Մելանխոլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարդ, որի դեմքը մարմնավորում է մելանխոլիկ խառնվածք (1789)

Մելանխոլիա (հուն․՝ µέλαινα χολή՝ մելանա խոլե [1][2], «սև լեղի»[3]), հոգեկան իրավիճակ, որը բնութագրվում է ծանր դեպրեսիայով, մարմնական բողոքներով, իսկ երբեմն նաև հալյուցինացիաներով և զառանցանքով։ Մելանխոլիան հին կամ մինչժամանակակից բժշկության հասկացողություն է։ Մելանխոլիան չորս խառնվածքներից մեկն էր, որը համապատասխանում էր չորս հումորներին[4]։ 19-րդ դարում «մելանխոլիան» կարող էր լինել ինչպես ֆիզիկական, այդպես էլ հոգեկան, իսկ մելանխոլիկ պայմանները դասակարգվել են ըստ դրանց հիմնական պատճառների և հատկությունների[5]։ Այն նախորդում է կլինիկական դեպրեսիա հոգեկան առողջական հիվանդությանը[6] և դեռ գոյություն ունի որպես մելանխոլիկ դեպրեսիա անվանմամբ մեծ դեպրեսիայի ենթատեսակ[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մելանխոլիա» եզրույթն առաջարկվել է դեռ հին ժամանակներում «բժկության հոր»՝ հույն բժիշկ Հիպոկրատի (մ․թ․ա․ IV դար) կողմից[8][9]։ Հարյուրամյակների ընթացքում մելանխոլիայի պատճառ է համարվել օրգանիզմում լեղու ավելցուկը։ Մելանխոլիայի բոլոր տեսակների հանրագիտարանական նկարագրությունը (այնպես, ինչպես այն հասկանում էին 17-րդ դարում[10][11]) տրված է Ռոբերտ Բերթոնի «Մելանխոլիայի անատոմիան» դասագրքում (1621)[12][13][14]։

Ժամանակակից դասակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունների, վնասվածքների և մահվան պատճառների միջազգային դասակարգման մեջ «մելանխոլիան առանց լրացուցիչ ճշգրտումների» ներառվել է 296.9 կատեգորիայում (չհավաքված աֆեկտիվ փսիխոզներ), իսկ «ինհեղափոխական մելանխոլիան» կոդավորվել է 296.13 կոդով[15]: Ինհեղափոխական մելանխոլիան դասակարգչի մեջ նկարագրվում էր որպես փսիխոզ, որը որոշվում է «տագնապային-զառանցական դեպրեսիայով, որն ունի քրոնիկ ընթացակարգ՝ սառեցնելու միտումով», ընդ որում՝ չպետք է նշումներ լինեն անցյալում փոխանցված աֆեկտիվ և աֆեկտիվ-զառանցական խանգարումների մասին[15]։

10-վերանայման հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ մելանխոլիան (ICD-10) ծանր դեպրեսիայի հոմանիշն է: «Տխրություն առանց փսիխոտիկ ախտանիշների» ախտորոշվում է որպես «առանց փսիխոտիկ ախտանիշների ծանր աստիճանի դեպրեսիվ դրվագ» (F32.2): F32.2 ախտորոշումը ներառում է նաև զգալի դեպրեսիա, կենսական դեպրեսիա, աժիտացված դեպրեսիա (հիվանդի անհանգստության և հուզականության հետ)[16]:

Ներկայումս «մելանխոլիա» հասկացողության փոխարեն բժշկական նպատակներով օգտագործվում է «դեպրեսիա» եզրույթը[17][18]։ Առօրյա կյանքում «մելանխոլիա» է անվանվում տխուր, ձանձրացած տրամադրությունը։

Շարժում արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չ․ Բայրո, Փայծաղը (Մելանխոլիա)։ Բացիկ, 1915
Երիտասարարդ Ջոն Դոնը՝ Յաքոբյան շրջանի նորաձև մելանխոլիայի պատկեր

16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին Անգլիայում մելանխոլիայի հետաքրքիր մշակութային և գրական պաշտամունք է առաջացել։ 1964 թվականի իր ազդեցիկ էսսեում «Apollo» ամսագրում արվեստաբան Ռոյ Սթրոնգը հետևել է նորաձև մելանխոլիայի ակունքներին[19]՝ հայտնի նեոպլատոնիկի և հումանիստ Մարսիլիո Ֆիչինոյի (1433-1499) մտքին[20], որը փոխարինել է մելանխոլիայի միջնադարյան հասկացությունը ընդհանրապես նոր բանով[21]

