեմբերի 13-ին և պահպանել է այն հինգ շաբաթ շարունակ։ Մորեսմոն պրոֆեսիոնալ թենիսից հեռանալու մասին պաշտոնապես հայտարարել է 2009 թվականի դեկտեմբերի 3-ին, թենիսին նվիրելով իր կյանքի տասնհինգ տարին։ Նա Ուիմբլդոն վերադարձել է 2010 թվականին, որպես խոտածածկի ֆրանսիացի մասնագետ և 2007 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի զուգախաղի հաղթող Միխաել Լյոդրայի մարզիչ։ Նա նաև օգնել է Մարիոն Բարտոլիին 2013 թվականին Ուիմբլդոնի մրցաշարում հաղթանակ տանելու ժամանակ։ Մորեսմոն մարզել է Էնդի Մարրեյին 2014 թվականի հունիսից մինչև 2016 թվականի մայիսը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորեսմոն ծնվել է 1979 թվականի հուլիսի 5-ին Փարիզից հյուսիս-արևմուտք գտնվող Սեն Ժերմեն ան Լե քաղաքում։ Նա թենիս սկսել է խաղալ 4 տարեկան հասակից, նրանից հետո, երբ հեռուստատեսությամբ դիտել և ոգևորվել է 1983 թվականին Ֆրանսիայի բաց առաջնությունում Յանիկ Նոայի հաղթանակով։ Հենց այդ հաղթանակից հետո Մորեսմոյի ծնողները նրա համար գնել են առաջին թենիսի ռակետը։ Ավելի ուշ՝ 1998 թվականին, Յանիկ Նոան նրան Ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում նրան ընդգրկում է Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Նրա մայրը՝ Ֆրանսուազա, տնային տնտեսուհի է։ Հայրը՝ Ֆրենսիս, ով մահացել է 2004 թվականի մարտին, եղել է ինժեներ։ Ամելին ունի եղբայր՝ Ֆաբիեն, ով նույնպես ինժեներ է։

1996 թվականին Մորեսմոն հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի երկու պատանեկան մրցաշարերի կանանց մենախաղում՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնում։ Նույն 1996 թվականին նրան անվանում են Թենիսի միջազգային ֆեդերացիայի Աշխարհի չեմպիոն։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակավորման փուլից հիմնական ցանց անցած Մորեսմոն 1999 թվականին հասնում է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ, ճանապարհին հաղթանակ տանելով երեք «դասակարգված» թենիսիստուհիների նկատմամբ, այդ թվում աշխարհի թիվ մեկ ռակետ Լինդսեյ Դևենպորտի նկատմամբ։ Սակայն եզրափակիչում նրա հաղթարշավը կանգնեցնում է աշխարհի թիվ երկու ռակետ Մարտինա Հինգիսը։ Մորեսմոն ընդամենը երկրորդ ֆրանսուհին էր, ով երբևիցե հասել էր Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ (Մարի Պիրսը եղել է առաջինը, հաղթանակ տանելով 1995 թվականի առաջնությունում)։ Նա նաև հանդիսանում էր երրորդ ֆրանսուհին, ով Բաց դարաշրջանում երբևիցե հասել էր Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ։

Այնուհետև, նույն թվականին, Մորեսմոն Մարտինա Հինգիսի նկատմամբ հաղթանակ է տանում Paris indoor մրցաշարի եզրափակիչի ճանապարհին։

Ավստրալիայի բաց առաջնությունում Լինդսեյ Դևենպորտին հաղթելուց հետո, Մորեսմոն, ով այդ ժամանակ 19 տարեկան էր, միջազգային մամուլում ներկայացվում է որպես լեսբուհի[5]։ Նա «կորտում իր հաջողությունը վերագրում է իր սեքսուալականությանը»[5]։ Նա նաև սեքսուալ ծաղրանքների է ենթարկվում այլ մրցակցուհիների կողմից, որոնց նա հետագայում պարտության է մատնում[5]։

2004 թվական։ Օլիմպիական արծաթ, աշխարհի թիվ 1 ռակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Մորեսմոն հասնում է Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ նա պարտություն է կրում Սերենա Ուիլյամսից երեք սեթում, առաջին սեթում հաղթանակ տանելուց և երկրորդ սեթում առավելություն ունենալուց հետո։ Նա Մեծ Սաղավարտի մյուս երեք մրցաշարերում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ և հաղթում է I մակարդակի երեք մրցաշարերում՝ Հռոմում, Բեռլինում և Մոնրեալում։

