Մարիա Թերեզա
Մարիա Թերեզա (գերմ.՝ Maria Theresia Walburga Amalia Christina, մայիսի 13, 1717[1][2][3][…], Հոֆբուրգ, Ներքին Քաղաք, Վիեննա, Հաբսբուրգի միապետություն - նոյեմբերի 29, 1780[1][2][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4]), ավստրիական թագուհի 1740 թվականից։ Հաջորդել է հորը՝ Կարլ 6-րդ-ին։ Մինչև 1765 թվականը կառավարել է ամուսնու (կայսր Ֆրանց 1-ին), իսկ 1765 թվականից՝ որդու (Իոսիֆ 2-րդ) հետ։
Պետության կենտրոնացումն ուժեղացնելու նպատակով անց է կացրել բարեփոխումներ (վարչական, մաքսային և այլն, հիմնել պետական խորհուրդ), հովանավորել է արդյունաբերության և առևտրի զարգացումը։ 1768 թվականին հրատարակել է նոր քրեական օրենսգիրք, 1776 թվականին վերացրել խոշտանգումները, ծեծը և այլն։ Յոթնամյա պատերազմում (1756-1763 թթ.) չի կարողացել Պրուսիայից ետ գրավել Սիլեզիան։
Կառավարման քաղաքական անցքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլ 6-րդի և Ելիզավետա Քրիստինա Բրաունշվեյգ Վոլֆենբութելսկու ավագ դուստրը, նրա ժառանգը, Պրագմատիկ պատժամիջոցների շնորհիվ, ստացել է զուտ տղամարդկանց դաստիարակություն, որը նրան պատրաստել հսկայական պետության կառավարման համար: 14 տարեկանում նա արդեն ներկա էր պետական խորհրդի նիստերին: 1736 թվականին ամուսնացել է լոթարինգների դուքս Ֆրանց Ստեֆանի հետ: 1740 թվականին գահ է բարձրացել, և առաջին օրվանից հանդիպել է «Ավստրիական ժառանգության» շատ թեկնածուների, ովքեր չէին ցանկանում նրան հանձնել իրենց իրավունքները (տե՛ս Ավստրիական ժառանգության պատերազմներ):
1748 թվականին կնքված Ախենի պայմանագիրը լուծել է այդ հարցը հոգուտ Մարիա Թերեզայի, բայց Ավստրիան կորցրել է Սիլեզիան: 1741 թվականի հունիսի 25-ին, Պրեսբուրգ քաղաքի (այժմ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան) գոթական սուրբ Մարտինա տաճարում Մարիա Թերեզան թագադրվել է Հունգարիայի թագուհի:
1745 թվականին Մարիա Թերեզայի ամուսինը Ֆրանց 1-ին անվամբ կայսր է թագադրվել: Յոթամյա պատերազմի ժամանակ (1756-1763) Մարիա Թերեզան մասնակցել է Սիլեզիան հետ գրավելու նպատակով, բայց անհաջողության է մատնվել. Սիլեզիան մնացել է Ֆրիդրիխ 2-րդի տիրապետության տակ: 1765 թվականին մահացել է Ֆրանց 1-ինը, և այրիացած Մարիա Թերեզան իր իշխանակից է նշանակել որդուն՝ (կայսր Իոսիֆ 2-րդին), սահմանափակելով նրա գործունեությունը արքունական, ֆինանսական և ռազմական հարցերով: 1772 թվականին Մարիա Թերեզան մասնակցել է Ռեչ Պոսպոլիտայի առաջին մասին և ստացել է Գալիցիան: Օսմանյան կայսրությանը սպառնալիքներով ստիպել է զիջել Բուկովինան (1775):
Ներքին բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատկապես կարևոր էր Մարիա Թերեզայի` երկրի ներսում կատարած բարեփոխումները: Պատերազմից զերծ ժամանակը նա տրամադրում էր վարչության ոլորտում բարեփոխումներ կատարելուն, որտեղ կաշառակերություն և տարատեսակ անօրինություններ էին տիրում: Մինչև Մարիա Թերեզայի գահ բարձրանալը Ավստրիան աշխարհի ամենահետամնաց երկրներից մեկն էր` բոլոր առումներով: Դպրոցն ու տպագրությունն ամբողջությամբ Հիսուսյանների տիրապետության տակ էին գտնվում: Կառավարությունը վախենում էր ձեռք տալ վարչության, դատարանի և ֆինանսական գերատեսչության հին կարգերին, այդ իսկ պատճառով ուշադրությւոն չէին դարձնում պաշտոնյաների չարաշահումներին:
