Ալոգիզմ
Ալոգիզմ (հուն․՝ ά - Ժխտական մասնիկ + λαΎωμός - բանականություն), ճանաչողության մեջ տրամաբանության դերի ժխտում։ Վկայակոչելով ձևական տրամաբանության միջոցով շարժումը բացատրելու անհնարինությունը՝ ալոգիզմի պաշտպանները (Ա. Շոպենհաուեր, Ֆրիդրիխ Նիցշե, Ա. Բերգսոն և ուրիշներ) փորձում են ժխտել մարդկային բանականության հնարավորությունները՝ դրանց հակադրելով ինտուիցիան, բնազդը, հավատը և այլն։ Ալոգիզմը հիմքից մերժվում է ճանաչողության պրոցեսի դիալեկտիկական մեկնաբանությամբ։ Տերմինն առաջարկել է Հարոլդ Պալմերը լեզվական այն միջոցների՝ բառերի դասավորության, ինտոնացիա, մասնիկավորում համար, որոնք կարող են արտահայտել ժամանակի, թվի, հարաբերության և այլ իմաստներ[1]։
Թատերագրության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատերագրության մեջ ալոգիզմը արտահայտչական միջոց է, որ խախտում է դարձվածքների, առանձին խոսքերի տրամաբանական կապը, խաթարում է երկխոսության հետևողական ընթացքը՝ խոսքի զավեշտական տարրերը ակնհայտ դարձնելու նպատակով։ Ալոգիզմն առավել տարածված է վոդևիլներում, զավեշտներում, ֆարսերում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 4։
- ↑ Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 10 — 208 էջ. — 5000 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 186)։ |