Մորեսմոն 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերում արժանանում է մենախաղի մրցաշարի արծաթե մեդալի, ելրափակիչում բելգիացի Ժյուստին Էնենից ջախջախիչ պարտություն կրելուց հետո։

2004 թվականի սեպտեմբերի 13-ին Մորեսմոն դառնում է առաջին ֆրանսիացի թենիսիտուհին, ով կարողանում է հասնել վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականին և դառնալ աշխարհի թիվ 1 ռակետ։ Նա առաջին համարի վարկանիշը պահպանում է հինգ շաբաթ և դառնում է երկրորդ թենիսիտուհին՝ Կիմ Կլեյստերսից հետո, ով արժանանում է առաջին հորիզոնականին առանց Մեծ Սաղավարտի որևէ մրցաշարում հաղթելու։

2005 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամելի Մորեսմոն 2005 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում

2005 թվականին Մորեսմոն հասնում է Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, սակայն այնտեղ պարտություն է կրում մրցաշարի ապագա հաղթող Սերենա Ուիլյամսից։

Ֆրանսիայի բաց առաջնությունում Մորեսմոն, ով «դասակարգված» էր 3-րդ համարի տակ, երրորդ շրջանում պարտվում է այն ժամանակ դեռևս անհայտ, 17-ամյա Անա Իվանովիչին Սերբիայից, երեք սեթում[6]։

ԱՄՆ բաց առաջնությունում Մորեսմոն քառորդ եզրափակիչում պարտվում է Մերի Պիրսին, երկու սեթում։ Մինչ այդ նա Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ երեք սեթանոց համառ պայքարում պարտվել էր Լինդսեյ Դևենպորտին՝ 7-6(7-5), 6-7(4-7), 4-6։

Տարվա վերջին Մորեսմոն շահում է իր առաջին մենախաղային տիտղոսը WTA Tour-ի եզրափակիչ մրցաշարում։ Նա եզրափակիչում հաղթանակ է տանում Մարի Պիրսի նկատմամբ, խմբային մրցաշարում նրան պարտվելուց հետո, երեք սեթում։

2006 թվական։ Մեծ Սաղավարտի երկու տիտղոս[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Մորեսմոն տիրում է Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղի իր առաջին տիտղոսին, հաղթանակի ճանապարհին հաղթելով բելգիացի աշխարհի նախկին թիվ մեկ ռակետներ Կիմ Կլեյստերսին և Ժյուստին Էնենին։ Երկու մրցակցուհիներն էլ հրաժարվում են շարունակալ խաղը վնասվածքների պատճառով՝ Կլեյստերսը կիսաեզրափակիչ խաղի երրորդ սեթում աջ ոտնաթաթի, իսկ Էնենը եզրափակիչ քաղի երկրորդ սեթում սուր գաստրոէնտերիտի պատճառով։ Մորեսմոն մինչ խաղերի դադարեցումը երկուսում էլ առավելություն ուներ, ընդ որում Էնենի հետ եզրափակիչ խաղում շահում էր 6-1, 2-0 հաշվով։

Այնուհետև Մորեսմոն հաղթում է հաջորդ երկու մրցաշարերում՝ Փարիզի Open Gaz de France մրցաշարում (եզրափակիչում հաղթանակ տանելով Մարի Պիրսի նկատմամբ) և Անտվերպենի Diamond Games PROXIMUS մրցաշարում (եզրափակիչում հաղթանակ տանելով Կիմ Կլեյստերսի նկատմամբ)։

Դոհայի Qatar Total Open մրցաշարում Մորեսմոն կիսաեզրափակիչում 6-2, 6-2 հաշվով հաղթանակ է տանում Մարտինա Հինգիսի նկատմամբ, սակայն եզրափակիչում պարտվում է Նադեժդա Պետրովային։ Եթե նա հաղթանակ տաներ եզրափակիչում, ապա նա անմիջապես իրեն կվերադարձներ աշխարհի թիվ մեկ ռակետի կոչումը, որը պատկանում էր Կլեյստերսին։ Այնուամենայնիվ, արդյունքը բավարար էր, որպեսզի Մորեսմոն իրեն վերադարձներ աշխարհի թիվ մեկ ռակետի կոչումը 2006 թվականի մարտի 20-ին։

