Ջամբատիստա Վիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Ջամբատիստա Վիկո
Giovan Battista Vico.jpg
Ծնվել է հունիսի 23, 1668(1668-06-23)[1][2] Նեապոլ, Նեապոլի թագավորություն
Մահացել է հունվարի 23, 1744(1744-01-23)[1][3][2] (75 տարեկանում) Նեապոլ, Նեապոլի թագավորություն
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություն փիլիսոփա, գրող, սոցիոլոգ և պատմաբան
Հաստատություն(ներ) Նեապոլի համալսարան
Գործունեության ոլորտ փիլիսոփայություն
Ալմա մատեր Նեապոլի համալսարան
Տիրապետում է լեզուներին լատիներեն և իտալերեն[4]
Giambattista Vico Վիքիպահեստում

Ջամբատիստա Վիկո (իտալ.՝ Giambattista Vico, հունիսի 23, 1668(1668-06-23)[1][2], Նեապոլ, Նեապոլի թագավորություն - հունվարի 23, 1744(1744-01-23)[1][3][2], Նեապոլ, Նեապոլի թագավորություն), իտալացի փիլիսոփա։ 1699-ից Նեապոլի համալսարանի հռետորության պրոֆեսոր, 1734-ից՝ պալատական պատմագիր։

Գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունելով, որ պատմության օրենքները բխում են աստվածային մի սկզբնապատճառից, Վիկոն միաժամանակ առաջադրել է պատմական պրոցեսի օբյեկտիվության գաղափարը։ Նա պատմության շրջապտույտի տեսության ստեղծողն է։ Ըստ այդ տեսության, բոլոր ժողովուրդները զարգանում են պարբերաշրջանով, որը բաղկացած է երեք դարաշրջանից՝ աստվածային (անպետականություն, ենթարկվածություն քրմերին), հերոսական (արիստոկրատական պետություն) և մարդկային (դեմոկրատական հանրապետություն կամ ներկայացուցչական միապետություն), որոնք նմանեցրել է մարդու մանկությանը, պատանեկությանը և հասունությանը։ Յուրաքանչյուր պարբերաշրջան ավարտվում է տվյալ հասարակության անկումով, հասարակությունը վերադառնում է սկզբնական վիճակին, այնուհետև նորից սկսվում է շարժումը վերընթաց գծով, տեղի է ունենում նոր շրջապտույտ։ Դարաշրջանների հերթափոխությունը իրականանում է հասարակական հեղաշրջումների, տոհմական հասարակարգում ընտանիքի հայրերի և ընդոծինների, իսկ ավելի ուշ՝ ֆեոդալների և հասարակ ժողովրդի միջև պայքարի շնորհիվ։ Պետությունը առաջացել է, որպեսզի հայրերը սանձահարեն ընդոծիններին՝ ծառաներին։ Վիկոյի գաղափարները շատ բանով կանխորոշել են Յո. Գ. Հերդերի և Դ. Հեգելի պատմության փիլիսոփաները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Indiana Philosophy Ontology Project
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 446 CC-BY-SA-icon-80x15.png