Հանճարեղություն
Հանճարեղություն, մարդու ստեղծագործական օժտվածության, ընդունակությունների զարգացման բարձրագույն աստիճանը։ Հանճարին բնորոշ են բացառիկ նորարարությունն ու ինքնատիպությունը, հասարակության զարգացման համար նրա ստացած արդյունքների պատմական հատուկ նշանակությունը։ Հանճարի միտքը մակածական է, համադրական և ինտուիտիվ, նրա ստեղծագործական գործընթացները աչքի են ընկնում մեծ ինտեսիվությամբ, մտքի փայլատակումներով և դրանց շնորհիվ ստացած մտահղացումների ու վարկածների առատությամբ[1]։
Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ա. Ա. Նալչաջյան, Հոգեբանական բառարան, Երևան, «Լույս», 1984, էջ 113։