Արրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Արրաս
ֆր.՝ Arras
Զինանշան
Blason ville fr Arras (Pas-de-Calais).svg

059 Arras ( 62000 ).JPG
Արրասը
Կոորդինատներ: 50°17′23″ հս․ լ. 2°46′51″ ավ. ե. / 50.28972° հս․. լ. 2.78083° ավ. ե. / 50.28972; 2.78083
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ենթարկումվարչական կենտրոն
Երկրամաս Նոր-Պա-դը-Կալե
ԳավառՊա դը Կալե
ՔաղաքապետՖրեդերիկ Լետյուրկ
Մակերես11,63 կմ²
ԲԾՄ72 մ
Խոսվող լեզուներֆրանսերեն
Բնակչություն41 322 մարդ (2011)
Խտություն3553 մարդ/կմ²
Ազգային կազմֆրանսիացիներ
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս62000
Փոստային ինդեքսներ62000
Պաշտոնական կայքպաշտոնական կայք
##Արրաս (Ֆրանսիա)
Red pog.png

Արրաս (ֆր.՝ Arras, [aʁɑːs]) կամ Ատրեխտ (հոլ.՝ Atrecht), քաղաք Ֆրանսիայի Հանրապետության հյուսիսում՝ Բելգիայի հետ միջպետական սահմանի մոտ։

Վարչականորեն մտնում է Նոր Պա դը Կալեի երկրամասի և Պա դը Կալե դեպարտամենտների կազմի մեջ և համարվում Պա դը Կալեի վարչական կենտրոնը։

Ըստ 2011 թվականին Ֆրանսիայում անցկացված մարդահամարի տվյալների Արրաս քաղաքի բնակչությունը կազմում էր 41 322 մարդ, հիմնականում՝ ֆրանսիացիներ և բելգիացիներ:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արրասը գտնվում է Ֆրանսիայի տեքստիլ արդյունաբերության կենտրոն հանդիսացող Լիլից 45 կմ, իսկ մայրաքաղաք Փարիզից՝ 160 կմ հեռավորության վրա՝ Սկարպ և Շելդա գետերի խառնատեղիում։

Քաղաքից 7 կմ հեռավորության վրա անցնում է А1 «Նոր» և А26 «Անգլիա» ավտոմայրուղիները։ Մայրաքաղաք Փարիզի հետ կապված է ավտոխճուղով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեմետոցեննան հնագույն ժամանակներում եղել է բելգիական Գալիայի գլխավոր բնակավայրերից մեկը, որը հետագայում կոչվել է Ատրեբատի: Նեմետոցեննան կարևոր նշանակություն է ունեցել Հուլիոս Կեսարի կառավարման տարիներին, քանի որ այստեղ է տեղակայված եղել Կեսարի ձմեռային զորաբնակատեղը:

451 թվականին քաղաքը ոչնչացվել է հոների առաջնորդ Ատտիլայի կողմից: 880 թվականին հերթական անգամ քաղաք են ռազմախուժել նորմանները, որի արդյունքում քաղաքը ևս մեկ անգամ կործանվել է:

Դրանից հետո Արրասը անցել է Բուրգունդիայի դքսությանը, որի օրոք այստեղ հաստատվել է փայլուն վարչակազմ: Կառլոս Խիզախի մահից հետո 1477 թվականին քաղաքը գրավվել է Լյուդովիկոս XI-ի գլխավորած ֆրանսիական զորքերի կողմից և ավերվել է:

1482 թվականին Արրասում Լյուդովիկոս XI-ի և Ավստրիայի էրցհերցոգ Մաքսիմիլիան I-ի միջև կնքվել է հաշտության պայմանագիր: Ըստ Արրասի պայմանագրի՝ ավարտվել է Բուրգունդիայի ժառանգության պատերազմը և քաղաքը հաստատվել է Ֆրանսիական թագավորության կազմում:

1493 թվականին իտալական առաջին պատերազմի արդյունքում Կառլ VIII-ը քաղաքը և հարակից տարածքները հանձնում է Հաբսբուրգների կառավարությանը:

Քաղաքը մնացել է Հաբսբուրգների կառավարության ենթակայության ներքո մինչև 1640 թվականի Լյուդովիկոս XIII-ի զորքերի սկսած երկարատև պաշարումը: Ֆրանսիայում Լուի II Բուրբոն Կոնդեի կառավարման տարիներին իսպանացիները քաղաքի գրավման փորձ են կատարում, որը պսակվում է հաջողությամբ:

1659 թվականին Պիրենեյան պաշտության պայմանագրով Արրասը հետ է վերադարձվել Ֆրանսիային: 1804 թվականին քաղաքը անցել է Նապոլեոն Բոնապարտի ենթակայության տակ:

1914 թվականի հուլիսի 28-ին բռնկված Առաջին համաշխարհային պատերազմում Արրասը վերածվել է արյունալի դիրքային մարտերի և ռազմական գործողությունների առաջնագիծ: Պատերազմի վճռական մարտերից է 1917 թվականի Արրասի ճակատամարտը, որտեղ Անտանտի համաձայնության երկրները ի դեմս Բրիտանական կայսրության և «Բրիտանական թագի» նրա դաշնակիցներ Ավստրալիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի ռազմավարական հաջողությունների հասան Գերմանական կայսրության նկատմամբ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում 1939-1940 թվականներին քաղաք են ռազմախուժել Երրորդ Ռայխի (Նացիստական Գերմանիա) գերմանական համազորայինները:

Ներկայումս Արրասը համարվում է Ֆրանսիայի Հանրապետության Նոր Պա դը Կալեի երկրամասի գլխավոր քաղաքներից մեկը: Այն նաև Ֆրանսիայի տեքստիլ արդյունաբերության գլխավոր կենտրոնն է:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]