Այնուհետև Մորեմոն հասնում է մինչև Կի Բիսկեյնի Sony Ericsson Open մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ նա պարտվում է մրցաշարի ապագա հաղթող Սվետլանա Կուզնեցովային։

Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանում նա պարտություն է կրում չեխ, երիտասարդ թենիսիստուհի Նիկոլ Վայդիշովային՝ 6-7 (5-7), 6-1, 6-2։ Հաջորդ մրցաշարում՝ նախաուիմբլդոնյան Իսթբորնում, Մորեմոն դուրս է մնում առաջին շրջանում։ Այնուամենայնիվ, Մորեսմոն և Կուզնեցովան այնտեղ հաղթում են զուգախաղի մրցաշարում, որը նրանց համատեղ առաջին մրցանակն էր և երկրորդը Մորեսմոյի կարիերայում։

Ուիմբլդոնի մրցաշարում Մորեսմոն առաջին «դասակարգվածն» էր։ Նա քառորդ եզրափակիչում հաղթում է Անաստասիա Միսկինային և կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողնում Մարիա Շարապովային, իսկ եզրափակիչում երեք սեթանոց մրցախաղում առավելության է հասնում Ժյուստին Էնենի նկատմամբ՝ 2-6, 6-3, 6-4։ Հաղթանակը Մորեսմոյի համար երկրորդն էր Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում և առաջինը խոտածածկի վրա։ Նա նաև հանդիսանում է առաջին ֆրանսուհին 1925 թվականին Սյուզան Լենգլեի հաղթանակից հետո, ով հաղթում է Ուիմբլդոնի մրցաշարում։ Ուիմբլդոնի եզրափակիչը նշանակալից էր նրանով, որ վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ Ուիլյամս քույրերից և ոչ մեկը չէր մասնակցում նրան։

Այնուհետև նա օգնում է ազգային հավախականին դուրս գալ Ֆեդերացիայի գավաթի Համաշխարհային I խմբի փլեյ-օֆֆի Չեխիայի դեմ հանդիպմանը, սակայն չի կարողէանում մասնակցել նրան աճուկի վնասվածքի պատճառով, որը ստացել էր Ուիմբլդոնի ժամանակ։ Բացի այդ, նա դուրս է գալիս Մոնրեալի մրցաշարից՝ նույն վնասվածքի պատճառով։

Նրա հաջորդ մրցաշարը լինում է Նյու Հեյվենի Pilot Pen Tennis մրցաշարը, որտեղ նա քառորդ եզրափակիչում պարտվում է Լինդսեյ Դևենպորտին՝ 4-6, 5-7։

ԱՄՆ բաց առաջնությունում Մորեսմոն պարտվում է Մարիա Շարապովային կիսաեզրափակիչում՝ 0-6, 6-4, 0-6։ Դա առաջին դեպքն էր Բաց դարաշրջանի պատմության մեջ, երբ ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչում թենիսիստուհին պարտվում է երկու սեթում առանց որևէ գեյմ հաղթելու[7]։

Այնուհետև Մորեսմոն հասնում է Պեկինի China Open մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտություն է կրում Սվետլանա Կուզնեցովայից։ Մրցաշարի ընթացքում Մորեսմոն կարողանում է շահել 137 վարկանիշային միավոր, ինչը օգնում է պահպանել աշխարհի թիվ մեկ ռակետի կոչումը և մրցաշարի ընթացքում ընդհատում է 2000 թվականի Սիդնեյի մրցաշարից հետո Լինդսեյ Դևենպորտին ինը անընդմեջ պարտությունների շարքը։

Տարվա ավարտին Մորեմոն դուրս է գալիս Մադրիդի WTA մրցաշարերի եզրափակիչ, որտեղ պարտվում է Ժյուստին Էնենին՝ 4-6, 3-6։ Մորեսմոն տարին ավարտում է դասակարգման աղյուսակի 3-րդ հորիզոնականում, առաջ թողնելով Ժյուստին Էնենին և Մարիա Շարապովային։

2007 թվական։ Թոփ-5-յակից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորեսմոն մրցաշարջանը սկսում է Ավստրալիայում, որտեղ Սիդնեյի մրցաշարի քառորդ եզրափակիչում զիջում է Ելենա Յանկովիչին։ Ավստրալիայի բաց առաջնությունում Մորեսմոն դուրս է մնում չորրորդ շրջանում, պարտվելով Լյուսիա Շաֆարժովաին՝ 4-6, 3-6, առաջին երեք խաղերում երկու սեթերում հաղթանակներից հետո։

