Լյուդովիկոս XIII Արդար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդովիկոս XIII
ֆր.՝ Louis XIII
LouisXIII.jpg
Դրոշ
Ֆրանսիայի և Նավարրայի թագավոր
Դրոշ
մայիսի 14, 1610 - մայիսի 14, 1643
Թագադրություն հոկտեմբերի 17 1610, Ռեյմս
Նախորդող Հենրի IV Բուրբոն
Հաջորդող Լյուդովիկոս XIV
 
Քաղաքացիություն՝ Royal Standard of the King of France.svg Ֆրանսիայի թագավորություն և Bandera de Reino de Navarra.svg Ֆրանսիայի թագավորություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն ֆրանսիացի
Դավանանք կաթոլիկ
Ծննդյան օր սեպտեմբերի 27, 1601
Ծննդավայր Ֆոնտեբլո, Ֆրանսիա
Վախճանի օր մայիսի 14, 1643 (41 տարեկան)
Վախճանի վայր Սեն-Ժերմեն-ան-Լե, Ֆրանսիա
Թաղված Սեն Դենի աբբայություն
Դինաստիա Բուրբոններ
Հայր Հենրի IV Բուրբոն
Մայր Մարիա Մեդիչի
Ամուսին Աննա Ավստրիացի
Զավակներ Լյուդովիկոս XIV
Ֆիլիպ Օռլեանցի

Լյուդովիկոս XIII Արդար (ֆր.՝ Louis XIII le Juste, սեպտեմբերի 27, 1601({{padleft:1601|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:27|2|0}})[2], Ֆոնտենբլո - մայիսի 14, 1643({{padleft:1643|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:14|2|0}})[1], Սեն-Ժերմեն-ան-Լե), Ֆրանսիայի և Նավարրայի թագավոր Բուրբոնների դինաստիայից։

Իր ինններորդ տարելիցից մի քանի ամիս առաջ Լյուդովիկոսը դարձավ Ֆրանսիայի և Նավարրայի թագավոր, այն բանից հետո երբ նրա հայրը՝ Հենրի IV-ը սպանվեց։ Նրա մայրը՝ Մարիա դե Մեդիչին, նշանակվեց երկրի կառավարիչ մինչև Լյուդովիկոսի չափահաս դառնալը։ Մարիա դե Մեդիչիի ոչ արդյունավետ կառավարման և քաղաքական ինտրիգները իր սիրելի իտալական անձնակազմի հետ բերեցին նրան, որ Լյուդովիկոսը ժամկետից շուտ 1617 թվականին իր վրա վերցրեց երկրի կառավարումը և առաջին հերթին վտարեց իր մորը և մահապատժի ենթարկեց նրա հետևորդներին, այդ թվում Կոնչինո Կոնչինիին, ով Ֆրանսիայի դատական համակարգում ամենաազդեցիկ մարդն էր։

Լյուդովիկոս XIII-ը շատ էր վստահում իր գլխավոր նախարարներին, սկզբում Շառլ դ'Ալբերին, այնուհետև Կարդինալ Ռիշելիե, ում հանձնել էր երկրի կառավարումը։ Թագավորը և կարդինալը հիշվում են Ֆրանսիական ակադեմիայի հիմնադրմամբ և Ֆրանսիական ազնվականության ապստամբության ճնշմամբ։ Լյուդովիկոսին տրվել է «արդար» մականունը Հուգենոտների և Հաբսբուրգյան Իսպանիայի դեմ պայքարելու համար[3]:

Հաբսբուրգների կայսրության դեմ Ֆրանսիայի խոշորագույն հաղթանակը եղավ 1635-59 թվականների ընթացքում Ռոկռոյի ճակատամարտում (1643 թվական), որից հինգ օր անց Լյուդովիկոսը մահացավ տուբերկուլոզից։ Այս ճակատամարտը հայտնի էր նրանով, որ վերջ դրվեց Իսպանիայի գերիշխանությանը Եվրոպայում և սկսվեց Ֆրանսիայի գերիշխանությունը, որը ամրապնդեց նրա որդին և իրավահաջորդը՝ Լյուդովիկոս XIV[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists: база данных Института истории искусства Нидерландов, podatkovna zbirka Danskega inštituta za umetnostno zgodovino
  2. https://rkd.nl/explore/artists/51009
  3. «Schneider, Robert A. ''History 1450–1789: Louis XIII.''»։ Answers.com։ Վերցված է 2012-08-23 
  4. «Battle of Rocroi»։ Britannica.com։ 2010։ Վերցված է 2012-08-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]