Հուգենոտներ
Արտաքին տեսք
(Վերահղված է Հուգենոտից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հուգենոտներ (այլ կիրառումներ)
Հուգենոտներ (ֆր.՝ Huguenot(s)) - ֆրանսիացի բողոքականներ՝ կալվինականության հետևորդներ, 16-17-րդ դարերում։ Ունեցել են բավականին մեծ ազդեցություն Ֆրանսիայում։ 1562-ին նրանց թիվը հասնում էր շուրջ երկու միլիոնի, և կենտրոնացած էին հիմնականում երկրի հարավային և կենտրոնական շրջաններում։ Կաթոլիկների հետ ընդհարումները 16-րդ դարի երկրորդ կեսում վերածվել էին կրոնական պատերազմների (Հուգենոտյան պատերազմներ)։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուգենոտների անունը առաջացել է շվեյցարական eyguenot (aguynos) բառից, որով բնորոշում էին Սավոյայի հերցոգի դեմ ժնևյան բողոքական միության անդամներին։ Eyguenot բառն էլ իր հերթին ծագում է գերմ.՝ Eidgenosse` «համախոհ, դաշնակից» բառից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 634)։ |