Մորեսմոն 2007 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում

Հաջորդ մրցաշարը լինում է Փարիզում, որտեղ նա կիսաեզրափակիչում պարտվում է Նադեժդա Պետրովային՝ 7-5, 4-6, 6-7 (7), այն բանից հետո, երբ Մորեսմոն որոշիչ սեթում հաղթում էր 4-1 հաշվով և մատչ-փոինթ ուներ թայ-բրեյքում։ Դա վերջին չորս խաղերում երրորդ պարտությունն էր Պետրովային։ Բելգիայի Անտվերպենի Diamond Games PROXIMUS մրցաշարում Մորեսմոն եզրափակիչում հաղթում է Կիմ Կլեյստերսին։ Դա դառնում է Մորեսմոյի երրոր անընդմեջ հաղթանակը այդ մրցաշարում, շահելով մրցաշարի խորհրդանշական ադամանդե ռակետը, որը շնորհվում է այն թենիսիտուհուն, ով կարողացել է նվազագույնը երեք անգամ հաղթել մրցաշարում հինգ տարվա ընթացքում։ Մրցանակը գնահատվում էր 1,3 միլիոն ԱՄՆ դոլլար։ Այնուհետև Մորեմոն խաղում է Դուբայի Duty Free Women's Open մրցաշարում, որտեղ նա եզրափակիչում պարտվում է Ժյուստին Էնենին։

2007 թվականի մարտի 16-ին Մորեսմոն արժանանում է Ասպետի կոչման և Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից ստանում «Պատվավոր Լեգեոնի շքանշան»։

Մորեսմոն պետք է մասնակցեր Կի Բիսկեյնի Sony Ericsson Open մրցաշարին, սակայն ստիպված է լինում հրաժարվել նրանից սուր ապենդիցիտի պատճառով։ Բացի այդ, նա նույն պատճառով դուրս է մնում Ամելիա Այլենդի Bausch & Lomb մրցաշարից։ Չնայած նրան, որ Մորեսմոն վերսկսում է մարզումները, նա բավականին լավ մարզավիճակում չէր Լեհաստանի Վարշավա քաղաքի J & S Cup մրցաշարում մրցակցելու համար։

Բեռլինի Qatar Telecom German Open մրցաշարում Մորեսմոն պարտվում է երրորդ շրջանում, ուկրաինուհի Յուլիա Վակուլենկոյին, իսկ Հռոմի Internazionali d'Italia մրցաշարում նա պարտվում է երկրորդ շրջանում, ավստրալուհի Սամանտա Ստոսուրին՝ 7-5, 7-6 ( 4), 6-7 (7), այն բանից հետո, երբ Մորեսմոն երրորդ սեթում շահում էր 5-3 հաշվով։ Փետրվարից հետո Ֆրանսիայի բաց առաջնությունը Մորեմոյի համար երրորդ մրցաշարն է դառնում։ Մորեսմոն երրորդ շրջանում զիջում է չեխ Լյուսիա Շաֆարժովային՝ 3-6, 6-7 (4), կատարելով 9 կրկնակի սխալ մատուցում և 49 ոչհարկադիր սխալ։

Իսթբորնի մրցաշարում Ժյուստին Էնենին եզրափակիչում պարտվելուց հետո՝ 5-7, 7-6 (4), 6-7 (2), որոշիչ սեթում 4-1 հաղթելուց հետո, Մորեսմոն մասնակցում է Ուիմբլդոնի մրցաշարին։ Մրցաշարի նախորդ քաղարկության հաղթող Մորեսմոն հայտարարում է, որ պատրաստ է շահելու ևս մեկ խոշոր տիտղոս։ Այնուամենայնիվ, նա չորրորդ շրջանում պարտվում է չեխ Նիկոլ Վայդիշովային՝ 6-7 (6), 6-4, 1-6։ Պարտությունը նրան ետ է գցում դասակարգման աղյուսակի 6-րդ հորիզոնական, առաջին անգամ առաջին հնգյակի սահմաններից դուրս 2003 թվականի նոյեմբերից ի վեր։

Մորեսմոն Մեծ Սաղավարտի վերջին մրցաշարը՝ ԱՄՆ բաց առաջնությունը, բաց է թողնում անբավարար ֆիզիկական պատրաստվածության բացակայության պատճառով։

