Դեիզմ (լատին․՝ deus՝ աստված), կրոնա-փիլիսոփայական ուղղություն։ Դեիզմը ընդունում է աստծու գոյությունը, բայց մերժում է Աստծո անմիջական միջամտությունը աշխարհի բնական ընթացքի մեջ և ընդունում է այն տեսակետը, որ Աստված ստեղծել է աշխարհը, բայց հետո չի ներգրավվում նրա զարգացման կամ բնական օրենքների գործարկման մեջ։ Դեիզմը նաև մերժում է աստվածային հայտնություն, հրաշքներ և սուրբ գրությունների վրա հիմնված կրոնական ուսմունքներ, որոնք ենթադրում են Աստծո անմիջական միջամտությունը։
Դեիզմի նպատակն է գիտության և Աստծո գոյության գաղափարների միավորումը, այլ ոչ թե դրանց հակադրումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 325)։