Բելգիացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Collage van 25 beroemde Belgen.png

Բելգիացիներ (հոլ.՝ Belgen, ֆր.՝ Belges, գերմ.՝ Belgier), Բելգիայի Թագավորության բնակիչ։ Հիմնական լեզուներն են հոլանդերենը՝ երկրի հյուսիս֊արևելյան շրջաններում և ֆրանսերենը՝ Վալոնիա երկրամասում։ Ընդհանուր թիվը մոտ 11 միլիոն է։

Որպես առանձին ժողովուրդ բելգիացիները համեմատաբար երիտասարդ են, քանի որ Բելգիան որպես անկախ պետություն գոյություն ունի 1830 թվականից։

Երկրի անվանումը վերցված է Հռոմեական կայսրության հյուսիսային պրովինցիա Gallia Belgica֊ի անունից, որի բնիկները՝ բելգերը կելտական և գերմանական ժողովուրդների խառնուրդ էին։