Մրցաշարերին վերադարձը իրականանում է Պեկինի China Open մրցաշարում, որտեղ նա քառորդ եզրափակիչում պարտվում է տանտեր Պեն Շուային։ Այնուհետև նա Porsche Tennis Grand Prix մրցաշարում պարտվում է Ելենա Դեմենտևային։ Մոսկվայի Կրեմլի գավաթում Մորեսմոն առաջին շրջանում պարտվում է Վերա Զվոնարյովաին։ Ցյուրիխում նա երկրորդ շրջանում, երեք սեթում, պարտվում է Ալյոնա Բոնդարենկոյին։

2008 թվական։ Չեմպիոնի ստվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամելի Մորեսմոն 2008 թվականին

Տարվա նրա առաջին մրցաշարը լինում է Mondial Australian Women's Hardcourts մրցաշարը ավստրալիական Գոլդ Կոստում, որտեղ նա քառորդ եզրափակիչում պարտվում է 4-րդ «դասակարգված» Պատի Շնայդերին։ Մելբուրնում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում, Մորեսմոն երրորդ շրջանում պարտվում է ավստրալուհի Քեյսի Դելակվային՝ 6-3, 4-6, 4-6։

Իր հաջորդ մրցաշարում՝ Փարիզում, Մորեսմոն պարտվում է չորրորդ շրջանում, Աննա Չակվետաձեին՝ 6-3, 3-6, 3-6.

Մորեսմոն մասնակցություն է ունենում Մերձավոր Արևելքի երկու մրցաշարերում։ Դոհայի առաջին մակարդակի Qatar Total Open մրցաշարում նա պարտություն է կրում երկրորդ շրջանում Թամարին Թանասուգարնին՝ 6-7 (7), 5-7։ Երկրորդ մակարդակի Barclays Dubai Tennis Championships մրցաշարում Մորեսմոն հասնում է տարվա ընթացքում իր երրորդ քառորդ եզրափակիչին, սակայն չի կարողանում հաջողության հասնել և պարտվում է Սվետլանա Կուզնեցովային՝ 1-6, 6-7։

Այնուհետև Մորեսմոն պարտություն է կրում երկրորդ մակարդակի Pacific Life Open մրցաշարում, Ինդիան Ուելսում և Կի Բիսկեյնի Sony Ericsson Open մրցաշարում։

Գրունտի վրա Bausch & Lomb Championships մրցաշարում, Ամելիա Այլենդում, Մորեսմոն պարտություն է կրում քառորդ եզրափակիչում, մրցաշարի եզրափակիչի ապագա մասնակից Դոմինիկա Ցիբուլկովային։

Ֆրանսիայի բաց առաջնությունում Մորեսմոն երկրորդ շրջանում պարտվում է իսպանուհի Սուարես Նավարոյին, ով մրցաշարին մասնակցելու իրավունք էր նվաճել որակավորման փուլից, 3-6, 4-6։

Մեծ Բրիտանիայում, Իսթբորնում, Մորեսմոն հաղթում է 6-րդ դասակարգված ֆրանսուհի Ալիզե Կորնեին առաջին շրջանում՝ 6-1, 4-6, 7-5, սակայն երկրորդում Սամանտա Ստոսուրի հետ հանդիպման ժամանակ ստիպված է լինում 2-1 հաշվի ժամանակ հրաժարվել պայքարից վնասվածքի պատճառով։

Ուիմբլդոնի մրցաշարում Մորեսմոն երրորդ շրջանում պարտվում է Սերենա Ուիլյամսին՝ 6-7 (5), 1-6։ Խաղի ընթացքում նրան խանգարում է ազդրի վնասվածքը։ Խաղից հետո Մորեսմոն ասում է.

«Ես իմ շարժումների մեջ 100 %-ոց չէի, սակայն, ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ կային մի քանի լավ պահեր առաջին սեթում։ Սակայն ես իրականում սկսեցի ցավեր զգալ թայ-բրեյքում և ես արդեն չէի մտածում երկրորդ սեթի մասին»[8]։

Մորեսմոն մերժում է Օլիմպիական խաղերում խաղալու Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի առաջարկը՝ Մարի Պիրսի հրաժարումից հետո[9]։

