Քննադատական մտածողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քննադատական մտածողություն (անգլ.՝ critical thinking) ապացուցումների համակարգ, որը կիրառվում է իրերի և իրադարձությունների վերլուծության համար՝ տալով հիմնավորված եզրակացություններ, և ստեղծում է հիմնավորված գնահատականներ, մեկնաբանություններ տալու հնարավորություն, ինչպես նաև իրավիճակին և խնդրին համապատասխան ճշգրտորեն կիրառել ստացված արդյունքները[1]։

Քննադատական մտածողությունը մտածողության այն տեսակն է, երբ մարդը հարցականի տակ է դնում ստացվող տեղեկույթի հավաստիությունը, սեփական հավատալիքներն ու համոզմունքները[2]։

Կա կարծիք, որ անցումը քննադատական մտածողությանը նոր քաղաքակրթության զարգացման անհրաժեշտ և կարևոր նախապայմանն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Head of Socrates in Palazzo Massimo alle Terme (Rome).JPG

Քննադատական մտածողության ամենավաղ դիտարկումները հանդիպում են Սոկրատեսի ուսմունքներում, որոնք արձանագրվել են Պլատոնի կողմից։ Նա կարևորում էր խորը հարցադրումների կատարումը, որոնք հետազոտողը պետք է իրականացնի՝ նախքան վերջնական եզրահանգումները։

Սոկրատեսը պնդում էր, որ անձը կարող է ունենալ բարձր դիրք, իշխանություն, բայց և ունենալ խորապես սխալ, ոչ ռացիոնալ մտածողություն։ Սոկրատեսը շեշտում էր ապացույցներ փնտրելու, հիմնավոր պատճառաբանություններ և ենթադրություններ կատարելու, հիմնական հասկացությունները վերլուծելու գործընթացի կարևորությունը։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղ իմաստով քննադատական մտածողություն նշանակում է պնդումների մտածված գնահատում։ Ինչպես նաև մեկնաբանվում է որպես «մտածողություն մտածողության մասին»[3]։ Ամենատարածված մեկնաբանություններից մեկն է՝ խելամիտ անդրադարձ (ռեֆլեքսիվ) մտածողություն, որն ուղղված է որոշում կայացնելու, թե ինչին է պետք հավատալ և ինչ է պետք անել[4]։ Առավել մանրամասն սահմանումն է՝ կիրառելիության, համադրման և տեղեկույթի գնահատման ակտիվ և հմուտ վերլուծության գործընթաց, հայեցակարգային ձևակերպում, որը ստացվում է ուսումնասիրություններով, փորձով, դատողություններով, հաղորդակցություններով[5]։

Լրացուցիչ մեկնաբանություն տալու նպատակով Ռիչարդ Պոլը (1995) առաջարկեց քննադատական մտածողությունը բաժանել երկու տիպի՝ թույլ և ուժեղ։ Թույլ իմաստով քննադատական ​​մտածողությունը սահմանվում է որպես բարձր որակավորում ունեցող, բայց եսասիրությամբ մոտիվացված կեղծ-մտավորականի մտածողություն, ով զբաղված է իր բարեկեցության խնդիրներով և լրջորեն չի մտածում իր գործողությունների էթիկական հետևանքների մասին։ Նման մտածողության կրողը հաճախ ունի բարձր կրթություն, սակայն օգտագործում է իր գիտելիքները անարդար և եսասիրական նպատակներով[6]։ Քննադատական մտածողությունն ուժեղ իմաստով՝ առանց եսակենտրոն մոտիվացիաների և սոցիալական ուղղվածության շեղման, օբյեկտիվ ուսումնասիրության նպատակով արված դատողություններն են։ Այս իմաստով քննադատական մտածողությունը անկեղծորեն միտված է ճշմարտությանը հասնելու ճանապարհին խոչընդոտները հաղթահարելուն[6]։

Հոգեբան Դ. Ֆ. Հալփերնը (անգլ.՝ Diane F. Halpern) դիտարկում է քննադատական մտածողությունն իբրև ճանաչողության այնպիսի մեթոդների կիրառություն, որոնք տարբերվում են վերահսկողականությամբ, հիմնավորվածութամբ և նպատակասլացությամբ, մեծացնում են ակնկկալվող վեջնարդյունքի ստացման հավանականությունը։ Այս մեթոդները կիրառվում են առաջադրանքների, խնդիրների կատարման, հետևությունների ձևակերպման,հավանականությունների գնահատման և որոշումների ընդունման ընթացքում և պահանջում են այնպիսի հմտություններ, որոնք հիմնավորված և արդյունավետ են տվյալ իրավիճակի և առաջադրանքների տվյալ խմբի համար[7]։ Նա լրացուցիչ նշում է, որ քննադատական մտածողությանը բնորոշ են տրամաբանական մտահանգումները, փոխկապակցված տրամաբանական մոդելների ստեղծումը և հիմնավորված որոշումների ընդունումը, որոնք հաստատում, չեղարկում կամ էլ ժամանակավորապես բացառում են որևէ դատողութուն։ Բոլոր այս հասկացությունները ենթադրում են մտավոր գործունեություն, որը պետք է ուղղված լինի որևէ կոնկրետ կոգնիտիվ հոգեբանական առաջադրանքի կատարմանը[7]։

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատական մտածողության համար անհրաժեշտ են գնահատելու, մեկնաբանություն, վերլուծություն, հետևություններ և եզրահանգումներ կատարելու կարողություններ ու հմտություններ, դիտողականություն։ Այն կիրառում է տրամաբանությունը, ինչպես նաև հենվում է մետագիտելիքի և այնպիսի խորը ինտելեկտուալ ունակությունների վրա, ինչպիսիք են հստակությունը, ճշմարտացիությունը, արդարությունը, բովանդակությունը, լայն մտահորիզոնը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Критическое мышление: отчёт об экспертном консенсусе в отношении образовательного оценивания и обучения» (Critical Thinking: A Statement of Expert Consensus for Purposes of Educational Assessment and Instruction. Executive Summary) // Dr. Peter A. Facione (Dean of the College of Arts and Sciences, Santa Clara University), перевод Е. Н. Волкова
  2. Турчин В. Ф. Глава 8, раздел 9 // «Феномен науки»
  3. Raiskums B. W. An Analysis of the Concept Criticality in Adult Education (2008)
  4. Ennis R. H. Critical Thinking Assessment / Fasko D. Critical Thinking and Reasoning: Current Research, Theory, and Practice. Hampton Press, 2003. ISBN 978-1572734609
  5. Scriven M., Paul R. W. Defining Critical Thinking // 8th Annual International Conference on Critical Thinking and Education Reform, Summer 1987.— National Council for Excellence in Critical Thinking
  6. 6,0 6,1 Paul R. Critical Thinking: How to Prepare Students for a Rapidly Changing World.— 4th ed.— Foundation for Critical Thinking, 1995.— ISBN 0-944583-09-1.
  7. 7,0 7,1 7,2 Халперн Д. Психология критического мышления.— СПб.: Питер, 2000.— 512c.— с.22.— ISBN 5-314-00122-5, ISBN 0-8058-0295-9

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

на других языках

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]