Jump to content

Ֆոնտենբլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆոնտենբլո
ֆրանսերեն՝ Fontainebleau[1]
Զինանշան

48°24′32″N 2°42′6″E / 48.40889°N 2.70167°E / 48.40889; 2.70167
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՍեն-է-Մարն և arrondissement of Fontainebleau?
Մակերես172,05 կմ²
ԲԾՄ96 մետր, 42 մետր, 150 մետր, 104 մետր
Բնակչություն15 583 մարդ (հունվարի 1, 2023)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ77300[3]
Պաշտոնական կայքfontainebleau.fr(ֆր.)
Ֆոնտենբլո (Ֆրանսիա)
Ֆոնտենբլո (Ֆրանսիա)

Ֆոնտենբլո (ֆրանսերեն՝ Fontainebleau, [fɔ.tɛn.blo] աղբյուր Բլիտվալդա[4]), ֆրանսիական կոմունա, որը գտնվում է Սեն է Մառն դեպարտամենտի Իլ դը Ֆրանս երկրամասում։ Ֆոնտենբլոյի կենտրոնը գտնվում է մայրաքաղաք Փարիզից 55 կմ հարավ-հարավ-արևելք։

172 քառակուսի կմ տարածքով Ֆոնտենբլոն Իլ-դը-Ֆրանս երկրամասի տարածքով երկրորդ կոմունան է` Փարիզից հետո։ Կոմունայի տարածքի մեծ մասը զբաղեցնում է Ֆոնտենբլո անտառը, իսկ բնակչությունը կազմում է ընդամենը 15 942 մարդ (1999-ի մարդահամարի համաձայն)։ Ֆոնտենբլոյի բնակիչներն անվանում են իրենց պատմական ինքնանվանմամբ բելլիֆոնտեններ (ֆրանսերեն՝ Bellifontains

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունայի տարածքում գտնվում են.

  • Ֆոնտենբլո դղյակ - Ֆրանսիայի թագավորների նստվայր 12-րդ դարից սկսած, Համաշխարհային ժառանգության հուշարձան (թիվ 160),
  • INSEAD բիզնես-դպրոցը, որը հիմնադրվել է 1957 թվականին,
  • Ինֆորմատիկայի և կապի բարձրագույն դպրոց (ESIGETEL), որը հիմնադրվել է 1986,
  • Ազգային ժանդարմերիայի դատական ոստիկանության մասնագետների պատրաստման պետական կենտրոն (CNFPJ) և Ժանդարմերիայի ճանապարհային անվտանգությունն ապահովող մասնագետների պատրաստման ազգային կենտրոն (CNFSR)
  • Ֆոնտենբլոյում էին գտնվում ՆԱՏՕԿենտրոնական Եվրոպայի շտաբները և ղեկավարման կենտրոնները, որոնք 1968 թվականին Ֆրանսիայի ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալուց հետո տեղափոխվեցին Գերմանիա և Նիդերլանդներ

Ամեն տարի Ֆոնտենբլո է այցելում 11 միլիոն զբոսաշրջիկ։ Ֆոնտենբլո անտառում կա ձիարշավարան։

Միայն Ֆոնտենբլո անտառում է աճում արոսենու էնդեմիկ համարվող Sorbus latifolia - «Ֆոնտենբլոյի ծառ>» տեսակը (ֆրանսերեն՝ Alisier de Fontainebleau).

Հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations de référence 2023 (ֆր.)INSEE, 2025.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Albert Dauzat и Charles Rostaing, Dictionnaire étymologique des noms de lieu en France, Париж, Librairie Guénégaud, 1979 (ISBN 2-85023-076-6), с. 295
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնտենբլո» հոդվածին։