Մորեմոն, ազդրի վնասվածքի պատճառով, երկամսյա դադար է վերցնում և բաց թողնում Ուիմբլդոնի մրցաշարը։ Այնուհետև պարտվում է Ցինցինատիի մրցաշարի կիսաեզրափակիչում, Նատալի Դեշիին՝ 4-6, 6-3, 2- 6։ Հաջորդ մրցաշարում՝ Նյու Հեյվենում, Մորեսմոն պարտվում է մրցաշարի թոփ դասակարգված Աննա Չակվետաձեին՝ 6-3, 3 -6, 6-1։ ԱՄՆ բաց առաջնությունում, չորրորդ շրջանում, Մորեսմոն պարտվում է 16-րդ դասակարգված Ֆլավիա Պենետային՝ 6-3, 6-0։

Սեպտեմբերի 29-ին Մորեսմոն հայտարարում է, որ հրաժարվել է իր վաղեմի մարզիչ Լոիկ Կուրտուայի ծառայություններից[10]։

Մորեսմոն պարտվում է Տոկիոյի և Պեկինի մրցաշարերի առաջին շրջանում, երկու անգամն էլ երեք սեթում, Դոմինիկա Ցիբուլկովային։ Նա Մոսկվայի Կրեմլի գավաթում հասնում է մինչև երկրորդ շրջան, որտեղ պարտվում է Դինարա Սաֆինային՝ 7-6 (2), 4-6, 4-6, և պարտություն է կրում Ցյուրիխի մրցաշարի առաջին շրջանում, բելառուսցի երիտասարդ թենիսիտուհի Վիկտորիա Ազարենկային։

Նա տարին եզրափակում է Լյուքսեմբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչով, որտեղ պարտվում է մրցաշարի ապագա հաղթող Ելենա Դեմենտևային։ Մորեսմոն տարին ավարտում է համաշխարհային դասակարգման աղյուսակի 24-րդ հորիզոնականում, հաղթանակների և պարտությունների 32-19 հարաբերեկցությամբ։

2009 թվական։ Եզրափակիչ տարի և կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամելի Մորեսմոն 2009 թվականի Brisbane International մրցաշարում

Բրիսբենի միջազգային մրցաշարում Մորեսմոն առաջին շրջանում հաղթեց աշխարհի թիվ 177 ռակետ Ելենա Դոկիչին՝ 7-6 (9), 7-6 (5), այնուհետև երկրորդ շրջանում առավելության հասավ ֆրանսուհի Ժյուլի Կուենի նկատմամբ՝ 5-7, 6-2, 7-6 (11), 3 ժամ և 14 րոպեում։ 5-րդ դասակարգված Մորեսմոն այնուհետև հաղթց թոփ-դասակարգված Անա Իվանովիչին քառորդ եզրափակիչում՝ 6-3, 6-2, իսկ կիսաեզրափակիչում պարտվեց 3-րդ դասակարգված Մարիոն Բարտոլիին։ Ավստրալիայի բաց առաջնությունում Մորեսմոն պարտվեց երրորդ շրջանում, Վիկտորիա Ազարենկաին։

2009 թվականին Մորեսմոն հաղթեց 2007 թվականից ի վեր իր առաջին մրցաշարում, Փարիզի Open GDF SUEZ մրցաշարի եզրափակչում առավելության հասնելով Ելենա Դեմենտևայի նկատմամբ։

Մորեսմոն պարտվեց Ինդիանա Ուելսի BNP Paribas Open մրցաշարի երրորդ շրջանում, տարվա առաջին Premier Mandatory մրցաշարում, Նա Լիին՝ 5-7, 2-6։ Հաջորդ մրցաշարը հանդիսացավ Կի Բիսկեյնի Sony Ericsson Open-ը։ Մորեսմոն «դասակարգված» էր 20-րդ համարի տակ և չորրորդ շրջանում պարտվեց ավստրպալուհի Սամանտա Ստոսուրին՝ 4-6, 4-6, սակայն վերջնական հաղթանակի հասավ զուգախաղում, թենիսի իր խաղընկերուհի Սվետլանա Կուզնեցովայի հետ զույգով, տիտղոսի ճանապարհին պայքարից դուրս թողնելով աշխարհի չեմպիոնուհիների։

Մադրիդի Մասթերս մրցաշարի երկրորդ շրջանում Մորեսմոն հաղթեց Չժան Ցզեին՝ 6-2, 7-5։ Այնուհետև նա հաղթեց Ելենա Դեմենտևային՝ 1-6, 6-4, 6-2 և Ագնեշ Սավային՝ 5-7, 6-1, 6-1, երրորդ և չորրորդ շրջաններում համապատասխանաբար։ Սակայն կիսաեզրափակիչում նա պարտություն կրեց բավականին արագ առաջընթաց ապրող, ապագա աստղ Կարոլին Վոզնյացկիին՝ 6-7 (1) 3-6։

