Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռ Մարի Իգիդոր դը
Maximilien François Marie Isidore de Robespierre
Դիմանկար
Ծնվել էմայիսի 6, 1758
ԾննդավայրԱրրաս
Մահացել էհուլիսի 28, 1794[1] (36 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանԷրրանսի գերեզմանատուն և Փարիզի կատակոմբներ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱզգությունՖրանսիա Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Կրոնդեիզմ
ԿրթությունԼյուդովիկոս Մեծի լիցեյ (1781)
Ազդվել էԺան Ժակ Ռուսո
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան, լրագրող և հեղափոխական
ԱշխատանքՖրանսիական մեծ հեղափոխության գործիչ
ԾնողներՄաքսիմիլիեն Բարտելեմի Ֆրանսուա Ռոբեսպեր
Ժակլին Մարգարիտա Կարրոլ
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, President of the National Convention? և President of the National Convention?
ԿուսակցությունՅակոբինյան ակումբ
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
 Maximilien de Robespierre Վիքիպահեստում

Մաքսիմիլիեն Ֆրանսուա Մարի Իսիդոր դը Ռոբեսպիեր (ֆր.՝ Maximilien François Marie Isidore de Robespierre, մայիսի 6, 1758(1758-05-06)[2][3][4][…], Առաս - հուլիսի 28, 1794(1794-07-28)[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա), Ֆրանսիական հեղափոխության գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1758 թվականի մայիսի 6-ին փաստաբանի ընտանիքում։ Սովորել է Լուի-լը-Գրան կոլեջում, որտեղ մտերմացել է Քամիլ Դեմուլենի հետ։ Մասնագիտությամբ իրավաբան։ Դեռևս ուսանելու տարիներին կրել է 18-րդ դարի ֆրանսիական լուսավորիչների, հատկապես Ժ․ Ժ․ Ռուսսոյի (որին համարել է իր ուսուցիչը) գաղափարների ազդեցությունը։

1783 թվականին ընտրվել է Արրասի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ, 1788 թվականին՝ նրա նախագահը։ 1789 թվականին ընտրվել է Գլխավոր շտատների դեպուտատ Արրասի երրորդ դասից։ Գլխավոր շտատներում, ապա Սահմանադիր ժողովում Ռոբեսպիեռը հանդես է եկել ժողովրդի շահերի ու ժողովրդավարություն հաստատելու օգտին, քննադատել լիբերալ-բուրժուական մեծամասնության հակադեմոկրատական մի շարք օրինագծեր (քաղաքացիների բաժանումը ակտիվի ու պասսիվի, գույքային ցենզի, թագավորին վետոյի իրավունք շնորհելու, Ազգային գվարդիայում միայն «ակտիվ» քաղաքացիներին ընդգրկելու, գաղութների բնակչության քաղաքական իրավունքների, բանակի են հարցերի վերաբերյալ)։

Ռոբեսպիեռը առավել արմատական էր հիմնական՝ ագրարային հարցում, պաշտպանելով գյուղացիության պահանջները։ Ռոբեսպիեռի բոլոր ելույթներում ընդգծվել է ժողովրդական իշխանության և քաղաքական հավասարության գաղափարը։ 1790 թվականից մեծացել է Ռոբեսպիեռի ժողովրդականությունը, նրան սկսել են աջակցել մի շարք դեմոկրատական ակումբներ՝ Յակոբինյան ակումբը, Կորդեփերների, Մարսելի, Վերսալի, Տուլոնի և այլ քաղաքական ակումբներ։

Սակայն, ի տարբերություն դեմոկրատների մեծամասնության, Ռոբեսպիեռը ուշ է հանգել հանրապետության անհրաժեշտության գաղափարին, հանդես չի եկել ընդդեմ հակաբանվորական Լը Շապելիեի օրենքի (1791)։ 1791 թվականի ձմռանը և գարնանը, երբ ժիրոնդիսաները հանդես են եկել հեղափոխական պատերազմի կոչով, Ռոբեսպիեռը դատապարտել է այդ քաղաքականությունը իբրև արկածախնդրական, պնդելով, որ չի կարելի հաղթել արտաքին հակահեղափոխությանը, առանց ներքին հեղափոխության հաղթանակի։ Բայց երբ սկսվեց պատերազմը (

