Jump to content

Ավստրիական ժառանգության պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավստրիական ժառանգություն, Ավստրիական Հաբսբուրգների տիրույթները, որոնց համար 1740-1748 թվականներին եվրոպական պետությունների միջև մղվեցին պատերազմներ։

Ավստրիական կայսր Կարլոս VI-ի մահից (1740 թ.) հետո նրա կայսրության մեջ մտնող երկրները ժառանգեց դուստրը՝ Մարիա Թերեզան։

Ավստրիական ժառանգությունյան նկատմամբ հավակնություններով հանդես եկան մի շարք եվրոպական պետություններ։ Սկսվեց պատերազմ, որին մասնակցում էր նրանց մեծ մասը Պրուսիան, Բավարիան, Սաքսոնիան, Իսպանիան, Սարդինիան կամենում էին բաժանել Ավստրիական ժառանգություն։

Ավստրիային պաշտպանում էին Անգլիան և Նիդերլանդիան՝ Ֆրանսիայի առևտրական մրցակիցները, և Ռուսաստանը, որն անհանգստացսւծ էր Պրուսիայի հզորացումից։ Երկու խմբավորումների միջև պատերազմական գործողություններն ընթանում էին Եվրոպայում, ինչպես նաև գաղութներում՝ Ամերիկայում ու Հնդկաստանում։

Ախենի հաշտությամբ (1748) Հաբսբուրգները պահպանեցին իրենց տիրույթների զգալի մասը (ճանաչվեցին Մարիա Թերեզայի իրավունքները), բայց կորցրին իտալական տիրույթների մի մասը և գրեթե ամբողջ Սիլեզիան, որն անցավ Պրուսիային։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 638