Ֆրանսիայի բաց առաջնությունում Մորեսմոն առաջին շրջանում պարտվեց Աննա-Լենա Գրյոնեֆելդին՝ 4-6, 3-6։

Մորեսմոն 17-րդ դասակարգվածն էր 2009 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում։ Մրցաշարում նա մեկնարկեց Մելինդա Ցինկի նկատմամբ հաղթանակով՝ 6-1, 4-6, 6-2[11]։ Այնուհետև նա հաղթում է Կրիստինա Կուչովային և Ֆլավիա Պենետային։ Չորրորդ շրջանի նրա հանդիպումը առաջին դասակարգված Դինարա Սաֆինայի հետ դառնում է թենիսի պատմության մի մաս, երբ նոր և ծանրաքաշ ծածկը ծածկվեց անձրևի պատճառով։ Մորեսմոն պարտություն է կրում՝ 6-4, 3-6, 4-6։

2009 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում Մորեսմոն 17-րդ դասակարգվածն էր, սակայն երկրորդ շրջանում պերտություն կրեց Ալեքսանդրա Վոզնյակից՝ 4-6, 0-6։

2009 թվականի հոկտեմբերի 8-ի մամլո-ասուլիսում Մորեսմոն հայտարարեց, որ դիտարկում է թենիսից հեռանալու հնարավորությունը։ 2009 թվականի դեկտեմբերի 3-ին նա պաշտոնապես հայտարարեց պրոֆեսիոնալ թենիսից հեռանալու մասին։ Դա տեղի է եցավ Փարիզում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ[12]։ Նա կարիերան ավարտեց զբաղեցնելով համաշխարհային դասակարգման աղյուսակի 21-րդ հորիզոնականը[13]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2011 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսին և հուլիսին Մորեսմոն ժամանակավորապես մարզում էր ֆրանսիացի թենիսիտ Միխաել Լյոդրաին, խոտածածկի սեզոնի ընթացքում։ Նոյեմբերի 7-ին Մորեմոն մասնակցություն է ունենում Նյու Յորքի մարաթոնին, տարածությունը հաղթահարելով 3 ժամ 40 րոպե 20 վայրկյանում։

2011 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում Մորեսմոն վերամիավորվում է Լյոդրայի հետ, որպեսզի մասնակցի զուգախաղերի պրոֆեսիոնալ մրցաշարին, սակայն որակազրկվում է մեկնարկից առաջ, քանի որ չէր անցել հակադոպինգային ստուգումը, որն անհրաժեշտ էր մրցաշարին մասնակցելու համար։

2012 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Մուրեսմոն Ավստրալիայի բաց առաջնությունում միավորում է իր ուժերը աշխարհի թիվ մեկ ռակետ Վիկտորիա Ազարենկայի մարզչական թիմի հետ, որպեսզի օգնի բելառուսուհուն պաշտպանելու դասակարգման առաջին համարը և նախապատրաստվի 2012 թվականի Մեծ Սաղավարտի մյուս երեք մրցաշարերին և 2012 թվականի Օլիմպիական խաղերին։

2013 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Մորեսմոն սկսում է մարզել Ֆրանսիայի համար մեկ ռակետ Մարիոն Բարտոլիին, միավորելով իր ուժերը նրա հետ 2013 թվականի Ուիմբլդոնի մրցաշարից քիչ առաջ[14]։ Նրա հովանավորության տակ այնտեղ Բարտոլին շահում է իր առաջին տիտղոսը Մեծ Սաղավարտի մրցաշարերում, հակառակորդներին չպարտվելով նույնիսկ մեկ սեթ և նրան են վերագրում Բարտոլիի կարիերայի վերածնունդը[15]։