1792 թվականի օգոստոսի 10-ի մատերազմաը Ֆրանսիայի և ֆեոդալ-միապետական պետությունների միջև

ի կոալիցիայի միջև Ռոբեսպիեռը իր հրատարակած «Defenscur dela coustitution» («Մահմանադրության պաշտպան») շաբաթաթերթում պահանջում էր պատերազմը վարել հեղափոխականորեն, բացահայտելով ֆելյանների ու ժիրոնդիստների անվստահությունը ժողովրդի նկատմամբ։

Կոնվենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային Կոնվենցիայի զոհասեղանը (Autel de la Convention nationale ou Autel républicain), Փարիզ 1913

Ռոբեսպիեռը պահանջում էր նաև ցրել օրենսդիր ժողովը, վերացնել գույքային ցենզը, մտցնել ընդհանուր ընտրական իրավունք և դրա հիման վրա հրավիրել նոր ներկայացուցչական մարմին՝ Կոնվենտը։ Ռոբեսպիեռը անմիջականորեն չի մասնակցել 1792 թվականի օգոստոսի 10-ի ժողովրդական ապստամբությանը, որը տապալեց միապետությունը, սակայն օգոստոսի 11-ին ընտրվել է Փարիզի կոմունայի (1789-1794) կազմում, որտեղ եռանդուն գործունեություն է ծավալել։

1792 թվականի սեպտեմբերին Ռոբեսպիեռը ընտրվեց Ազգային կոնվենտի դեպուտատ (ձայների քանակով առաջին դեպուտատն էր Փարիզից) և Ժ․ Պ․ Մարատի հետ գլխավորեց պայքարը Ժիրոնդիստների դեմ, պահանջեց մահապատիժ նախկին թագավորի նկատմամբ։

Յակոբինյան դիկտատուրայի ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբինյանների ակուբը

Ռոբեսպիեռը 1793 թվականի մայիսի 31-հունիսի 2-ի ժողովրդական ապստամբության, որը տապալեց ժիրոնդիստների իշխանությունը, քաղաքական ղեկավարներից էր։ Յակոբինյանների իշխանության գլուխ անցնելուց հետո Ռոբեսպիեռը դարձավ նրանց հեղափոխական քաղաքականության գլխավոր ներշնչողներից (ագրարային հարցի լուծումը ֆեոդ, հողատիրության վերացման հիման վրա, 1793 թվականի դեմոկրատական սահմանադրության ընդունում են միջոցառումներ ապահովեցին լայն զանգվածների աջակցությունը յակոբինյան կառավարությանը)։

Յակոբինյան առաջնորդներից Ռոբեսպիեռը ավելի վաղ և ավելի խորապես ըմբռնեց, պաշտպանեց և տեսականորեն հիմնավորեց նոր, հեղափոխական իշխանության կազմակերպման բարձրագույն ձևը՝ հեղափոխական-դեմոկրատական դիկտատուրան․

«Հեղափոխությունն ազատության պատերազմն է ընդդեմ նրա թշնամիների, սահմանադրությունը դա հաղթական և խաղաղ ազատության վարչակարգն է, -այսպես բնորոշեց Ռոբեսպիեռը», հեղափոխական կառավարման էությունը 1793 թվականի դեկտեմբերի 25-ին Կոնվենտին ներկայացրած զեկուցման մեջ։

1793 թվականի հուլիսի 27-ին Ռոբեսպիեռը ընտրվեց հասարակական փրկության կոմիտեի մեջ և փաստորեն դարձավ նրա ղեկավարը։ Աննկուն կամքի տեր ու անվեհեր քաղաքական գործիչ, ժողովրդական զանգվածներից անվանված «անկաշառ», Ռոբեսպիեռը մեծ դեր խաղաց ժողովրդի ուժերը համախմբելու, ներքին ու արտաքին հակահեղափոխությանը հաղթելու գործում։

Սակայն նրա քաղաքականգործունեության մեջ արտահայտվեցին հակասություններ, որոնք բխում էին յակոբինյան դիկտատուրայի էությունից։ Զգտելով հեղափոխական գործունեության մեջ իրականացնել հավասարարական նպատակներ, Ռոբեսպիեռը չկարողացավ գտնել այն հասարակական ուժը, որը կարող էր հենարան լինել այդ քաղաքականության իրականացման գործում։

