Լոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոք
Տեսակլեռ
Երկիր Հայաստան և  Վրաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ
ԼեռնաշղթաՎիրահայոց լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից2140 մետր

Լոք, Լյոք, Լյոքվա լեռ, Լոկ, Լոքի, Լյաքվա լեռ, լեռնագագաթ Հայաստանի Լոռու մարզի և Վրաստանի սահմանագլխին, Վիրահայոց լեռների կենտրոնական մասում, Սարչապետ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2140 մ է։

Ամեն տարի մայիսի 26-ին Տաշիրի գյուղերի բնակիչները նշում են, որպես Լոք լեռ ուխտագնացության օր։

Մասնատված լեռնազանգված է, կազմված մնացորդային ոչ բարձր բլուրներից, որոնք իրարից բաժանվում են հովիտներով։ Այստեղ է գտնվում Լոքի լեռնանցքը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու բառարան Արխիվացված 2018-05-17 Wayback Machine // Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ // Երևան 2007 թ.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 602 — 992 էջ։