2014-2016 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 8-ին Մորեսմոն հայտարարվում է որպես Էնդի Մարրեյի նոր մարզիչ[16]։ Դեկտեմբերին Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան հայտարարում է, որ երկարաձգում է Ֆեդերացիայի գավաթում Մորեսմոյի պայմանագիրը ևս երկու տարով[17]։ Նրա ղեկավարությամբ Մարրեյը դուրս է գալիս Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ, սակայն այնպեղ չորս սեթում պարտվում է Նովակ Ջոկովիչին։ 2015 թվականի մայիսին Մորեսմոն Մարրեյին հասցնում է նրա կարիերայում առաջին տիտղոսին գրունտի վրա, այդ թվում Հռոմի «Մասթերս» մրցաշարում, որն ավարտվում է գրունտային ծածկույթի վրա պատմության մեջ առաջին հաղթանակով Ռաֆայել Նադալի նկատմամբ։ Մարրեյը նաև հասնում է կիսաեզրափակիչների Ֆրանսիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնում։ 2016 թվականի մայիսի 9-ին Մորեսմոն հայտարարում է, որ հեռանում է մարզչի պաշտոնից[18]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամելի Մորեսմոն հանդիսանում է բաց լեսբուհի[19][20]։ Նա Կամինգ-աութն իրականացնում է 1999 թվականին, Ավստրալիայի բաց առաջնության ընթացքում տեղի ունեցած մամլո-ասուլիսի ժամանակ[21]։

2015 թվականի ապրիլի 9-ին հայտնի է դառնում, որ Ամելի Մորեսմոն օգոստոսին սպասում է իր առաջնեկին[22]։ 2015 թվականի օգոստոսի 16-ին ծնվում է Ամելիի առաջնեկը։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամելի Մորեսմոն խաղացել է ինքն իրեն «Տասնմեկ պատվիրաններ» (ֆր.՝ Les 11 commandements, 2004 թվական) ֆիլմում, իսկ այնուհետև Ամելիքսին «Աստերիքսն Օլիմպիական խաղերին» (ֆր.՝ Astérix aux Jeux Olympiques, 2008 թվական) կատակերգությունում։

Մենախաղային վարկանիշը տարվա վերջին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 - 24
  • 2007 - 18
  • 2006 - 3
  • 2005 - 3
  • 2004 - 2
  • 2003 - 4
  • 2002 - 6
  • 2001 - 9
  • 2000 - 16
  • 1999 - 10
  • 1998 - 29
  • 1997 - 109
  • 1996 - 159
  • 1995 - 290
  • 1994 - 827

Ելույթները մրցաշարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղերի եզրափակիչներ (3)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ (2)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 2006 հունվարի 29 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ Բելգիա Ժյուստին Էնեն 6-1 2-0 - отказ
2. 2006 հուլիսի 9 Ուիմբլդոն Խոտածածկ Բելգիա Ժյուստին Էնեն 2-6 6-3 6-4
Պարտություն (1)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1999 հունվարի 31 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ Շվեյցարիա Մարտինա Հինգիս 2-6 3-6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 670. — ISBN 978-0-942257-70-0
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Flink S. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 WTA կայքէջ
  5. 5,0 5,1 5,2 Lesbian Tennis Star Amelie Mauresmo Named World's Top Player
  6. «Serbian starlet shocks Mauresmo». BBC News. 2005 թ․ մայիսի 28. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
  7. «Sharapova stops No. 1 Mauresmo, will meet Henin-Hardenne in U.S. Open final». Usatoday.com. 2006 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
  8. Cheese, Caroline (2008 թ․ հունիսի 27). «Battling Serena sees off Mauresmo». BBC News. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
  9. «French stars to miss the Olympics». BBC Sport. BBC. 2008 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 22-ին.
  10. «Amelie Mauresmo splits from coach Loic Courteau». The Daily Telegraph (Australia). Agence France-Presse. 2008 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. «Women's singles results». BBC News. 2007 թ․ հունիսի 26.
  12. «Mauresmo calls time on her career». BBC News. 2009 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  13. Amelie Mauresmo retires from tennis – Telegraph
  14. Nguyen, Courtney (2013 թ․ փետրվարի 14). «Marion Bartoli splits with father-coach, wants Amelie Mauresmo as replacement». Sports Illustrated. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  15. Marion Bartoli wins Wimbledon title, The Courier-Mail
  16. Andy Murray appoints Amelie Mauresmo as coach, BBC Sport
  17. http://www.bbc.co.uk/sport/0/tennis/30293951
  18. Grez, Matias (2016 թ․ մայիսի 9). «Andy Murray and coach Amelie Mauresmo 'mutually agree' to end partnership». CNN. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  19. nndb.com
  20. theguardian.com
  21. gala.fr Amélie Mauresmo revient sur son coming-out
  22. Andy Murray coach: Amelie Mauresmo expecting first child

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]