Ձիարշավարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձիարշավարան, հիպոդրոմ, վարգաձիերի, հեծելաձիերի փորձարկման և ձիասպորաի մրցումների վայր։ Ձիարշավարանում կան վազքային և հեծելային շրշափակված օղակաձև վազքուղիներ, ուր գտնվում են ձիասպորտի տարբեր մրցումների հրապարակներ, արգելաշերտեր, հանդիսատեսի տրիբուններ (վերջնագծի երկարությամբ) և մրցավարական աշտարակ (վերջնագծի դիմաց), ձիերին նախապատրաստելու շրջափակված վայր, օժանդակ և տնտեսական կառույցներ (ձիանոց, պայտարան, ձիաբուծարան, կարանտինային կետ են)։

Զիարշավարանները հայտնի են դեռես մ. թ. ա., Հին Հունաստանում և Հռոմում։ Արժանահիշատակ է Կոստանդնուպոլսի ձիարշավարանը, որը եղել է բազմահարկ և թաղածածկ։ Հռոմում, ավելի ուշ նաև Բյուզանդիայում, ձիարշավարանները եղել են նաե հասարակական կյանքի կենտրոն։ Հայաստանում ձիարշավարաններ եղել են Դվինում, Բագավանում, Վանում, Աշտիշատում, Արտաշատում են, ուր նավասարդյան խաղերի և այլ տոնախմբությունների ժամանակ կազմակերպվել են ձիարշավներ և հեծելախաղեր։ 1949-ին Երևանում կառուցվել է ձիարշավարան։ ժամանակակից ձիարշավարանները լինում են հեծելային, վազքային և համակցված։ Վարգաձիերի փորձարկման համար նախատեսված վազքուղիների երկարությունը 1600 մ է, հեծելաձիերի համար՝ 2000 - 2400 - 3000 t/; Լայնությունը համապատասխանաբար՝ 20 - 30 և 20 - 25 մ։ Ժամանակակից խոշորագույն ձիարշավարաններն են՝ Մոսկովյանը (ԱԱՀՄ), Լեքսինգտոնյանը (ԱՄՆ, Քենտուկի նահանգ), Նյու Մարկետը, Էփսոմյանը (Մեծ Բրիտանիա), Վենսենյանը, Լոնշանը (Ֆրանսիա), Սարսուելան (Իսպանիա

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png