Ֆրանսուա Անդրե Ֆիլիդոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա Անդրե Ֆիլիդոր
André Philidor.jpg
Ծնվել է սեպտեմբերի 7, 1726({{padleft:1726|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2]
Դրյո[3]
Երկիր Ֆրանսիա
Մահացել է օգոստոսի 31, 1795({{padleft:1795|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:31|2|0}})[1] (68 տարեկանում)
Լոնդոն[3]
Ժանրեր օպերա
Մասնագիտություն կոմպոզիտոր, շախմատիստ և դաշնակահար

Ֆրանսուա Անդրե Ֆիլիդոր (իսկական ազգանունը՝ Դանիկան-Ֆիլիդոր, ֆր.՝ François-André Danican Philidor; սեպտեմբերի 7, 1726, Դրյո, Ֆրանսիա - օգոստոսի 31, 1795, Լոնդոն, Անգլիա), ֆրանսիացի կոմպոզիտոր, ֆրանսիական կոմիկական օպերայի ստեղծողներից, շախմատիստ, շախմատային տեսաբան, իր ժամանակի աշխարհի ուժեղագույն շախմատիստը։

Իր օպերաներում օգտագործել է արհեստավորների, գյուղացիների, զինվորների կյանքից սյուժեներ․ «Կոշկակար Բլեզը» (1759), «Կախարդ զինվորը» (1760), «Դարբինը» (1761), «Այգեպանը և նրա տերը» (1761) են։ Գրել է նաև սերիա-օպերաներ, գործիքային պիեսներ, եկեղեցեկան երաժշտություն։

XVIII դ․ Եվրոպայի ուժեղագույն շախմատիստն էր։ Նրա «Շախմատային խաղի վերլուծություն» աշխատությունը (1749) հիմք է դրել շախմատի տեսության ուսումնասիրմանը։ Ֆիլիդորի եղբայրը՝ կոմպոզիտոր և ֆլեյտահար Անն Ֆիլիդորը (1681-1728), Ֆրանսիայում առաջին հրապարակային համերգների՝ «Հոգևոր համերգների» հիմնադիրն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118791818 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  2. data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 Record #118791818 // Gemeinsame Normdatei Ստուգված է օգոստոսի 13-ին 2015:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ля Лоранси Л․ де, Французская комическая опера XVIII в․, пер․ с франц․, М․, 1937
  • Шахматы ։ энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.։ Советская энциклопедия, 1990. — С. 428—429. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3
  • Нейштадт Яков Исаевич. Некоронованные чемпионы. — Москва։ Физкультура и спорт, 1975. — 303 стр.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png