Aquote1.png Ֆիչինոն վերածել է այն, ինչը մինչ այդ համարվում էր հումորի բոլոր տեսակներից ամենավտանգավորը՝ ի նշան հանճարի։ Զարմանալի չէ, որ, ի վերջո, մելանխոլիկ տրամադրությունները շուտով դարձել են անփոխարինելի լրացում բոլոր նրանց համար, ովքեր հավակնում էին գեղարվեստական կամ մտավոր զարգացմանը[22]։ Aquote2.png

Երաժշտության մեջ մելանխոլիայի հետելիզավետինյան պաշտամունքը ասոցացվում է Ջոն Դոուլենդի հետ, որի կարգախոսն էր «Semper Dowland, semper dolens» (Միշտ Դաուլենդ, միշտ սուգ)։ Մելամաղձոտ մարդը, որը ժամանակակիցներին հայտնի է որպես «դժգոհ», մարմնավորում է շեքսպիրյան արքայազն Համլետին՝ «մելամաղձոտ դանիացուն»[23]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Burton, Bk. I, p. 147
  2. И. Х. Дворецкий Древнегреческо-русский словарь. — М.: Государственное издательство иностранных и национальных словарей, 1958. — Т. II. — С. 1064. — 1904 с.
  3. Clarke R. J., Macrae R. (դեկտեմբերի 31, 1988)։ Coffee: Physiology։ Springer Science & Business Media։ ISBN 9781851661862 – via Google Books 
  4. «Yahoo»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-27-ին։ Վերցված է 2016-04-01 
  5. Блейхер В. М., Крук И. В. Меланхолия // Толковый словарь психиатрических терминов. — Воронеж: МОДЭК, 1995. — ISBN 5-87224-067-8
  6. Berrios G.E. (1988)։ «Melancholia and depression during the 19th century: A conceptual history»։ The British Journal of Psychiatry 153 (3): 298–304։ PMID 3074848։ doi:10.1192/bjp.153.3.298 
  7. «An Update on Melancholia: Page 3 of 5» 
  8. Hippocrates, De aere aquis et locis, 10.103, on Perseus Digital Library
  9. μέλας, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
  10. «18th-Century Theories of Melancholy & Hypochondria»։ loki.stockton.edu 
  11. Farmer, Hugh. An essay on demoniacs of the New Testament 56 (1818)
  12. «Gutenberg.org» 
  13. "Humanities are the Hormones: A Tarantella Comes to Newfoundland. What should we do about it?" Archived February 15, 2015, at the Wayback Machine. by Dr. John Crellin, Munmed, newsletter of the Faculty of Medicine, Memorial University of Newfoundland, 1996.
  14. Aung, Steven K.H., Lee, Mathew H.M. (2004)։ «Music, Sounds, Medicine, and Meditation: An Integrative Approach to the Healing Arts»։ Alternative & Complementary Therapies 10 (5): 266–270։ doi:10.1089/act.2004.10.266 
  15. 15,0 15,1 Всемирная организация здравоохранения Раздел V «Международной статистической классификации болезней, травм и причин смерти 9-го пересмотра», адаптированный для использования в СССР. — М., 1983. — С. 32—33.
  16. Всемирная организация здравоохранения Международная классификация болезней (10-й пересмотр). Класс V: Психические расстройства и расстройства поведения (F00—F99) (адаптированный для использования в Российской Федерации). — Ростов-на-Дону: «Феникс», 1999. — С. 156—157. — ISBN 5-86727-005-8
  17. American Pschiatric Association (2013) Diagnostic and Statistical Manual of Mental Disorders: Fifth Edition. APA, Washington DC., pp. 160-161.
  18. Azzone P. (2013): Depression as a Psychoanalytic Problem. University Press of America, Lanham, Md., 2013
  19. Goldring Elizabeth (August 2005)։ «'So lively a portrait of his miseries': Melancholy, mourning, and the Elizabethan malady»։ British Art Journal 6 (2): 12–22։ JSTOR 41614620  – via Կաղապար:W (subscription required)
  20. Ribeiro Aileen (2005)։ Fashion and fiction: Dress in art and literature in Stuart England։ New Haven CN; London: Yale University Press։ էջ 52։ ISBN 978-0300109993 
  21. Ribeiro Aileen (2005)։ Fashion and fiction: Dress in art and literature in Stuart England։ New Haven, CN; London: Yale University Press։ էջ 54։ ISBN 978-0300109993 
  22. Strong Roy (1964)։ «The Elizabethan Malady: Melancholy in Elizabeth and Jacobean portraiture»։ Apollo։ LXXIX , reprinted in Strong Roy (1969)։ The English Icon: Elizabethan and Jacobean Portraiture։ London: Routledge & Kegan Paul 
  23. Perpinyà, Núria (2014).Ruins, Nostalgia and Ugliness. Five Romantic perceptions of Middle Ages and a spoon of Game of Thrones and Avant-garde oddity. Berlin: Logos Verlag

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]