Լինելով եռանդոտ կաթոլիկ, 18-րդ դարի ռեֆորմիստական գաղափարների հակառակորդ և կղերական-արիստոկրատական միահեծանության կողմնակից, Մարիա Թերեզան այնուամենայնիվ արտաքին հանգամանքների բերումով ստիպված էր պետական շահերից ելնելով իր իշխանության տակ գտնվող ոլոտներ համապատասխան բարեփոխումներ մտցնել: Այդ բարեփոխումները մեծ մասամբ ազդեցին լեհ-գերմանական ժառանգական հողերին, և չանրադարձան Հունգարիային, քանի որ վերջինս իրեն էր վերապահել հին կարգերի պահպանումը: Վերակազմակերպման գործում Մարիա Թերեզայի գլխավոր օգնականները կոմս Գագուվիցն, իշխան Կաունիցը և կոմս Խոտեկն էին: Կոմս Գաուգվիցը, ով զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը, ըստ Մարիա Թերեզայի պետության մեջ կարգուկանոն էր մտցրել: Կալվածատերերի ավատատիրական իշխանությունը սահմանափակվել էր և ենթակա էր պետական իշխանությանը:
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա հոգում էր գիտության և մշակույթի զարգացման համար, այդ հարցում նրան օգնում էր Գերարդ վան Սթիվենը. հիմնադրել է համալսարաններ, նկարչության և ճատարապետության բարձրագույն դպրոցներ, բարեփոխել է գիմնազիաները, հիմք է դրել հասարակ մարդկանց կրթությանը, դպրոցների ընդհանուր քանակը հասցրել է 6000-ի, Պրահայում, և Ինսբուրքում հանրային գրադարաններ է բացել, Վիեննայում, Գրացում և այլ քաղաքներում աստղադիտարաններ է բացել: Համաձայնելով Կաունիցայի դիրքորոշման հետ, նա սահմանափակել է եկեղեցիների ազդեցությունը հանրային կրթության ոլորտում և ուժեղացրել պետական իշխանության դերը: Ճիզվիտների շքանշանը կրթական գործունեության մեջ ավելի էր ենթարկվում պետական իշխանությանը, մինչև 1774 թվականին ոչնչացվեց Կլիմենտ 14-րդի կողմից:
Չնայած արվեստի նկատմամբ ունեցած սիրուն, Մարիա Թերեզան նախընտրում էր ավելորդ գումար չծախսել: Գահ բարձրանալուց հետո, նա կտրուկ կրճատել է արքունական երգչախմբի քանակը, և նվազեցրել է երաժիշտների պարգևը: Մինչև այդ ջութակահար և երգահան Ջովաննի Անտոնիո Պյանինը որպես շարքային երաժիշտ տարեկան ստանում էր 1800 գուլդեն, բայց կապելմայստեր դառնալուց հետո նրա ռոճիկը կրճատվեց մինչև 1200 գուլդենի[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Maria Theresia van Oostenrijk
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Мария Терезия // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Barbara G Jackson. Giovanni A. Piani. Sonatas for Violin Solo and Violoncello with Cembalo. Madison, [Wis.]: A-R Editions. 1975. Р. VII.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 316)։ ![]() |
|