Ջախջախելով հեղափոխական կառավարության դեմ հանդես եկող դանտոնականներին, Ռոբեսպիեռը հարված հասցրեց նաև էբերականներին ու ձախ յակոբինյաններին (Պ․ Շոմետ և այլք)։ Սխալ էր նաև նոր, հանրապետական կրոնի շուրջ ազգը համախմբելու Ռոբեսպիեռի փորձը, ինչում շուտով համոզվեց նաև ինքը։ Յակոբինյան դիկտատուրայի խորացող ճգնաժամի և ուժեղացող հակահեղափոխության պայմաններում Ռոբեսպիեռը գործնական միջոցներ չձեռնարկեց իր դեմ հասունացող դավադրությունը խափանելու համար։

1794 թվականի հուլիսի 27-ի տերմիդորյան հակահեղափոխական խռովությամբ տապալվեց յակոբինյան դիկտատուրան, Ռոբեսպիեռը և իր մերձավոր զինակիցները ձերբակալվեցին և առանց դատի գիլյոտինի ենթարկվեցին։

Կարծիքներ Ռոբեսպիեռի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր ֆրանսիացի հեղափոխականը նշել է.

Ռոբեսպիեռը հեռուն կգնա, քանի որ հավատում է ամենին, ինչի մասին խոսում է

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Максимилиан Робеспьер, Избранные произведения. В трёх томах. — М.: Наука, 1965.
  • Максимилиан Робеспьер, Революционная Законность и Правосудие. — М.։ Государственное Издательство Юридической Литературы, 1959.
  • Документы Истории Великой Французской Революции. В двух томах — М. Издательство Московского Университета. 1990.
  • Œuvres complètes de Maximilien Robespierre, 10 volumes, Société des études robespierristes, 1912—1967. Réimpression Société des études robespierristes, Phénix Éditions, 2000, 10 volumes. Réédition avec une nouvelle introduction de Claude Mazauric, Édition du Centenaire de la Société des études robespierristes, Éditions du Miraval, Enghien-les-Bains, 2007, 10 volumes et 1 volume de Compléments. Un onzième volume, paru en 2007, regroupe les textes omis lors de l'édition initiale.
    • Tome 1։ Robespierre à Arras : les œuvres littéraires en prose et en vers, recueillies et publiées par Eugène Desprez et Émile Lesueur, Paris, 1912, 288.
    • Tome 2։ Robespierre à Arras : les œuvres judiciaires (plaidoyers et mémoires), recueillies et publiées par Émile Lesueur, 1914, 416.
    • Tome 3։ Correspondance de Maximilien et Augustin Robespierre, recueillie et publiée par Georges Michon, Paris, 1926, 334. (Supplément à la correspondance, par Georges Michon, Paris, 1941).
    • Tome 4։ Les journaux : " Le Défenseur de la Constitution " (1792), édition complète et critique, avec une introduction, des commentaires et des notes par Gustave Laurent, Paris, 1939, XXXIII-454.
    • Tome 5։ Les journaux : " Lettres de Maximilien Robespierre, membre de la convention nationale, à ses commettans " (1792—1793), édition critique préparée par Gustave Laurent, Paris, 1961, 384.
    • Tome 6։ Discours, première partie (1789—1790), édition préparée sous la direction de Marc Bouloiseau, Georges Lefebvre et Albert Soboul, Paris, 1950, XXXII-740.
    • Tome 7։ Discours, deuxième partie (janvier — septembre 1791), édition préparée sous la direction de Marc Bouloiseau, Georges Lefebvre et Albert Soboul, Paris, 1952, 771.
    • Tome 8։ Discours, troisième partie (octobre 1791 — septembre 1792), édition préparée sous la direction de Marc Bouloiseau, Georges Lefebvre et Albert Soboul, Paris, 1954, XII-486.
    • Tome 9։ Discours, quatrième partie (septembre 1792-27 juillet 1793), édition préparée sous la direction de Marc Bouloiseau, Georges Lefebvre, Jean Dautry et Albert Soboul, Paris, 1958, 646 pages (lire en ligne).
    • Tome 10։ Discours, cinquième partie (27 juillet 1793-27 juillet 1794), édition préparée sous la direction de Marc Bouloiseau et Albert Soboul, Paris, 1967, 660.
    • Tome 11։ Compléments (1784—1794), édition présentée et annotée par Florence Gauthier, Paris, 2007, 472.
  • Robespierre, textes choisis, 3 vol, Paris, Éditions sociales, coll. Les classiques du peuple, 1957. Réimpression en 1973—1974, préface, commentaires et notes explicatives de Jean Poperen.
    • tome premier (avril 1791-juillet 1792), 198.
    • tome deuxième (août 1792-juillet 1793), 198.
    • tome troisième (novembre 1793-juillet 1794), 194.
  • Robespierre, écrits présentés par Claude Mazauric, Paris, Messidor/Éditions Sociales, 1989, 370.
  • Robespierre, Pour le bonheur et pour la liberté, Discours, choix et présentation de textes par Yannick Bosc, Florence Gauthier et Sophie Wahnich, Éditions La Fabrique, 2000.
  • Discours sur la religion, la République et l’esclavage, Éditions de l’aube, 2006.
  • Robespierre, entre vertu et terreur (introduction de Slavoj Žižek), Éditions Stock, 2008.
  • Ընտրված ելույթները, խոսքերը, նամակներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #118601563 // Gemeinsame Normdatei — Leipzig: Katalog der Deutschen Nationalbibliothek, 2012—2014. Проверено 9 апреля 2014.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Maximilien, François, Marie, Isidore, Joseph De Robespierre (ֆր.) / Assemblée nationale
  4. 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • G. Lefebvre The French Revolution. — 2nd еd. — London — New York: Routledge, 2001. — ISBN 0415253934
  • J. M. Thompson Robespierre. — London: Blackwell Pub, 1988. — Т. 1, 2. — ISBN 063115504X
  • F. Furet The French Revolution: 1770-1814. — London: Wiley-Blackwell, 1996. — ISBN 0631202994
  • А. Матьез. Французская Революция. Ростов-на-Дону։ Феникс, 1995
  • А. Собуль. Первая республика (1792—1804 гг.) М.։ Прогресс, 1974
  • А. Собуль. Робеспьер и народное движение. Москва, 1960
  • Ж. Жорес. Социалистическая история Французской революции в 6-х тт. М.։ Прогресс, 1983
  • Манфред А.З. Три портрета эпохи Великой французской революции. — М.: «Мысль», 1979.
  • Левандовский А.П. Максимилиан Робеспьер. — М.: «Молодая гвардия», 1959.
  • А. Манфред. Споры о Робеспьере։ к 200-летию со дня рождения. Вопросы истории, 1958
  • Н. Лукин. Максимилиан Робеспьер / Избр.труды в 3-х тт. Т.1. Москва.։ изд-во АН СССР, 1960
  • Я. Захер. Робеспьер. М.-Л.։ государственное издательство, 1925
  • Е. Серебрянская. Об эволюции мировоззрения Робеспьера. Одесса, 1962
  • А. Тэвдой-Бурмули. Логика торжествующей добродетели։ Робеспьер и идея революционного насилия. Москва, 2003
  • Gérard Walter Robespierre, I - La vie, II – L’œuvre. — P.: Gallimard, 1989.
  • Auguste Paris La jeunesse de Robespierre et la convocation des États généraux en Artois. — P.: Mm. ve Rousseau-Leroy, 1870.
  • Henri Guillemin Robespierre, politique et mystique. — P.: Le Seuil, 1987.
  • David P. Jordan The revolutionary career of Maximilien Robespierre. — Chicago: University of Chicago Press, 1989. — ISBN 0226410374
  • Hamel E. Histoire de Robespierre. — Paris, 1865. — Т. I.
  • Bernard Nabonne La Vie privée de Robespierre. — Chicago: Hachette, 1938.
  • Liévin-Bonaventure Proyart La Vie et les crimes de Robespierre, surnommé Le Tyran; depuis sa naissance jusqu'à sa mort. Par M. Le Blond de Neuvéglise, colonel d'infanterie légère. — Augsbourg: Hachette, 1795.
  • G. Lenotre Robespierre et la « Mère de Dieu ». — Paris: Perrin, 1926.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։